СТАНЬ VIP

Լեոնարդո դա Վինչի

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Լեոնարդո դա Վինչի

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 16 мар 2014, 11:54

(19.97 кб) Просмотров: 1736
Լեոնարդո դա Վինչին (իտալ.՝ Leonardo di ser Piero da Vinci, Ապրիլ 15, 1452 թ., Վինչի, Իտալիա — Մայիս 2, 1519թ., Ամբուազ, Ֆրանսիա), վերածննդի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար։
Текст:
Ամենահայտնի ստեղծագործություններն են «Մոնա Լիզան» («Ջոկոնդա», Լուվր, Փարիզ) և «Խորհրդավոր ընթրիքը»։ Լեոնարդոն առաջինն է նախագծել ժամանակակից հրասայլի նախատիպը, ջրային կոստյումը, տարբեր զենքեր, թռչող սարքեր և այլն։ Նախագծել է նաև Կոնստանդնուպոլսում Բոսֆորի նեղուցի կամուրջը։Ի ծնե տրված անունը «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի» է, որը նշանակում է «Լեոնարդոն՝ պարոն Պիերոյի տղան Վինչիից»։
Ծնվել է Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող Վինչի քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում։ Լեոնարդոյի հայրը 25-ամյա նոտար Պիերոն էր, իսկ մայրը՝ Կատերինան, գեղջկուհի էր, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ՝ ոչ ազգանունը, ոչ տարիքը և ոչ էլ արտաքին տեսքը։ Լեոնարդո դա Վինչին ծնվել է 1452 թ. ապրիլի 15-ին։
Ֆլորենցիայում 1476 թ. սկսած աշակերտել է Անդրեա դել Վերոկքիոյին։ Հետագայում լքելով Ֆլորենցիան Լեոնարդոն՝ որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ ծառայել է Միլանի դուքս Լուդովիկո Մորոյին։ Չնայած Լեոնարդոն ապօրինի ծնված երեխա էր, սակայն Պիերոն անմիջապես ճանաչել է հայրությունը և նույնիսկ ներկա գտնվել իր որդու կնքման արարողությանը։ Ծննդից հետո Լեոնարդոյին մոր հետ միասին ուղարկում են Անխիանո գյուղ, որտեղ վերջինս բնակվում է շուրջ 4 տարի, որի ընթացքում Պիերոն ամուսնանում է իր չորս կանանցից առաջինի հետ։ 16 տարեկան այդ աղջնակը սոցիալապես ավելի բարձր դիրք էր գրավում, քան Լեոնարդոյի մայրը, սակայն, դժբախտաբար, վերջինս անպտուղ էր։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Պիերոն ընդունում է որդուն իր տանը, որտեղ Լեոնարդոն սկսում է ապրել մեծաքանակ հարազատների հետ միասին։ Այդ շրջանի հետ է կապված Լեոնարդո-գեղանկարչի ստեղծագործության ծաղկումը։Ինժեներ, տեխնիկ, անատոմ, հեռանկարի մասնագետ Լեոնարդոն բազմակողմանիության ինչ-որ հրաշք դարձավ։ Ուսումնասիրության առարկա դարձող ամեն մի բնագավառում նա կանոնավորապես ընդլայնում ու խորացնում էր իր գիտելիքները, ստուգում փորձով ու կապ ստեղծում մաթեմատիկայի հետ։ Նրա գիտելիքները վիթխարի էին։
Նկարիչը՝ չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում։ Նյութական իսկական ապահովվածություն նա Իտալիայում երբեք չունեցավ, այնպես, ինչպես ունեին Տիցիանը, Ռաֆայելը, Միքելանջելոն կամ նույնիսկ իր համեմատությամբ այնպիսի մի համեստ նկարիչ, ինչպես Ջուլիո Ռոմանոն։ Իսկ ժամանակ առ ժամանակ նա Իտալիայում իրեն իսկապես ավելորդ էր զգում։ Ճանաչված չլինելը, կուլտուրապես միայնակության զգացումը նրա ողբերգությունն էր։ 1517 թ.-ին Ֆրանսուա I թագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։
Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը։
Ֆլորենցիայում նկարչության ու քանդակագործության ընդհանուր ուղղությունը ռեալիզմն էր, քանզի այն հիանալիորեն համապատասխանում էր ֆլորենտական բուրժուազիայի շահերին ու ճաշակին։ Եվ հետևաբար Լեոնարդոն նույնպես ռեալիստ էր։ Նրա տարերքը ստեղծագործությունն էր, իսկ մեթոդը՝ գիտական հետազոտությունն ու ստացված արդյունքների ստուգումը փորձի միջոցով։
Լեոնարդոն ոչինչ չէր հորինում և ոչինչ հիշողությամբ չէր նկարում։ Նա ասում էր՝Այն վարպետը, որը իրեն կներշնչի, թե կարող է իր հիշողության մեջ պահպանել բնության բոլոր ձևերն ու ստեղծագործությունները, ինձ վերին աստիճանի տգետ կթվար, քանզի բնության ստեղծագործություններն անվերջ են, իսկ մեր հիշողությունն այնքան անսահման չէ, որ ամեն ինչի բավարարի։Այդ պատճառով էլ նա միշտ փոքրիկ նոթատետրեր ու ալբոմներ էր պահում, որոնք, հենց որ վերջանում էին, նորով էր փոխարինում։


Կլո Լյուսե ամրոցը՝ Լեոնարդո դա Վինչիի մահվան վայրը
Ֆլորենցիան Լեոնարդոյին տեսնում էր միշտ անթերի հագնված։ Նա քաղաքում քայլում էր հպարտ։ Բարձրահասակ էր, գեղեցիկ, շեկ, խնամված մորուքով, բերետը գլխին, հագին՝ բաճկոն, ուսերին՝ կարճ կարմիր թիկնոց, իսկ գոտկից կախված շղթային միշտ ամրացված էր փոքրիկ մի ալբոմ, ուր ճեպանկարներ էր անում ու նոթեր գրառում։ Դեմքը պարզ էր, կարծես ոչ մի նոթ չարտահայտող։ Իր կյանքից նա ոչ ոքի չէր գանգատվում, պատվերների ետևից չէր վազում, իսկ տրված պատվերներն էլ չէր շտապում ավարտել։ Կարող էր թվալ, որ նա մեծահարուստի նման է աշխատում և մեծահարուստի նման էլ ապրում։ Իսկ Լեոնարդոն աղքատի պես էր ապրում և աշխատում էր գիտնականի նման, ոչ թե «կուտակողի»։


Լեոնարդո դա Վինչիի հուշարձանը Ամբուազում (Ֆրանսիա)
Երբ Լեոնարդոյին որևէ աշխատանք էր հանձնարարվում, նա ինքն էր անձամբ մշակում պլանը, շատ էլ հաշվի չնստելով պատվերի պայմանների հետ։ Լեոնարդոն, սակայն, աստիճանավոր տգետ ամբոխին միշտ էլ անհասկանալի է թվացել, և նրան շատ անգամ են մեղադրել կախարդ լինելու և քրիստոնեական աշխարհի մայրաքաղաքը պղծելու համար, դիակներ հերձելու և հերետիկոս լինելու համար։
Սակայն կային նաև մարդիկ, որոնք նկատեցին Լեոնարդոյի և իր նախնիների տարբերությունը։ Նրա անունը հիշատակվում է իր ժամանակի 5 խոշորագույն նկարիչների շարքում՝ Մանտենիա, Ջորջոնե, Լեոնարդո, Ռաֆայել, Միքելանջելո։ Վազարին Լեոնարդոյին դնում է իտալական արվեստի նոր շրջանի սկզբին։ Վերածննդի դասական արվեստը սկսվում է Լեոնարդոյով։
1519 թվականի ապրիլի 23-ին նա մարդ ուղարկեց նոտարին կանչելու և թելադրեց իր կտակը։ Կտակի ամենակարևոր կետն այն էր, որ բոլոր ձեռագրերը, որպես սեփականություն, անցնում էին Ֆրանչեսկո Մելցիին, «միլանցի ազնվականին»՝ «ի պարգև իր համար թանկագին ծառայությունների՝ ցույց տրված անցած ժամանակներում»։ Եղբայրները ստացան Ֆլորենցիայում պահպանվող 400 սկուդին և Ֆիեզոլյան կալվածքը, որը նա դատարանի միջոցով նրանցից վերցրել էր 1507 թվականին։
Մի քանի օր անց՝ 1519 թվականի մայիսի 2-ին Լեոնարդոն, ինչպես վայել է բարի կաթոլիկին, հաղորդություն ընդունեց և վախճանվեց։ Երկու օր հետո նրան թաղեցին Ամբուազի եկեղեցիներից մեկում։ Մելցին Լեոնարդոյի ձեռագրերից դուրս բերեց նկարչությանը վերաբերող գրառումների մի մասը, ցրված նոթերը մի կերպ համակարգեց և հրատարակեց «Նկարչության մասին տրակտատ» խորագրով։
Որպես գիտնական և ճարտարագետ՝ դա Վինչին դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները։ Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր։
Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը։ Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները։
Նրա գրական երկերի մեծագույն մասը հավաքված է խոշոր գրապահոցներում՝ Փարիզում, Բրիտանական թանգարանում, Վինձորի գրադարանում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Միլանի Ամբրոզիանում և այլուր։ Դրանց զգալի մասը հրատարակված է։
Ըստ որոշ ուսումնասիրողների՝ 1481-1482 թթ. Լեոնարդոն այցելել է Կիլիկյան Հայաստան։‌[փա՞ստ] Լեոնարդո դա Վինչիի «Հայկական նամակներ» ձեռագրում նկարագրված են հայկական բնաշխարհի տեսարաններ, նշված է Հայաստանի մասին գիրք գրելու նրա մտադրության մասին։ Նկարչի՝ Հայաստանում լինելու ենթադրությանն իրական հիմք են տալիս նաև Էջմիածնի Մայր Տաճարի, Բագարանի Կաթողիկեի, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու, Իրինդի և Ավանի եկեղեցիների նրա էսքիզները։ Նա ծանոթ է եղել և օգտագործել է հայկական կավ ներկը:
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լեոնարդո դա Վինչի

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 16 мар 2014, 12:30

«Պատանեկության շողշողացող գեղեցկությունն իր կատարելությունը կորցնում է արտասովոր և չափազանց նրբին զարդարանքներից»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լեոնարդո դա Վինչի

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 16 мар 2014, 12:31

«Լավ ապրած ամեն մի կյանք երկարատև կյանք է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լեոնարդո դա Վինչի

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 16 мар 2014, 12:31

«Որտեղ մահանում է հույսը` այնտեղ առաջանում է դատարկությունը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լեոնարդո դա Վինչի

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 16 мар 2014, 12:32

«Փառքը աշխատանքի ձեռքում է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լեոնարդո դա Վինչի

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 16 мар 2014, 12:33

«Ցանկացած խոչընդոտը հաղթահարվում է համառությամբ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լեոնարդո դա Վինչի

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 16 мар 2014, 12:35

«Ճիշտ այնպես, ինչպես առանց բավականության ուտելիք կուլ տալը վեր է ածվում տաղտկալի սննդի, այդպես էլ առանց կրքի գիտությամբ զբաղվելը աղտոտում է հիշողությունը, որն անընդունակ է դառնում յուրացնել այն, ինչ նա կլանում է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լեոնարդո դա Վինչի

Сообщение:#8  Сообщение Narek Dallakyan » 16 мар 2014, 12:36

«Երկաթը ժանգոտվում է` իր համար կիրառություն չգտնելով, լճացած ջուրը նեխում կամ ցրտից սառչում է, իսկ մարդու միտքը, իր համար կիրառություն չգտնելով, խամրում է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լեոնարդո դա Վինչի

Сообщение:#9  Сообщение Narek Dallakyan » 16 мар 2014, 12:45

«Ով վիճելիս վկայակոչում է հեղինակությունների` նա կիրառում է ոչ թե իր խելքը, այլ ավելի շուտ հիշողությունը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լեոնարդո դա Վինչի

Сообщение:#10  Сообщение Narek Dallakyan » 16 мар 2014, 12:47

«Անպտուղ և սխալներով լի են այն գիտելիքները, որոնց չի ծնել փորձը` ամեն մի արժանահավատության մայրը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ