ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Մանկական խնդիրներ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական խնդիրներ

Сообщение:#1  Сообщение Vard » 04 дек 2012, 22:41

Խնդիրներ՝ դպրոցի առաջին դասարանցիների (6 տարեկան) և մանկապարտեզների ավագ խմբերի երեխաների համար

Текст:
Օդում ճախրում են վեց աղավնիներ

Ու պտտվում են բարդու վրա մեր,

Երբ չորս աղավնի նրանց միանան,

Բոլորը մեկտեղ որքա՞ն կդառնանա:

***
Ութ կաքավ գեղգեղում,

Թռչկոտում են խոտերում,

Երբ երեքը ջուրն իջան,

Որքա՞ն մնաց, Նուրիջան:

***
Ափսեում կա յոթ հատ ձու,

Կարո՞ղ ես ճիշտ հաշվել դու.

Երբ երեքը եփեցին,

Տեղում որքա՞ն թողեցին:

***
Վարդը ճտերն հանեց դուրս,

Քույրը եկավ սուսուփուս,

Մեկին բռնեց, ներս տարավ,

Վարդը նայեց, զարմացավ.

Քանի՞ ճուտ էր դուրս հանել,

Երբ ութն էին մնացել:

***
Երբ ես ծառից իջա ցած,

Զամբյուղում կար յոթ հատ տանձ,

Մի տանձը քեզ տվեցի,

Քանի՞սն ինձ մոտ պահեցի:

***
Ճիշտ գուշակիր, Հայկանուշ,

Վեց վարդ ունեմ շատ քնքուշ,

Երեք վարդը թե քեզ տամ,

Ես քանի՞ վարդ կունենամ:

***
Հովտի կանաչ խոտերում,

Իննը գառ է արածում,

Երկուսին երբ ջոկեցին,

Հովտում որքա՞ն թողեցին:

***
Շուշիկն ունի չորս եղբայր,

Տատիկ, մի քույր, հայր ու մայր,

Խնդիրն հեշտ է, շատ չի բարդ,

Այդ տան մեջ կա քանի՞ մարդ:

***
Սալվին ունի վեց եղբայր,

Երկու քույր ու հայր և մայր,

Փորձիր հաշվել, սիրուն Վարդ,

Տանը եղան քանի՞ մարդ:

***
Անին տուն բերեց 4 օղաբլիթ,

Կարո՞ղ ես հաշվել, սիրելի Լիլիթ,

Եթե դրանցից նա մեկը քեզ տա,

Անիի ձեռքին որքա՞ն կմնա:

***
Յոթ հատ նապաստակ Շավարշը բերեց,

Երկուսն էլ Սոսը այսօր նվիրեց,

Փորձիր գուշակել՝ ողջը միասին

Քանի՞ նապաստակ եղավ Շավարշին:

***
Սահմանի մոտ կան վեց ժամապահ,

Որոնք հսկում են աներկյուղ, անահ,

Եթե երկուսն էլ նրանց միանան,

Ժամապահները որքա՞ն կդառնան:

***
Կուտ ցանեցի լուսամուտից,

Վեց ծիտիկներ իջան ծառից,

Ցածում քանի՞ ծիտիկ եղավ,

Երբ երկուսն էլ բնից իջան:

***
Ձյան վրա՝ բացատում,

Ութ կաքավ են ոստոստում,

Երբ երկուսն էլ միացան,

Նրանք քանի՞ հատ դարձան:

***
Դասասենյակում կար վեց նստարան,

Երեքն էլ բերին Արսենն ու Արան,

Նրանցից հետո մտանք դասարան,

Այնտեղ մենք տեսանք քանի՞ նստարան:

***
Վեց նապաստակ ունեմ ես,

Փորձիր հաշվել, Վարդերես,

Երբ երկուսը ես քեզ տամ,

Ես քանի՞ հատ կունենամ:

***
Փորձիր հաշվել, ժիր Վարոս,

Եթե յոթից հանես չորս,

Ի՞նչ կստանաս, մտածիր,

Պատասխանը ինձ հայտնիր:

***
Տատդ քեզ տվեց անուշ, մեղրածոր

Հինգ հատ հյութալի և կարմիր խնձոր,

Երկու խնձոր էլ թե պապիկդ տա,

Նրանից քանակը որքա՞ն կդառնա:

***
Բակում խաղում են չորս ժիր տղաներ:

Նրանց մոտեցան երկու աղջիկներ,

Փորձեք, մտածել և ճիշտ կռահել

Խաղացող խումբը թվով որքա՞ն էր:

***
Շողերը գնեց մի փոքրիկ ձկնիկ,

Եղեք ուշադիր և գուշակեք ճիշտ,

Եթե չորս ձկնիկ նա ինձ նվիրի,

Շողերի ձեռքին որքա՞ն կլինի:

***
Տասը գիրք կար դարակում,

Տիգրա'ն, հաշվիր դու մտքում,

Եթե հինգ հատ դուրս հանեմ,

Տեղում որքա՞ն կթողնեմ:

***
Փոձիր հաշվել ի'մ Աստղիկ,

Սոֆյան ունի չորս ծաղիկ,

Թե երեքն էլ Աննան տա,

Քանի՞ ծաղիկ կունենա:

***
Սեդան ունի 10 գիրք,

Աշխատեցեք հաշվել ճիշտ,

Թե երեքը նա ինձ տա,

Ինքը որքա՞ն կունենա:

***
Ճյուղին ծվարած հինգ աղավնիներ

Լուռ նայում էին ձեր փոքրիկ բակին,

Երեք աղավնի եթե նորից գան,

Աղավնիները որքա՞ն կդառնան:

***
Շուշանը քաղեց յոթ կարմիր մեխակ,

Աշխատիր հաշվել, խելոք Արուսյակ,

Եթե դրանցից երեք հատ քեզ տա,

Շուշանի ձեռքին որքա՞ն կմնա:

***
Մանուշն ունի չորս նոր մատիտ,

Չորս հատ մատիտ, բարակ, վտիտ,

Թե այդքան էլ Աշխենը տա,

Քանի՞ մատիտ նա կունենա:

***
Մայրիկը թխեց վեց հատ կարկանդակ,

Դրեց սառչելու պատուհանի տակ,

Երբ Նունեն մեկ հատ առավ ու գնաց,

Տեղում սառչելու քանի՞ հատ մնաց:

***
Մանուշն ունի չորս նոր մատիտ,

Չորս հատ մատիտ, բարակ, վտիտ, Թե այդքան էլ Աշխենը տա,

Քանի՞ մատիտ նա կունենա:

***
Մի տանձ ունես քո ձեռքին

Մեկն էլ տվեց Հայարփին,

Աշխատիր ճիշտ գուշակել,

Որքա՞ն եղավ միասին:

***
Մի գիրք տրվեց Մինասին,

Իսկ երկուսը՝ Ղուկասին,

Քանի՞ գիրք է հանձնվել

Այդ երկուսին միասին

***
Սոնան ունի մի լավ տիկնիկ,

Գեղեցիկ ու մանրատոտիկ,

Երբ երեքն էլ դու տաս նրան,

Որքա՞ն կանի, տուր պատասխան:

***
Բակը մտան երկու ճուտ,

Դու տվեցիր ջուր ու կուտ,

Երբ այդքան էլ մոտենան,

Քանի՞ ճուտիկ կունենանք:

***
Ձեր տան բակում կար հինգ ծիտիկ՝

Դեղնակտուց ու պուտպուտիկ,

Մեկը բակից թռավ-գնաց,

Հաշվիր, տեղում որքա՞ն մնաց:

***
Լուսիկն ասաց. - Ա՜յ Լալիկ,

Ես ունեմ չորս խաղալիք,

Եթե մեկը ես քեզ տամ,

Ինձ մոտ որքա՞ն կունենամ:

***
Ձեռքիս ունեմ երեք խնձոր՝

Կարմրաթշիկ ու մեղրածոր,

Երբ երկուսն էլ ինձ տա Սոնան,

Որքա՞ն կանի, սիրուն Մանան:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
4 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական խնդիրներ

Сообщение:#2  Сообщение Vard » 04 дек 2012, 22:45

Текст:
Պահեստ բերեցին յոթ արկղ ծիրան,

Մտածիր մի քիչ, գուշակիր, Միհրան'ն,

Երբ ճաշին չորսից կոմպոտ եփեցին,

Ընթրիքի համար որքա՞ն պահեցին:

***

Սոնան ունի հինգ ժապավեն,

Ծաղկանկար ու շքեղ են,

Աշխատիր ճիշտ հաշվել, Խորեն,

Երբ երկուսը քրոջը տա,

Ինքը քանի՞ հատ կունենա:

***

Մանկապարտեզի հարդարված բակում,

Ութ մանուկ էին անհոգ ծիծաղում,

Երբ որ բոլորին էլ սենյակ գնացին,

Գուշակիր՝ տեղում որքա՞ն մնացին:

***

Դպրոցամերձ պուրակում

Ծառ ենք տնկում ու ջրում,

Երբ իննից յոթն ենք ջրել,

Քանի՞ ծառ է մնացել:

***

Ճիշտ մտածիր, Սանասա'ր,

Վարվիր ազնիվ ու արդար,

Յոթ տանձից թե մեկն ինձ տաս,

Դու քանի՞ հատ կունենաս:

***

Զբոսայգում մտանք ՏԻՐ,

Ճիշտ մտածիր ու հաշվիր,

Տասից յոթը խփեցի,

Բայց քանի՞սը վրիպեցի:

***

Տեղամասում կա տասներկու բանվոր,

Գործի են ելնում նրանք ամեն օր,

Երբ որ երեք մարդ այսօր ուշացավ,

Աշխատողները քանի՞սը եղան:

***

Համասփյուռ տատը տվեց վեց հատ նուռ,

Աշխատիր հաշվել քո մտքի մեջ լուռ,

Նրանց երկուսը քեզ նվիրեցի,

Գուշակիր, որքա՞ն ես ինձ պահեցի:

***

Տասը ձի կա երամակում,

Որ խմբվել են փոքրիկ բակում,

Հինգ ճերմակին ախոռ տարան,

Կարմիրները քանի՞սն եղան:

***

Կապուկում կա ինը գազար,

Ինն եմ ասում, ոչ թե հազար,

Երբ որ չորսը քեզ տվեցի,

Կապում քանի՞ հատ թողեցի:

***

Վասակ, Վահե, Մամիկոն,

Սեղանին կա յոթ կիտրոն,

Տեղում որքա՞ն կունենամ,

Երբ երեքը ես քեզ տամ:

***

Ուռկան ընկան 10 ձուկ,

Կարող եք ճիշտ հաշվել դուք,

Երեք հատ ձեզ նվիրեմ,

Քանի՞ ձուկ տուն կտանեմ:

***

Գնել եմ 5 կարկանդակ՝

Փափուկ, համեղ ու ճերմակ,

Երբ երկուսը ես քեզ տամ,

Ինձ մոտ որքա՞ն կունենամ:

***

Ափսեում կա վեց լոլիկ՝

Կլորիկ ու սիրունիկ,

Քանի՞սը ողջ կթողնենք,

Թե երեքը կտրատենք:

***

Չորս օղաբլիթ Սոֆյան պատրաստեց,

Երկուսը սիրով նա քեզ նվիրեց,

Խելամիտ եղիր ու հաշվիր կարգին,

Քանի՞ հատ մնաց Սոֆայի ձեռքին:

***

Խոսրով, Խորեն, Խաչատուր,

Արշակ, Արգամ, Ասատուր,

Ութ գրչից մեկը տամ,

Ինձ մոտ որքա՞ն կունենամ:

***

Հասմիկ, Համեստ ու Նեկտար,

Սենյակում կա յոթ նկար,

Մեկ-մեկ նկար թե ձեզ տամ,

Տեղում որքա՞ն կունենամ:

***

Փաթեթում կա ութ կավիճ,

Դա ոչ շատ է, ոչ էլ քիչ,

Չորսն ինձ հետ թե տանեմ,

Ձեզ մոտ որքա՞ն կթողնեմ:

***

Տիգրանը պատրաստեց ութ սարյակի բույն,

Փոքրիկ Արսենը՝ հինգ հատով պակաս,

Արսենը որքա՞ն պիտի պատրաստի,

Որ Տիգրանիկին լինի հավասար:

***

Արմենուհի, Պերճ, Պայծառ,

Մեր այգում կա վեց հատ ծառ,

Թե մեկական դուք ջրեք,

Ինձ քանի՞ ծառ կթողնեք:

***

Վարսենիկն ու Այծեմնիկը միասին՝

Նախաճաշին ինը ափսե լվացին,

Այծեմիկը քանի՞ ափսե էր մաքրել,

Երբ որ հինգը Վարսենիկն էր լվացել:

***

Ապա հաշվիր, ա՛յ Եսթեր,

Որքա՞ն են գրքերը ձեր,

Երբ որ չորսը քեզ մոտ են,

Յոթն էլ վաղը կբերեն:

***

Տուփի մեջ կա փայտիկ,

Փորձիր հաշվել, ա՛յ Մարտիկ,

Մի փայտիկ էլ որ դնեմ,

Թվով որքա՞ն կլինեն:

***

Սեդան մտավ դասարան,

Ձեռքին վեց հատ ծաղկաման,

Մեկն էլ Շողիկը բերեց,

Միասին որքա՞ն կազմեց:

***

Այս գրչատուփում կա ինը գրիչ,

Եղիր համարձակ, մտածիր մի քիչ,

Երբ մի գրիչ էլ ավալացնեմ՝

Գրչատուփի մեջ որքա՞ն կլինեն:

***

Վերից իջան ութ սարյակ,

Ու շարվեցին քիվի տակ,

Երբ երկուսը թևեցին,

Քանի՞ այնտեղ մնացին:

***

Խոր անտառից ութ եղնիկ՝

Խարտիշագեղ, սիրունիկ,

Իջնում էին ձորակը,

Ուր հոսում էր առվակը,

Մեկը հանկարծ կանգ առավ,

Բառաչելով հետ դարձավ,

Երբ մի եղնիկ հետ գնաց,

Քանի՞ եղնիկ իջան ցած:

***

Տաքուկ բնում ութ նապաստակ՝

Նստել էին արկղի տակ,

Երբ որ չորսին դուրս հանեցին,

Բնում քանի՞սը մնացին:

***

Վանդակում կա երկու թութակ,

Եթե մեկը քեզ նվիրի,

Իր մոտ քանի՞ հատ կլինի:

Արմենն ունի շքեղ վանդակ

***

Յոթ եղբայր են և մի քույր,

Ճիշտ գուշակիր, ա'յ Պարույր,

Երբ միատեղ հավաքվեն.

Թվով որքա՞ն կլինեն:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
4 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական խնդիրներ

Сообщение:#3  Сообщение Vard » 04 дек 2012, 22:48

Խնդիրներ 7 տարեկանների համար

Текст:
Փոքրիկ բարեկամ, իմ լավ, իմ անգին,

Իննսունիննից հանեք հիսունինն,

Որքա՞ն կմնա, հանգիստ մտածիր,

Այս իմ հեշտ հարցին ճիշտ պատասխանիր:

***

Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց,

Իննսուն մարդուց տասնութն հապաղեց,

Քանի՞ ուղևոր արագ իջան ցած,

Երբ ինքնաթիռում տասնութ մարդ մնաց:

***

Ութսունութից հանած ութ,

Խելոք եղիր, ոչ անփույթ,

Ի՞նչ կստանաս, մտածիր,

Պատասխանը ինձ հայտնիր:

***

Նուռիկ, Նեկտար ու Նվարդ,

Պուրակում կա ութսուն վարդ,

Երբ տասնինը ես քաղեմ,

Այնտեղ որքա՞ն կթողնեմ:

***

Քառասունչորս բանվոր խմբվեցին այսօր,

Վճռեցին ընտրել աշխատանք մի նոր,

Նույն տեղում քանի՞ բանվոր մնացին,

Երբ քսանչորսը արագ գնացին:

***

Մանկապարտեզից երբ հասանք լողափ,

Այնտեղ ժպիտ կար, և' ծիծաղ, և' ծափ,

Երբ հիսունչորսից տասը մտավ գետ,

Քանիսո՞վ ափին երգեցին խմբերգ:

***

Իննսուն փուչիկ մեկից վեր թռան,

Երեխաները շատ ուրախացան,

Երբ քսան փուչիկ պայթած ցած ընկան,

Քանի՞սը նորից վերև բարձրացան:

***

Երկու ջոկատներ գնացին այգի,

Այգու խնձորի բերքն հավաքեցին,

Մի խումբ հավաքեց քառասուն արկղ,

Երեսունվեց էլ մյուսն հավաքեց,

Կարո՞ղ եք արդյոք հաշվել միասին՝

Որքա՞ն են բոլոր արկղները մեկտեղ:

***

Ցուցափեղկում կար տասը զույգ կոշիկ,

Մեկը մյուսից լավ ու գեղեցիկ,

Հաճախորդները երկու զույգ տարան,

Մնացածները քանի՞ զույգ եղան:

***

Ժիրայրն ունի վաթսուն տետր,

Թե քսանինը նա քեզ նվիրի,

Իր ունեցածը որքա՞ն կլինի:

***

Ութսուներկու խորանարդիկ

Ներս բերեցին երեք աղջիկ,

Քսանություն էլ Սառան բերեց,

Ընդամենը որքա՞ն կազմեց:

***

Եղեգնուտի մեջ, լճակի ափին,

Ութսունութ արոս բնին նստեցին,

Քանի՞սը նստած մնացին բնին,

Երբ երեսունը անհոգ ճախրեցին:

***

Քառասուն մանուկ այգի գնացին,

Քսանութն անխոս այնտեղ մնացին,

Նրանցից որքա՞ն արագ հետ դարձան,

Որ ընկերները հետո իմացան:

***

Արան հավաքեց տասը մանրակերտ,

Փոքրիկ Մեսրոպը հետևեց նրան,

Նա էլ հավաքեց ինը մանրակերտ,

Ու ժպտաց ինչպես փորձառու վարպետ,

Քանի՞ մանրակերտ են նրանք շինել,

Փորձիր անսխալ իրար գումարել:

***

Բակի փոքրիկ շաղկանոցում,

Սառան ծաղիկ է մշակում,

Հիսունից յոթը նա տեղափոխեց,

Քանի.սը տեղում նա անշարժ թողեց:

***

Մարիամը տնկեց հիսունվեց ծաղիկ,

Եթե ուշիմ ես, հաշվիր իմ մանկիկ,

Երբ քսանվեցը նա տեղից հանեց,

Որքա՞ն ծաղիկներ չտեղաշարժեց:

***

Ձկնավտառում փոքրիկ ձկնիկներ

Խաղում են, լողում, շարժվում վար ու վեր,

Երբ իննսունից տասին թողեցին,

Լողացող խմբում որքա՞ն թողեցին:

***

"Կենդանի ձուկ" խանութում

Թարմ ձկներ են վաճառում,

Աննան գնեց տասը ձուկ,

Արմենուհին՝ տասնմեկ,

Ընկերներով միասին,

Քանի՞ թարմ ձուկ գնեցին:

***

Քսան մարզափայտ Գայանեն բերեց,

Մանկապարտեզի պատի տակ դրեց,

Դեռ քանի՞ փայտ էլ պիտի բերի,

Որ հարյուր սանի մեկական հասնի:

***

Ավագը պատրաստեց տասնութ պահարան,

Այդքան էլ նրա եղբայրը՝ Արան,

Որքա՞ն պատրաստեցին նրանք միասին

Ու ավարտեցին ճիշտ ժամանակին:

***

Այգու ծառերը որքա՞ն կլինեն,

Տասնյոթը դեղձի, ութը՝ ծիրանի:

***

Մի ծառուղում կար ութ հաճարենի,

Տասնհինգ էլ դալար, ճկուն լորենի:

Աշխատիր հաշվել, որքա՞ն կլինի

Ծառուղում եղած թիվը ծառերի:

***

Անին գործեց չորս ույգ գուլպա,

Որ պապիկին նվեր տա:

Այդքան էլ դեռ եթե գործեր,

Քանի՞ զույգ նվեր կտար:

***

Մենք ստանում ենք ինը լրագիր,

Երեք ասմագիր ու մեկ ծրագիր,

Երբ նրանց թիվը իրար գումարվի,

Բոլորն իրար հետ որքա՞ն կլինի:

***

Արաքս, Անուշ, Արտավազդ,

Արամ, Արա ու Սիրվարդ,

Բաբկեն, Բենիկ, Բարեղամ,

Գոռ, գրիգոր ու Գեղամ,

Դրաստամատ, Դերենիկ,

Եվա, Եսթեր, Երջանիկ,

Զմրուխտ, Զարդար, Զարմանդուխտ,

Էմմա, Էմիլ ու Սանդուխտ,

Ըղձանիկ ու Ըխտանոս,

Թաթուլ, Թորգոմ ու Թորոս,

Ժիրայր, Ժաննա, Սրբուհի,

Իգնատ, Իգիթ, Իսկուհի,

Լուսիկ, Լևոն, Լիպարիտ,

Լալա, Լիլիկ ու Լիլիթ,

Խոսրով, Խորեն, Խաչատուր,

Ժամանակ մի վատնեք զուր,

Երբ դուք տնկեք մեկ-մեկ ծառ,

Կդառնա զով մի անտառ,

Ապա հաշվեք միասին,

Թե քանի՞ ծառ տնկեցին:

***

Աննան քաղեց յոթ հատ սունկ,

Աշխատեցեք հաշվել դուք,

Քանի՞ սունկ էլկքաղի,

Որ քսանչորս հատ լինի:

***

Նռնենուն կա տասնութ նուռ,

Փորձիր մտքում հաշվել լուռ,

Թե տասնմեկ նուռ քաղենք,

Ծառին որքա՞ն կթողնենք:

***

Իննսունութից հանվեց տասնվեց,

Կարող ես հաշվել՝ որքա՞ն ստացվեց:

***

Հիսունհինգից հանես տաս,

Հաշվիր որքա՞ն կստանաս:

***

Հաշվիր շիտակ ու կարգին,

Երբ տասնութից հանես ինն,

Ճիշտ պատասխան կստանաս,

Եթե հաշվել իմանաս:

***

Սենյակում այս լուսավոր

Քսան առույգ մանուկներ

Մի բարդ խնդիր են լուծում՝

Ուսուցիչն էլ նրանց հետ:

Տասնվեց ժիր մանուկներ

Ճիծտ են լուծում խնդիրները,

Իսկ քանի՞սն են մոլորվել

Ու կարկամել գլխիկոր:

***

Այգեգործական մի մեծ օղակում

Քսանհինգ բանվոր խնձոր են քաղում,

Թե տասնմեկ մարդ նրանց միանան,

Որքա՞ն կլինեն ամբողջ օղակում:

***

Մի փոքրիկ հոտում կար վաթսուն ոչխար,

Մի խումբ էլ եկավ, միացան իրար,

Այդ հոտին քանի՞ ոչխար միացավ,

Երբ նրանց թիվը իննսուն դարձավ:

***

Տասնհինգ հնձվոր մեծ եռանդով՝

Հունձ են անում գերանդիով,

Տասնութ բանվոր էլ օգնության եկան,

Բոլորը մեկտեղ քանի՞սը եղան:

***

Հարցը հեշտ է, շատ չի բարդ,

Դահլիճում կա քանի՞ մարդ,

Երբ հիսունն են մի շարքում՝

Քառասունը՝ մյուսում:

***

Երբ քառասունին դու գումարես ինն,

Որքա՞ն կդառնա, հաշվենք միասին:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
4 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական խնդիրներ

Сообщение:#4  Сообщение Vard » 04 дек 2012, 22:55

Խնդիրներ երկրորդ և երրորդ դասարանների համար

Текст:
Գորգագործ տատս գործեց ինը գորգ,

Աշխատիր հաշվել, սիրելի՛ Գևորգ,

Քանի՞ մետր են բոլորը մեկտեղ,

Երբ ամեն մեկը երեք մետր էր:

***

Խանութ բերեցին հիսունչորս աթոռ,

Որից քսանը տարան մինչ կեսօր,

Գործակատար երբ ընդմիջում գնաց,

Ապրանք-աթոռից անի՞սը մնաց:

***

Հայոց աշխարհի գալիքն է ձեր մեջ,

Եղեք ջանասեր, միտք ունեցեք պերճ,

Անվերջ թող ծաղկի ձեր միտքն ու հոգին,

Որ նեցուկ դառնաք Հայոց աշխարհին:

***

Սանասարն ու Բաղդասարը միասին,

Գագիկ պապի այգի մի օր գնացին,

Եվ ջրեցին ողջ ծառերը պապի հետ,

Երեկոյան նրանք նորից դարձան հետ,

Ու ջրելով նրանք իրար հավասար՝

Առանց ջրել չէին թողել ոչ մի ծառ,

Պապի այգում որքա՞ն ծառեր են եղել,

Երբ ամեն մարդ երեսուն ծառ էր ջրել:

***

Ժիր այգեպան էր Նահապետը մեր,

Աճեցրել էր բազում տնկիներ,

Քառասունչորսից երբ կեսն էր խնձոր,

Դրանից որքա՞ն կլինի սալոր:

***

Ծիրանի բերքը երբ հավաքեցին,

արկղերի մեջ նրանք շարեցին,

Հարյուր արկղից որքան՞նն էր լցվել,

Երբ տասնութ արկղեր դատարկ էին դեռ:

***

Ձևարան բերվեց մի փաթեթ կտոր,

Որից ձևեցին քսաներեք շոր,

Որքա՞ն գործվածք էր փաթեթում եղել,

Երբ երկու մետրից մի շոր էր կարվել:

***

Ծաղկաբույծ Սոնան ցանեց վարդ, մեխակ,

Թրաշուշաններ՝ դեղնավուն, ճերմակ,

Քանի՞ ծաղիկ էր նա աճեցրել,

Երբ ամեն մեկից քսանն էր աճել:

***

Հասմիկն ու Լույսը այսօր միասին

Անձրևից հետո սնկի գնացին,

Երբ ամեն մեկը ութ հատ հավաքեց,

Պայճառ արևը նորից ճառագեց:

Տասական սունկ էլ լուռ հավաքեցին,

Նորից տունդարձի ճամփան բռնեցին:

Հավաքած իրենց բեռ ու պաշարից

Ութ սունկ տվեցին Գայան տատիկին:

Հասմիկն ու Լույսը քանի՞ սունկ տարան

Իրենց սպասող փոքրիկ քույրիկին:

***

Լուսինեն գնեց քսանվեց տետր,

Մտքումդ հաշվիր ունեցածը ձեր,

Որքա՞ն էլ պիտի նա տետր գնի,

Որ նախորդի հետ ութսուն հատ լինի:

***

Քաղաք ուղարկվեց տասնինն ավտոբուս,

Աշխատիր հաշվել, ո՛վ իմ աչքի լույս,

Քանի՞ ավտոբուս դեռ պիտի բերեն,

Որ նախորդի հետ հիսունութ լինեն:

***

Հարյուր քսանից հանես քառասուն,

Որքա՞ն կստանաս, գուշակի՛ր, Սասու՛ն,

Երբ մնացածը բաժանես տասի,

Ստացած թիվը որքա՞ն կլինի:

***

Հրյուր երկու ճայ անհոգ ծղրտում,

Գոռ ալիքներից ձուկ էին բռնում,

Նրանց քանակը որքա՞ն կդառնա,

Թե քառասուն ճայ ափը բարձրանա:

***

Փարթամ անտառի կանաչ բացատում,

Քսանհինգ նժույգ էին արածում:

Երբ ձիապանը տասնհինգին ջոկեց,

Բացատում քանի՞ ժիր նժույգ թողեց:

***

Սահմանագլխում կա պահակակետ,

Ուր զինվորներ են հսկում ակնդետ.

Երբ ութսունութից տասնութ մարդ գնաց,

Պահակակետում քանի՞ մարդ մնաց:

***

Օդանավում կա հարյուր ուղևոր,

Ձգվում էր նրանց ճամփան հեռավոր,

Երկու ժամ հետո երբ այն տեղ հասավ,

Վայրէջք կատարեց ու դադար առավ:

Քսան ուղևոր երբ այնտեղ իջան,

Քանի՞սը կրկին երկինք բարձրացավ:

***

Երբ իննսունը բաժանենք տասի,

Ստացած թիվը որքա՞ն կլինի:

***

Գավառագետի վտակում

Հիսուն ձկներ են լողում,

Երբ տասնհինգն էլ միանան,

Քանի՞ ձկնիկ կդառնան:

***

Վահեն ասաց՝ Լիպարի՛տ,

Ունեմ քսան հատ մատիտ,

Քսանն էլ թե պապս տա,

Տասնհինգն էլ ես՝ Արամին,

Մատիտներն իմ բոլոր

Ասա՝ որքա՞ն կլինեն:

***

Վաղ գարնան հետ՝ մեր բակում

Յոթ սարյակ են ճտճտում,

Երբ ինն անգամ շատանան,

Թվով որքա՞ն կդառնան:

***

Մարգագետնում հունձ են անում

Քսան այրեր կորովի,

Գերանդիներ են փայլփլում

Հուր շողերից արևի,

Թե վաթսուն մարդ քաղաքից

Հասնեն նրանց օգնության,

Քանի՞ հոգի կլինեն

Հնձվորները խոտքաղի:

***

Երբ վրա հասան աշնան ցրտերը,

Երամ կազմեցին ժիր կռունկները,

Վաթսունվեց կռունկ չվեցին հարավ,

Նրանց թևերը քանի՞սը դարձան:

***

Դրսում բուքն էր մոլեգնում,

Ձյուն էր բերում, կուտակում,

Երեսուն ծիտ սրթսրթում,

Դեզի մեջ են թաքնվում,

Թվով որքա՞ն կդառնան,

Երբ այդքան էլ այնտեղ գան:

***

Երեսունվեց սահորդ՝ և՛ ժիր, և՛ արի,

Դուրս եկան դաշտը չմշկասահքի,

Երբ երեսունն էլ սահադաշտ մտան,

Հաշվիր, իրար հետ քանի՞սը եղան:

***

Վարպետը տաշեց քսանհինգ գերան,

Իսկ աշակերտը՝ տասնութ պակաս,

Որքան էլ պիտի նա դեռ աշխատի,

Որ իր վարպետի հետ հավասարվի:

***

Բանվորը շարեց հիսուն մետր պատ՝

Որպես պարտեզի շքեղ ցանկապատ:

Նրա ընկերը որքա՞ն կշարի,

Որ քսան մետրով ավելին լինի:

***

Մայր եկեղեցու գմբեթի քիվին

Հարյուր աղավնի եկան շարվեցին,

Երբ քսանվեցը քիվից իջան ցած,

Գմբեթի քիվին քանի՞սը մնաց:

***

Ութսուն ծերմակ աղավնիներ,

Պտտվում են երկինքն ի վեր,

Երբ վաթսուն հատ էլ նրանց միացան,

Աղավնիները քանի՞ հատ դարձան:

***

"Ուրախ բլուրներ" այս կարուսելում

Քսան երեխա էին պտտվում,

Եթե կրկնակի թիվն ավելանա,

Մարդկանց քանակը որքա՞ն կդառնա:

***

Ավագը հաշվեց տասնմեկ նավակ,

Որքան կանգնած են լերիկ ժայռերի տակ:

Եթե այդքան էլ ծովախորշից գան,

Մեկտեղ կունենանք մենք քանի՞ նավակ:

***

Գործարան բերվեց ութսուն նոր հաստոց,

Սկսվեց ուրախ, աշխույժ ու զնգոց,

Քանի՞ մարդ պիտի այնտեղ աշխատի,

Որ ամեն մեկին երկու մարդ հասնի:

***

Դահլիճում կա ինը ջահ՝

Լուսաշող ու լուսագահ,

Ամեն մեկը թե կրի

Ինը պայծառ սիրուն լամպ,

Ողջ դահլիճում այդ շքեղ

Մենք կհաշվենք քանի՞ լամպ:

***

Իննսուն գիրք ունեմ ես,

Հարցնում եմ այժմ քեզ,

Երբ հիսունն եմ ընթերցել,

Քանիսն եմ դեռ թերացել:

***

Մի մոտորանավ մոտեցավ ափին,

Տասնհինգ ուղևոր մոտեցան նավին,

Քանի՞ ուղևոր կլինի այնտեղ,

Երբ նստածները տասով են ավել:

***

Ինն անգամ տաս՝ հանած ինն,

Որքա՞ն կանի, իմ անգին:

***

Հայրը Թորոսին բերեց չորս գրիչ,

Տղան գոհ ժպտաց ու չասաց ոչինչ,

Որքան էլ պիտի տետրեր ունենա,

Որ գրիչների տասնակին դառնա:

***

Լայնահուն գետում՝ ութ ճերմակ կարապ,

Ճողփելով ջուրը՝ եկան դեպի ափ,

Երբ ութն այդքան էլ նրանց մոտեցան,

Նրանք միասին քանի՞սը եղան:

***

Լճի ափին, ճահճուտում,

Հարյուր որոր են լողում,

Ջրում քանի՞սը մնացին,

Երբ ութը վեր ճախրեցին:

***

Մեր քաղաում կա մի պուրակ,

Ուր տնկել են ութսուն ծառ,

Թե ութ հոգի մեկտեղ ջրեն,

Քանի՞ մատղաշ ծառ կջրեն:

***

Երեք հովիվ իննսուն գառ

Առավոտյան տարան անտառ:

Գիրուկ ճերմակ այդ գառներին

Թե բաժանենք մենք երեքի,

Հովիվներց ամեն մեկին

Քանի՞ գառնուկ բաժին կընկնի:

***

Բակում խաղում են մի խումբ տղաներ,

Որոնց մոտեցան նույնքան աղջիկներ,

որքան է նրանց ընդհանուր թիվը,

Երբ նրա կեսը միայն տասնութ է:

***

Մեծ, լուսավոր սրահում,

Յոթ վանդակ են օրորվում,

Ամեն մեկում երկու ծիտ՝

Ծլվլում են, գեղգեղում,

Թե դուրս տանենք չորս վանդակ,

Մենք քանի ծիտ կունենանք:

***

Խաղասենյակում կա վեց նոր սեղան,

Ամեն մեկի մոտ՝ վեց հատ նստարան,

Փորձիր որոշել, իմ սիրուն բալիկ,

Այնտեղ դրված են քանի՞ նստարան:

***

Մեր տնօրենը քսան գիրք բերեց,

Ու որպես ընծա՝ հենց մեզ նվիրեց:

Երբ ամեն մեկիս երկու գիրք հասավ,

Բոլորս մեկտեղ՝ քանի՞ մարդ եղանք:

***

Փոքրիկ Արան իրենց բակում

Կանգնել, ինչ-որ թիվ է հաշվում,

Ի՞նչ թիվ էր Արան իննի բաժանել,

Որ բաժանելիս ինն էր ստացել:

***

Իննից հանած ութ և գումարած տաս,

Աշխատիր հածվել՝ որքա՞ն կստանաս:

***

Երեք անգամ տաս, որքա՞ն է, Տիգրան,

Եթե տասնութ էլ գումարենք դրան:

***

Մի օրվա կեսը որքա՞ն է, Սիրան,

Եթե չորս ժամ էլ գումարենք դրան:

***

Դահլիճ մտան իննսուն մարդ.

Երբ հիսունով ավելացան,

Մարդիկ այնտեղ քանի՞սն եղան:

***

Մայրը դարձել է հիսուն տարեկան,

Փորձիր գուշակել, փոքրիկ բարեկամ,

Քանի՞ տարեկան կլինի որդին,

Երբ հասել է նա մոր կես տարիքին:

***

Մայրն է բոլորել քառասուն տարին,

Որդին հասել է արդեն քսանի,

Որքա՞ն կլինի հասակը տատի,

Երբ նա երկուսի տարիքն ունի:

***

Իմ ժիր ու խելոք փոքրիկ բարեկամ,

Արդեն դարձել ես տասը տարեկան,

Հորդ տարիքը որքա՞ն կլինի,

Երբ հայրիկդ քո չորս տարիքն ունի:

***

Արման, Արամ, Արտաշես,

Աստվածատուր, Ասատուր,

Առնոս, Անդոկ ու Սանթուր,

Աշխեն, Արսեն ու Անուշ,

Արագած ու Արմանուշ,

Անագ, Արմիկ, Արարատ,

Բաբել, Բակուր ու Բագրատ,

Բախշի, Բենիկ, Բարունակ,

Տետրեր բերեք տասական,

Հաշվեք, դրեք պահարան,

Մտածեք միասին,

Քանի՞ տետրեր բերվեցին:

***

Երեք անգամ տաս, որքա՞ն է, Վահան,

Եթե երեք էլ գումարենք նրան:

***

Բաբիկ, Բարսեղ, Բայանդուր,

Բերդիկ, Բաքոս, Տիրատուր,

Բարունակ ու Բավական,

Բաղդասար ու Բալասան,

Խաղողն ու դեղձն են հասել՝

Հարկավոր է հավաքել,

Եղեք խելոք, ջանասեր,

Կազմակերպեք գործը ձեր,

Երբ բոլորդ այգի գաք,

Կնմանվեք ջոկատի,

Որքա՞ն խաղող կքաղեք՝

Յոթական դույլ հավաքեք:

***

Ճաշարան բերվեց երեսուն սեղան,

Գտեք խելամիտ ու ճիշտ պատասխան

Քանի՞ աթոռ էլ պիտի ներս բերեն,

Որ հարյուր քսան մարդ սպասարկեն:

***

Խնձորի բերքը, երբ բերեցին տուն,

Հայրը պատվիրեց հինգ որդիներին,

Որ լի արկղերըներքնատուն տանեն,

Ապա հաշվեն ու խնամքով շարեն.

Նրանք անտրտունջ գործը արեցին,

Արկղերը իրար կողքի դրեցին,

Երբ ամեն մեկը ինն արկղ տարավ,

Արկղերի թիվը քանի՞ հատ եղավ:

***

Երեք անգամ յոթ ու գումարած ութ,

Կարո՞ղ ես ասել՝ ի՞նչ թիվ կստանաս:

***

Մինասն ասաց. "Մաթևոս,

Ութն անգամ տաս, հանած չորս,

Թե հարցս ճիշտ հասկանա՞ս...

Գիտե՞ս՝ որքան կստանաս:

***

Դպրոցում կա 15 դասարան,

Յուրաքանչյուրում՝ տասնհինգ նստարան,

Քանի՞ նստարան կա այդ դպրոցում:

***

Լճակի ափին կար չորս նավակ,

Որոնց հսկում էր մի ծերուկ պահակ,

Մի խումբ տղաներ նրան մոտեցան,

Նավակ նստելու կարգը իմացան,

Խնդրեցին թույլ տալ՝ նստելու նավակ:

Ծերուկը սիրով ընդունեց նրան

Եվ խորհուրդ տվեց, որ չորս-չորս նստեն,

Ճիշտ ժամանակին նորից ափ իջնեն:

Ու տղաները ուրախ նստեցին,

Չորս նավակի մեջ տեղավորվեցին,

Քանի՞ տղա կար խմբում, իմացիր,

Ի՞նչ թիվ կստանաս, ինձ պատասխանիր:

***

Երբ ներս տարա քսան տետր,

Ինձ մոտեցան չորս տղաներ,

Երբ հավասար բաժանեցի,

Ամենքին որքա՞ն տվեցի:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
4 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали



Вернуться в Արվեստ և գրականություն



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


⇑ Наверх
⇓ Вниз