Vard » 16 окт 2012, 22:50
Մարթեն Յորգանց «ՃԿՈՒՅԹԻԿ»
Ձեռքի մատները տարիներ առաջ
Եղբայրներ էին՝ գործունյա ու քաջ,
Բոլորն էլ երկար, իրար հավասար,
Գործը շատ սիրող, մեկ-մեկու օգնող:
Կրկներգ.
Ճկույթիկ, ճկույթիկ, իմ մատիկն է այն,
Ճկույթիկ, ճկույթիկ, փոքրիկ բարեկամ:
Ճկույթիկ, ճկույթիկ, իմ փոքրիկ մատիկ,
Ճկույթիկ, ճկույթիկ, իմ փոքրիկ մատիկ:
Բայց թե ճկույթի խելքին ինչ փչեց,
Օրերից մի օր թարս ձիու նստեց,
Ո՛չ մուրճ էր բռնում, ո՛չ հունձ էր անում,
Ո՛չ կացին սրում, ո՛չ ծաղիկ ջրում:
Կրկներգ.
Ճկույթիկ, ճկույթիկ, իմ մատիկն է այն,
Ճկույթիկ, ճկույթիկ, փոքրիկ բարեկամ:
Ճկույթիկ, ճկույթիկ, իմ փոքրիկ մատիկ,
Ճկույթիկ, ճկույթիկ, իմ փոքրիկ մատիկ:
Չէր հանում ինքն իսկ իր մատի փուշը,
Գնալով այսպես թուլացավ ուժը,
Օրեցօր մաշվեց, բարակեց, քաշվեց,
Այսպես կարճացավ՝ ուղիղ կես դարձավ:
Կրկներգ.
Ճկույթիկ, ճկույթիկ, իմ մատիկն է այն,
Ճկույթիկ, ճկույթիկ, փոքրիկ բարեկամ:
Ճկույթիկ, ճկույթիկ, իմ փոքրիկ մատիկ,
Ճկույթիկ, ճկույթիկ, իմ փոքրիկ մատիկ: