ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՄԱՆԱՍԵ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄԱՆԱՍԵ

Сообщение:#1  Сообщение Harutin » 10 апр 2011, 22:24

ՄԱՆԱՍԵ

manase1.jpg
manase1.jpg (5.85 кб) Просмотров: 193
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՆԱՍԵ

Сообщение:#2  Сообщение Harutin » 10 апр 2011, 22:25

ԶՈՀԱԲԵՐԱԿԱՆ ՆՈՒՅՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԾՈՒՄՆԵՐ ԱԼ. ԹՈՓՉՅԱՆԻ ՎԵՊՈՒՄ


Ծագումը (genesis-ը, ցեղի ծագումնաբանությունը, մարդու ծնունդը-ծնվելը, արեգակի ծագելը և այլն) և զոհաբերությունը (ինչ-որ բան մահվան-կորստյան մատնելը), եթե Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» վեպի առիթով զուգադրած չլինեինք, պետք է քննության առնեինք զուտ ծիսականության տեսանկ յունով (Ծագումի վախճանը կանխելու համար նախապես այն հագեցնում են զոհաբերությամբ (մահով)), մինչդեռ մեր խնդիրն այլ է. թե ինչպես ենք այդ զուգադրումն արտածել վիպական այն դրվագներից, ուր առավ ելապես սեր (Էրոս)-մահ (Թանատոս) մոտիվն է հեղինակը զարգացրել:
«…և մահից հետո»-ն սիրո շարունակականությունն է, Թանատոսի (մահվան) մերժումը: Ալ. Թոփչյանը կարող էր այս հանգուցալուծմամբ (սիրո հաղթության) չառաջնորդվել: Ի վերջո, մորթվելը (հայը չիˉ խորշում այս բառից՝ մորթողի անասնականությունը ենթադրելով) մնում է մորթվել. հերոսականորեն, համենայն դեպս, չեն մորթվում: Այո, հեղինակը կարող էր, ինչպես ողջ վեպն է սթափ զգայականության սահմաններում, թեև հիմքում Թանատոս Էրոս հակընդդեմ միասնությամբ ռոմանտիզմն է,- կարող էր եզրափակել վեպը գոնե ոչ ռոմանտիկական հուզականությամբ «… նա (Յաննին, Մ.) առասպելական հերոսուհիների հավատարմությամբ սպասում էր նրա (Սևակի, Մ.) վերադարձին: Նա ճշմարիտ էր յուրովի, քանզի այն սերը, որ ստեղծեցին, պիտի ապրեր անգամ նրանց մահից հետո…». կարող էր, բայց կորցնելով այն նույնացումը Ռուբեն Սևակի հետ, որն իր՝ հեղինակի համար Զոհաբերության գին ուներ:
Ռուբեն Սևակի հետ զոհաբերական (sacrum-ային) 2 նույնացումով Ալ. Թոփչյանը չէր կարող չվերապրել՝ իր վախճանի կանխագուշակությամբ Տառապողին՝ չվերապրել Քրիստոսի մատնության ժամին ասվածը. «Կատարվե՛ց»: Զոհաբերական նույնացումը, որքան անբաժան է (այս դեպքում) տեքստային-լեզվական արյունահոսությունից, նույնքան ներքին այն ողբերգականությունից, որ քրիստոնեական զսպվածությամբ է դրսևորել նահատակը՝ Ռուբեն Սևակը (վեպում այս զսպված արյունահոսությունը նկատվում է անգամ շարահյուսության մեջ):
Զոհաբերվողի կանխազգացողությամբ է Սևակը (ով որքան էլ իմաստավորել է ուզում դա ժամանակի անհրաժեշտությամբ), նույնքան աննվազ աճում է նրա ըմբոստությունը մեկ այլ կանխատեսմամբ՝ պայքարի կոչելով ցեղակիցներին Մեծ աղետից դեռ տարիներ առաջ: Այս երկատվածությունն է, որ Ալ. Թոփչյանը խտացրել է-ամփոփել Սևակի կերպարում, ինչպես նույն այդ ժամանակների աշխարհն էր երկատված, և դա ամբողջանում է ընդհանրական կերպարում ՝ համաշխարհային լրտեսի, որը վեպում իմիտացիոն հատվածների (գաղտնի հաղորդագրությունները…)
տեսքով է:
Այստեղ ոչ մի տող գրված չէ առանց զոհաբերականի գիտակցման, բայց սա այնպիսի գիտակցում է, որ Ռուբեն Սևակին մորթվողից վերաիմաստավորում է իբրև Տառապողի, ով մեղսաքավում է ողջ մարդկության համար. սրանով է պայմանավորված արժանապատիվ վեպ բնորոշումն այլևայլ առիթներով՝ ոչ միայն մեր կողմից…
Ո՞րն է Ալ. Թոփչ յան գրողի զոհաբերումը, անձնային օտարումը, բայց լինելով անձնային օտարման մեջ («Եվ անգամ մահից հետո»-ի ստեղծման ընթացքում ապրել որպես Ռուբեն Սևակ), ավելի քան մերձենալ իրեն, իր (ոչ թե բան աստեղծ Սևակի) լեզվին, իր լեզվական մտածածկույթը պահպանել, այդ լեզվի ներքնատեսությամբ գրողական կերպից կանգնել անդին՝ լինել ոչ թե գրող, այլ Տառապող: Գրողի օտարվելը իր անձից (եթե մտնում է ինչ-որ այլ կերպար անձի մեջ), ենթադրում է բեմականացում-բեմ, ուր պարտադրված է իր «այլես»-ի իմիտացիային ենթարկվել, որովհետև ինչպես չկա մոգություն առանց իմիտացիայի (հմայողը նույնական է իրեն Թելադրողի հետ և անում է այն, ինչ թելադրվում է, ինչ տեսնում է իր պատրանքի մեջ) նույնպես չի կարող լինել գեղարվեստական կերպար առանց գրողական իմիտացիոն մոգության:
Գրողի զոհաբերությունը կերպար ապրեցնելն է իր փոխարեն. եթե դիմենք այլաբանության, գրողը մեռնում է, որպեսզի ծնվի իր այլակերպարը. որպեսզի Ալ. Թոփչյանը վերապրեր Ռուբեն Սևակ անձը, պետք է չապրեր իրենը (գոնե առժամապես): Այս «իրենը չապրելը» արդեն զոհաբերանք է, որն այս դեպքում կրկնակի է, որքանով Ալ. Թոփչյանը վերապրել է լուսավոր նահատակի մի կերպար և պարտավոր էր այդ նահատակության վերապրումը իր մեջ չկեղծել:
Ընտրյալության գիտակցումը իբրև Տառապող ընձեռում է լեզվական այնպիսի հնչողություն, որը մարգարեական կարող է ընկալվել. այդպես մանուկն է իր լեզվական նյութի ընտրության մեջ գերզգայուն: Ճակատագրով զոհաբերումի կանխահակված Սևակը մանկան գերզգայությամբ է արձագանքում եզակիության իր գիտակցումին, և որքան ահագնանում է այդ գիտակցումը, որ ինքն է Զոհաբերվողը, նույնքան անէանում է–չքանում իրեն վիճակված տառապանքը, ինչը սովորական մարմինների համար է տառապանք, իսկ ինչպիսին ինքն է՝ մարգարե Ռուբեն Սևակը, դրանից քաղում է Որդու իր ընտրյալությունը, իր ընտրյալ լինելը: Այս զգացողությամբ պետք է առաջնորդված լիներ հեղինակը՝ Ալ. Թոփչյանը, եթե,- ասում եմ դարձյալ,- չէր ուզում կեղծել իր միջի Սևակին:
Կանխահակումը առ գիտակցված մահ վեպում ենթատեքստային է-ենթադրվող՝ Արաբաջիբաշի-Սևակ երկխոսություններում, երբ Չանղըրիի այս Տեր-տիրականը դավանափոխության գնով ուզում է բանաստեղծին դարձնել իր… փեսան՝ այդպես նրան փրկելու անխուսափելի նահատակությունից և… մերժում է ստանում:
Վեպում առկա է ճակատագրական պատճառակցվածություն (Թանատոսյան գիծը), որին ենթարկված բանաստեղծը հետզհետե պետք է համոզվեր. որքան մեծանում է այդ ճակատագրականից դուրս գալու անհնարինությունը, նույնքան մեծ պետք է լինի ինքը, իր վճռականությամբ՝ ներքին ինչ-որ կանխազգացմամբ չխուսափել Զոհաբերումից, առավել ևս, որ դա ենթադրվում էր 20-րդ դարասկզբի պատճառակցված-սպասվելիք աղետներով, որ ապոկալիպսիսյան ֆոն են ծառայում վիպասանի համար:
Մեծ Տառապողի հատուկ հոգեկանությամբ է բացատրվում, թե իբր վերահսկվում է մահվան զգացումի մեջ դեպի հաճույքը կողմնորոշող առեղծվածային բնազդը: Երբեմն այս վերահսկումը կեղծ է. ամեն մի մեծ Տառապող ինչ-որ չափով ինքնաթունավորված է, ուր տառապանքը դադարում է որպես այդպիսին լինելուց, և նրա տևականության մեջ երբեմն և գիտակցվում է Թանատոսի կենսաբանորեն նույնքան մերը լինելը, որքան հաճույքն է-սերը: Ալ. Թոփչյանի հղումը՝ «Նա, ով հայել է գեղեցկությանը… իր դուռն է բացել մահվան առջև» (Պլատեն) ոճ է, քան նախաբանի պես ինչ-որ ասույթ. ոճ է, քանի որ, ի վերջո, ոճի խնդիր է՝ համոզել, թե գեղեցկությանը հայելը նույնն է, ինչ հայել մահվան (Եվրոպեի առևանգման ճակատագրական լինելը միֆոլոգիական այն ենթատեքստում, որի մասին խոսել ենք): Ալ. Թոփչ յանի զուսպ ոճի մեջ (նաև Ռուբենի և Յաննիի երկխոսություններում, ուր սիրո փառաբանումն է-աստվածացումը) սահմռկեցնող բան կա, որ ինձ հուշում է Թանատոսի և սիրո (էրոսի) մեր նկատած մերձությունը:
Եվրոպեի (Յաննի Ապելի) առևանգմամբ Սևակը իր մանկության, «թուրքականությամբ» լցված իր արյան խորթությունն էր ուզում մերժված տեսնել. «Օտարն էր, որ հարազատ էր թվում և անծանոթը, որը սեփական էությունը ճանաչելու խոստում էր ու հեռանկար». օտարը, բայց ոչ թուրքականը, անգամ այդ թուրքականին հարազատացած հայուհիները, որոնք «ոչ մի առեղծված, ոչ մի գաղտնիք չէին կրում իրենց մեջ, հետևաբար ի սկզբանե սեռական որևէ գրգիռ չէին արթնացնում…»:
Այլ կերպ ասած, Եվրոպե-Յաննիի հետ ամուսնությամբ բանաստեղծը իր ցեղի կուսականության վերադարձն էր տեսնում. մաքրարյունությունը, որը գերմանական միջավայրում այլ տեղ չէր կարող փնտրել, քան պրուսական ազնվատոհմության մեջ:
Բանաստեղծի այս ծագում նաբանական օտարումը («սեփական արյունը խորթ էր նրան, նույնիսկ վանող, ինչպես մագնիսի միևնույն բևեռները»), ավելի քան հիմա, ուղղված է Քրիստոսի հետ նույնականացնելու իր ցեղին, որին սպառնում էր արևմտյան կեցությանը խորթ մահմեդականությունը: Ամուսնությունը Յաննիի հետ անձնային կոնտեքստից վերաիմաստավորվում է արտաժամանակյա բովանդակությամբ: Ինչպե՞ս կարող էր հեղինակը այս «արտաժամանակյա»-ն հաղթահարել և ինչո՞ւմ, թե ոչ՝ իր անձնայինից օտարումով ապրել առժամանակ (վեպի ստեղծման ընթացքում) որպես Ռուբեն Սևակ:
Պրուսական մաքրարյունության մեջ իր գենեզիսը փնտրող Սևակը պատվավոր ընտանիքի դստեր Հելեն-Յաննի Ապելի հետ ամուսնությամբ «սրբապղծություն» է գործում, եթե դատում ենք արևմտյան գիտակցության հետ ծագումնաբանորեն ոչ մի կապ չունեցող թուրքի աչքով:
Ինչո՞ւ. որովհետև թուրքն էր հավակնում (հավակնում է) այդ արյունակցության, և չէր կարող ցեղային խանդը մշտապես գրգռվածությամբ պահել առանց հանգուցալուծման: Թուրքին թվում էր (թվում է) Եվրոպեի (Տյուրոսի արքա Ագենորի դստեր Եվրոպեի) վերադարձը, որպես նաև տեղ ագրական վերադարձ ի դեմս գերմանական բարձր մշակույթի, հենց իրեն է ճակատագրված, ուստի արգելքը, լինի հելլեն թե հայ գենեզիս, ոչնչացնելը սրբազան պարտք է: Այս հետևությամբ կարելի է պնդել՝ Ռուբեն Սևակը միֆոլոգիական զոհաբերությամբ է իմաստավորված:
Մինչև այս վեպը՝ հայի 1915 թ. նահատակությունը, հայի ողբն էր. այս վեպով՝ եվրոպացու ողբերգությունը: Ալ. Թոփչյանի Սևակը այլ կերպ չի էլ պատկերացնում իրեն, քան եվրոպական մշակույթի կրող: Յաննի Ապելի կերպարով Ռ. Սևակի Եվրոպեի առևանգումն է դեպի… ցեղի կուսականություն:
ll
Հայը պատմականորեն «նախապատրաստել» էր 1915 թ. իր զոհաբերությունը (ի դեպ, միաժամանակ և հույները), և արևմտահայության մեջ երևի թե ոչ ոքի վիճակված չի եղել դա միֆոլոգիական ենթատեքստում զգալ, քան Ռ. Սևակին, ընդ որում, եթե նկատենք, որ հենց արևմտահայ մտածողներն էին նախաքրիստոնեական գենեզիսում
փնտրում ցեղի փրկությունը,-կարող ենք և հավելել… ոչ միայն Ռուբեն Սևակն էր այդ մարգարեությամբ:
Ծագումի վրա սևեռում ները (Ռ. Սևակը այդպիսին է կերպավորված), որ մարգարեների համար նյարդաբանության պես մի բան է՝ իրենց վարքի անընդհատորեն կանխորոշվածության զգացումով, կարող են այն աստիճան լարվածությամբ պահել, որ ծագումի դեմ ամեն մի սպառնալիք մարգարեն դիտի ոչ այլ բան, քան այլասերում, նույնն է՝ մահ: Մարգարեն իր Ծագումը հենց այդպիսին էլ դիտում է՝ մահ, բայց սա բևեռների այնպիսի նույնացում է (ծագում-մահ), ինչը իրապես աղետ կարող է դառնալ այլ անհատների համար, ոչ ընտրյալների:
Ռուբեն Սևակ մտածողի, մշակույթ կրողի կերպարում, ինչպես Ալ. Թոփչյանն է թույլ տվել ներծավալվի-բացվի վիպական դեպքերի հենց ներգործությամբ և ոչ թե հեղինակային միջամտությամբ (վեպում հեղինակային վերաբերմունքը կերպարների, դեպքերի առնչությամբ հասցված է նվազագույնի), ահա այս կերպարում գործում է երկու ծագում-զարգացում՝ զարգացումը կանխող–կասեցնող թուրքականությունը, որի դաստիարակությամբ է եղել «մինչև տասը տարեկանը հայերեն ոչ մի բառ չիմացող» Ռուբեն Սևակը և հայ գենեզիսը, որը այդ կասեցումին-կանխումին հակադրում է իր եվրոպականությունը, ասում եմ ՝ «իր», որովհետև Ալ. Թոփչյանը կերտել է իր պատկերացրած եվրոպականության մեջ ծավալվող Սևակին: Ես ուզում եմ նկատեք վեպի վերջնամասում մի երկխոսության մեջ Ռուբենին ուղղված խոսքը. «-Զգույշ եղիր, սա երախտամոռ ցեղ է… Մի՞ թե կարծում ես, թե թուրքերին չեմ ճանաչում…
-Դու Հիսուսը չես, որ ձեռքի մի հպումով բոլորին բուժես, հիվանդներ են, ամեն ինչ կպատահի, մանավանդ այստեղ, կեղտի ու տգիտության մեջ… -Ես Հիսուսը չեմ,- պատասխանում է Սևակը,- բայց իմ հիվանդները հավատում են ինձ և բուժվում»: Առանձնապես երկխոսությունների միջոցով է ներկայացված ինչպես է Սևակի հոգեկանում ծավալվում-զարգանում մերժված թուրքականության (մահմեդականության) դեմ հայի (քրիստոնյայի) ինքնահաստատումը: Բայց մերժված թուրքականությունը ամենևին էլ չի մեռնում, այլ նրան հակադրված հայ գենեզիսն է, որն ուզում է ապրել: Այդ ծագումը արթնացել է և չի ուզում հիշել իր մանկությունը կամ, եթե հիշում է, ապա մերժողականությամբ: Սա առավել ևս ընդգծում է Ռուբեն Սևակի Լոզանում ուսում նառությունից հետո, որը տիպաբանական վերլուծումների է մղում ոչ միայն բանաստեղծին, այլև այդ բանաստեղծի կերպարը կերտողին: «Իր» եվրոպականության պատկերացրած տիպը անձնայինից վերաճում է մշակութային այլ տիպի (թուրքականի) հետ բախման անխուսափելիությունը գիտակցողի: Մերժված թուրքականությունը վրեժ է ուզում լուծել, քանզի վրեժը ասիականության մեջ գործող է առավել, քան այլ տեղ, ինչպես Հագարի սերունդը Աբրահամից իր ապօրինության, այլ կերպ ասած՝ մերժվածության, քինախնդրությամբ եղավ քրիստոնյաների հանդեպ: Ցեղասպանված լինել՝ նշանակում է այլ մշակույթի, այլ գենեզիսի մերժումի համար պատասխան տալ:
Ռ. Սևակը, ինչպես վեպում մշտակա նախագուշակությամբ է, որ աղետը լինելու է, և աշխարհակործան նախադրյալներն այլևս գերլարվածությամբ են, համոզված է՝ պատասխան պիտի տա իր «թուրք» մանկության «ուրացման» առաջ, ուստի հակադարձորեն վեպի ողջ ընթացքում զորեղացած ենք տեսնում նրա մեջ մեկ այլ զգացում ՝ ոչ մի գնով, ոչ մի պայմանով, նույնիսկ եթե դա արժենա ամենավերջին զոհողության, չդիմել իր ճշմարիտ ծագումի, իր գենեզիսի ուրացումին: Վեպում չեք գտնի մեկ տող, որն այս հակընդդեմ զգացումների չափազանց լարվածությամբ չլինի, առերևույթ զուսպ պատմելակերպի մեջ դողում է գրողի ձեռքը (ահա, թե ինչո՞ւ է գործածված ոճի ներքին արյունահոսություն դարձվածքը), թվում է, տողերն այնպես են լիցքավորված, որ մի չնչին կասկած, թե ո՛ր ծագում ն է հաղթելու, վե՛րջ այլևս, պիտի պայթի վեպը, թեև, միաժամանակ, որ մերժված թուրքականությունը վրեժխնդիր է լինելու, նույնքան անկասկած է:
Ռ. Սևակի կերպարի մեջ ներանձնավորված գրող–վիպասանը դա ամբողջացնում, ամփոփում է այսպես. ասպետը նա է, ով թեև գիտի իր զոհողությամբ չի փրկելու աշխարհը, բայց և չի կարող չգնալ զոհողության (Բերդյաև):
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз