ԿԱՐԼՈՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԿԱՐԼՈՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Сообщение Harutin » 07 окт 2010, 20:28

ԿԱՐԼՈՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Karlos Yeghiazaryan.jpg
Karlos Yeghiazaryan.jpg (10.35 кб) Просмотров: 496
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԿԱՐԼՈՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Сообщение Harutin » 07 окт 2010, 20:29

ՁԱԽՈՐԴՈՒԹՅՈՒՆ


Ասում են ձախորդության դեպքում նախախնամության մատը միշտ խառն է: Եթե իրոք այդպես է, ուրեմն անվարան կարող եմ ասել, որ նախախնամությունը էն գլխից ինձ հետ չունի: Չունի, քանզի իմ ձախորդ Օրերը գուսան Ջիվանու ձախորդ Օրերի պես ոչ թե. «ձմռան նման կու գան ու կերթան», այլ պարզապես մինչև, իրենց սև գործը չավարտեն՝ չեն հեռանում: Օրինակները բազում են, սակայն բավարարվեմ հիշատակել միայն բոլորովին վերջերս տեղի ունեցածը:
Արտասահմանյան շրջագայությունից վերադառնում եմ տուն: Ինքնաթիռի թռիչքին հաշված րոպեներ են մնացել, բայց ես հյուրանոցի համարում վերջին ճիգով, գոտեմարտի մեջ եմ մտել հաստափոր ճամպրուկիս հետ... Քանի դեռ, սիրելի ընթերցող, տարակուսած չես հարցրել, թե ինչո՞ւ, շտապեմ պատասխանել, որովհետև, անիծյալը ոչ մի կերպ չէր ուզում փակվել: Թեև կիրառել էի ըմբշամարտի, բռնցկամարտի և նույնիսկ, մարտ առանց կանոնների բոլոր նորօրյա հնարքները՝ բայց ապարդյուն:
- Ձախ ոտքով ծնկիր գեր որովայնին՝ աջ ձեռքով հարվածիր բութ փականքի մռութին,- հուշում էր մարտավկայի դեր ստանձնած ներքին ձայնս:
Ամենայն ճշգրտությամբ կատարում էի «մարտավկայիս» հուշած բոլոր հնարքները, սակայն ոչ մի կերպ չէի կարողանում կոտրել չփակվող ճամպրուկիս մարտնչող համառությունը: Կատարյալ ցայտնոտի մեջ դարձյալ լսում եմ ինձնից ոչ պակաս խուճապի մատնված ներքին ձայնս.
- Դմբո, ինչու ես գլուխդ կորցել, կանչիր հարկի հերթապահին և խնդրիր որ օգնի:
Սեղմում եմ համապատասխան կոճակը և հեքիաթային ջինի նման, անմիջապես իմ դեմ հառնում է գերմարմնեղ մի տիկին ու կծու պղպեղ կերածի նման դեմքը կնճռոտելով, հարցնում.
- Ի՞նչ եք ցանկանում:
- Այն, ինչ ցանկանում եմ, հարգարժան տիվին, զուտ ֆիզիկական է,- շփոթված թոթվում եմ ես,- մենակ հնարավոր չէ… Գուցե իմ փոխարեն մեկ ուրիշն ինչ–որ կերպ ի զորու լիներ բավարարելու իր այդ ցանկությունը, բայց ես, ահա ինչպես տեսնում եք, ոչ մի կերպ չեմ կարողանում...
- Լռիր, անպատկառ,- զայրույթախեղդ բացականչեց հարկի հերթապահն ու կատաղորեն հատակը թմբկահարելով հեռացավ:
Նրա հեռանալուց հետո մարտավկա ներքին ձայնս մեկ այլ հնար հուշեց.
- Կախվիր առաստաղի ջահից և երկու ոտքով ցատվիր ուղիղ անհնազանդ ճամպրուկիդ փքված որովայնի վրա:
- Չեմ կարող,- առարկեցի ես,- հագուստս խանգարում է:
- Հանուն նպատակի իրականացման՝ հագուստն ո՞ւմ շունն է,- զայրացավ ներքին ձայնս,- շտապ մերկացիր, կախվիր ու նետվիր…
Մերկացա, կախվեցի, բայց չհասցրի նետվել, որովհետև, ոստիկանի ուղեկցությամբ հայտնվեց հարկի հերթապահը և մատնացուցելով ինձ, բացականչեց.
- Ահա նա:
Ոստիկանը ապշահար նայեց ինձ և գլուխը տարուբերելով ասաց.
- Երդվում եմ գլխավոր ոստիկանապետիս արևով, որ այսքան տարվա օրգանի աշխատող եմ, բայց ջահից կախված, մերկ հանցագործ չեմ տեսել...
- Ի՞նչ հանցագործ,- վրդովվեցի ես:
- Ուրեմն աշխատանքի վայրում, իր ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարող, առաքինի կնոջը անպարկեշտ առաջարկություն անելը հանցանք չէ՞:
- Այդ հարգարժան տիկինը միանգամայն մոլորության մեջ է: Նա ինձ պետք էր ոչ թե վասն մարմնի հանգստության՝ այլ պարզապես հումանիստական նկատառումով, այսինքն՝ որպես ճամպրուկս փակելու գործընկեր…
- Հասկանալի է,- գլուխը տմբտմբացրեց ոստիկանը, - բայց ես համոզված եմ, որ այժմ քեզ ոչ թե ճամպրուկը փակելու գործընկեր է պետք, այլ բանիմաց հոգեբույժ…
Հոգեբույժի մասին լսելուն պես՝ ուշակորույս շլմփացի հատակին:
Երբ ուշքի եկա՝ հարկի հերթապահ կնոջից ու ոստիկանից բացի, ինձ պիրկ շրջապատել էին մի խումբ սպիտակ խալաթավորներ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԿԱՐԼՈՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Сообщение Harutin » 07 окт 2010, 20:30

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱԶՆԻՎ ԽՈՍՔ


Կանգառում երթուղային տաքսու էի սպասում և հետն էլ հետաքրքրությամբ նայում արտասահմանյան տարբեր մակնիշի արագընթաց ավտոմեքենաներին: Հետաքրքրությանս պատճառն ամենևին էլ հետիոտնի նախանձը չԷր, պարզապես ես ու կինս տարիներ շարունակ փող էինք ետ գցել ավտոմեքենա գնելու համար: Եվ այդպես նայում էի ու պատկերացնում մեր ապագա ավտոմեքենայի տեսքն ու գույնը, երբ հանվարծ կողքիս մեխվեց արտասահմանյան մականիշի մի գեղեցիկ ավտոմեքենա և վարորդը դուռը լայն բացելով, զվարթաձայն բացականչեց.
- Ողջյու՜յն, նստիր:
Նստեցի և ի ուրախություն ինձ, պարզվեց, որ ավտոյի տերը ուսանողական տարիների ընկերներիցս է:
Ողջագուրվեցինք, դեսից-դենից զրուցելուց հետո ակամա խոսքն առնչվեց նրա ավտոմեքենային:
- Լավն է,- հիացմունքս չթաքցրի ես:
- Զոքանչ մայրիկս է ԱՄՆ-ից ուղարկել,- խնդմնդալով ասաց ընկերս և ապա ավելացրեց,- վաճառելու եմ…
- Ինչո՞ւ,- հարցրի ես:
- Որովհետև խոստացել է սրանից առավել լավն ուղարկել:
Մի պահ անց, իսկույն վերածվեցինք վաճառողի ու գնորդի և պայմանավորվեցինք հաջորդ օրը նա ավտոմեքենայով՝ ես համապատասխան գումարով, հանդիպենք պայմանավորված վայրում:
Թեև լիովին վստահում էի ընկերոջս, սակայն, հանուն շուկայական հարաբերությունների անաղարտության, նախազգուշացրի.
- Տես, հա՜, ավտոմեքենայի վաճառքի օրն ու գինը արդեն որոշել ենք, հանկարծ չմտափոխվես...
- Տղամարդու ազնիվ խոսք եմ տալիս,- ձեռքը կրծքին հպելով, հանդիսավոր ասաց նա:
Ես նույնպես երդվեցի տղամարդու ազնիվ խոսքով, և ջերմ հրաժեշտ տալով միմյանց՝ բաժանվեցինք:
Երբ տուն եկա և կնոջս պատմեցի տեղի ունեցածի մասին՝ նա քմծիծաղով ասաց.
- Ինչպես միշտ, ուշացել ես:
- Ինչո՞ւ:
- Որովհետև ավտոմեքենայի համար նախատեսված գումարը ծառայեցրել եմ երկու կարևոր նպատակի: Մի մասն անհատույց տվել եմ հարազատ քրոջս, որ իր անառակ որդուն ազատի դատական պատասխանատվությունից, իսկ մյուս մասը ներդրել եմ տոկոսաշինության բարեբեր ոլորտում...
- Բայց ես ընկերոջս տղամարդու ազնիվ խոսք եմ տվել:
- Պա՜հ, էլ ո՞նց կլիներ, - արհամարհալից նետեց կինս,- իսկական տղամարդու համար կարևորը ոչ թե ազնիվ խոսքն է, այլ գործնականորեն իր կոչմանը միշտ հավատարիմ մնալը…
Կնոջս, ամենայն առումով, ճանաչելով հանդերձ, առարկելու փոխարեն՝ մտովի արտաբերեցի. «Բայց պայթիր սիրտ իմ, քանի որ պետք է կապ դնեմ լեզվիս» Շեքսպիրյան տողերը և լուռ ու մունջ մտա ննջարան:
Հաջորդ օրը, համաձայն պայմանավորվածության, գնացի հանդիպման: Ճանապարհին, որքան էլ ինձ տանջեցի, սակայն ի զորու չեղա մեր պայմանավորվածությունը դրժելու որևէ տրամաբանական պատճառ հորինել: «Ներեղություն կհայցեմ, կասեմ ճշմարտությունը»,- որոշեցի ես և բավականին անհանգիստ ու այլայլված ներկայացա ընկերոջս: Տեսքս չվրիպեց նրա ուշադրությունից.
- Լիովին տեղին է այլայլվածությունդ,– ասաց ընկերս:
Փորձեցի արդարանալ և գլխահակ քրթմնջացի.
- Երբեք չէի սպասում, որ մեր ասած տղամարդու ազնիվ խոսքը նման քստմնելի վախճան կունենար…
- Խնդրում եմ չշարունակես,- մեղավոր շշնջաց նա,- գիտեմ, որ արդարանալու ոչ մի տարբերակ չունեմ...
Մինչ շփոթված ուզում էի կռահել, թե բանն ի՞նչ է՝ նա փութկոտ գրպանից հանեց մի տրցակ դրամ և ամոթաբար մեկնեց ինձ, ասելով.
- Վերցրու:
- Ի՞նչի համար,- հաճելիորեն զարմացա ես:
- Երեկ, մենք, ավտոմեքենայի առքուվաճառքի կապակցությամբ տղամարդու ազնիվ խոսք տվեցինք միմյանց, ճի՞շտ է:
- Ճիշտ է:
- Մեր բաժանումից մի քանի ժամ անց, մեկը եկավ ու մեր պայմանավորված գումարից անհամեմատ ավելի առաջարկեց, ու ես, չկարողանալով հաղթահարել ընչաքաղցությանս գայթակղությունը՝ ավտոմեքենաս վաճառեցի նրան: Սակայն քանի որ տղամարդու ազնիվ խոսք էի տվել ուստի, որպես դրժման փոխհատուցում, համապատասխան ներողությունով հանդերձ՝ քեզ եմ տալիս մեր պայմանավորված գումարից ավել վերցրածի ուղիղ կեսը...
Տունդարձի ճանապարհին, սաստիկ զայրացած, նախատում եմ ինքս-ինձ. «Այ հիմար, մի՞թե տղամարդու ազնիվ խոսքը քեզ համար այդքան չնչին էր, որ որպես դրժման փոխհատուցում, համաձայնեցիր վերցնել պայմանավորված գումարի տարբերության ընդամենը կեսը…»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԿԱՐԼՈՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Сообщение Harutin » 07 окт 2010, 20:30

ՀՆԱՐ


Բոհեմական կյանքին անվերապահորեն մարտիրոսված նկարիչ Վարդունցը թեև դեռ նոր էր ամուսնացել և գտնվում էր մեղրամիսյան երանելի փուլում, սակայն ոչ մի կերպ չէր հաշտվում ամուսնացածի «գերյալ» կարգավիճակին: Չէր հաշտվում, քանզի խորապես համոզված էր, որ կատարյալ արվեստագետը պետք է գիշերները ոչ թե մուշ-մուշ քնի, այլ պարզապես գիշերային ակումբներում, ամուսնալուծված գործընկերների արվեստանոցներում և զանազան վայելչաստեղծ վայրերում վերալիցքավորվի իր ապագա կտավները երկնելու համար: Սակայն նրա նորապսակ կինը (ինչպես աշխարհի բոլոր կանայք), կտրականապես դեմ էր ամուսնու վերալիցքավորման սույն տարբերակին: Եվ ահա մի ուշ գիշեր, երբ Վարդունցը ստեղծագործողին վայել, իր բամբ խռմփոցով ցնցում էր ննջարանի պատերը, կինը արթնացրեց նրան.
- Ի՞նչ է պատահել,– սրտնեղած հարցրեց Վարդունցը:
- Տանը օտար մարդ կա,- վախվորած շշնջաց կինը:
- Է՜հ, թող քնեմ,- դժգոհեց Վարդունցը,- էս ուշ ժամին օտարը մեր տանն ի՞նչ է անում:
- Գողություն,- վրա բերեց կինը:
- Մի՞թե կարծում ես նուրբ գեղագետ, բարձրաճաշակ արդի գողերը այնքան հիմար են, որ հարուստ նատուրալիստին թողած՝ ինձ նման աղքատ կուբիստի են ուզում կողոպտել…
- Չգիտեմ,- ասաց կինը,- բայց այն, որ հարևան սենյակում օտար մարդ կա՝ դա փաստ է:
Եվ կարծես, որպես հաստատում վարդունցի կնոջ խոսքերի՝ հարևան սենյակից պարզորոշ ոտնաձայներ լսվեցին:
Վարդունցը մի պահ ունկնդրեց և ապա դիմեց կնոջը.
- Դու միանգամայն ճիշտ ես, մեր տանը օտար մարդ կա:
- Զանգահարենք ոստիկանություն,- շփոթահար առաջարկեց կինը:
Վարդունցը ոտնաթաթերի վրա մոտեցավ հեռախոսին, զգուշորեն վերցրեց լսափողը, մոտեցրեց ականջին և հուզված շշնջաց.
- Կողոպտիչը նախապես կտրել է հեռախոսալարը…
- Վա՜յ,- սարսափահար բացականչեց կինը,- բա ո՞նց ենք անելու:
- Քո գործը չի,- ինքնավստահ ասաց Վարդունց,- հիմա ես էդ կողոպտիչ կոչեցյալին էն օրը գցեմ, որ շունը ձեռքից հաց չառնի:
Վարդունցի կինը դեռ լրիվ չէր ըմբոշխնել խիզախ ամուսին ունենալու անսահման բերկրանքը, երբ արդեն Վարդունցը, համարձակորեն բացեց հարևան սենյակի դուռը և վագրացատկով նետվեց ներս: Վարկյաններ անց այնտեղից լսվեց «Վա՜յ, մայրիկ ջա՜ն, մեռա» անծանոթ տղամարդու սրտաճմլիկ բացականչությունը և դրան հաջորդող՝ «Մեռիր, քո սրիկա հերն եմ անիծել» Վարդունցի հաղթական արձագանքը:
Երբ Վարդունցի կինը բացեց հարևան սենյակի դուռը՝ պարզապես անկարող եղավ զսպելու ամուսնու քաջագործությանն առնչվող իր անկեղծ հիացմունքի ճիչը: Իրոք անհնար էր չհիանալ: Ամուսինն արջի դիմակով ինչ-որ տղամարդու ձեռքերը կապել էր թիկունքին և ատրճանակի փողն ուղղել վրան:
- Այդ ատրճանակը որտեղի՞ց,- վախվորած հարցրեց կինը:
- Այս կողոպտիչից եմ խլել,- ինքնագոհ պատասխանեց Վարդունցը:
- Հանկարծ չսպանես, ի սեր Աստծո,- թախանձեց կինը և ապա հորդորեց,- քրեական օրենսգրքում ինքնադատաստանի համար համապատասխան հոդված կա...
- Գիտեմ,- ասաց Վարդունցը,- և դրա համար էլ հենց հիմա կտանեմ, կհանձնեմ ոստիկանությանը:
- Ճանապարհին հանկարծ զգոնությունդ չթուլացնես, սիրելիս,- մեղմ զգուշացրեց կինը:
- Անհոգ մնա, աղավնյակս,- խրոխտ արձագանքեց Վարդունցը և ատրճանակի փողը կողոպտիչին ուղղած՝ դուրս եկան տանից:
Մի քանի քայլ անց կողոպտիչը զայրացած դիմեց Վարդունցին.
- Չլինի մտադիր ես մինչև սրճարան արջի դիմակով քարշ տալ…
Վարդունցն արձակեց կողոպտիչի ձեռքերը, հանեց արջի դիմակը և մեղմ փաղաքշելով կողոպտիչի գլուխն՝ ասաց.
- Հալալ է, ախպեր, այսուհետ դու ոչ միայն իմ նկարիչ ընկերն ես, այլև, դեդեկտիվ ժանրի տաղանդավոր դերասան…
Լուսադեմին, երբ սրճարանից դուրս եկան՝ «կողոպտիչը» արջի դիմակն ու խաղալիք-ատրճանակը մեկնելով Վարդունցին, ասաց.
- Վերցրու, այժմ հերթը քոնն է...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԿԱՐԼՈՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Сообщение Harutin » 07 окт 2010, 20:31

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ


Երկու տղամարդ զրուցում են:

ա) ՏՂԱՄԱՐԴ – Թեև նյութական առումով կա այն ամենը, ինչով հնարավոր է երջանիկ լինել, սակայն պետք է խոստովանեմ, որ ես այնքան էլ գոհ չեմ իմ ամուսնական կյանքից…
բ) ՏՂԱՄԱՐԴ – Նյութականի առկայությունը բնավ կապ չունի ընտանեկան երջանկության հետ: Միակ պայմանը ամուսինների փոխադարձ վստահությունն է:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Իսկ ի՞նչ անել, որ անխախտ մնա այդ վստահությունը:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Պետք է ամեն գնով, ամեն պահ հեռու մնալ ընտանեկան երջանկության գերեզմանափորը հադիսացող գարշելի խանդից:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Սակայն սիրելու դեպքում ինչպե՞ս կարող ես չխանդել:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Եթե քո սիրո հիմքում ընկած է փոխադարձ վստահությունը, ուրեմն խանդն այնտեղ անելիք չունի:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Օրինակ, ես լիովին վստահում եմ կնոջս, սակայն երբեմն անկարող եմ չխանդել: Հաճախ խիղճս տանջում է, և անընդհատ ելք եմ որոնում, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ձերբազատվել խանդ կոչվող այդ հրեշի ճիրաններից:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Եթե ուզում ես ազատվել` ուրեմն ամբողջովին վստահիր կնոջդ և վերջ: Հեռու չգնալու համար բերեմ իմ օրինակը: Արդեն երկու տասնյակ տարի կլինի, որ ամուսնացել ենք և այդ երկար ու ձիգ տարիների ընթացքում դեռ չեմ հիշում գեթ մի դեպք, որ խանդեմ նրան: Եվ վստահ եմ, որ հետագայում էլ նման բան տեղի չի ունենա, քանզի ես անմնացորդ վստահում եմ կնոջս:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Մեկուսի): Քիչ է մնում նախանձից խենթանամ: (բ) Տղամարդուն): Օրինակ, ասենք աշխատանքից վերադարձել ես տուն և տեսնում ես կինդ չկա ու մինչ այդ էլ չի բարեհաճել տեղեկացնել, թե ուր է գնալու…
բ) ՏՂԱՄԱՐԴ – Անհեթեթ բան ես ասում: Իսկ ինչո՞ւ պետք է նախապես տեղյակ պահի: Քո այդ ցանկությունը պարզապես միջնադարյան է: Այո, կատարյալ միջնադարյան, քանզի մոռանում ես, որ նա քո կինն է և ոչ աղախինը:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Լավ, մի պահ ընդունենք, որ պարտավոր չէր տեղյակ պահել, սակայն տուն վերադառնալուց հետո էլ չպետք է ասի, թե որտեղ է եղել…
բ) ՏՂԱՄԱՐԴ – Իհարկե, չպետք է ասի, որովհետև դու նրան լիովին վստահում ես:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Անշուշտ վստահում եմ, սակայն նույն այդ վստահության համար որևէ հիմնավոր երաշխիք պե՞տք է…
բ) ՏՂԱՄԱՐԴ – Ինչի՞դ է պետք, երբ նախապես գիտես, որ կինդ անկեղծորեն սիրում է քեզ:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Ինչ ուզում ես ասա, սակայն ոչ մի կերպ գլուխս չի մտնում, ինչպե՞ս կարելի է անհայտ տեղից տուն վերադարձող կնոջդ չհարցնես, թե որտեղ էր…
բ) ՏՂԱՄԱՐԴ –(Վրդովված) Ախր, քո ի՞նչ գործն է, երբ լիովին ապավինում ես նրա հանդեպ ունեցածդ վստահությանը:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Իսկ եթե չարաշահե՞լ է այդ վստահությունը…
բ) ՏՂԱՄԱՐԴ – Նման դեպքում քո ինչի՞ն է պետք, թե որտե՞ղ է եղել…
ա) ՏՂԱՄԱՐԴ – Պետք է, որպեսզի կասկածի հրեշը մինչև վերջ չխժռի հոգիս:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Այ, տեսնում ես, մի դեպքում եսասիրաբար ուզում ես հոգիդ փրկել կասկածի հրեշից, իսկ մյուս դեպքում, առանց խղճի խայթի, նույն այդ հրեշին բաց ես թողնում մերկ ու անպաշտպան ընտանեկան երջանկությանդ վրա:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Շփոթված): Ախր ուրիշ ճար չկա:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Կա: Պետք է զինվես անսպառ համբերությամբ, շռայլորեն օգտագործելով լավատեսությանդ ողջ ներուժը անընդհատ համոզես քեզ, որ կինդ երբեք ի զորու չէ դավաճանելու, քանզի դու նրա միակ անփոխարինելի սերն ես, հավիտյանս հավիտյանի:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Ենթադրում եմ, որ կինդ անհայտ տեղից երբեք ուշ տուն չի եկել, այլապես…
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Ընդհատելով): Միանգամայն սխալ ենթադրություն, որովհետև նման բան հաճախ է եղել: Օրինակ, բոլորովին վերջերս տուն եկավ գրեթե լուսաբացին, սարսափելի գինովցած: Ոչ միայն չհարցրի, թե որտե՞ղ էիր, այլև չափազանց զգույշ հանեցի շրջազգեստը և ջերմ հոգատարությամբ պառկեցրի, որ քնի…
ա) ՏՂԱՄԱՐԴ –(Զարմացած ընդհատելով): Մի՞թե կինդ այնքան գինովցած էր, որ ինքնուրույն ի վիճակի չէր հանելու շրջազգեստը:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Ծիծաղելով): Գինովցածն էլ խո՞սք է: Քամահար եղեգնի նման անընդհատ ճոճվում էր: Կատարյալ զավեշտ…
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Զարմացած): Եվ դա համարում ես զավե՞շտ:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Ոչ այնքան, քանզի իսկական զավեշտն այն էր, որ Բաքոսին անմնացորդ երկրպագելով հանդերձ` այլևս չէր ճանաչում իր քսան տարվա կողակցին: Ինձ շփոթել էր Շեքսպիրի հանրահայտ հերոսի հետ` տարփոտ համբուրում էր ու դյութիչ գեղգեղում. □Համլետ ջա՜ն, կյա՜նք, ես քեզ շա՜տ, շա՜տ եմ սիրում□…
ա) ՏՂԱՄԱՐԴ – Իսկ հաջորդ օրը առավոտյան, երբ արթնացավ, չհարցրի՞ր, թե որտեղ և ում հետ էր հարբել:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Հանգիստ): Բայց ինչո՞ւ հարցնեի, եթե պետք լիներ` կասեր:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Իսկ երբ չասեց, ոչինչ չենթադրեցի՞ր:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Անշուշտ ենթադրեցի, որ մասնակցել է իր բազմաթիվ ընկեր–ընկերուհիներից որևէ մեկի ծնողների արծաթյա հարսանիքին…
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Տարակուսած): Դու իրո՞ք սիրում ես կնոջդ:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Սիրելն էլ խո՞սք է, պարզապես պաշտում եմ: Եթե չպաշտեի, ինչպե՞ս կարող էի լիովին վստահել: Օրինակ, վերջերս, կեսգիշերին, գզգզված մազերով, պատռտված շրջազգեստով, ճանկռոտված դեմքով եկավ տուն…
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Ընդհատելով): Հետո՞:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Հանգիստ): Ուժասպառ փռվեց բազմոցին…
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Դարձյալ ընդհատելով): Եվ դու լռեցի՞ր…
բ) ՏՂԱՄԱՐԴ – Ինչպե՞ս կարող էի լռել: Ասեցի. □Աղավնյակս, բավականին անհրապույր տեսք ունես, մտիր լոգարան ու կարգի բեր քեզ□:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Անհանգիստ): Այդքանով էլ բավարարվեցի՞ր:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Իհարկե, ոչ: Օգնեցի պատռտված շրջազգեստը փոխեց, լոգանք ընդունեց, այնուհետև ճանկռոտված դեմքին վարդաթրջոց դնելուց հետո հնդկական թեյի, արգենտինական լիմոնի և մադակասկարյան ընկույզի միջուկի ոչ այնքան թանձր խառնուրդով սթափեցնող օշարակ պատրաստեցի և սիրատոչոր ասպետի ծնկաչոք կեցվածքով մատուցեցի:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Իսկ հաջորդ օրը, առավոտյան կինդ չասա՞ց, թե ինչ էր տեղի ունեցել:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Դրա հավեսն ունե՞ր: Խեղճը հազիվ բացեց աչքերը և սառցասուրճ խնդրեց:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Իսկ դու չզայրացա՞ր:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ պետք է զայրանայի, երբ ուզածն ընդամենը մեկ բաժակ սուրճ էր:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Անհանգիստ): Լավ, գոնե չհարցրի՞ր, թե անցյալ օրը որտեղ էր եղել…
բ) ՏՂԱՄԱՐԴ – Ինչու հարցնեի, եթե որևէ արտասովոր բան տեղի ունեցած լիներ, կասեր:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Անհանգիստ): Նույնիսկ չկասկածեցի՞ր:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Անշուշտ, կկասկածեի, եթե չվստահեի:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Հուզված): Եթե իմ կինը կեսգիշերին տուն վերադառնար գզգզված մազերով, պատռտված շրջազգեստով, էլ չեմ ասում ճանկռոտված դեմքով, ապա ամենայն հավանականությամբ կենթադրեի, որ սիրեկան է ունեցել և խանդի հողի վրա խեղդամահ է արել:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Հանգիստ): Եթե նույնիսկ այդպես է, դարձյալ հարկ չկա անհանգստանալու, քանզի այլևս գոյություն չունի կնոջդ սիրեկանը:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Զայրացած): Լսիր, նյարդերդ պողպատի՞ց են:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Հանգիստ): Բնավ: Պարզապես անհրաժեշտ է բոլոր իրավիճակներում միշտ անսասան պահել լավատեսության պայծառ զգացողությունը:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Զայրացած): Լսիր, իրո՞ք այդպես ես մտածում, թե՞ ծաղրում ես ինձ:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Հանգիստ): Ծաղրել: Քա՜վ լիցի: Օրինակ, անցյալ տարի աշխատանքից տուն վերադարձա և տեսա, որ կինս չկա: Մեկ օր չկա, մեկ շաբաթ չկա, մեկ ամիս, երկու ամիս, չկա ու չկա… Եթե դու լինեիր իմ փոխարեն, ամենայն հավանականությամբ կդիմեիր ոստիկանությանը…
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Զարմացած): Իսկ դու չդիմեցի՞ր:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Հանգիստ): Բնականաբար, ոչ, քանզի կնոջս նկատմամբ տածած անվերապահ վստահությունը թույլ չտվեց:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Անհամբեր): Հետո՞:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Հետո էլ ինն ամիս անց, հնամաշ ու փոշոտ հագուստով, մի նորածին գրկին, վերադարձավ տուն, համբուրեց ճակատս և միածնի անմեղությամբ երեխան մեկնեց ինձ ու ասաց. "Սիրելի ամուսնյակս, զգույշ գրկիր, որ լաց չլինի, մինչև լողանամ ու հագուստս փոխեմ":
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Զայրացած): Իսկ չհարցրիր, թե որտեղ էր այդքան ժամանակ, և ո՞վ է նորածնի հայրը:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Հանգիստ): Ինչպե՞ս կարող էի նման տհաճ հարց տալ, երբ դեռ անվերապահ վստահում էի նրան:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Հուզված): Իսկ նրա երկար բացակայությունը և նորածնի հետ հայտնվելը բնավ ստվեր չէի՞ն նետում քո, մեղմ ասած, անհեթեթ վստահության վրա: Ով ինչ ուզում է թող ասի, եթե նման բան տեղի ունենար կնոջս հետ, տեղնուտեղը կսպանեի:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Քմծիծաղով): Բա անմեղ նորածնին ի՞նչ կանեիր:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Շփոթված): Կհանձնեի մանկատուն և ապա ինքնասպան կլինեի…
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Հանգիստ): Նյարդերդ գերջղաձգված են, երկարատև ու հիմնավոր բուժման կարիք ունես: Անկեղծ ասած, եթե ես օրենսդիր մարմնում լինեի, հատուկ օրենք լույս աշխարհ կբերեի քեզ նմաններին ամուսնության իրավունքից զրկելու, որպեսզի մեր ազատ ու անկախ զարգացած երկրի առաջադեմ հասարակությունը զերծ մնա խանդակորույս օթելլոներից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0