СТАНЬ VIP

ՄԱՆԱՍԵ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄԱՆԱՍԵ

Сообщение:#1  Сообщение Harutin » 29 окт 2011, 13:51

ՄԱՆԱՍԵ

manase1.jpg
manase1.jpg (5.85 кб) Просмотров: 884
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՆԱՍԵ

Сообщение:#2  Сообщение Harutin » 29 окт 2011, 13:52

***
Միակը, որից ես չեմ ամաչի`
ընդառաջումով լռակյացներին,
այն է` լռելյայն ես տուն բերեցի
ճակատագիրս այլոց դռներից:

Միևնույն է ինձ կըմբռնեն այնքան,
որքան արյունը – իր պես թափանցիկ
պիտի դարձնի ապակին ջարդված`
թողած ճակատիս անանց մի սպի:

Տարագրվածիս` անհույս գերյալի,
որի ոգին է Այլեզերքներում,
անբացատրական իբրև բացառիկ,
իր մենությունից ինձ կբերի տուն:

Ու դեռ կպարզվի`մենակ եմ եղել
այն անդենական միստերիաներով,
ու մենությունս պիտի փարատվի
վախճանաբանող օրն այդ մենավոր:

Հավիտենական անունից էլ ես`
չպետք է մուրամ հավիտենություն,
վախճանի օրը`մենությանս հետ
ճակատագիրս ետ կբերի տուն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՆԱՍԵ

Сообщение:#3  Сообщение Harutin » 29 окт 2011, 13:52

***
Վիհեր հայի՛ր այնպես, որ նրանից օձեր զարթնեն,
որ քո բերնից ելնեն ոչ թե բառեր, այլ` բառերի
ներվեր – գալարքները տեսնես ոնց են մերթ-մերթ
բացվում – ելնեն հյուսք – հյուսք վերև, որպես
զարթնող որձեր – շապիկի պես օձի, որ հանում է
հագից սող-սող – դու ահռելի արձակ երազելով
այրվի՛ր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՆԱՍԵ

Сообщение:#4  Сообщение Harutin » 29 окт 2011, 13:52

***
Մահացողներից ամաչո՞ղ է որ`
դեռ վերապրելու ինչ-որ բան ունի,
մնացյալները ինքս կհոգամ`
աններողամիտ ծայրով մատներիս:

Կսղագրվեն փրկությամբ միակ,
այն չապրածներս, որ մտքի քոս են,
նյութատեսք առած ոգեկերպությամբ
տառապող գոյը կարող է հոսել:

Ձեր ապրումներում կմնա չասված`
ինչ ձեր փոխարեն ես եմ որ տեսել,
չկարողացա հասկանալ նրանց`
մտածել գիտեն ոնց թղթապանակ:

Ուղղաբանում են այնպես անայլայլ
և այսպես անհոգ հնոտվածությամբ,
որ ես բարդացնել կուզեմ ամեն ինչ,
այդ երանությամբ չմնան միայն:

Եվ ապրումներիս պառակտումներում`
ես հանդուրժում եմ պատերազմելը.
երկու կողմերը ինձ թեև թանկ են,
թող Պատրոկլեսի դին իմ մեջ մնա:

Չաղքատանալու միակ միջոց է`
այս ինքնակռվից ես ավար չառնեմ.
գոյի ինչպիսի՜ կեղծավորություն`
չմեռանողին ինձնից թալանեմ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՆԱՍԵ

Сообщение:#5  Сообщение Harutin » 29 окт 2011, 13:53

ՄՈԲԻ ԴԻԿ
1


Պարտավորեցնող որսա վայրկյանում,
ինձնից` քար կտրի ակնթարթը քո,
շուտ սպանի՛ր ինձ, սպանի՛ր մի քիչ,
առաջնակայմիս Սֆինքսի գլուխ:

Մահացուն այս է – կառանատեղում
առագաստ բացել ամեն առավոտ,
սակայն բաց ծովը մնում է երազ,
ու կետաձկներ – Քոֆին ու պանդոկ:

Կայմապարանից կախվել` փղձկում եմ,
որ անհողմ ծով է`ցնցումներ չկան,
սրընթացորեն ալեճեղքվում են
սպասումներս մեկնումից առաջ:

Ուսեր կթոթվես քամահարությամբ
առաջակայմիս Սֆինքսի գլուխ,
թե ես ի՞նչ ունեմ կետաձկան հետ,
որ երազում եմ կուլ գնալ նրան:

Տախտակամածին, ուր իմ ստվերն է,
առագաստները չեն պարզվի հետո,
եթե անհողմ է նավարկությունը,
նավեզրից կախված սրտխառնուք կզգամ:

Շուտ սպանի՛ր ինձ, սպանի՛ր մի քիչ,
առաջնակայմիս Սֆինքսի գլուխ,
ես մտմտանքի ժամ չթողնելով`
դեպի վտանգներ – աղետ եմ գնում:

Բաց ծովը գիտեմ` հողմից հետոն չէ,
ու խիզախելը` խարսխատեղում,
ի՜նչ զարմանալի նմանությամբ ենք`
դիմամկանիս քո դողն է դողում:

Վերադարձրու ինձ Լևիաթաններին,
և կամ շրջըվիր` որ ես քար կտրեմ,
միշտ նույն հասցեն է`Քոֆին ու պանդոկ,
ու կետաձկներ, որ տեսիլվում են:


Սպասումներս Վեր-անցման մեջ են
փախուստը փնտրում` ինձ ամփոփելու,
որովայնի մեջ կետաձկների
խորխորատ է մի – ինչ հոգին`մարմնում:

Սողոսկածն ի՞նչ է – Սֆինքսի գլուխ,
սարսափեցնող է, բայց և հմայող,
եթե ես պետք է անհողմ նավարկեմ`
առե՛ք մարմինս, որ մեռնեմ` հոգուս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՆԱՍԵ

Сообщение:#6  Сообщение Harutin » 29 окт 2011, 13:53

ՄՈԲԻ ԴԻԿ
2


Կետ-ձկան փորում Հովնան թաղվեի,
և ընդվզումից վարք արտահոսեր,
ես փափագել եմ կատարելություն,
որ պատիժ անձկամ ու ոչ թե փրկանք.

հավիտենության ենթադրյալով
դատաստաններ ենք որձկում ու աղոթք,
թե կուլ գնայի ըստ փորոտիքի,
մարգարեաբար թող արժան լիներ`

ինչ տիպական է ժամանակներին`
որովայններից` խոսքը Աստծո հետ,
ծովը որ ցամաք փսխեց Հովնանին,
ժամանակը սիրտ կթափի այդպես,

այլապես այդ ո՞ր աղիում ընկած
ճարպը չի կարծի` ինքն է մարգարե,
վա՜յ` ով կխոսի - Ամաթի որդին,
ու թե` ապխտվենք ձեր աղոթքներով.

սրտնեղանք չէ ինձ` պատժված լինեմ
լքվածությանը անհնազանդի,
ջիղ է քայքայում մի ահեղ «եթե»,
եթե... ապրեի կետ-ձկան տեսիլք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ