Текст:
Ծնվել է հարավային Գալլիայի ունևոր ընտանիքում։ Զբաղեցրել է հաջորդաբար կվեստորի, պրետորի և հյուպատոսի պետական պաշտոններ։ 98թ. հրատարակել է «Գերմանացիների ծագման և Գերմանիայի տեղագրության մասին» (De origine, moribus ac situ Germanorum) երկասիրությունը։ 98-ից առ 116 թվականները ստեղծել է իր երկու հիմնական աշխատությունները՝ «Պատմություն » (Historiae) (14 գիրք, շարադրված է 69 առ 96 թթ. պատմությունը, պահպանվել են I - IV գրքերը և V գրքի սկիզբը) և «Տարեգրություններ» (Annalium ab excessu divi Augusti, 16 գիրք, ներառում է 14 առ 68 թթ. ընկած ժամանակաշրջանի պատմությունը. պահպանվել են I - IV, XI-XV և մասամբ V, VI ու XVI գրքերը)։
Տակիտոսի երկերը կարևորագույն աղբյուր են մ.թ.I դարի Հայոց պատմության ուսումնասիրության համար։
Տակիտոսի երկերը կարևորագույն աղբյուր են մ.թ.I դարի Հայոց պատմության ուսումնասիրության համար։