Anathema » 03 июн 2012, 12:57
Մի քանի պարզ միջոցներ, որոնք կօգնեն հասնել բավականին լավ արդյունքների կարճ ժամանակահատվածում:
1. Առավոտյան շիլա կերեք:
Նախաճաշի շիլան ամենաօգտակար սնունդն է: Հատկապես, եթե այդ շիլան հնդկացորենի, կորեկի կամ վարսակի է:
2. Շատ ջուր խմեք:
Որպեսզի մաշկը երկար ժամանակ մնա երիտասարդ, հարթ ու էլաստիկ, անհրաժեշտ է խմել օրական 1.5 լիտրից ոչ պակաս ջուր: Այն մաքրում է օրգանիզմը տոքսիններից, ինչպես նաև խթանում է օրգանիզմի նյութափոխանակությունն, այդ թվում` ջրում լուծվող վիտամինների յուրացումը:
3. Ծխելը վնասակար է:
Ընդամենը մի քանի անգամ ծուխ ներքաշելն` օրգանիզմին բերում է գրեթե 100 տրիլիոն ռադիկալներ: Նիկոտինը վտանգավոր է սրտի, ուղեղի ու արյունատար անոթների համար, նեղանում են ու դժվարացնում թթվածնի մատակարարումն օրգան-համակարգերին: Բնականաբար, ծխելն անդրադառնում է մաշկի վրա: Այն արագ ծերանում է, կորցնում է առաձգականությունն ու առողջ տեսքը, նրա վրա կնճիռներ են հայտնվում:
4. Ձեռքերով մի դիպչիր դեմքիդ:
Դեմքին ձեռքերով դիպչելը շատ վատ սովորույթ է: Ձեռքերի վրա կուտակվում են մեծ քանակությամբ բակտերիաներ, որոնք, անցնելով դեմքի մաշկի վրա, կարող են բորբոքում առաջացնել:
5. Ամռանն արևային գլխարկներ կրեք:
Տաք եղանակին գլխարկը ոչ միայն կպաշտպանի Ձեր օրգանիզմն ու գլխուղեղն արևահարումից, այլև կօգնի խուսափել մազերի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից:
6. Շուտ պառկեք քնելու:
Քունը գլխավոր զենքն է` մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթումից վերականգնելու համար: Քնի ժամանակ օրգանիզմն արտադրում է ավելի շատ սպիտակուց, որը շինարարական նյութ է հանդիսանում բոլոր բջիջների, մկանների ու մազերի համար:
Und das Atmen fallt mir ach so schwer
weh mir oh weh, und die Vogel singen nicht mehr