ԿՈԼՅԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԿՈԼՅԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 14:47

ԿՈԼՅԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Kolya ter-Hovhannisyan.jpg
Kolya ter-Hovhannisyan.jpg (33.21 кб) Просмотров: 903
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԿՈԼՅԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 14:48

ԵՐԲ ԱՐԵՎԸ ՄԱՅՐ Է ՄՏ­ՆՈՒՄ


Եր­կա­թե մուգ կա­նաչ դար­պա­սի փոքր դու­ռը կի­սով չափ բա­ցեց Էս­մա­թի՝ սև չադ­րա գցած մայ­րը:
- Էս­մա­թը տա­նը չէ,- ասաց նա սո­վո­րա­կան «սա­լամ­-ա­լեյք»-ից հե­տո:
- Լավ, ես գնամ, Ժի­լա՛ խա­նում, կգամ ավե­լի ուշ կամ վա­ղը,-ա­սաց Ռե­զան՝ փոքր­-ինչ քաշ­վե­լով ու գլու­խը կախ:
- Չէ, արի՛, արի՛ ներս, կար­ծում եմ՝ չի ուշ­ա­նա:
- Ո՞ւր է գնա­ցել:
- Հոր ծնող­նե­րը տա­րան. էս առա­ջին ան­գամն է հոր շե­հա­դա­թից* հե­տո:
- Իսկ դուք ին­չո՞ւ չգ­նա­ցիք,-հարց­րեց Ռե­զան ու զղ­ջաց հարց­նե­լու հա­մար. Էս­մա­թի հոր հա­վա­տաց­յալ, ավան­դա­պահ ծնող­նե­րը այն­քան էլ չէ­ին հա­մակ­րում ազա­տա­խոհ Ժի­լա­յին:
Կի­նը շե­ղա­կի նա­յեց նրան ու լուռ մնաց: «Ի՞նչ է, այդ­քանն է՞լ չես հաս­կա­նում»,-ա­սում էր նրա հա­յաց­քը:
Ռե­զան չգի­տեր՝ մնա՞, թե՞ գնա:
- Ա­րի՛, արի՛ ներս,-ա­սաց Ժի­լան և չս­պա­սե­լով տղա­յին՝ շրջ­վեց ու քայ­լեց դե­պի առանձ­նա­տուն տա­նող աս­տի­ճան­նե­րը:
Ռե­զան ներս մտավ՝ ետևից ծած­կե­լով դու­ռը:
Բա­կում թա­գա­վո­րում էր մահ­վան շուն­չը:
Առանձ­նա­տան առջև շար­ված էին Էս­մա­թի հոր մահ­վան յոթ­նօր­յա­կին նվիր­ված մեծ ծաղ­կեպ­սակ­ներ՝ սև ժա­պա­վեն­նե­րով: Ավե­լի վերևում փակց­ված էին Ղու­րա­նի այե­նե­րով** զար­դար­ված սև պաս­տառ­ներ. պե­տա­կան ու զին­վո­րա­կան զա­նա­զան կա­ռույց­ներ շնոր­հա­վո­րան­քի ու ցա­վակ­ցու­թյան խոսք էին հղել հե­րոս սար­դա­րի շե­հա­դա­թի և դրախ­տին ար­ժա­նա­նա­լու առ­թիվ: Բա­կի պարս­պի եր­կայն­քով դաս­ված էին ծա­լո­վի աթոռ­նե­րի ու սե­ղան­նե­րի կույ­տեր, որոնք վկա­յում էին, թե նա­խորդ օրն այս տա­նը որ­քան մեծ էր սգա­կիր հյու­րե­րի թի­վը:
Ռե­զան հա­նեց կոշ­իկ­ներն ու ներս մտավ Ժի­լա­յի ետևից:
Հյու­րա­սեն­յա­կի կենտ­րո­նում գտն­վող թախ­չա­յի վրա հան­գած մո­մե­րով եր­կու ար­ծա­թե մո­մա­կալ­նե­րի միջև զե­տեղ­ված էր Էս­մա­թի հոր մե­ծա­դիր լու­սան­կա­րը՝ սև երիզ­նե­րով շր­ջա­նա­կած:
- Նս­տի՛ր, նս­տի՛ր,- ուղ­ղե­լով պա­տին հե­նած մու­թա­քան՝ ասաց Ժի­լան ու ինքն էլ նս­տեց գոր­գին՝ Ռե­զա­յից քիչ հե­ռու:
- Ա­մեն բան ավարտ­վեց, բո­լո­րը գնա­ցին- ասաց նա,- առաջ­վա պես էլի մե­նակ մնա­ցինք:
Ռե­զան լուռ նա­յում էր Էս­մա­թի հոր նկա­րին:
- Ա­սես ոչինչ չի փոխ­վել մեր կյան­քում,-կարճ դա­դա­րից հե­տո շա­րու­նա­կեց կի­նը՝ թեթև հա­ռա­չե­լով:
Ռե­զա­յին զար­մաց­նում էին Էս­մա­թի մոր հան­գիստ տոնն ու ամուս­նու նկա­րին հա­ռած անար­ցունք աչ­քե­րի ան­տար­բեր նայ­ված­քը: Սո­վո­րա­բար ամու­սին կորց­րած կա­նայք առա­ջին օրե­րին լար­ված ու զգա­յուն են լի­նում: Ասենք, Ժի­լա խա­նու­մի պահ­վածքը հաս­կա­նա­լի էր. ոչ այն­քան փոքր առանձ­նա­տա­նը մայր ու աղ­ջիկ գրե­թե միշտ մե­նակ էին: Եր­րորդն աղա­խինն էր: Ին­քը՝ Ռե­զան, հա­մար­յա ամեն օր գա­լիս էր էս­մա­թին տե­սու­թյան, սա­կայն մի­այն մեկ ան­գամ էր հան­դի­պել Էս­մա­թի հո­րը, այն էլ՝ ամիս­ներ առաջ: Եր­բեմն այ­ցե­լում էին նաև Էս­մա­թի հոր հա­րա­զատ­նե­րը: Բայց, ախր, գրո­ղը տա­նի, սա չի նշա­նա­կում, որ կի­նը չպետք է հուզ­վի, չպետք է սգա. մի՞­թե կա­տակ բան է ամու­սին կորց­նե­լը:
- Նա ինձ չէր պատ­կա­նում,-ա­սես ինքն իր հետ խո­սե­լով ու նկա­րին նա­յե­լով՝ ար­տա­բե­րեց Ժի­լան,- միշտ բա­ցա­կա է եղել իմ կյան­քից, պատ­կա­նում էր իր գա­ղա­փա­րին, իր հա­վատ­քին…
- Նա ըն­կավ հե­րո­սի մա­հով, խա­նո՛ւմ,- ասաց Ռե­զան:
Ամա­ռա­յին եր­կար օրն իրիկ­նա­նում էր, կի­սա­մութ սեն­յա­կի պա­տե­րին խա­ղում էին մեղմ քա­մուց օրոր­վող ծա­ռե­րի ստ­վեր­նե­րը:
- Ի՛նձ ինչ,- եր­կար ու ճն­շիչ դա­դա­րից հե­տո մար­տահ­րա­վե­րի նման նե­տեց Ժի­լան,- այ­րի­ա­ցա ջա­հել հա­սա­կում, հի­մա ի՞նչ պի­տի անեմ... Չկար, հի­մա էլ չկա... Թող անիծ­ված լի­նի էս պա­տե­րազ­մը… Աստ­վա՛ծ իմ, ախր, ի՞նչ հաս­կա­ցա ես կյան­քից...
Կնոջ սև չադ­րան իջել էր ու­սե­րին. Ռե­զան կար­ծես առա­ջին ան­գամ էր նշ­մա­րում Ժի­լա­յի աչ­քե­րի արևել­յան գե­ղեց­կու­թյու­նը, նուրբ դի­մագ­ծե­րը, ճեր­մակ պա­րա­նո­ցը, եր­կար սև մա­զե­րը: Անց­յա­լում ինքն ուշ­ա­դիր չէր նա­յել, բայց նրան միշտ հա­մա­րել էր հմա­յիչ կին: Ժի­լան առ­հա­սա­րակ լռակ­յաց էր, մի­այ­նակ. հազ­վա­դեպ էր մաս­նակ­ցում իր և Էս­մա­թի ան­վեր­ջա­նա­լի խո­սակ­ցու­թյուն­նե­րին ու զա­նա­զան թե­մա­նե­րի շուրջ ծա­գած վե­ճե­րին, ընդ որում ար­տա­հայտ­վե­լիս խո­սում էր կարճ, բայց տրա­մա­բա­նա­կան ու առար­կու­թյուն չվերց­նող տո­նով: Ռե­զան որ­տե­ղից որ­տեղ հիշ­եց, թե ինչ­պես Ձմ­ռան մի օր երե­քով գնա­ցել էին գնում­ներ կա­տա­րե­լու. տուն վե­րա­դառ­նա­լիս Ժի­լա­յի ոտ­քը սայ­թա­քեց, ու փոք­րիկ աղջ­կա չա­րաճ­ճի ծի­ծա­ղով նա ամուր կառ­չեց իր թևից: Ռե­զան եր­կար ժա­մա­նակ չէր մո­ռա­նում կնոջ պինդ կրծ­քի հպու­մը...
Ժի­լան շա­րու­նա­կում էր խո­սել, ասես կա­րիք ու­ներ՝ մե­կի առաջ սիր­տը բա­ցե­լու, կու­տակ­ված մաղ­ձը դուրս թա­փե­լու: Պատ­մում էր իր ամուս­նու­թյան մա­սին: Կարճ ժա­մա­նակ էին նշան­ված մնա­ցել, ին­քը միջ­նա­կար­գը նոր էր ավար­տել: Չէր ամուս­նա­ցել, ամուս­նաց­րե՛լ էին... հի­մա նա նույ­նիսկ նա­խան­ձում է իր դստե­րը, որ ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու իրա­վունք ու­նի: Ինքն ի՜նչ հույ­սեր էր փայ­փա­յել, ինչ դուրս եկավ: Էս­մա­թի տա­սը տա­րին նոր էր լրացել, երբ սկս­վեց պա­տե­րազ­մը, և ար­դեն յո­թե­րորդ տա­րին է, որ շա­րու­նակ­վում է: Ամու­սինն առա­ջին­նե­րից էր, որ թող­նե­լով իրեն ու մի­նու­ճար աղջ­կան՝ նետ­վեց պա­տե­րազ­մի բո­ցե­րի մեջ... Դրա­նից հե­տո նա շատ քիչ էր տե­սել ամուս­նուն...
- Կ­յան­քիս լա­վա­գույն օրերն անի­մաստ ան­ցան…
- Ին­չո՞ւ, չէ՞ որ դուստր ու­նեք:
Ժի­լան մի պահ լռեց:
- Իսկ էս­մա­թը մա­զա­չափ մտա­ծո՞ւմ է իմ մա­սին,- խո­սեց նա բո­ղո­քի շեշ­տով՝ երե­խա­յի պես ու­ռեց­նե­լով շուր­թե­րը ,-Էս­մաթն էլ հոր նման տար­ված է իր գա­ղա­փար­նե­րով: Գի­տե՞ս, ես այն­քան փոքր տա­րի­քում եմ ու­նե­ցել նրան, որ հի­մա նա ինձ հա­մար ավե­լի ըն­կե­րու­հի է, քան դուստր: Ես նրան եմ նվի­րել իմ երի­տա­սար­դու­թյան օրե­րը, հաս­կա­նո՞ւմ ես...
Ժի­լան մա­սամբ ճիշտ էր. Էս­մա­թը ժա­ռան­գել էր հոր չոր ու սա­ռը բնա­վո­րու­թյու­նը: Ռե­զան հա­ճախ էր նա­խա­տում նրան, էգո­իստ ան­վա­նում, և եթե չլի­ներ Ժի­լան, որ սո­վո­րա­կան դար­ձած վի­ճա­բա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ միշտ հա­կա­ռակ­վում էր դս­տե­րը, գու­ցե ինքն ընդ­միշտ հե­ռա­նար Էս­մա­թից: Ռե­զան գի­տեր, որ իր պատ­ճա­ռով մայր ու աղ­ջիկ հա­ճախ բա­խում­ներ են ու­նե­նում:
Չադ­րա­յի տա­կից երևում էր ծա­լա­պա­տիկ նս­տած կնոջ փոք­րիկ, մերկ ոտ­նա­թա­թը, որից Ռե­զան հա­յաց­քը չէր կա­րո­ղա­նում կտ­րել: «Ին­չո՞ւ է այս բո­լորն ինձ ասում,-մ­տա­ծեց,- նա եր­բեք այս­քան ան­կեղծ չի եղել ինձ հետ»:
Եր­կար խո­սե­լո՞ւց, թե՞ տան­ջող ապ­րում­նե­րից Ժի­լան շո­գեց ու տե­ղից բարձ­րա­նա­լիս թո­ղեց, որ մե­տաք­սե չադ­րան վրա­յից մեղմ շրշ­յու­նով ցած սա­հի: Դա ան­սո­վոր չէր. Ռե­զա­յի ներ­կա­յու­թյամբ նա չադ­րա էր գցում մի­այն այն օրե­րին, երբ տա­նը ու­րիշ մար­դիկ էին լի­նում: Բայց այս ան­գամ Ռե­զա­յին տա­րօ­րի­նակ թվաց կնոջ ազատ կեց­ված­քը:
- Գ­նամ՝ թեյ դնեմ,- ասաց նա ու մո­տե­նա­լով բաց խո­հա­նո­ցի գա­զօ­ջա­խին՝ մեջ­քով կանգ­նեց դե­պի տղան:
- Էս­մաթն ուշ­ա­ցավ,- ասաց Ռե­զան:
Կի­նը լուռ թեյ էր լց­նում:
- Գի­տե՞ս, մար­դիկ տար­բեր­վում են իրա­րից, երբ կեն­դա­նի են, ու գան­գի վրա միս ու կաշ­ի կա,- առանց շրջ­վե­լու՝ անս­պա­սե­լի­ո­րեն ասաց նա:
- Այ­սի՞նքն:
- Ինձ ասա­ցին, որ նրա դեմքն աղա­վաղ­վել էր թշ­նա­մու քի­մի­ա­կան ռմ­բա­կո­ծու­մից: Ես չտե­սա, թույլ չտվին... Բայց դա ի՞նչ կարևոր է. որոշ ժա­մա­նակ անց... կմ­նան մի­այն գանգն ու կմախ­քը, իսկ գան­գերն ու կմախք­նե­րը շատ են նման իրար... Դժ­վար է տար­բե­րել, չէ՞, սի­րու­նին տգե­ղից, հա­րուս­տին աղ­քա­տից, հե­րո­սին վախ­կո­տից... Նույ­նիսկ սե­ռե­րը... Իս­կա­պես, ի վեր­ջո, ի՞նչ է մնում մար­դուց… Մնում է դա­տարկ խո­ռոչ­նե­րով մի գանգ ու տձև ոս­կոր­նե­րի կույտ... Մար­դը պի­տի ապ­րի ու կյան­քը վա­յե­լի, քա­նի դեռ կա...
Ռե­զան սար­սուռ զգաց ող­նաշ­ա­րում:
Կի­նը կռա­ցավ, թե­յով ու քաղց­րա­վե­նի­քով սկու­տե­ղը դրեց գոր­գին:
Տնա­յին սև հա­գուս­տի մեջ Ժի­լա­յից կա­նա­ցի­ու­թյուն էր բու­րում, ին­չից զուրկ էր առա­վո­տից իրի­կուն գրքե­րի մեջ թաղ­ված դուստ­րը:
- Էս­մաթն ուշ­ա­ցավ,- կրկ­նեց Ռե­զան ու քրտ­նեց:
Կի­նը տա­րօ­րի­նակ հա­յաց­քով նա­յեց տղա­յին ու դա­լուկ ժպ­տաց:
- Շա՞տ ես կա­րո­տում:
- Ը­հը, երևի... Չգի­տեմ...
- Կ­գա, մի՛ երկմ­տիր, թեյդ խմիր:
Սեն­յա­կում թանձ­րա­նում էր մու­թը. մի­աց­ված էր մի­այն բաց խո­հա­նո­ցի պա­տին տե­ղադր­ված կաթ­նա­գույն լույ­սը:
- Լույ­սը վա­ռե՞մ,- հարց­րեց տղան:
Հե­ռա­խո­սը զան­գեց. Ժի­լան վերց­րեց ըն­կա­լու­չը: Էս­մաթն էր: Ռե­զան հա­յաց­քով հետևում էր կնոջ յու­րա­քանչ­յուր շար­ժու­մին ու նոր բա­րե­մաս­նու­թյուն­ներ հայտ­նա­բե­րում...
- Մա, ես կուշ­ա­նամ, ինձ պա­հե­ցին ընթ­րի­քի:
- Շատ լավ, էդ­պես էլ գի­տե­ի...
- Ռե­զան եկա՞վ:
- Հա, եկավ,- Ռե­զա­յի կող­մը նա­յե­լով՝ ասաց Ժի­լան,- ու... գնաց...
«Ու­րեմն գի­տեր, որ Էս­մա­թը ուշ­ա­նա­լու է. հի­մա էլ նո­րից ստեց»,-ա­րագ մտա­ծեց Ռե­զան և դո­ղաց ողջ մարմ­նով:
Ժի­լան ցած դրեց ըն­կա­լու­չը, շրջ­վեց ու դա­վա­դիր հա­յաց­քով նա­յեց նրան:
- Լույ­սը վա­ռե՞մ,- կեր­կե­րուն ձայ­նով հար­ցը կրկ­նեց Ռե­զան:
- Ո՛չ, կա­րիք չկա,- տի­րա­կան ասաց կի­նը, գետ­նից վերց­րեց չադ­րան ու գցեց ամուս­նու լու­սան­կա­րի վրա: Հե­տո դան­դաղ, բայց հաս­տա­տուն, վճ­ռա­կան քայ­լե­րով մո­տե­ցավ տղա­յին...
- Ժի­լա...Ժի­լա, պետք չէ,- մրմն­ջաց տղան ու օձից խայթ­վա­ծի պես ծառս եղավ տե­ղից, բայց երբ կինն իր ողջ քնք­շու­թյամբ փար­վեց նրան, հաս­կա­ցավ, որ ան­կա­րող է մեր­ժել սի­րո ծա­րավ կնոջ ցան­կու­թյու­նը...
* Նա­հա­տա­կու­թյուն՝ հա­նուն սր­բա­զան նպա­տա­կի:
** Ղու­րա­նի յու­րա­քանչ­յուր առան­ձին հատ­ված­ (Ծ. Հ.):
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0