ԼԻԼԻԹ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԼԻԼԻԹ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Сообщение Harutin » 07 окт 2010, 20:18

ԼԻԼԻԹ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԼԻԼԻԹ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Сообщение Harutin » 07 окт 2010, 20:19

Մի օր օվկիանոսի ափին


Անխոս նայում եմ հայելուն Աստծո և, թվում է, կռահում եմ գաղտնիքները կյանքի:
Հաճախ սկսում է գլուխս ցավել, երբ չեմ կարողանում տնտղել ինձ բաժին ընկած հանելուկային իրականությունը և գտնել չարիքի մեջ թաքնված բարիքը:
Կանգնել ու անխոս նայում եմ և մի պահ կարծում, թե տեսնում եմ կյանքի մնացած կեսը` հայելուց այն կողմ թաքնված…
Կարծում եմ…Եվ մի պահ նմանվում այն խեղճ գիտնականին, ով իր ողջ կյանքում փորձում է գտնել ատոմների ճշգրիտ միացման ռեակցիան…
Իսկ կյանքն անցնում է` կիսատ մնալով հայելուց այն կողմ:
Մատներս դառնում են մի տեսակ հիվանդ և կոլիբրի թռչնի թևեր դարձած` ջրի մեջ անհանգիստ փնտրում երկնքից ընկած պատահականությունները, որոնք այնքան կիսատ են, որ օրվա վերջում դառնում են հստակ նախադասություն. կյանքում հենց այնպես ոչինչ չի լինում…
Պառկում եմ Նրա հայելու կողքին ու սպիտակ ամպերին հետևելով` պատահականություններին սպասում, որ հավատալով, թե կյանքում հենց այնպես ոչինչ չի լինում` հավատամ նաև, որ գիտեմ Կյանք կոչվող փողոցով ճիշտ երթևեկելու կանոնները բոլոր:
Կյանքում պատահականություններ չեն լինում… Կրկնում են երազանքներս` աչքերիս կողքով անցնելիս:
Հաճախ աչքերս մրմռում են, երբ օվկիանոսը գոլորշացած կուտակվում է զգայարաններիս մեջ կծկված: Աչքերս մրմռում են, իսկ աշխարհը ծածկվում թափանցիկ ու լպրծուն շղարշով…
Աչքերս սկսում են փակվել, երբ սպիտակ ամպերը կորչում են երկնքի խորքում, և լռում է իրականությունը նորից:
Ալիքների մեջ նստում ու նայում եմ երկնքին. գուցե ՆԱ իրեն հայելու մեջ նայելիս` կտեսնի նաև ինձ`մեղավորիս…
Կժպտամ նրան ու վերջապես կասեմ` կարոտել եմ: Այո, կժպտամ ու կասեմ…
Կժպտամ…
Կարոտում եմ` կասեմ:
Քունս տանում է, երբ աչքերս սառչում են երկնքի վրա անշարժ:
Արևի դեղին սկավառակը հայելուց այն կողմ դառնում է սպիտակ ու վառում փակ աչքերս: Տհաճ շոգից մարմինս շուռումուռ է գալիս թաց ավազի վրա: Ալարկոտ սողում եմ կապույտ հովանոցի տակ: Անհավես բացում եմ աչքերս և նորից փորձում գտնել այն բառերը, որոնք պիտի վերջապես կարողանան արտահայտել հուզմունքից տեղ-տեղ կարմրած աչքերիս վրա գրված նախադասությունը, բայց նորից լռություն են շշնջում շուրթերս, և հասկանում եմ պատճառը բառերի պակասի. հայելուց այն կողմ բառեր չկան, լռությունն է խոսում, միայն լռությունը…
Կողքիս նստած սպիտակ ճայը մրթմրթում է քթի տակ, թե ինչ ես նստել ու փիլիսոփայում, մտածիր` ինչպես ձուկ բռնես, որ չկորես այս աշխարհում: Կտուցը լայն բացում ու մի լավ հռհռալով վրաս` թռչում է, գնում…
Իսկ ես մտածում եմ. տեսնես այսօր երբ է արթնանալու ՆԱ, որ մոտենա հայելուն ու մազերը շտկելով` վերջապես տեսնի ինձ…
Իսկ ես կժպտամ ու կասեմ, թե որքան եմ կարոտում իրեն …
Բայց արևի սկավառակը կամաց-կամաց սահում է անխոս երկնքից ու փորձում անհոգ գլորվել հայելուց այն կողմ:
Շունչս կտրվում է, երբ անհուսությունից ցատկում եմ կապույտ հովանոցի տակից ու ափով վազում մեկ այս կողմ, մեկ` այն` փորձելով ոտնահետքերս դաջել հայելու կողքին, որ երբ առավոտյան Աստված իրեն հայելու մեջ նայի, տեսնի ոտնահետքերս և հասկանա, որ եկել էի իրեն տեսակցելու և հասկանա նաև, թե որքան եմ կարոտում իրեն…
Շունչս կտրվում է…
Ավտոմեքենայի պատուհանից թաց աչքերով նայում եմ կատաղի ալիքներին, որոնք անխղճորեն մաքրում են ոտնահետքերս թաց ավազի վրայից:
Դանդաղ սկսում է թորվել օվկիանոսը իմ միջով և մտածում եմ, թե արդյո՞ք պատահականություն է, որ արցունքներն աղի են ինչպես ջուրն օվկիանոսի…
Լռում եմ, լռում, և քանի դեռ լռելու եմ այսպես, ամեն օր պիտի այցելեմ հայելուն Աստծո, գուցե մի օր իր մազերը շտկելիս կտեսնի ինձ ու ժպտալով, որպես սկիզբ, նրան կլռեմ թաց աչքերով:
Գիտես` կարոտում եմ ես քեզ…
Աչքերս` տրոփյունից հիվանդ, փակվում են անկողնուս մեջ` լռության մեջ կախված…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԼԻԼԻԹ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Сообщение Harutin » 07 окт 2010, 20:19

Ահա և վերջ… Պայթեց


Հասունացած նռան պես սերս կոկորդումս պայթեց:
Լերդացած արյան փոխարեն շուրթերիս վրայով ծորում է նռան կարմիր գինին:
Գիշերային զով քամին դեմքիս տխրություն է խզբզում …
…Ու լռում է հոգիս:
Ահա և վերջ…Պայթեց:
Բա ի՞նչ պիտի անենք առանց սեր, ավելի ճիշտ, ինչպե՞ս պիտի ապրեմ առանց…
Վախից ջղաձգված մատներս` վայրի կատվի պես ճանկերը սրած,խզում են լռությունը քարացած:
Ու…Ու փշաքաղվում է լուսինը:
Գիշերը հոգատար մերկ մարմինս թաքցնում է սև քողի տակ:
Ահա և վերջ…Պայթեց:
Աստղերը կարեկցանքով նայում են ինձ ու շշուկով փորձում հասկանալ իրավիճակն այս անանուն:
Ի՞նչ պիտի ասեմ քեզ, եթե դու նորից գաս…
Երևի սկզբում կհիշեցնեմ ձմեռը մեր կորած: Անհոգ կխճճվենք անցյալի թելերի մեջ երկար ու բարակ…
…Եվ գուցե նորից այնպե՜ս կուզենամ քարանալ ու շնչահեղձ լինել գրկում քո մեղսավոր…
Մատս կդնեմ այրվող շուրթերիդ ու կիսափակ աչքերիդ մեջ կժպտամ քեզ սառն ու ինքնավստահ:
Ահա և վերջ…Պայթեց:
Իսկ դու, ինչպես միշտ, կմտածես թե առաջվա պես սիրում եմ դեռ քեզ, բայց վերջին թախծոտ հայացքս նվիրելով քեզ` կթափահարեմ թևերս` սպիտակ ու թեթև…
Այսօր պայթեց սերս հասունացած ու պայթեց այնպես, որ դիմացի շենքում ապրող երիտասարդին ուրախ մի պահ թվաց, թե սիրում է նա ինձ…
Գիտե՜մ, ինչպես բոլոր գիշերներն անցան` այս գիշերն էլ պիտի անցնի արագ, և ինչպես բոլոր իմ օրերն ապրած` պիտի խամրի լուսնի լույսի տակ:
Քամին շոյում է այտերս անզգայացած և վերջին անգամ փորձում հիշեցնել մատներիդ սողքը դողացող սրտիս վրա:
Ահա և վերջ… Պայթեց:
…Եվ այնպես պայթեց, որ ինձ թվաց, թե այս գիշեր աշխարհիս երեսին քայլող բոլո՜ր □հրեշտակներին□ սիրում եմ ես…
Եվ մի պահ թվաց…
Երանի մի պահ թվար նաև, որ չեմ սիրում այլևս քեզ… Երանի թվար…
…Թվա՜ր…
Լուսինն ասում է, թե չամաչեմ ու մի քիչ ոռնամ…
□Կօգնի…□,- ասում է…
Մթությունն էլ կույր նկարչի պես համբուրում է աչքերս ջրոտ…
Ահա և վերջ… Պայթեց…
Իսկ եթե կրկին չգա՞ս, ո՞ւմ պիտի պատմեմ, թե կար մի տղա, կար մի աղջիկ ու մի լռություն երկնային, և ո՞վ պիտի հասկանա ցավն իմ վերջին, եթե դու կրկին չգաս…
Ո՞վ պիտի հասկանա …Ո՞վ…
Վերջի՛ն…
Մարմինս կռահելով մահը մեր, ցավից դառնում է կավի պես անսեռ ու փորձում այնպես դառնալ □նորը□, որ երբեք չկարոտի ձեռքերդ արնոտ:
Ահա և վերջ…Պայթեց:
…Ու դանդա՜ղ պատռում եմ երկինքն ամպամած և կտորներն էլ երկար կախում լվացքի պարանից ժանգոտ (նյարդերը թուլացնող դեղահաբ եմ գտել )
Ահա և վերջ…
Վե՞րջ…
Հասունացած նռան պես սերս կոկորդումս պայթեց…
Եվ այնպես պայթեց, որ լերդած արյան փոխարեն արցունքի շիթերը սահեցին գունատված դեմքիս վրայով…
…Եվ դիմացի շենքում ապրող ուրախ տղային մի պահ թվաց, թե սիրում եմ իրեն…
Հասունացած նռան պես սերս կոկորդումս պայթեց…
Եվ պայթեց այնպես, ինչպես արգանդ դեռ չհասած պտուղն է ձևավորվում փողում…
…Եվ կասկածում է գիշերը հիմա, թե սերը մի օր պիտի գտնի ճիշտ հանգրվանն իր որբացած…
Ահա և վերջ…Պայթեց…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
    Вложения Harutin » 07 окт 2010, 20:03
    1 Комментарии
    810 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    07 окт 2010, 20:03

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0