ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՄԱՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄԱՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:43

ՄԱՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Mari Martirosyan.jpg
Mari Martirosyan.jpg (29.96 кб) Просмотров: 608
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:43

***
Անլռելի կրկես…
Վազվզում են կատաղած ամբոխները
Ծաղրածուների` էլեկտրակապույտ քթերով…
Գոռում են, ծիծաղից ոռնում,
Ճանկռտում իրար, իրար միս պոկում…

Սատանայական ծաղրածուություն`
Ծիծաղից մեծացող մարմիններ,
Ծիծաղից արնոտված մարմիններ,
Ձեռքեր, որ ծափ են տալիս ծիծաղից,
Ու կափկափում են ատամները` ծիծաղ ծամելով…
Եվ որտե՞ղ եմ ես,
Ժամանակի ու տարածության մեջ,
Կանաչող ու որդանման ծաղրածուս,
Որ սողում է, ի զարմանս բոլորի.

Ելակ էր,
Թիթեռ էր,
Բալենու ծաղիկ,
Երկար ոտքերով կաթնուկ,
Նյու Յորքյան գերաստղ,
Չորսպոչանի ձուկ,
Սյուրռեալիստական խնձորենի,
Ֆրանսիական համեղագույն քաղցրաբլիթ…
Եվ այժմ, սուրանկյունային մահճակալից
Հևալով, հազալով, արյուն փսխելով,
Դեմքին պայթեցրած Մալդորորի ժպիտը,
Թիթեռին կերած արյունոտ լեզվով,
Տաքացնելով ոտքերը`
Իջնում է ծաղրածու
Որդը….
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:44

***
Յասամանները սենյակի օդը
Մանուշակագույն են ներկել,
Եվ բույրը վաղվա առավոտի գերելու է,
Ու քթանցքներիդ յասամանի բույրն է փայլելու՝
Ի հիշատակ մարմնիս բույրի…

Անհոգ արթնացումի, հեզ շարժումների արանքով
Յասամաններից պոկված քամին է
Հարվածելու ձեռքերիդ՝
Ի հիշատակ քո գրպանում ձեռքերիս խաղի…

Ցողաթաց աչքերիդ սև փայլքի մեջ,
Մանուշակագույն արևներ կան, –
Հառնում է կերպարանքս վերջին հանդիպումի.
Գիտեինք` հավերժ ենք ժպտալու…

Առավոտվա տոթից տաքացած սավանդ
Շունչս է տարուբեր անելու՝ հավատացնելով, թե կամ…
Քո մահճի գերող ճիրանները,
Որ բմբուլե փափկություն ունեն,
Այժմ փտում են մենության հոտից,
Որը մաշկիդ է կպել…

Եվ ամառ բուրող առավոտներին
Մարմնիդ հասակով
Ձգվում է ուրվական ժպիտս,
Զգում ես, գալարվում ես,
Արբում ես կարոտի վիսկիից՝
Չվախենալով հարբեցող անունից…
Թարմ լուսաբացի լռության խորքում
Ժամացույցի սլաքներն են տնքում,
Ու կիսանինջ մթում, որ ափեր չունի,
Լսում ես տնքոցները կրքիս`
Մանուշակագույն ներկելով մեր աշխարհը…
...................................................
Արթնանալու ժամն է, սիրելիս...
Մի հեռու, բարի առավոտ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:44

***
Ներկած մազերի կարմիրը թափվում է կրծքիդ–մեռա.
Խաշած ժամանակը կորցրեց իր համը ու… ես փղձկացի ապագան` քո նոր շապիկին.
Հայրական խոսքը սրտի ցլամարտում խլացավ,
Ու նախընտրեցի երեք ապտակ (Աստված երրորդություն է սիրում…)
… Հավատացյալ Սնահավատությունը–այստեղ էլ թուլացավ. սառը ճաշ ուտելուց է...
Մեկ տարի է չեմ կերել ու միայն կրծքերս եմ շոյել. գուցե մեծանան ու նրանց վրա
հարմար զգային հարևան երաժիշտն ու քիմիկոս ծաղրածուն…
Տիկնիկի մեջ, որ բարդու պես երկար ոտքեր ունի, ձյան պես սպիտակ է,
Աչքեր` պատուհանը խազող մանկան թոքերի պես...

Նա ասում էր` մի՛ արա, չի փրկելու,
Իսկ ես ընկնավոր եմ, մահու չափ վախենալու հիստերիկ ու հնազանդ` լավ տեր չկա.
Հայրս մեղանչեց.
Իսկ Նա դեռ համառում է, չի ուզում, ընդվզում է. չգիտե` աքլոր լինելը դեռ քիչ է.
Բայց ես խաբում եմ նրան` ճառելով Ցիցերոնից մեկ տող
«ԱՄԵՆԸ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ»...

Թեյը եռում է: Ես հիվանդ չեմ: Մի փոքր հարբուխ կա,
և մինչ փռշտամ, դուք կմնաք մենակ,
մենակ կմնաք,
ու կմնաք մենակության տակ.
և մինչդեռ ծնունդ էր,
Վերջին սերս, ում հետ դավաճանեցի նախավերջին սիրուս,
Դարձավ քսան տարեկան.

Քառասուն տարվա մենություն.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:44

***
Երբ վարագույրները դառնում են խաղողի հյութ,
Լցվում հնաոճ թատրոնի փայտե տակառը,
Ժամանակը ներում է ամենքին,
Ովքեր խաղացին ու գոչեցին` սիրելի՜ քաղաք...
Ոսկեզօծ ծափերն անծանոթ սյուրռեալիստների
Գովք են հղված այն ականջներին,
Որոնք նվագել են քսաներորդ սիրերգը շոպենյան
Որպես պարտություն խաղի…

Ճերմակազգեստ դերասաններ...
Թափանցում են տռփանքի մեջ ճերմակության շողքով,
Խաղում են, ճեմում հարթության վրա, -
Սա բեմն է…

Անապագա մտքեր են թխվում բեմական վառարանում,
Որ համեղ ուտվելու են, դառնալու համադամ
Ու մատուցվելու են սերունդների ընթրիքին...
Խաղալու են 86 խաղաշրջան,
Մինչև ժամանակը ծերանա, ու մեր ձեռքերի մեջ
Գրկենք խաղացվող ժամանակը,
Փաթեթավորենք հավերժությամբ և ուղարկենք մի աֆրիկյան երկիր.
Թող այնտեղ էլ խաղան…

Փռում եմ վարսերս,
Զնգացնում օղերս
Եվ մտնում բեմ արդեն որերորդ անգամ…
Ու այնպես բնական ու այնքան կրքոտ,
Ասես չենք էլ խաղում…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:44

***
Ժամանակային աղոթքը, որն անձրևահամ է,
Գոռգոռալով բարձրացավ վարսերս ի վեր,
Ու մազափնջիս մեջ անէացան–քո աղոթքները,
Աշխարհիկ դարձան, համբույր տեսան,
Ձեռքեր–մարմնով կեղտոտված,
Ու ցնդեց աշխարհդ` գեհենյան դրախտ դնելով ափիդ մեջ`
Օրհնելով աղբյուրը մատներիս…
Արևը կրկնապատկվեց աչքերիդ մեջ,
Կյանքդ բուրեց իմ կյանքով,
Կանաչած թփեր բարձրացան ոտքերս ի վեր,
Եվ հուշարձանի հպարտությամբ վեր խոյացան մատներ,
Հորիզոնի պատը քանդվեց,
Թափվեցին բոլոր փտած հյուսվածքները,
Փակ աչքեր բացվեցին, ուռչեցին թոքեր...

Յոթ րոպե անց բացվեց գիշերվա առավոտը…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:45

ՀՈՒՅՍԻ ԻՆԿՎԻԶԻՑԻԱՆ…

Դպրոցական պայուսակները թռան պատուհանից.
Չեմ սիրում աղմուկը փողոցի…
Եվ ուր է ձյունը անցած աշնան
Մանուշակների նման, որ չկան, չեն լինելու քո մեջ…
Վաղուց է բացվել առավոտը և արբել սպիտակ գինու պղպջակներում,
Որոնք տարածության մեջ հնչում են որպես խուլ կենաց՝
Արդեն` շամպայնով…

Ես ինձ արգելում եմ երգել,
Ու կորչում է ձայնս անկողնուց սևացած վարագույրի սևուսպիտակի մեջ,
Ոտքերս քրտնում են.
Գինին հորիզոնական է կաթկթում…
Լավ է մերկացնեմ թիկունքս, իրանս ու գերեմ միայնությանը...
Եվ արդյոք կրծքերը համբուրվել գիտե՞ն… գուցե և գուցե…
Ավա՜ղ, անկարող ես հաղթել,
Երբ ճշմարտության թագը հալվել-կպել է ներքին ձայնիդ գլխին…
Ու էլի՛ մեկը խոստանում է գտնել ծաղիկներդ սիրած…
………………………..
Տեսնես գալո՞ւ է ձյունը
Մանուշակների նման... անցած աշնան...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:45

***
Կապույտ եզերքներն ամեհի կարոտի կորել են մշուշում վախի,
Ու ժպիտը սառած` էլի ժպիտ մնացել:
Դու եկար որպես անխռով հոգի կատարյալ թերության
Ու երջանկության սրվակը ձեռքիդ…
Ոչինչ այդքան թեթևասահ չէր, ինչպես աչքերիդ սահքը շուրթերիս եզրերով,
Երբ առճակատումը դիվահար ու կույր մտքերի` տրվում էր առաջին անգամ:

Այնինչ ձեռքդ ծանրացել է ափիս մեջ ու ճանկռոտում է քո «մեռած» ձեռքը:
Շունչ տալու համար պատրաստ եմ սերս հարալեզներ դարձնել.
մեռնում ես, ի՜մ սեր…
Մեղա գալ չկա, քահանաները պղծվել են, հոգիս միանձնուհու աղոթքով կուսացել,
Դու` իմ դժոխքում հիասթափված սև ՀՐԵՇՏԱԿ, որ ինքնակամ է վտարվել…

...........................................
Չեմ մեռնում առանց քեզ…
Չես ապրում առանց ինձ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз