ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Մաքսիմ Գորկի

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Մաքսիմ Գորկի

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 18:15

(57.38 кб) Просмотров: 194
Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկով (ռուսերեն՝ Алексей Максимович Пешков) կամ Մաքսիմ Գորկի (Максим Горький) (Մարտի 16, 1868 - Հունիսի 18, 1936), ռուս մեծ գրող, սոցիալիստական ռեալիզմ գրական ուղղության հիմնադիր և քաղաքական ակտիվիստ։
Текст:
Գորկին ծնվել է Նիժնի Նովգորոդում։ Որբ է դարձել 10 տարեկանում։ Երկու տարի անց, 12 տարեկանում, Գորկին տնից փախչում է և փնտրում է իր տատիկին։ Գորկին դաստիրակվում է տատիկի կողմից։ Տատու մահը շատ է ազդում Գորկու վրա և 1887 թ-ի դեկտեմբերին ինքնասպանության փորձ անելուց հետո, ոտքով ճանապարհորդում է Ռուսական Կայսրության տարածքով, որի ընթացքում ստանում է բազմաթիվ տպավորություններ, որոնք նկարագրում է իր գրվածքներում։
Երբ աշխատում էր գավառական լրագրերում, նրա կեղծանունն էր Иегудиил Хламида։ Նա սկսեց օգտագործել «Գորկի» (բառացիորեն՝ դառը) կեղծանունը 1892 թ-ից, երբ աշխատում էր Թիֆլիսի «Кавказ» (Կովկաս) լրագրում։ Այդ անվանումը արտացոլում էր նրա աճող զայրույթը ռուսաստանյան կյանքից և դառը ճշմարտությունը խոսելու վճռականությունը։ Գորկու առաջին գիրքը, «Очерки и рассказы» (Էսսեներ և պատմվածքներ), 1898 թ–ին սենսացիոն հաջողություն ունեցավ և այդպիսով սկսվեց նրա գրողի կարիերան։ Նա անընդմեջ գրում էր՝ համարելով գրելը ոչ այնքան գեղագիտական զբաղմունք, որքան բարոյական և քաղաքական գործունեություն, որ կարող է փրկել աշխարհը։ Նա նկարագրում էր ամենացածր խավի, աղքատ մարդկանց կյանքը՝ բացահայտելով նրանց դժվարությունները, նրանց նսեմացումը և բիրտացումը, ինչպես նաև նրանց կողմից ցուցաբերվող մարդկայնության նշանները։
Գորկին հրապարակայնորեն հակադրվում էր ցարական վարչակարգին և դրա հետևանքով բազմիցս ձերբակալվել է։ Գորկին ընկերացել էր մեծ թվով հեղափոխականների հետ, Լենինի մոտիկ ընկեր դարձել 1902 թ-ին, երբ նրանք առաջին անգամ հանդիպել են։ 1902 թ-ին ընտրվել էր պատվավոր Գրականության Ակադեմիկոս, բայց Նիկոլայ II-ը այն չեղյալ հայտարարեց։ Ի նշան բողոքի, Անտոն Չեխովը և Վլադիմիր Կորոլենկոն լքեցին ակադեմիան։

2 людям это нравится.
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մաքսիմ Գորկի

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 19:49

«Կենդանի մարդու համար խենթություն է մտածել մահվան մասին»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մաքսիմ Գորկի

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 19:51

«Պահպանիր քո ջահելությունը: Աշխարհում ոչինչ չկա նրանից լավ: Նրանից թանկ էլ ոչինչ չկա: Ջահելությամբ, ինչպես ոսկով, կանես այն ամենը, ինչ որ ցանկանաս»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մաքսիմ Գորկի

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 19:52

«Կամքի ուժը բոլոր դեղերից լավ է օգնում»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մաքսիմ Գորկի

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 19:53

«Լավ մարդը պետք է պահպանի իրեն»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մաքսիմ Գորկի

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 19:55

«Ներքին այլանդակությունը շատ հաճախ և հմտորեն քողարկվում է արտաքին բարետեսությամբ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մաքսիմ Գորկի

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 19:56

«Մարդկանց ընդհանուր ուշադրությունը կենտրոնում լինելու ձգտումը կործանարար է մարդու համար, քանի որ ոչ մի բան այնպես չի սպանում հոգին, ինչպես մարդկանց դուր գալու ծարավը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз