СТАНЬ VIP

Մանկական բանաստեղծություններ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական բանաստեղծություններ

Сообщение Alla » 29 авг 2009, 10:25

ՏՒԿՆՒԿԸ

Տիկնիկ ունեմ՝ ծաղրածու է,
Քիթը՝ հավի ներկած ձու է,
Հագնում է նա փքված մի շոր,
Կոշիկներն են խոշո՜ր, խոշո՜ր։
Երբ նրա հետ ես խաղում եմ՝
Ուրախ-ուրախ ծիծաղում եմ։

Բ Ա Ր Ե Վ

Արև, շող տուր ու ժպտա,
Տերև, ցող տուր ու ժպտա,
Ծիտիկ, երգ տուր ու ժպտա,
Ծաղիկ, բույր տուր ու ժպտա,
Ւմ Դավիթը քունն առնի,
Աչքը բացի ու զարթնի,
Զարթնի , ասի,
- Ա- տա-տա...
Ու բոլորիդ բարև տա։

Ե Ղ ԵՎ ՆՒ

Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին...
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով։
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր։
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին։

Խնձոր

Խնձոր՛, խնձոր՛, խնձորիկ՛,
Կարմրաթշիկ՛, սիրունիկ՛,
Այդ ին՚չ լավն ես երևում,
Ախորժակ ես գռգռում,
Մի հատ կծե՛մ, համբուրե՛մ,
Անուշ համդ ես առնեմ։

ՎԱՐԴ ՄԱՅԻՍ

Հենց որ կգա վարդ մայիսը՝
Ամիսների թագուհին,
Նախշ ու նկար այն ամիսը,
Նոր կյանք կտա ամենքին։
Թռչունները թռվռալով
Մրջյունները վխտալի,
Չորս ու բոլոր ծլվլալով՝
Մայիս կերգեն խնդալի։
Մայիսն եկավ վարդավառ,
Կարմիր վարդը թփին շար,
Բուրմունքն անուշ, շունչն անուշ,
Գույն-գույն ծաղկի փունջն անուշ։

***
Փոքրիկ դույլով ջուր եմ բերում,
ՈՒ մայրիկիցս օճառ խնդրում,
Թաշկինակս առած այսպես,
Լվանում եմ մայրիկիս պես։

***
Արդեն մեծ եմ ես գիտե՞ք
Էլ ինձ փոքրիկ չկարծե՛ք
Ոտքիս ծայրին թե կանգնեմ
Մեծ սեղանին կհասնեմ

ՓՈՔՐԻԿԻ ԽՐԱՏԸ

Այ ժամացույց, ժամացույց,
Դու չե՞ս հոգնում խոսելուց,
Մի բերան հենց`տիկ, հա տիկ...
Բա դու չունե՞ս մի տատիկ,
Որ քեզ ասի.
- Սուս արա,
Գլուխներս դու տարար:
Հերիք խոսես ու շարժես
Սլաքներ ու ճոճանակ,
Քո չափ թե որ ես խոսեմ,
Տատն ինձ կասի.
- Չաչանակ:

Բկլիկ-Ձկնիկ

Ձկնի'կ, լո'ղ տուր, լո'ղ արա,
Դրսի որսը թո'ղ արա.
Իջի'ր ջրի հատակը,
Մինչև անցնի վտանգը:

Տե՜ս, փորձանք կա քո գլխին,
Մի լավ մտիկ երեխին,
Որդ է խփել իր կարթին,
Չմոտենաս էդ որդին:

Ինձ չլսեց շեկլիկը,
Ինձ չլսեց բկլիկը,
Հո'պ, կուլ տվեց նա որդը,
Կարթը մնաց կոկորդը:

Ծափիկ, ծափիկ, ծափ անեմ

Ծափիկ, ծափիկ, ծափ անեմ,
Ւջնեմ բակում խաղ անեմ,
Մի փունջ ծաղիկ հավաքեմ,
Բերեմ մայրիկիս նվիրեմ։
Аватара пользователя
Alla (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Մանկական բանաստեղծություններ

Сообщение Лиана5 » 01 сен 2009, 12:27

Վայ ինչ լավ ֆորում է,մանկություննս հիշեցի: :59:
Аватара пользователя
Лиана5
Почетный гость
Почетный гость

Մանկական բանաստեղծություններ

Сообщение Alla » 01 сен 2009, 13:16

Ձի՛, ձի՛, փայտե ձի
Ձի՛, ձի՛, փայտե ձի,
Մեր դռանը կապեցի,
Սիրուն, սիրուն ներկեցի,
Հետո նրան թամբեցի...
Ով որ ունի այսպես ձի,
Թող գա ինձ հետ նա մրցի։

Ո Զ Ն Ւ

Ոզն՛ի, ոզն՛ի, իմ սիրւն,
Սրել ես քո փշերը,
Ցերեկը քիչ երևում,
Ման ես գալիս գիշերը։
Խաղող տանում վազերից,
Անում ես քո գործերը,
Դու միակն ես, որից միշտ
Վախենում են օձերը...

ՄԵՂՈՒ

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի , բույն չունի։
Последний раз редактировалось Alla 29 ноя 2009, 11:17, всего редактировалось 5 раз(а).
Аватара пользователя
Alla (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Մանկական բանաստեղծություններ

Сообщение Лиана5 » 10 сен 2009, 14:08

***

Ւնչու չի խոսում
Ես մի փոքրիկ
Եղբայր ունեմ,
Կարգին չի խոսում,
- Լա-լա, տա-տա,-
Ւբր ինձնից
Գնդակ է ուզում։
Թե մի բան է
Ձեռքից ընկնում,
Ճչում է՝ լե-լես,
Երբ տալիս եմ,ծիծաղում է,
Այսինքն՝ ապրես։
Ւնձ էլ մի նոր
Անուն դրել,
Ասում է՝ ղա-ղա,
Եվ իր խելքով
Թռվռում է,
Որ հետս խաղա։
էս ինչ տեսակ
Դավիթ է, տո,
Ւնչու՛ չի խոսում,
Բա ծիտիկի
Չափ էլ չկա՞,
Որ երգ է ասում։

ՅԱՍԱՄԱՆ


Կախվեց տողից "յ" տառը,
Ւնչպես թեյի գդալը.
Այդ լավ տառով Օվսաննան
Պիտի գրի յասաման։
Թող բույր լցնի աշխարհը
Յասամանի "յ" տառը,
Հույսով, լույսով, տող հյուսի
Սրտերի հետ թող խոսի,
Ալ մայիսի գույն դառնա,
Այբուբենի սյուն դառնա,
Այգաբացով այցի գա,
Այգին մտնի ու ժպտա,
Ասի՝ եկեք, երեխեք,
Ե՛վ աշխատեք, և՛ երգեք։


Կ Ա Տ ՈՒ

Ես կատու եմ խիստ մլավան,
- Մեա՜վ, մեա՜վ, մեա՜վ...
Նազ ու տուզով, ինքնահավան,
Պա՜հ, պա՜հ, պա՜հ...
Հեռու-մոտիկ ցատկել գիտեմ,
-Հո՛պ, հո՛պ, հո՛պ...
Սուտիկ-մուտիկ սատկել գիտեմ,
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ...
Չար մկներին խաբել գիտեմ,
-Օ՜հ, օ՜հ, օ՜հ...
Երբ ճանկս ընկնեն՝ լափել գիտեմ,
-Ւ՜ֆ, ի՜ֆ, ի՜ֆ...
Аватара пользователя
Лиана5
Почетный гость
Почетный гость

Մանկական բանաստեղծություններ

Сообщение Армине » 11 окт 2009, 15:03

ՄԵԾԱՆՈՒՄ ԵՄ

Տատիկն ասաց, թե անձրևից
Բոյ է քաշում ծիլը հողից:

Մեծանում է ամեն մի բան,
Նույնիսկ կաղնին հսկայական:

Վահեն լսեց, և, այ կատակ`
Իջավ, կանգնեց անձրևի տակ:

Տատիկը թե`
- Ի՞նչ ես անում:
- Մեծանում եմ,
Բա չես տեսնու՞մ:

ԽՈԶԸ

Խոզը մտավ մի պարզ լիճ,
Մաքրեց մի լավ դունչ ու պինչ,
Հետո ելավ ու ասավ.
- Ախ, ինչ կեղտոտ ջուր է սա:
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Մանկական բանաստեղծություններ

Сообщение Армине » 12 окт 2009, 23:15

***

Ծիտիկ, ծիտիկ, մոտ արի,
Քեզ տամ ցորեն ու գարի,
Չվախենաս, չթռչես
Ես չեմ ուզում բռնել քեզ: :81:

ԱՐԵՎ

Արև, արև, արի դուս
Քեզ բերել ենք աչքի-լուս,
Քու քուրիկը լուսինկան
Բերեց չամիչ մեկ աման,
Ամպը եկավ, մութ արավ,
Չամիչն աչքերես կորավ.
Բաց երեսըդ, արեգակ,
Մեկ բուռ չամիչ քեզ կուտանք,
Օ՛խ, արևին խաբեցինք,
Ամպի տակեն հանեցինք:

ԿԱՏՈՒ

Կատուն եկավ փիսիկ-փիսիկ,
Հազար նազով ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց թաթիկներով,
Մազը սանրեց չանչիկներով.
— Կատո՛ւ, կատո՛ւ, հե՞ր ես տրտում,
Թե՞ մկներն են այսօր զարթուն:
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Մանկական բանաստեղծություններ

Сообщение Alla » 24 окт 2009, 11:31

Դպրոցի ճամփան

Ձմեռվա բուքին,

Սառնամանիքին

Դպրոցի ճամփան

Դժվար է, երկա'ր

Շատերի համար:


Զվարթ գարունքին,

Երգին ու ծաղկին

Դպրոցի ճամփան

Կարճ է, դուրալի

Կարծես ավելի:


Իսկ ով սեր ունի

Մեզ պես ուսումի,

Դպրոցի ճամփան

Միշտ կարճ է, սիրու'ն

Ձմեռ թե գարուն:
Аватара пользователя
Alla (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Մանկական բանաստեղծություններ

Сообщение Генрих Бабаджанян » 09 ноя 2009, 20:55

Այս ամսի 3-ին ես դառա պապիկ, ծնվեց իմ առաջին թոռնիկը: Նվիրում եմ նրան:


ԾԼՎԼԻԿԸ*

Է՜յ, չալ ծիտիկ, չալպտուրիկ,
Որ երգում ես տան կտուրին,
Նոր ես ելել տաք բարուրից,
Չե՞ս վախենում չար ուրուրից:
Թռի'ր, արի' դու ինձ մոտիկ,
Կեր եմ փթրել, տե'ս, ալյուրից:
Կորի'ր, ուրուր, է՜յ, միտքը չար,
Կորի'ր, կատու՝ գող, մեջքը չալ:
Եկավ մայրը ծլվըիկի,
Գտավ բալին իր մինուճար:

* Ծլվլիկ – երաժշտահավ: Синица.


ԱՐԱՆ ՈՒ ՇՆԻԿԸ

Արան ունի մի շնիկ՝
Ինչպես բրդի չալ կծիկ,
Ոտից գլուխ նու՜րբ, կլո՜ր,
Աչքեր ունի - զույգ շլոր:
Արան սիրում է նրան,
Քաջ պահակն է իր դռան:
Մոտ է վազում հարային,
Որ պաշտպանի Արային:
Կատուն չար ու մըռմըռան
Նախանձում է միշտ նրան:


Հենրիկ Բաբաջանյան
Аватара пользователя
Генрих Бабаджанян
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ

Сообщение Генрих Бабаджанян » 10 ноя 2009, 19:36

ԳԱՐՈՒՆ
Նվիրում եմ փոքրիկ Անուշիկ Ղուկասյանին

Առուն վազեց կարկաչելով,
Ձորը զարթնեց կանաչելով,
Արագիլներն վերադարձան -
Իրենց բույնը ճանաչելով:

Ա՜խ, ինչ սիրուն գարուն է, տե'ս,
Ծաղիկներ են բացվել պես-պես:
Դու էլ զարթնիր, ի'մ Անուշիկ,
Որ գարունն այս նվիրեմ քեզ:

Հենրիկ Բաբաջանյան
Аватара пользователя
Генрих Бабаджанян
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ

Сообщение Генрих Бабаджанян » 09 апр 2010, 20:23

ԿԱՐՈՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Նկարել է Կարոն կատու,
Բայց նման է կատուն մարդու՝
Բազմած փափուկ բազկաթոռին
Ակնոց հագած գիրք է կարդում,
Տակն էլ գրել՝ «Համբերիր քիչ-
Միջև գնեմ համակարգիչ»:
Ու սաստել է նա բկլիկին,-
«Չուտե'ս հանկարծ դու մկնիկին»:

Հենրիկ Բաբաջանյան
Аватара пользователя
Генрих Бабаджанян
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Արվեստ և գրականություն



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ/մանկական
    hasmikhasmik » 30 апр 2011, 22:10
    0 Комментарии
    2763 Просмотры
    Последнее сообщение hasmikhasmik Перейти к последнему сообщению
    30 апр 2011, 22:10
  • Մանկական երգեր
    1 ... 8, 9, 10 Vard » 16 окт 2012, 22:05
    98 Комментарии
    74778 Просмотры
    Последнее сообщение Vard Перейти к последнему сообщению
    20 окт 2012, 21:56
  • Մանկական խնդիրներ
    Vard » 04 дек 2012, 22:41
    3 Комментарии
    3678 Просмотры
    Последнее сообщение Vard Перейти к последнему сообщению
    04 дек 2012, 22:55