ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԿԱՐԻՆԵ ԱՇՈւՂՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԿԱՐԻՆԵ ԱՇՈւՂՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 29 мар 2011, 01:15

ԿԱՐԻՆԵ ԱՇՈւՂՅԱՆ

Karine Ashughyan 2.JPG
Karine Ashughyan 2.JPG (15.16 кб) Просмотров: 487

Karine Ashughyan.jpg
Karine Ashughyan.jpg (6.4 кб) Просмотров: 566
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՐԻՆԵ ԱՇՈւՂՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 29 мар 2011, 01:16

Ուրիշ կյանք


Մի ուրիշ կյանքում երեւի

Մեր հոգու-մարմնի քնքշանքից

Տիեզերքն` ավելի խորախոր,

Լուսառատ կդառնար ավելի,

Կծաղկեր ցնծությամբ աստղաշող։

Մի ուրիշ կյանքում երեւի

Մեր հոգու-մարմնի քնքշանքից

Երկիրը կպարեր սիրահեղ,

Կդառնար դրախտի վառ պարտեզ։

Մի ուրիշ կյանքում երեւի

Գտնեինք իրար այնքան վաղ`

Առաջին սիրարբուն հայացքից,

Առաջին համբույրից սկսած,

Որ հետո ձոնեինք մեկմեկու

Մեր ամեն վայրկյանը ու կյանքը։



Իսկ հիմա, իմ գտած-չգտած,

Ունեցած-չունեցած սիրելի,

Դու` հոգի ու մարմին իմ կիսյալ,

Գիշերվա երազում վայելիր

Մեր կյանքը, որ կգա երեւի։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՐԻՆԵ ԱՇՈւՂՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 29 мар 2011, 01:17

ՍԵՎ ԳԱՐՈՒՆ

Սեւ գարուն էր`

Դիմակավոր,

Դիպուկահար,

Ձեռքերի մեջ`

Զենք մահացիր,

Անձնծաղիկ

Աչքերի մեջ`

Շիրմածաղկի

Մարգագետին։

Սեւ գարուն էր`

Ազատության

Հրապարակ,

Ու հարթակում

Ձեռքն ոլորեց

Մեր նորարթուն

Արդարության,

Ոտնակոխեց

Վրանները

Եղբայրության,

Խարույկները

Հուսաբորբոք

Եւ հալածեց

Դեպ մահառիթ

Փակուղիներ։



Հետո` ամառ`

Գոլ, անհամառ,

Կես-հուսավառ,

Կես-հուսաթափ,

Ամեն տուն` բանտ,

Ու ամեն մարդ`

Ամբաստանյալ,

Մեղադրյալ

Կամ կասկածյալ.

Մեկ-երկուսն են

Ստույգ անմեղ,

«Ձեզ վայելը

Ոչ թե թեժն է,

Այլ ամառը

Այս դառնահամ»`

Ժպիտը ծուռ

Խոստանում է

Դեռ ավելի

Սպառնալի

Կայունություն։



Հետո` աշուն`

Կիսապայքար

Ու կիսահույս,

Ծառի նման

Պտղակորույս,

Ձմեռ ու ցուրտ`

Աննորտարի,

Ձյունով կարմիր

Ու արնահոտ,

Որ իջնում է

Այս Քաղաքին`

Սոսկումների

Բաց թատրոնին

Մռայլ, վհատ

Ու անժպիտ։



Երանի թե

Թեթեւ-թեթեւ

Ձյուների հետ

Ու անձրեւի

Խաղաղություն

Ու լույս տեղա,

Որ գարունը

Բացվի անահ,

Ծաղկահրաշ

Գարնան հետ հաշտ`

Ամառն ապրենք

Սիրաշռայլ,

Եւ Աշունը

Մեր պտղաբեռն,

Եւ Ձմեռը

Մաքրաբյուրեղ,

Ապա նորից,

Նորից ու նոր`

Մեկը մեկից

Ցնծուն ու զիլ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՐԻՆԵ ԱՇՈւՂՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 29 мар 2011, 01:17

ԵՌԱԳՈՒՅՆ

Այն սեւ գիշեր-

Լուսաբացին

Եռագույնից

Գույնը մնաց

Արնակարմիր,

Տասն արդարի

Թափված արյան

Հուշը անթաղ-

Մահակարմիր։



Այն սեւ գիշեր-

Լուսաբացին

Եռագույնից

Գույնը մնաց

Նրանց ու մեր`

Հարյուր-հարյուր

Հազարների

Արնակարմիր

Կսկիծների։



Այն սեւ գիշեր-

Լուսաբացին

Եռագույնը

Խոնարհեցին,

Որ սգավոր`

Սպասում է

Մեր բոլորի

Խոհեմության,

Բարու դարձին։



Կարժանանա՞նք,

Տեր, վերստին,

Համազգային

Առավոտին,

Կարմիր Սիրույն,

Հույսին Կապույտ,

Նարնջագույն

Մեր Հավատին։



Եռագույնը

Նորից ու նոր

Կպարզենք վեր`

Դեպի արեւ,

Զի մենք` հարյուր,

Հազար ենք, բյուր,

Եւ երթը մեր

Դեպի Լեռն է,

Դեպի դարեր։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՐԻՆԵ ԱՇՈւՂՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 29 мар 2011, 01:18

ՔՈ ՎՇՏԻ ՁԻԵՐԸ ՍԵՎԱՍԵՎ

Քո վշտի

Ձիերը

Սեւասեւ

Թե գիշեր,

Թե ցերեկ

Վարգեցին,

Ռունգերից

Թափեցին

Նզովքներ

Եւ անդուլ

Դոփեցին

Հեւիհեւ։



Քո վշտի

Ձիերը

Սեւասեւ

Բացեցին

Անդունդներ

Մեր միջեւ,

Ռունգերից

Թափելով

Օձակույտ`

Նետեցին

Անհամբույր

Տարիներ։



Քո վշտի

Ձիերից

Սեւասեւ

Խլեցի

Մեն-մի բուռ

Ծաղիկներ.

Մեր Սիրո

Եզերքից

Ծաղկավառ`

Մի բուռ Սեր,

Մի բուռ Խիղճ

Եւ Հուշեր։



Քո վշտի

Ձիերը

Սեւասեւ

Պոկում են

Բզկտված

Իմ սրտից

Ծաղիկներ

Հուշերի

Ու Խղճի.

Փրկում եմ,

Կփրկեմ

Մեն-մեկին։



Կփրկեմ

Միհատիկ

Իմ Ծաղկին,

Չանիծեք,

Պղծաշուրթ

Հրեշներ,

Ձիերը`

Արդեն կուշտ

Եւ հոգնած,

Լալիս են

Հուշերից

Ու Խղճից։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՐԻՆԵ ԱՇՈւՂՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 29 мар 2011, 01:19

ՃԳՆԱԺԱՄ

Օդանավը`

Նույն լեզվով խոսող

Երեք միլիոն ուղեւորներով,

Հայտնվել է

Օդամրրիկների

Անողոք խաչմերուկում,

Ներքեւոմ սեւ ջրեր են

Եւ շնաձկներ`

Արյան համը տեսած։

Օդակայանում`

Հերթապահներ,

Որոնցից մեկը խուլ է,

Մյուսը` հարբած,

Իսկ օդաչուները

(Մեկ, թե՞ երկու)`

Ի ծնե կույր։

Բարձրախոսից

Ծորող ձայնը

Պարբերաբար

Հորդորում է`

«Պետք չէ խոսել

Անկումի մասին,

Եւ անկում չի լինի,

Եւ վերջապես`

Պետք է սովորել, սովորել, սովորել,

Հիմա ողջ աշխարհն է անկում,

Եւ հենց այս դեպքերի համար

Շնորհալին աղոթք ունի,

Կրկնեք ինձ հետ...»։



Բայց բոլորովին պետք չէ,

Որ Եվրախորհուրդը,

ՄԱԿ-ը կամ չգիտեմ` ովքեր,

Ժամանակից շուտ

Վերծանեն չընկած օդանավի

Սեւ արկղը.

Երեք, երեսուն,

Երեքհարյուր մարդ`

Երեք միլիոնից,

Որոնց անունները

Գաղտնիք են նախաքննական,

Հենց օդանավում

Սովորել են

Օդագնացության

Այբն ու ֆեն,

Եւ հույս կա,

Որ օդանավը

Բարեհաջող

Վայրէջք կկատարի

Ազատ, Անկախ

Հայաստանում։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՐԻՆԵ ԱՇՈւՂՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 29 мар 2011, 01:20

ՏՈՆԱԾԱՌ

Երկար-տխուր

Տոնածառին

Հազարաճյուղ`

Ձյունաշղթա,

Ծաղկաշղթա,

Տեղ կա նաեւ

Բիրտ, սեւաձույլ

Շղթաներին,

Խաղալիքներ-

Զարդերի մոտ,

Ճարճատուկի`

Նռնակների,

Գնդացիրի,

Ինքնաձիգի,

Արկերի տեղ։

Ձմեռ պապը`

Դիպուկահար

Դիմակավոր,

Պարկում` պահած

«Չերյոմուխա»,

Ձյունանուշը`

Շատ հնամաշ,

Ձայնը` նման

Մերթ` այս, մերթ` այն

Հաճախորդին։

Երկար-տխուր

Տոնածառից

Ո՞վ է կախել

Ստվերները

Դառնատեսիլ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՐԻՆԵ ԱՇՈւՂՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 29 мар 2011, 01:21

ՄԱՐՏԻ 1

Մամ, ասում է փոքրիկ տղան` հինգ տարեկան,

Ինչ լավ է, որ ձյուն է եկել առատ-առատ,

Տանիքներին հագցրել է ձյունե գլխարկ

Ու մաքրել է ձեռքով ձյունոտ` դրսում ինչ կա`

Փողոց ու մայթ, մեքենաներ, անտառ ու դաշտ։

Ձյուների մեջ կգլորվենք, թավալ կտանք,

Ձնեմարդ ու ձնագնդի` ինչքա~ն բան կա,

Էլ չեմ ասում` երբ պահեցինք իմ սահնակը`

Այ, այդ օրից սպասել եմ, որ շուտ ձյուն գա,

Նորից լինի ամենալավ եղանակը։



Մամ, ասում է փոքրիկ տղան` հինգ տարեկան,

Ո~նց եմ ուզում, որ ձմեռը չքչանա,

Տոնածառի, Ձմեռ պապի ու ձյան համար...

Համ էլ, մամ ջան, «Հորիզոնով» ու «Հայլուրով»

Կամ երեկ էր, կամ երեկվա մյուս երեկը,

Տեսա, իրոք, ոնց է արդեն գարուն եկել

Հունաստանում, որտեղ ունենք բարեկամներ,

Ու Փարիզում, որտեղ ունեմ Վաչե ընկեր,

Հենց հիմա էլ, տես, «Գազան» է. ի՞նչ երկիր է,

Նայիր, մամ ջան, ի~նչ ահավոր մարտի մեկ է։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՐԻՆԵ ԱՇՈւՂՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 16 апр 2011, 18:03

Նկարիր այս վայրկյանը

Նկարիր այս վայրկյանը աչքերիդ մեջ`
Ջղաձիգ գծերով քաղաքի,
Նկարիր մինչեւ թարթումը աչքի,
Նկարիր վայրկյանը հին ու նոր շենքերի,
Որոնց ներսում մարդիկ են`
Հիմնականում հոգնած ու անկիրք,
Հոգսից կքված ու ջղաձիգ,
Հիմնականում ապրելը մոռացած,
Անհանդես, անտոն ու պարզապես տխուր:
Նկարիր սուրացող վայրկյանի մեջ
Մարդկանց, ում հաջողվում է ապրել մեկ-մեկ
Եւ հիշել կյանքի մոռացված համը:
Անխնա մաշվող փողոցները այս,
Որոնցով ակամա դեպի վերջն են շտապում
Մարդիկ, մեքենաներ,
Եւ հարսանիքի շարասյանն ուրախ`
Նորածինների կենացով արբուն,
Մահվան թափորից պահն է բաժանում,
Որ կոչվում է կյանք:

Նկարիր հենց այս վայրկյանին,
Երբ աննկատ գունաթափվում ու խամրում են
Խրատա-փիլիսոփայական-սարսափազդու
Վահանակների գույները`
«Ստրկությունն էլ կյանք է: Համենայնդեպս»,
«Ամեն օր օրհնեք մեզ, երջանիկ եղեք,
Որ նույն օդն եք շնչում»,
«Ամեն ամիս կարող է «մարտի 1»-ով սկսվել»,
«Փողը եւ փառքը տառապանք են ինքնին.
Որից ազատ եք հենց մեր շնորհիվ»,
«Դու անզեն ես այսօր եւ հավիտյանս հավիտենից»,
«Խելոք մնացեք` իմ զենքը եւ մեր զենքերը…»:
Նկարիր` ջնջելով քաղաքականությունը
Հայրենական եւ համաշխարհային`
Որպես տեղական կամ այլածին
Ազնիվ կամ խարդախ զուր ջանքեր`
Վերափոխելու խոտոր մարդուն
Եւ մարդկանց խոտոր աշխարհը:

Նկարիր այս վայրկյանը աչքերիդ մեջ,
Որովհետեւ ունայնության քամին
Ջնջում է կյանքը վայրկյան առ վայրկյան,
Որ դժոխքի պատվաստում է երեւի,
Ծանուցում կամ նախավարժանք,
Եւ ոչ ոք չգիտե դրախտի ճամփան:
Նկարիր, քանի դեռ գույներ կան ջինջ,
Եւ քանի դեռ կարող ես լինել երջանիկ
Ինչից հնարավոր եւ անհնար է նույնիսկ`
Քամու հազարաձեռն շոյանքից,
Անձկությունները լվացող անձրեւից,
Մոտեցող եղանակի ոտնաձայներից
Եւ հեռացողի վերջին քնքշանքից,
Հրճվիր ճերմակ ապշանքներով ձյան
Եւ շոգից, որտեղ հալչում է ձայնը:
Սակայն մանավանդ երջանիկ եղիր
Վաղուց սպասված սիրո խոսքերից`
Ջղաձիգ օրվա կամ երազի մեջ:

Ամեն ինչ սուտ է եւ անցողիկ,
Ու միայն Սիրո թմբիրն է քաղցր:
Սրտի եւ մարմնի թրթիռով
Ես կջնջեի նախընթաց բոլոր
Քո վայրկյանները,
Իմ վայրկյանները,
Կնկարեի ես մեր վայրկյանը
Քո աչքերի մեջ,
Եւ դրախտն իրեն կգտներ հանկարծ
Մեր մի սիրտ-մի գիրկ հափշտակության,
Մեր ցնորքի մեջ:
Սակայն վաղուց է`
Որ անհարազատ քո հայացքներից
Ինձ իմ կոպերն են փրկում ջղաձիգ:
Վայրկյանն այս հավերժ
Կամ հավերժությունն այս վայրկենական
Գուցե երազ է քնի մեջ մեկի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз