ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԼԵՎՈՆ ՂԱԶԻՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԼԵՎՈՆ ՂԱԶԻՆՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 30 окт 2010, 12:08

ԼԵՎՈՆ ՂԱԶԻՆՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԼԵՎՈՆ ՂԱԶԻՆՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 30 окт 2010, 12:09

ՔԱՐՏԵԶԱՎՈՐԸ

…Այն ուղիղ գնում է իմ սիրեցյալին`
հոսելով ննջողների շրթների, ատամների վրայով:
(ԵՐԳ ԵՐԳՈՑ, 5-րդ երգից)

Ես արթնացա, երբ միջօրեն անց էր արդեն,
և ձեռքս կպավ ցերեկվա ստինքներին –
այգիների կոնաձև գագաթների մոտ, -
մաս առ մաս հստակվեցին մտքերս բոլորովին:
Ինձ արյունն էր ննջեցրել այգիների ճամփին,
թափազանց լցված զանգակատունը բանաստեղծության,
և ժամ առ ժամ մոտեցած ժամը-քո մասին մտածման`
հեռահար տարածության մեջ
տարաձգության ենթարկել մտածումներս քո մասին:
Բայց չէր ասվել ամենևին`
ՄԻ ԱՐԹՆԱՑՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ՈՐ ԻՆՔՆ ԱՐԹՆԱՆԱ:
Խոցված առաստաղի նման ընկած էի բազմոցին:
Գիշերը լուսացավ Նոյեմբերյանում,
երբ միջօրեն անց էր արդեն:
Խղճմտանքի ծանրության միջով,
սպասման ու հոգսի մղձավանջի միջով –
արևելքից թեքում էր միջօրեն գլուխը - արևմուտք:
Ապաթոնված մտքերի մեջ մի ձեռք`
տեղափոխում թուղթը եզերքներով դժվար,
հորդորում էր, դարձյալ, սերը երգել.
նաքարակիտ հնչումներով թեկուզ, նշխարք-նշխարք`
հասանելի խաղաղության լույսն իմ չափի մեջ…
Ինչո՞ւ միայն Լոռվա մշուշը չեմ`
մերժվածության կարելականն անցած…
Այգիների ճամփին անձրևն ինձ արթնացրեց,
պոկեց իմ շուրթերից ձկնակերպվող ճիչեր,
կավահողին խփեց, նետեց հեռուն…
Սեր իմ, ձուկ ես դու,
երկրում, ուր մահվան վտանգը միշտ կա,
բայց պահանջվում է… լավատեսություն: -
Ի՞նչ բանաձև է սա`
դժբախտ էակների քնարական քաղցրության համար.
փիլիսոփայության խորհուրդներով լի
տիկնիկն է բռնվում այստեղ`
մերկության մեջ բանաձևի, -
խոսքը, անկման սահքերում, շոշափելի դարձնում
նախապես տեղադրված ուռկանները: -
Մի կտոր գիշեր չէ՞ր ձեռքիդ - քեզ տրվածը`
քո երազը հյուսելու համար, -
իսկ փշերը խոցում, խանգարում էին քեզ:
Եվ ճմլում էիր գիշերը, մատներդ սեղմելով`
լույսը
թղթին
կաթի: -
Որովհետև, ի վերջո, ճմլվում է ամեն բան, սեղմվում,
վերածվում թղթի կտորի,
դառնում թուղթ – շերտաթուղթ, քարտեզի մի պատառ,
մտքերն անգամ` գաղտնիքի համար խնամքով թաքցրած…
Թրթիռ են դառնում` մակերես մղված:
Ամենքն են մի չափով դժբախտ.
անկատարելության անապատ է սա, -
ճմլում էիր գիշերը - ցերեկվա հասույթի հույսով, -
ինչպես գինեգործը` խաղողն ու նուռը,
բրուտը` կավի զանգվածը կիսահեղուկ`
կավաթասը խմիչքով լցնելու մտքով, -
և ներշնչանքը տրված էր`
չլինելու բաղձյալը ներշնչվածության…
Օ՜, և այդ գիշերը` բարձրացնելու
ՄԻՏՔԸ
դաշտերից հիշողության.
ինքնօրինակ մնալու պայմանով,
կրկնաբանվածքը չախորժելով,
չուզենալով լինել մարխ-մշուշում
կամ` դիակը ժամանակի`
անցողիկության մեջ ապրելաձևը անցած,
կեցույթի մի տեսակ` թաթախված վերջին լացում, -
քացախով ներծծված սպունգի մի կտոր`
մոտեցված… ինչպես… ԽԱՉՅԱԼԻ ՔԻՄՔԻՆ –
ճշմարտության դեմ բարձրացված
մարդկային բանականության չափը բարձրագույն…

Դիմակավոր մեղուները կողոսկրերի բների մոտ էին խայթում…
Ես ճրագահացի տեսարան չեմ պատմում այստեղից,
ոչ էլ` արծաթապատում ցավը անմխիթար մտքի:
Այստեղ եղան ամիսներ, ընդամենը` աստիճանների տեղատվության, -
ցավաթրթիռ լարվեցին ճյուղերն ընկուզենու`
տարվա քննությունը բռնած,- իսկ այգում
կային ճյուղեր նաև - խնձորներ տվող`
ինչպես պտուղները նախասիրության:
Այգիների ճամփին անձրևն ինձ արթնացրեց:
Թռչունների նման դաշտն իջնող, կաթիլ, կաթիլ…
տեղաց իմ երեսին,
իմ շուրթերից պոկվեց ձկնակերպվող ճիչեր,
խփեց կավահողին,
հետո անտառների միջով և լեռների լանջերով` վեր,
լույսը սուրաց որսորդի պես:
Ինչո՞ւ միայն Լոռվա մշուշը չեմ.
թող Ալբիոնի մառախուղ էլ կոչվեմ: -
Կոնքաղեղն է արձագանքում գրենվիչյան ժամացույցի,
շրխկացնում ափիս զերո աստիճանը` միամտությամբ գաղտնի,
փողի հանդեպ սերն է կոչում ՄԵՂՔԵՐԻ ՄԵՂՔ
թուղթ է դնում ափիս` բացարկումով ուրիշ թղթի…
Իսկ դու, ինչպե՞ս շրջեցիր դու – հայելին քո կտավի`
հայելիով տեղ հասցված խնձորենու իրականություն`
դեպի անծանոթ տեղանքներ, վայրն այս,
ուր, նմանապես, Եդեմը չի ցուցանվել: -
Ակնթարթ և շարժում.
ի՞նչ կետեր են ձգվում հավերժությունը դեպի`
նորից նոր բախվելով մակերևույթին, -
ուր սիրո իմացած խոսքերը մեր – յուղոտ պատառներ են,
որոնց, ափսեի չորս կողմերից ուղղված են պատառաքաղներ:
Մարդն, իր մեջ, մակերեսն է դրսի վրա,
և կարիք ունի մակերեսի – իր իսկ հերթին, -
ինչո՞ւ, ինչպե՞ս ծխվեցի ես` մինչև վարագույրը տարածքի մեջ…
ՆՆՋՈՂՆԵՐԻ ՇՐԹՆԵՐԻ, ԱՏԱՄՆԵՐԻ ՎՐԱՅՈՎ ՀՈՍԵԼՈՎ –
ՔՈ ՍԵՐԸ ԿՀԱՍՆԻ՞ ԻՆՁ…
Արդեն անկարող եմ ես սիրել առանց ՀՆՉՈՒՄԻ, - ո՛չ,
սարսափելի չէ հրեշտակը,
որ այստեղ Լույս է նետում, -
եկ, մոտենանք Լուսաբուրգին` իջեցված այստեղ,
աննշան տեղանքին` շատերից չիմացված:
Թեկուզ և լինեն պայմանականություններ,
թեկուզ սպասվի և սա`
ՏԱՐԱԾԱԿԱՆԸ
թոթափի հողաթափերի փոշին մեզ վրա`
տեսնելով մեզանում հակասություններ արշալույսի ժամի, -
և փոշին, ներքևում,
մառախուղ-մշուշը կախի մեր գլուխներին,
նմանվենք Ալբիոնի մառախուղի
և Լոռվա մշուշի…
Դու շրջել ես հայելին քո կտավի - դեպի Երկիրն այս,
Երկրի աննշան այս տեղանքին…
Կենդանության նշանի համար խոսքեր եմ դնում քարտեզին:
Դա գերադասելի է… մինչև քեզ… հայելու միջով
անցնելու փորձերից`
նույնիսկ` Ծաղկայուղերով օծվելուց հետո…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз