ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Сообщение:#11  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:32

ՄՐՋՆԱԲՈՒՅՆ

Մաշկիս վրա դարձյալ
մրջյուններ են վազում,
շարժվում են անկանոն,
լկտի ու համարձակ,
ծակում են ոտքերով
ու թափանցում են ներս
և մտնում են արագ
երակներիս խորքը,
լցվում ուղեղիս մեջ...
Էլ փրկություն չկա
գիշերվա բութ, դաժան
լռության մեջ անհույս:
Ես ճչում եմ, գոռում,
սակայն ձայնս ավա՜ղ
ո՛չ նրանք են լսում,
ո՛չ ուրիշներն ու ես:
Փակում եմ աչքերս՝
լույսեր են կուրացնող,
բացում եմ աչքերս՝
մթություն է անծիր.
խարխափելով հազիվ
փորձում եմ լույս վառել,
բայց պայթում է հանկարծ
լամպը լուսամփոփի...
Դրսում թափառական
շներն են կաղկանձում,
լսվում են համաչափ
ձայները գնացքի,
փորձում եմ դուրս ժայթքել
իմ մարմնի միջից՝
քանդել մրջնաբույնը...
Ու աչքերս եմ փակում.
ես գնացքի մեջ եմ,
լույսի մեջ ողողված
դաշտեր են, հովիտներ
պատուհանից անդին:
Հասնում եմ կայարան՝
մի մոռացված դեմք է,
շատ ծանոթ է թվում,
անթարթ նայում է ինձ
կարոտներով լեցուն...
Ապակին է ջարդվում,
հետո՝ դարձյալ խավար:
Երբ աչքերս եմ բացում՝
մրջյուններն են այնժամ
ելնում իմ աչքերից,
անհետանում իսկույն,
դարձյալ ինձ թողնելով
մարմինս տանջահար...
Իջնում եմ գնացքից՝
Նա ճանաչել է ինձ
ու չգիտե անգամ,
որ մրջնաբույն էի
դեռ վայրկյաններ առաջ,
ու չգիտե նաև՝
ի՛նչ եմ ես դառնալու
հաջորդ իսկ վայրկյանին,
երբ ագուցվենք իրար
ու հագենանք անհագ
ու միասին սուզվենք
գիրկը Նիրվանայի...
Մինչ լուսաբացը գա,
զարթուցիչս հնչի,
արթնանամ, որ հետո՝
հաջորդ գիշերվա մեջ,
նորից ես վերածվեմ
մի նոր մրջնաբույնի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Сообщение:#12  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:32

***
Ես ճանկռում եմ լռության ապակե դեմքը,
և լույսի գնդիկներ են հայտնվում ձեռքիս,
նետում եմ դրանք
խավարի ողորկ ու անծիր մակերեսին,
որը չի կոտրվում համառորեն,
նույնիսկ չի զնգում հարվածից:
Իսկ գնդիկները փոքրանալով ակնթարթորեն,
ետ են վերադառնում և լցվում աչքերիս մեջ՝
դառնալով արցունքանման հիշողություն:
Ինձ դարձյալ այցելել են
գիշերվա անդադրում բանբերները.
նրանք կհեռանան միայն
հստակ սահմանված ժամին:
Ես չեմ զգում ժամանակի հևավարգ տրոփյունը
և լսում եմ միայն նրանց բերած ձայներն
անցած օրերի գունառատ դրվագներից,
տեսնում հարազատ դեմքեր ու պատկերներ,
օծվելով ջրերում թափանցիկ ու ծաղկաբույր,
համբուրելով նիրհած կարոտներիս
աչքերը խոնավ ու պայծառ...
Հեռանում են գիշերվա բանբերները,
և փշրվում է լռության ապակին,
լցվում է շուրջս աղմուկը լուսաբացի:
Փողոց եմ ելնում՝
տեսնելու հարազատ նոր դեմքեր ու պատկերներ,
նրանց փոխանցելու իմ մեջ կուտակված
ճառագայթները լույսի և ջերմության,
վերադառնում հետո մրսած ու իսպառ դատարկված,
որպեսզի գիշերվա խավարում ետդարձին չանհետանան
իմ նետած լույսի գնդիկները՝
աչքերս թողնելով թալանված ու որբացած,
որպեսզի չխռովեն ինձնից
գիշերվա անքուն բանբերները:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Сообщение:#13  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:32

***
Իմ անունը երբեմն
խորթ է հնչում իմ ականջին,
որովհետև մարմնիս ամեն մի բջիջ
լցված է ձեզնով,
քանի որ հոգուս խորքում
արդեն շատ փոքր անկյուն է մնացել ինձ համար.
ամբողջովին լցված եմ իմ սիրելիներով:
Իսկ հաճախ թվում է՝
Ես իրականում ես չեմ,
քանզի երբ լսում եմ իմ անունը,
ինձնից բացի արձագանքում եք դուք՝ բոլորդ,
ու այդ ձայների մեջ խլանում է անունս:
Ես քայլելիս շատ եմ հոգնում,
քանզի մեծ է ծանրությունը,
ու շատ թեթև եմ՝ թռչելու պատրաստ,
երբ բոլորդ ինձ հետ եք, իմ կողքին,
լսում եմ ձեր ձայները
և բացառիկ առիթ ունեմ
ես իրականում ԵՍ լինելու:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Сообщение:#14  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:33

ԲԱՌԵՐԸ

Ոչինչ պետք չէ ասել,
որովհետև ես արդեն ասել եմ բոլոր բառերը,
որովհետև բառերն արդեն հեռանում են
իրենց իմաստներից
և կարող են հոգնել, ուժասպառ լինել,
խռովել ու անհետանալ ընդմիշտ
և չայցելել, երբ շատ անհրաժեշտ լինեն,
երբ նրանց հնչյուններում տրոփող թրթիռները
թափանցելի լինեն որևէ ՄԵԿԻ հոգու խորքերը:
Ոչինչ պետք չէ ասել,
քանզի քո հայացքում, քո աչքերում
մեռնում են անօգնական իմ բառերը:
Բայց ցավն այն է,
որ լռելն ավելի դժվար է ու տանջալից,
որ լռությունն այժմ
ասելիք չունենալու հետ ես շփոթում...
Սակայն դու, միայն դու ես այդպես կարծում:
Ոչինչ պետք չէ ասել:
Ես ատում եմ, շատ եմ ատում
անշնչացած բառերին
հոգեդարձ անելու սրտամաշ ճիգերը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Сообщение:#15  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:33

Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Ողջ աշխարհով մեկ սփռված թակարդներից
զարմանալիորեն դու իմն ընտրեցիր՝
զգալով պահի խելահեղ վտանգավորությունը:
Հաջորդ իսկ պահից ես էլ թակարդում էի:
Հետո մենք մոռացանք ամեն ինչի մասին,
մոռացանք նույնիսկ,
թե մեզնից ո՞վ է լարել թակարդը,
քանզի կարևոր չէր, թե օրվա ընթացքում
որքան էր տևում մեր հանդիպումը
Դրախտի այգում,
կարևորն այն էր, որ օրն սկսվում ու ավարտվում էր
սպասումների անվերջ շղթայով:
Թվում էր՝ երբեք, ոչ մեկն աշխարհում
չի կարող անտես սառույցներ լցնել
մեր՝ ամեն օր ու ժամ անհավատալի,
անսպասելի բռնկումներով
միշտ բոցավառվող կրակների մեջ:
Չէինք ցանկանում երբեք սթափվել.
Որտեղի՞ց էին այդքան բառերը՝
փափուկ ու կպչուն
լուսաթաղանթներ անվերջ սոսնձվող,
որ ասում էինք
բռնկումների պահերին անթիվ...
Ողջ աշխարհով մեկ սփռված թակարդներից
բարեբախտաբար դու իմն ընտրեցիր...
Հիմա, երբ վաղուց եմ սթափվել,
և այդ բառերը չեմ կարող ասել
երբեք ոչ մեկի
գիշերվա դաժան ու անթարթ լռության մեջ
միշտ խորհում եմ
ու շշնջում քեզ հեռու-հեռվից.
-Դո՛ւ էլ չասես այդ բառերը ոչ ոքի,
թեկուզև հայտնվես մեկ ուրիշի լարած թակարդում,
կամ էլ՝ ինքդ քո...
Միայն թե չասես՝ ի՞նչ տարբերություն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Сообщение:#16  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:34

ՄԵԿՆ ԷԼ ԴՈ՛Ւ ՀՈՐԻՆԻՐ

Շողոքորթ ու կեղծավոր
քո խոսքերի, ժպիտների,
«սրտացավ ու մտահոգ» խորհուրդների
անթափանց քողի տակ
այս էլ ո՞րերորդ անգամ
թաքցրել էիր սլաքները դավի,
որոնց, ի հեճուկս բոլորի, չէի սպասում
և այժմ էլ չեմ ուզում, չեմ ուզում հավատալ:
Ես հազար պատճառ ու պատրվակ հորինեցի՝
էքստրեմալ հոգեխեղման
բոլոր հնարավոր ու անհնար տարբերակներով,
սակայն ապարդյուն...
Մեկն էլ դո՛ւ հորինիր՝
ամենահավանական ու հանճարեղ այն սուտը,
որ կփրկի մեր փշրված մտերմությունը,
որ զղջումի ծանրությունից կոտրված քո հայացքին
կվերադարձնի նախկին փայլը
և աչքերիս մեջ ուղիղ նայելու
Գերագույն Իրավունքը,
որ նորից կարողանաս
թեթևորեն արտասանել Աստծո անունը:
Դու նստում ես կողքիս և խոսում
օվկիանոսներում նավարկող թղթե նավակների
ամրության մասին,
որոնցից մեկով մենք «անպայման» կհասնենք
հեռավոր կղզին «մանկության երազանքի»,
սակայն ինձնից հեռու ես այնքան,
որ վախենում ես վերադարձի ճանապարհը
սխալ ընտրելուց,
վախենում ես՝ տեղ չհասնես...
Ես հազար պատճառ ու պատրվակ հորինեցի,
մեկն էլ դո՛ւ հորինիր՝
ճշմարտանման ու հանճարեղ մի պատմություն,
որը սակայն լինի վերջինը, ամենավերջինը...
Մեկն էլ դո՛ւ հորինիր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


⇑ Наверх
⇓ Вниз