ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԼԵՆԱ ԱՆԹԱՌԱՄՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԼԵՆԱ ԱՆԹԱՌԱՄՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 27 сен 2010, 20:55

ԼԵՆԱ ԱՆԹԱՌԱՄՅԱՆ

Lena Antaramyan.jpg
Lena Antaramyan.jpg (7.87 кб) Просмотров: 171
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԼԵՆԱ ԱՆԹԱՌԱՄՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 27 сен 2010, 20:56

* * *
Կակաչների նման թափվեց
Զրնգոցը մայրամուտի,
Կարմիր ու սև թերթիկներից
Հյուսված երգերն արտասուքի
Ընկան հողին:
Խոտ ու ծաղիկ խոնարհվելով՝
Լռության մեջ փաթաթվեցին,
Մարդիկ անցան
Տրորելով…
– Շաղ է,– ասին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԼԵՆԱ ԱՆԹԱՌԱՄՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 27 сен 2010, 20:57

ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ
Պտույտը հրաշքի տիեզերական
Սևին խառնելով մեղեդին կապույտ,
Ծորում է հանդարտ,
Թանձրանում, բացվում
Եվ պալան-պալան անտեսանելի
Օծում է հողը կաթնամշուշով:

Առավոտ լուսո,
Առավոտ լուսո:

Լույսի հրաշքը խորը թմբիրից
Հասնում է մարդուն
Հագցնում նրան
Արդուկված, մաքուր,
Անբիծ, անարատ
Շապիկը լույսի՝
Տանելով անզեն դեպի փորձություն:

Առավոտ լուսո,
Առավոտ լուսո:

Ոմանք պատռեցին շապիկներն իրենց՝
Փառաբանելով խավարը նորից.
Դարձան հացի տեր:
Ոմանք ճահիճում կեղտապատվեցին՝
Վերագրելով ճակատագրին,
Փառքով ապրեցին:
Ոմանք ներկվեցին կարմիրով, մոխրով
Եվ տիրակալի իրենց պահանջով
Խառնաշփոթը գերադասեցին՝
Ոսկի դիզելով:
Ոմանք էլ իրենց ճարպկությամբ անբան,
Ստվերների հետ գունափոխվելով,
Շռայլ ապրեցին:

Առավոտ լուսո,
Առավոտ լուսո:

Ես կարողացա շատերի նման
Մաքուր շապիկով
Մինչև իրիկուն քաղցած ու ծարավ
Ու հալածվելով քուն մտնել հանգիստ:

Առավոտ լուսո,
Առավոտ լուսո:

Հեքիաթը նրանց
Առանց փոխվելու,
Տիեզերական պտույտում հրաշք,
Գլորվում անվերջ
Եվ չի ձանձրանում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԼԵՆԱ ԱՆԹԱՌԱՄՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 27 сен 2010, 21:00

* * *
Տիեզերական ծալքերում անկյանք,
Ի՞նչ կարոտներ կան անթեղված լռին,
Աստղերն իրար բախվում են վայրագ,
Ո՞ւմ է անրջում քարեղեն ոգին:

Անծայր խավարի ծալ-ծալ շերտերում,
Ծնվում է, մեռնում շարքն ասուպների,
Իմ մաշված երազ, արև ես տենչում,
Մոռացած իսպառ սուտն անրջանքի:

Կաթիլքից ծնվող հրեղեն դու կյանք,
Ի՞նչ ես քեզ տանջում նյութեղեն ցավով,
Քեզ հետ այն աշխարհ ի՞նչ ես տանելու,
Որ նվիրվում ես ալան-թալանով:

Մի՞թե դու միակ հողագունդը չես
Տիեզերական շարժվող քաոսում,
Սիրո հրաշքը նվիրվել է քեզ,
Իսկ դու չարիքի խանդեր ես խաղում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԼԵՆԱ ԱՆԹԱՌԱՄՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 27 сен 2010, 21:01

* * *
Իմ հոգնած ձին,
Դունչն ալարկոտ դրած հողին,
Չոր խոտեր է ուզում պոկել
Կյանքի, մահի ճանապարհին:

Ա˜յ քեզ հրաշք՝
Արեգակը ծագեց նորից,
Դաշտ ու ծառեր կանաչեցին:

Թողած ինձ իմ երազներին,
Աչքերի մեջ թաղած հոգին՝
Մեռավ իմ ձին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԼԵՆԱ ԱՆԹԱՌԱՄՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 24 мар 2011, 22:49

* * *
Ճշմարտությունը...

Ակոս առ ակոս վարեցին իսպառ
Եվ խռովության սերմեր ցանեցին:

Ելավ արևը...

Վախից չորացավ հսկա մի անտառ,
Աստղերը հեռվից տխուր ժպտացին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԼԵՆԱ ԱՆԹԱՌԱՄՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 24 мар 2011, 22:51

Աշնանային ծաղիկներ

Քո անունը ծառի կեղեւ է`
Պատառոտված ծալ-ծալ երազներից,
Քո ձեռքերը մերկ ճղներ են`
Ծեծված քամիներից ու արեւից,
Քո աչքերը, որի հատակին լողում եմ ես,
Արեւներով լցված գարուն է,
Ես ինձ շղթայել եմ
Քո խորքերում:
Երբ կհոգնես
Կեղծ ու շողոքորթ սերերից,
Լքված սրտիդ կիջնի մենակություն,
Կպոկվեմ ես կապանքներից,
Կջարդեմ բոլոր քո փակ դռները,
Դուրս կլողամ աչքերիդ պատուհաններով,
Որպես բալասան,
Կթափվեմ վերքիդ վրա,
Քո աչքերից փախած կանաչ տերեւներով,
Քո խորքերում մարած ճերմակ աստղիկներով
Կզարդարեմ ճղներդ,
Կտեսնես ինձ, որին որոնել ես
Ու կորցրել ես`
Դեռ չգտած:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԼԵՆԱ ԱՆԹԱՌԱՄՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 24 мар 2011, 22:51

Խոստովանություն

Տվեք ինձ աշխարհի ճերմակ ձին
Ու ճերմակ թռիչքը ճայերի,
Եւ Աստված բարձունքից իր գահի
Չգործած մեղքերս թող ների:

Իմ վերքի շուշաննեը ծաղկած
Քաղեցեք եւ տվեք աշխարհին,
Տարիներն իմ տեսած ու ապրած
Բալասան թող լինեն ցավերին:

Տուն կանչեք թափառող բառերին,
Պարզ ու ջինջ օրերը թող ծաղկեն,
Եւ մարդիկ ժպտալով արեւին,
Անտագնապ բարեւեն ու անցնեն:

Տվեք ինձ աշխարհի ճերմակ ձին
Ու զուլալ թռիչքը ճայերի,
Եւ Աստված իր լուսե բարձունքից
Չգործած մեղքերս թող ների:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз