ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Լ.Ն. Տոլստոյ

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Լ.Ն. Տոլստոյ

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 18:18

(98.18 кб) Просмотров: 578
Կոմս Լև Նիկոլայի Տոլստոյը (ռուս.՝ Лев Никола́евич Толсто́й, 1828 - 1910) ռուս ամենամեծ գրողներից և մտածողներից էր։ 1854 - 1855 թթ. Սևաստոպոլի պաշտպանության մասնակից։ Լուսավորական, հրապարակախոս, կրոնական մտածող, որի հեղինակավոր կարծիքն առաջացրել է կրոնաբարոյական նոր հոսանք՝ տոլստոյականություն։Գրել է վեպեր, որոնց թվում են «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա» և այլն։ Ունի նաև ինքնակենսագրական բնույթի եռագրություն՝ «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն»։
Текст:
Ծագում էր ազնվական ընտանիքից, ինչպես նշում են հայտնի աղբյուրները՝ 1351 թվականից։ Հայրական կողմից նրա նախնիներից էր կոմս Պետրոս Անդրեի Տոլստոյը, ով հայտնի է արքայազն Ալեքսեյ Պետրոսի հետաքննության մեջ իր ունեցած դերով, որի համար էլ նշանակվեց Գաղտնի գրասենյակի ղեկավարը։ [1] Պետրոս Ադրեևիչի թոռան՝ Իլյա Անդրեևիչի նկարագրությունը տրված է Տոլստոյի «Պատերազմ և Խաղաղություն» ստեղծագործության մեջ, որտեղ մարմնավորում է բարեհոգի կոմս Ռոստովին։ Իլյա Անդրեևիչի տղան՝ Նիկոլայ Անդրեևիչ Տոլստոյը (1794-1837) Լև Նիկոլաևիչ Տոլստոյի հայրն էր։ Լև Տոլստոյի հայրը որոշ կենսագրական և բնավորության գծերով ուներ նմանություններ Նիկոլայի հորը՝ «Մանկություն», և «Պատանեկություն» ստեծագործությունների մեջ և մի փոքր էլ «Պատերազմ և Խաղաղություն» ստեղծագործության մեջ Նիկոլայ Ռոստովին: Բայց իրական կյանքում նա տարբերվում էր Նիկոլայ Ռոստովից ոչ միայն լավ կրթությամբ, այլև համոզմունքներով, որոնք թույլ չէին տալիս ծառայել Նիկոլայ Առաջինին: Մասնակցում էր Ռուսաստանի կողմից Նապոլեոնի դեմ կազմակերպած Ռուսաստանի արտասահմանյան բանակի արշավանքին, միևնույն ժամանակ մասնակցել է նաև Լեյպցիգի «ժողովուրդների պայքարին», գերեվարվել՝ ֆրանսիացիների կողմից, սակայն կարողացել է փախուստի դիմել և հաշտություն կնքելուց հետո պաշտոնաթող է եղել Պավլոգրադյան գուսարական գնդում գնդապետի աստիճանով։ Շուտով պաշտոնաթողությունից հետո ստիպված եղավ անցնել ծառայողական աշխատանքի, որպեսզի հոր՝ Կազանի նականգապետի պարտքերի պատճառով երկար ժամանակով չբանտարկվի, ով մահացել էր պաշտոնի չարաշահման համար անցկացվող հետաքննության ընթացքում։ Հոր բացասական կերպարը թույլ տվեց Նիկոլայ Իլյիչին ընտրել իր կյանքի իդեալը․ անկախ անձնական կյանք՝ ընտանեկան երջանկությամբ։ [2] Որպեսզի կարգի բերի իր գործերը Նիկոլայ Իլյիչը (ինչպես Նիկոլայ Ռոստովը) ամուսնացավ ոչ այնքան երիտասարդ իշխանուհու` Մարիա Նիկոլաևնայի հետ, 1822 թվականին, ով Վոլկոնսկիների տոհմից էր․ ամուսնությունը հաջողված էր: Նրանք ունեցան հինգ երեխա՝ Նիկոլայ (1823-1860), Սերգեյ (1826-1904), Դմիտրի (1827-1856), Լև և Մարիա (1830-1912)։
Լև Տոլստոյի մորական պապը եկատերինյան գեներալ էր` Նիկոլայ Սերգեևիչ Վոլկոնսկին, մի քանի նմանություններ ուներ դաժան ծերուկ Բոլկոնսկի իշխանի հետ «Պատերազմ և Խաղաղություն» ստեղծագործությունից։ [3] Լև Տոլստոյի մայրը որոշ դրվագներում նման է Իշխանուհի Մարյային՝ կրկին «Պատերազմ և Խաղաղություն»-ից, ով հիանալի պատմասաց էր։
Բացի Վոլկոնսկիներից, Լև Տոլստոյը ուներ բարեկամական կապեր նաև այլ ազնվական ընտանիքների հետ, ինչպիսիք էին Գորչակովները, Տրուբեցկիները և այլոք։

2 людям это нравится.
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լ.Ն. Տոլստոյ

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 18:22

«Երբ երկու վիճողներն էլ բորբոքվում են, դա նշանակում է, որ նրանք երկուսն էլ իրավացի չեն»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լ.Ն. Տոլստոյ

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 19:40

«Եթե ցանկանում ես խելացի լինել, սովորիր ողջամիտ հարցեր տալ, ուշադիր լսել, հանգիստ պատասխանել և դադարել խոսել այն ժամանակ, երբ էլ ասելու ոչինչ չկա»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լ.Ն. Տոլստոյ

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 19:41

«Կարճ մտքերը նրանով են լավ, որ լուրջ ընթերցողին ստիպում են ինքնուրույն մտածել»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լ.Ն. Տոլստոյ

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 19:43

«Կյանքը ատել կարելի է միայն անտարբերության ու ալարկոտության հետևանքով»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լ.Ն. Տոլստոյ

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 19:44

«Պետք է այնպես ապրել, որպեսզի չվախենալ մահից և չցանկանալ այն»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լ.Ն. Տոլստոյ

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 19:46

«Որքան մենք ընտելանանք քչին, այնքան մեզ քիչ զրկանքներ կսպասեն»

Karen это нравится.
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լ.Ն. Տոլստոյ

Сообщение:#8  Сообщение Narek Dallakyan » 14 мар 2014, 20:09

«Անմահությունը, անշուշտ ոչ լիակատար, իրականանում է, անտարակույս, սերնդի մեջ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լ.Ն. Տոլստոյ

Сообщение:#9  Сообщение Narek Dallakyan » 14 мар 2014, 20:12

«Աֆորիզմները փիլիսոփայական դատողությունների շարադրման գրեթե լավագույն ձևն է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Լ.Ն. Տոլստոյ

Сообщение:#10  Сообщение Narek Dallakyan » 14 мар 2014, 20:14

«Ասույթների գրքերը ոչ միայն չեն ճնշում մտքի ինքնուրույն գործունեությունը, այլև, ընդհակառակն, զարկ են տալիս նրան»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз