СТАНЬ VIP

Մանկական երգեր

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 20:12

Կանաչ–կանաչ բացատում

Կանաչ–կանաչ բացատում
Վազվզում եմ, թռչկոտում,
Ուտում գազար ու տերև,
Կրծում արմատներ։

Իմն է անտառը սիրուն,
Իմն են բացատն ու առուն,
Ծաղիկները բուրավետ,
Սար ու հովիտ, արահետ։

Նապաստակն եմ ես սիրունիկ,
Մորթս շատ փափուկ է ու ձյունիկ։

Երբ որ ես քուն եմ մտնում,
Աչքերս բաց են մնում,
Որ որսորդին շուտ տեսնեմ,
Զարթնեմ ու արագ փախչեմ։

Իսկ երբ ձմեռն է իջնում,
Ես արջի պես չեմ ննջում.
Թափառում եմ շարունակ,
Անցնում դաշտ–ձորակ։

Ճամփաներով ձյունապատ
Ես անցնում եմ յոթ բացատ,
Բանջարանոց եմ մտնում
Ու համեղ կեր եմ գտնում։

Նապաստակն եմ ես սիրունիկ,
Մորթս շատ փափուկ է ու ձյունիկ։
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 20:16

«Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել...»

Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել,
Իմ լավ, հարազատ իմ քաղաք...
Քարդ քարիդ եմ շարել,
Քեզ հետ հասակ եմ առել,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:
Քեզ միշտ սիրել եմ, Իմ հարազատ ընկեր,
Քեզնով ապրել եմ, Քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի , դու Երևան,
Ամեն հայի հույսի դու Երևան:
Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսե,
Աշունդ ոսկե մի երազ,
Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակները փիրուզ...
Քեզ հետ կիսել եմ ես միշտ
Եվ խնդություն և թե վիշտ,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:
Քեզ միշտ սիրել եմ, Իմ հարազատ ընկեր,
Քեզնով ապրել եմ, Քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի , դու Երևան,
Ամեն հայի հույսի դու Երևան:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 20:17

Երկինքը Մով է

Երկինքը մով է կանաչը ծով է իմ վարդ քաղաքի,
Սիրում եմ հովը, անուշ է զովը իմ վառ գարունքի,
Օ, իմ սրտում դու թանկ անուն ես, ոսկե իմ Երևան,
Կարոտ սրտիս երազն ես դու իմ աննման,
Դու իմ երգի մի նոր գարուն ես, աստղե իմ քարավան,
Շողաճամփիս պայծար իմ Երևան:
Ոսկի է ձեռքդ ծաղիկ է երգդ իմ տուն Հայրական
Արև է նուռդ, գին է ջուրդ, իմ Հող Հայկական:
Օ, իմ սրտում դու թանկ անուն ես, ոսկե իմ Երևան,
Կարոտ սրտիս երազն ես դու իմ աննման,
Դու իմ երգի մի նոր գարուն ես, աստղե իմ քարավան,
Շողաճամփիս պայծար իմ Երևան:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 20:18

«Զարթնում է Երևանը գարնան անուշ շնչով...»

Զարթնում է Երևանը գարնան անուշ շնչով,
Զարթնում է և իմ սիրտը սիրո հուշի կանչով
Մեր պարտեզի վարդն առաջին ահա քաղել բերել եմ քեզ,
Բայց ինչպե՞ս, ասա ինչպես
Վարդը քաղեմ քո այտերից:
Վառվում է Երևանը ամռան կիզիչ հրով,
Վառվում է և իմ սիրտը անհագ սիրո տենչով...
Մեր պարտեզի ծիրաններից ահա քաղել բերել եմ քեզ,
Բայց ինչպե՞ս, ասա ինչպես, համբույր քաղեմ քո շրթներից:
Շոգում է Երևանը աշնան հազար գույնով,
Շոգում է և իմ սիրտը հասնուն սիրո հույզով,
Երեկոյան հովն անուշիկ թավշյա դեղձի բույրն է բերում,
Ոսկեգույն այգիներում քեզ հետ քայլում եմ երջանիկ:
Մրսում է Երևանը ձմռան սառը շնչից,
Մրսում է և իմ սիրտը լքվաց սիրո ցավից,
Առանց արցունք սեր չի լինի,
Առանց փուշ վարդ չի հանդիպում
Ցրտաշունչ այգիներում
Մենակ քայլում եմ վշտալի:
Զարթնում է Երևանը էլի գարնան շնչով,
Զարթնում է մարդիկ նոր արևի կանչով
Երբ իմ չքնաղ Երևանի գարունքն է վառ այգիներում,
Ախ՜, ինչպես, ասա ինչպես մեր սրտերում սեր չթարգի:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 20:20

«Իմ չքանաղ վարդագույն ուրախ քաղաքի...»

Իմ չքանաղ վարդագույն ուրախ քաղաքի,
երբ երկար ժամանակ հեռվում եմ լինում,
երբ կարոտն է այրում իմ հոգու խորքից,
միացնումեմ ռադիոն ու հանկած լսում'
Խոսում է Երևանը....
Երևանն է խոսում, իմ ստրից է խոսում,
խոսում է ու անուշ պատմում է,
իմ երկրի սարերի, երկնի մասին,
խոսում եմ ու ասես տեսնում
ես իս փողոցն ու իմ տունը թանկագին:
Երևանն է խոսում, իմ ստրից է խոսում,
Խոսում է ու ասես լսում եմ իմ մոր հուզումները,
Խոսում է ու ասես զգում եմ ջերմ համբույրը
հավատարիմ իմ սիրածի ...
Աշխարհի չորս կողմից բռնում եմ լուռ ձայներ,
որ խոսում են հազար ու մի լեզուներով,
ու ամեն մի լեզու մի երգ է դարձել,
բայց լսում եմ ես առավել սիրով
Խոսում է Երևանը....
Երևանն է խոսում, իմ ստրից է խոսում,
խոսում է ու անուշ խորհում են
ցիրանները, վարդերը իմ երկրի,
խոսում է ու շաղոտ զնգում են
բաժակները կենաց ընկերների:
Երևանն է խոսում, իմ ստրից է խոսում
ու ցնծում եմ առավել որ հայ եմ
ու ինչպես ամեն հայ կարոտաբար հուզվում եմ
ու հպարտանում եմ ես բոլոր աշխարհի հայության համար
Երևանն է խոսում...
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 20:21

«Ես լսում եմ քո երգդ ուրախ...»

Ես լսում եմ քո երգդ ուրախ,
Արևոտ ու լուսե իմ Երևան,
Կանչում եմ քեզ իմ երգով,
Տենչում եմ քեզ իմ սրտով
Իմ անուշ եզերք իմ Երևան:
Մեր սրտի երգնես դու,
Բոցավար մեր աչքի լույսն ես,
Իմ շեն քաղաք անուշ իմ Երևան
Իմ կյանք ու սեր դու իմ Հայաստան:
Կանչում ես քո երգով չքնաղ,
Հայրենի տուն անգին իմ Երևան,
Վառվում ես դու իմ հոգում,
Ապրումես դու իմ սրտիմ,
ՈՒր լինեմ ինդզ հետես հավիտյան:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 20:25

«Երկինքը մով է կանաչը ծով է իմ վարդ քաղաքի...»

Երկինքը մով է կանաչը ծով է իմ վարդ քաղաքի,
Սիրում եմ հովը, անուշ է զովը իմ վառ գարունքի,
Օ, իմ սրտում դու թանկ անուն ես, ոսկե իմ Երևան,
Կարոտ սրտիս երազն ես դու իմ աննման,
Դու իմ երգի մի նոր գարուն ես, աստղե իմ քարավան,
Շողաճամփիս պայծար իմ Երևան:
Ոսկի է ձեռքդ ծաղիկ է երգդ իմ տուն Հայրական
Արև է նուռդ, գին է ջուրդ, իմ Հող Հայկական:
Օ, իմ սրտում դու թանկ անուն ես, ոսկե իմ Երևան,
Կարոտ սրտիս երազն ես դու իմ աննման,
Դու իմ երգի մի նոր գարուն ես, աստղե իմ քարավան,
Շողաճամփիս պայծար իմ Երևան:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 20:26

«Դու ես իմ քաղաք իմ պատուհանում...»

Դու ես իմ քաղաք իմ պատուհանում,
Դու ես իմ քաղաք ինձ թախծից հանում,
Եվ ամեն անգամ քեզ ես նայեմ,
Միշտ գիտեմ հույսով կփայլեմ,
Ես գիտեմ հույսով կփայլեմ:
Եղիր Երևան միշտ այդպես Մոր նման,
Սփոփիչ և խաղաղ մայթերով,
Դու միշտ մտերիմ և բարի պահերի օրրան,
Երեկ, վաղը և ամեն մի որ...
Քեզ նորից նայեմ ու քեզ հավատամ,
Որ մեզ սեր կտան , մեզ կգթան,
Եվ աչքերդ լուռ մոխրից կհանեմ,
Քեզ ջպիտ մի որ կգտնեմ,
Ախ, Աստվաց, մի որ կգտնեմ...
Եղիր Երևան միշտ այդպես Մոր նման,
Սփոփիչ և խաղաղ մայթերով,
Դու միշտ մտերիմ և բարի պահերի օրրան,
Երեկ, վաղը և ամեն մի որ...
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 20:27

«Հեյ Ջան Երևան»

Բոլորիդ կանչում եմ, եկեք Երևան,
Ջուրը անուշիկ է, օդը աննման,
Օտար ափերից դարձիր Հայոց քարավան,
Պանդուխտ եղբայրներ, եկեք Հայաստան:
Հե՜'յ, ջան Երևան, իմ քաղաք սիրուն,
Հեյ ջան, հեյ ջան, ծաղկիր Երևան:
Նոր կյանքը ծաղկել է գարնան դաշտերում,
Սևանի ջրերը հույսեր են բերում,
Շենքերի թևերը հասան Մասիս սար,
Աղջիկների սերը սարին հավասար:
Հե՜'յ, ջան Երևան, իմ լավ օթևան,
Հեյ ջան, հեյ ջան, ծաղկիր Երևան:
Երևան ի՞նչ ցանկամ ես քեզ,
Կրեմլի աստղերի տակ հավիտյան ծաղկես,
Իսկ Ձեզ երևանցիք, ձեզել ինչ ասե՞մ,
Բոլորիդ պատրաստ եմ սրտանց համբուրել:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Մանկական երգեր

Сообщение Vard » 19 окт 2012, 21:02

«Ամպի Տակից»

Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում,
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի,
Հոնգուր-հոնգուր էն սարում:

Ա'յ պաղ ջրեր, զուլալ ջրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խմե՞ց էդ ջրից:

Յարաբ խմե՞ց, յարաբ հովցա՞վ
Վառված սիրտը իմ յարի,
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի:

- Աղջի քո յարն եկավ անցավ,
Վառված, տարված քո սիրով,
Էրված ջիգյարն եկավ անցավ,
Չըհովացավ պաղ ջրով:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Արվեստ և գրականություն



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение