ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 27 сен 2010, 21:07

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Levon Sargsyan.jpg
Levon Sargsyan.jpg (7.75 кб) Просмотров: 243
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 27 сен 2010, 21:07

***
Հին,
Կիսավեր վանքը
Գյուղի մտքում
Մոռացված տող է ինչ-որ աղոթքի.
Նրա կրծքից
Խուլ հառաչի նման
Աղավնիները թռչում են երկինք:

Եվ առավոտի թարմության միջով
Տանում են իրենց
Հրաշքը ճերմակ,
Եվ բարի լույս է թևերից թափվում`՝
Խաղաղության պես
Ու խղճի նման:

Վանքը մնում է նորից
Միայնակ՝
Լքվածության պաղ սարսուռին գերի.
Թախծում է նրա
Որբ պատերի մեջ
Ամայությունը կիրակիների:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 27 сен 2010, 21:09

***
Ժամանակի բերանն ընկած մի տերև՝
Ես անցյալից հար քշվում եմ ապագա.
Հալածանքը ինձ չի թողնում արդարև
Գեթ ակնթարթ ներկա-յանալ, ուշքի գալ:

Անցյալի ու ապագայի արանքում
Ախր պիտի ես լինեի՛, բայց ահա,
Զարմանք բան է, լոկ անցյալն է իմ կյանքում
Ներկայացած և կայացած աներկբա:

Ներկա չկա: Հորինե՜լ ենք:
Ժամանակն
Ինձ է նայում ու երկդիմի ծիծաղում:
Իմ նոր ցնորք, հասցե չունեմ ես՝ ներկա.
Այցի գալիս՝ ինձ որոնեք անցյալում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 27 сен 2010, 21:11

***
Այլոց՝
Հմա՜յքդ – անփույթ նվիրած,
Ինձ՝
Լոկ քմա՛յքը քո ծաղրունակ.
Այլոց՝
Դրախտի շավի՜ղը լուսե,
Ինձ՝
Դժոխքի պա՛ղ մի պարունակ:

Այլոց տենչանքը՝
Աղո՜թք ու ընծա,
Իմ անրջանքը՝
Նզովմո՛ւնք ու մեղք.
Քո կախարդանքից երբեք չպրծա,
Բայց գերությունս քո ինչի՞ն էր պետք:

…Անփույթ նվիրած քո հմայքն է դեռ
Վայելում ամեն խենթ ու ավարա:
Դրախտն անհույս է – դժոխքի՜ց փրկիր
Կամ նետիր գոնե սիրո քավարան:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 27 сен 2010, 21:12

***
Իմ գինարբ ծաղիկ, քեզ մենակ թողի՝
Քարափի կրծքին մայիս բուրելու,
Ու չգիտեմ էլ՝ դիպվածը մեկ էլ
Ե՞րբ է ինձ կրկին քեզ մոտ բերելու:

Չգամ էլ, ոչինչ, հոգ չէ, գինարբս,
Ես այնքան վաղուց ու լավ գիտեմ քեզ.
Հենց տեսար՝ երկար չեմ գալիս, ինքդ
Կգաս, որ մենակ շիրիմս գրկես:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 27 сен 2010, 21:14

***
Ես՝ հար մեղսավոր, խավարի ծվեն,
Ես՝ ծանր, անբեկ, Ադամ, հողածին –
Հայե՜մ աստղալույսն – ինձ ա՛ստղ կարծեմ
Եվ դեռ հավատամ իմ հորինածին. –

Ազատվե՜լ կավե կապանքից, մեղքից
Եվ ցնորքի պես լուսեղեն դառնալ,
Ու վերջին պահին աստղալույսի պես
Լքել ինքս ինձ, երկինք համբառնալ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз