«Հաճախ ես լսում եմ, որ երիտասարդությունն ասում է` ես չեմ ցանկանում ապրել ուրիշի խելքով, ես ինքս կկշռադատեմ: Բայց ինչու կշռադատես կշռադատվածը: Վերցրու պատրաստին և առաջ անցիր: Դրանում է մարդկության ուժը»
«Հաճախ ես լսում եմ, որ երիտասարդությունն ասում է` ես չեմ ցանկանում ապրել ուրիշի խելքով, ես ինքս կկշռադատեմ: Բայց ինչու կշռադատես կշռադատվածը: Վերցրու պատրաստին և առաջ անցիր: Դրանում է մարդկության ուժը»
«Մարդն աներևակայելի է հասարակությունից դուրս»
«Եթե մարդիկ քեզ խանգարում են, ապա քո ապրելն իզուր է: Մարդկանցից հեռանալն ինքնասպանություն է»
«Մյուս մարդկանցից իրեն առանձնացող մարդը իրեն զրկում է երջանկությունից, որովհետև ինչքան շատ է նա իրեն առանձնացնում, այնքան ավելի է վատանում նրա կյանքը»
«Իրենից դժգոհ լինելը խելացի կյանքի անհրաժեշտ պայմանն է: Միայն այդ դժգոհությունն է մղում աշխատելու իր վրա»
«Աաել, թե ես չեմ կարող ջանք թափել այն բանի համար, որ խուսափեմ վատ արարքից, նույնն է, թե խոստովանել, որ ես մարդ չեմ, նույնիսկ կենդանի չեմ, այլ` առարկա»
«Ուրիշ մարդկանց մեջ միշտ փնտրիր լավ կողմը, այլ ոչ թե վատը»
«Երբեք ուրիշին մի անհանգստացրու այն բանի համար, ինչ ինքդ կարող ես անել»
«Մտերմանալով մարդկանց հետ, մտածիր ոչ թե քո օգուտի մասին, այլ նրա օգուտի մասին, ում հետ մտերմանում ես, և ոչ թե այն մասին, ինչպես ինքդ կդատես քո մասին, այլ թե ինչպես նա կդատի քո մասին»
«Բարությունը մեր կյանքի հավիտենական, վսեմ նպատակն է: Ինչպես էլ մենք հասկանանք բարին, մեր կյանքը ոչ այլ ինչ է, քան ձգտումը դեպի բարին»