ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Մահաթմա Գանդի

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մահաթմա Գանդի

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 15 апр 2014, 16:41

(47.48 кб) Просмотров: 63





Կենսագրություն

1869 թվականի հոկտեմբերի 2-ին Հնդկաստանի ծովափնյա Պորբանդար քաղաքում է լույս աշխարհ է եկել Մոհանդաս Կարամչանդ Գանդին: Գանդիների ընտանիքը ապահովված էր , և երեխաները լավ կրթություն ստանալու հնարավորություն ունեին: Եվ ահա 19 տարեկանում Գանդին ուղևորվում է Լոնդոն` այնտեղի համալսրանում իրավաբանություն ուսումնասիրելու: 1891 թվականին նա վերադառնում է հայրենիք` մասնագիտությամբ աշխատելու: Սակայն, 1893 թվականին Մոհանդասը իրավաբանական աշխատանք է գտնում Հարավային Աֆրիկայում , մեկամյա պայմանագիր է ստորագրում և ուղևորվում այնտեղ: Հարավային Աֆրիկան այդ ժամանակաշրջանում բրիտանացիների ենթակայության ներքո էր գտնվում: Փորձելով պաշտպանել իր իրավունքները Գանդին` իր համար անսպասելիորեն, ենթարկվում է տեղի իշխանությունների հարձակմանը և տեսնում է, որ այդպիսի հարձակման ենթարկվում են բոլոր բնակիչները: Գանդին սկսում իր և տեղացիների իրավունքների պաշտպանության գործընթացը և միայն 21 տարի անց է հասնում հաջողության: Գանդին սկսում է մշակել սկզբունքներ, որոնք հիմնված էին արիության, արդարության և ոչ բռնության վրա, որն էլ անվանում է «Սատյագրախա»: Նա գտնում էր, որ նպատակին հասնելու միջոցներն ավելի կարևոր են, քան ինքը` նպատակը: Այս հասկացությունը օգնեց Հնդկաստանին ձեռք բերել անկախություն և ազատության գաղափարախոսությունը ևս մեկ անգամ բարձրաձայնվեց ողջ աշխարհում: Գանդիին այս ամենի համար կոչում էին նաև վեհանձն, իսկ Հնդկաստանում նրան Bapu, այսինքն` Հայր էին անվանում: 1915 թվականին Գանդին վերադառնում է հայրենիք` Հնդկաստան: 15 տարվա ընթացքում նա դառնում Հնդկաստանի ազգայնական շարժման առաջնորդը: Օգտագործելով «Սատյարգրախայի» սկզբունքները` Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ:

Բրիտանացիները հաճախ ձերբակալում էին Գանդիին` Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար: Ըստ Գանդիի, եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելը ազնիվ է: Գանդին իր քաղաքական գործունեության ընթացքում 7 տարի է անցկացրել բանտում: Գանդին շատ հաճախ դիմում էր նաև ծայրահեղ քայլերի: 1948 թվականի հունվարի 13-ին, երկրում բախումներ են տեղի ունենում , և Գանդին հացադուլ է հայտարարում: Հինգ օր անց ընդիմադիրները խոստանում են դադարեցնել պայքարը և Գանդին ընդհատում է հացադուլը: Հացադուլից 12 օր անց մոլեռանդ-հինդու Նատխուրամ Գոդզեն` Գանդիի հակառակորդը, 3 անգամ կրակում է Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին: Գանդին, մահամերձ վիճակում , շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին: 1948 թվականի հունվարի 30–ին 78 տարեկան հասկում Մահաթմա Գաննդին` ժպիտը դեմքին, հեռանում է այս աշխարհից: Ահա բռնութամբ միայն կյանքից հեռացավ ազատության, իրավունքների և ոչ բռնության ջատագովը` Գանդին: Ամեն տարի նրա ծննդյան օրը Հնդկաստանում ազգային տոն է, իսկ ահա աշխարհում` բռնության դեմ պայքարի միջազգային օրն է նշվում: Նա ապրել է չափազանց համեստ կյանքով, կրել է հնդկական ավանդական dhoti: Նույնքան համեստ էր նաև քաղցը հագեցնելու հարցում: Նա ընդունում էր գերազանցապես բուսական սնունդ, հաճախ էլ ոչինչ չէր ուտում ինքնամաքրման և սոցիալական բողոքի համար: Ուստի, զարմանալի չէ, որ տարեց հասակում Գանդին կշռվում էր 45 կգ:




«Ես միշտ կրկնել եմ ու միշտ կկրկնեմ ,որ խաբեբան վերջին հաշվով խաբում է ինքն իրեն»:
Մահաթմա Գանդի




«Ճշմարտություն չկա այն մարդու խոսքի մեջ , որն ի վիճակի չէ վերահսկելու իր լեզուն»:
Մահաթմա Գանդի




«Վախկոտոթյունը չի կարող բարոյական լինել»:
Մահաթմա Գանդի




«Ներելն առավել արիություն է քան պատժելը: Թույլը չի կարող ներել: Ներելն ուժեղի հատկանիշն է»:
Մահաթմա Գանդի




«Սկզբում քեզ արհամարում են, հետո քեզ վրա ծիծաղում, հետո քո դեմ պայքարում են, հետո դու հաղթում ես»:
Մահաթմա Գանդի

Minasyan это нравится.
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2

⇑ Наверх
⇓ Вниз