СТАНЬ VIP

Մանկական երգեր

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 22:57

«Արև-Արև»

Արև, արև, արի դուս,

Քեզ բերել ենք աչքի լուս,

Քո քուրիկը՝ լուսընկա,

Բերեց չամիչ մեկ աման,

Ամպը եկավ, մութ արավ,

Չամիչն աչքերս կորավ:

Բաց երեսըդ, արեգակ,

Մի բուռ չամիչ քեզ կըտանք...

Օ՛խ, արևին խաբեցինք,

Օ՛խ, արևին խաբեցինք,

Ամպի տակեն հանեցինք,

Օ՛խ, արևին խաբեցինք:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 22:58

«Արև»

Արև, արև դուրս արի,

Հերն ու մերըդ էկել են,

Թուր ու թըվաքն բերել են,

Գոմշի ոտին տըվել են,

Թե դուս կգաս, ք՛եզ կտամ,

Թե դուս չես գա, շան ու գիլի փա՛յ կանեմ:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 23:07

«Գնացեք տեսեք՝ ով է կերել այծը»

Գնացեք տեսեք՝ ով է կերել այծը.

Գնացին տեսան՝ գայլն է կերել այծը:

Գայլն ու այծը,

Այծն ու գայլը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել գայլը.

Գնացին տեսան՝ արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել արջը.

Գնացին տեսան՝ թուրն է կերել արջ:

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել թուրը.

Գնացին տեսան՝ ժանգն է կերել թուրը,

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել ժանգը.

Գնացին տեսան՝ հողն է կերել ժանգը:

Հողն ու ժանգը,

Ժանգն ու թուրը,

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 23:10

«Զըպիկ, զըպիկ»

Զըպիկ, զըպիկ զարին ա,

Իգդա շուշան դարին ա:


Նանեն գընաց բանջարի,

Նանեն գընաց բանջարի.

Բանջար չեղավ, խոտ եղավ,

Խոտի տակին ծիտ եղավ,

Ծիտը թռավ գերանին,

Կանաչ խոտը բերանին:

Անձրև չեկավ էս տարին,

Չորացավ ցորեն ու գարին:

Զըպիկ, զըպիկ, զարին ա,

Իգդա շուշան դարին ա:

Գոռգոռոցն ընկավ վերև,

Լըվաց կանաչ ու տերև,

Անձրևն էկավ, գոլ էրավ,

Ցորեն արտը բոլ էրավ:

Զըպիկ, զըպիկ, զարին ա,

Իգդա շուշան դարին ա:

Թելիկ-մելիկ ման էկա,

Քեզի հանդերում գըտա,

Մերիկըս թըխեց գաթա,

Ինձի չի տա, քեզ կըտա:

Զըպիկ, զըպիկ, զարին ա,

Իգդա շուշան դարին ա:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 23:11

«Ճլորթու երգ»

Քյուֆը, քյուֆը, դարա, դարա,

Ես էլա բերդի բարա.

Իմ ախպեր վեր էն բերդին,

Ոսկի թուր վեր էն թևին,

Կերթա խաղա դեմ լուսնակին,

Լուսնակ տըփեց մեջ երեսին:

Թու էնա պուճախ, թու էնա պուճախ,

Մեր քավորանց մեղրի պուճախ,

Շեն կենա իմ հոր ճջախ:

Քյուֆը, քյուֆ, կերթամ-կուգամ,

Իմ ախպոր կընիկ ճարեմ.

Հ՞ուստ ճարեմ, հո՞ւստ չըճարեմ,

Վարագա սարեն ճարեմ:

Դուռը տըփեմ մարմար քարով,

Մըտնեմ ներս զարդարանքով,

Հերը խաբեմ թասըմ գինով,

Մերը խաբեմ մատըմ խինով,

Ախպեր խաբեմ պոլատ ձիով,

Աղջիկ բերեմ հազար բարով:

Թու էնա պուճախ, թու էնա պուճախ,

Մեր քավորանց մեղրի պուճախ,

Շեն կենա իմ հոր ճջախ:


Քյուֆը, քյուֆ, մեր էն տըղեն,

Կախվեր ի ծառի ճըղեն,

Ծառ չինարի հերիկն էր,

Չինար բաժիկ մերիկն էր,

Ճուղըմ ռեհան քեռին էր:


Թու էնա պուճախ, թու էնա պուճախ,

Մեր քավորանց մեղրի պուճախ,

Շեն կենա իմ հոր օջախ:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 23:13

«Ողջույն, Ձմեռ»

Ճերմակ-ճերմակ, մի հաստ վերմակ

Իջավ հողին այս գիշեր,

Մի ձեռք թաքուն մեր ապակուն

Քաշեց սառցե բյուր նախշեր:


Երդիկներին ծուխը նորից

Ելնում է վեր, ինչպես սյուն:

Ձնհալն ասես՝ դիմելով մեզ,

Ավետում է, ավետում է, ավետում է,

Ձյուն, ձյուն, ձյուն…


Ինչ խաղաղ է, ինչքան վաղ է,

Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ,

Եվ խաղում ենք, և երգում ենք,

Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ:


Ինչ խաղաղ է, ինչքան վաղ է,

Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ,

Եվ խաղում ենք, և երգում ենք,

Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ:


Մեղմիկ, թեթև իջան ներքև

Ճերմակ-ճերմակ փաթիլներ,

Պարտեզ, պուրակ ննջել են, տես,


Էլ չեն երգում առվակներ:

Ձնհալն ասես՝ դիմելով մեզ,

Ավետում է, ավետում է, ավետում է,

Ձյուն, ձյուն, ձյուն…


Ինչ խաղաղ է, ինչքան վաղ է,

Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ,

Եվ խաղում ենք, և երգում ենք,

Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ:


Ինչ խաղաղ է, ինչքան վաղ է,

Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ,

Եվ խաղում ենք, և երգում ենք,

Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 23:14

«Նոր Տարի»

Խոսք՝ Ն. Ստեփանյանի
Երաժշ.՝ Գ. Չթչյանի

Զարդարվել ես տոնածառ,
Դարձել շքեղ ու պայծառ,
Լույսերիդ մեջ տոնական
Խնդուն մանկան ես նման:
Կրկներգ.
Նոր տարի է, նոր տարի,
Հանդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ
Ձմեռ պապին մեր բարի:

Հեռուներից ես եկել,
Քո մայր անտառն ես թողել,
Որ քեզ չզգաս դու մենակ,
Շուրջդ երգ, պար են բռնել:
Կրկներգ.
Նոր տարի է, նոր տարի,
Հանդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ
Ձմեռ պապին մեր բարի:

Բռնենք շրջան ծափ-պարի,
Թող ծիծաղը վարարի,
Քեզ էլ մեր լավ տոնածառ,
Շնորհավոր Նոր տարի:
Կրկներգ.
Նոր տարի է, նոր տարի,
Հանդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ
Ձմեռ պապին մեր բարի:

Զարդարվել ես տոնածառ,
Դարձել շքեղ ու պայծառ,
Լույսերիդ մեջ տոնական
Խնդուն մանկան ես նման:
Կրկներգ.
Նոր տարի է, նոր տարի,
Հանդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ
Ձմեռ պապին մեր բարի:

Հեռուներից ես եկել,
Քո մայր անտառն ես թողել,
Որ քեզ չզգաս դու մենակ,
Շուրջդ երգ, պար են բռնել:
Կրկներգ.
Նոր տարի է, նոր տարի,
Հանդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ
Ձմեռ պապին մեր բարի:

Բռնենք շրջան ծափ-պարի,
Թող ծիծաղը վարարի,
Քեզ էլ մեր լավ տոնածառ,
Շնորհավոր Նոր տարի:
Կրկներգ.
Նոր տարի է, նոր տարի,
Հանդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ
Ձմեռ պապին մեր բարի:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 23:16

Հենրիկ Բաբաջանյան «Շնորհավոր»

Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնին
Հարկավոր են՝
Խնձոր, նարինջ
Պնդուկ, չամիչ,
Խավյար մի քիչ
Եվ շոկոլադ,
Նուռ ու փշատ,
Ու մանուկներ,
Ուրախ ու շատ,
Լույսով լի, ջինջ
Մի մեծ դահլիճ,
Մանուկների
Ծիծաղ ու ճիչ:
Այս մի տոնին հարկավուր են -
Կարմրաթուշիկ
Ձյունանուշիկ,
Նախշուն ու վառ
Մի տոնածառ,
Ձմեռ պապի՝
Մութ անտառից,
Մեր գետապի,
Որն իր հսկա
Պարկի միջից-
Կամ էլ բըռի,
Գանգուրներին մանուկների,
Նուրբ վարսերին
Խաղաղություն խինդով սփռի:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնը
ՆՈՐ ՏԱՐԻՆ Է,
Եկեք ասենք -
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր
Շնորհավո՜ր:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Մանկական երգեր

Сообщение Vard » 20 окт 2012, 21:56

«Տոնածառի հանդեսում»

Էհե˜յ, ո՞ւր եք լռել, ո՞ւր,
Ձմեռ Պապն է եկել հյուր,
Շրջան կազմեք, պար բռնեք,
Երգենք, ծափ տանք ու թռնենք:

Մեջտեղ արի´, Զարուհի,
Այ իմ Ձյունիկ-պարուհի,
Ի՞նչ Նոր տարի առանց քեզ.
Ուրախացրու մի քիչ մեզ:

Բա դո՞ւ, շլդիկ փափկամազ,
Ինձ մոտ արի վազեվազ,
Ցույց տուր ծուռտիկ քո պարը,
Թող զարմանա աշխարհը:

Ի՞նչ ես քնել, այ բրդոտ,
Վեր կաց, դու էլ արի մոտ,
Եվ դու, փոքրիկ իմ սկյուռ,
Կաղին կտամ քեզ մի բուռ:

Դուք էլ եկեք, գայլ, աղվես,
Միայն կարգին պահեք ձեզ,
Նոր տարի է, Նոր տարի,
Եղեք խելոք ու բարի:

Դե˜հ, հավաքվեք, պար բռնենք
Երգենք, ծափ տանք ու թռնենք,
Որ բոյ քաշենք մեծանանք,
Այսպես փոքրիկ չմնանք:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Արվեստ և գրականություն



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение