ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԼԻԼԻԱ ՄԱՇԻՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԼԻԼԻԱ ՄԱՇԻՆՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 28 мар 2011, 23:51

ԼԻԼԻԱ ՄԱՇԻՆՅԱՆ

Lilia Mashinyan.jpg
Lilia Mashinyan.jpg (11.43 кб) Просмотров: 546
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԼԻԼԻԱ ՄԱՇԻՆՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 28 мар 2011, 23:53

***
Է~հ, դատարկ վազքը խոշոր է մանում,
Ով ասես` գալիս-խլում է օրս,
Երկնելու ցավն էլ է աղավաղվում,
Հացի խնդրով ենք ապրում բոլորս:

Ես չեմ հասցնում, դուք հասցնո՞ւմ եք
Անցկացնել մի ժամ երազի նման,
Օրն օրվա հետքից թռչում-գնում է,
Անվերջ վազում ենք, եւ ո՞ւր… դեպի մահ:

Նվազ է ձայնը հոգու մեղեդու,
Խեղդում է նրան զնգոցը փողի,
Եւ այդ երկուսի հանդիպման կետում
Պոետն է` դերում հոգի փրկողի:

Էս մարաթոնում բոլորը կընկնեն,
Ոսկի սիրող, թե ցորենի հատիկ,
Կքմծիծաղի լոկ կյանքի վրա
Խաչված պոետը` հայացքն Անհայտին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԼԻԼԻԱ ՄԱՇԻՆՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 28 мар 2011, 23:54

***
Ոչ խենթ-մեղավոր այս սերն եմ փնտրել,
Ոչ էլ հատուցման այսքան թանկ գինը,
Տերն է ինձ համար այդ խաչը գտել,
Եվ տառապանքը այնպե~ս է իմը:

Եվ ես չեմ իմ մյուս սերերը ընտրել,
Ինչպես չեմ ընտրել աչքերիս գույնը,
Երբ ինձ դավել են սիրած ու ընկեր,
Ես մնացել եմ ներողն ու նույնը:

Այդ մենությունը սրտիս ցուցանեց
Զատել իրարից վեհն ու ճղճիմը,
Դուք ինձ հասկացա՞ք` ինչու եմ ընտրել
Պոեզիան` սերս, ամենաիմը…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз