СТАНЬ VIP

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Сообщение Harutin » 15 окт 2010, 21:37

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Kamo Ariaci.jpg
Kamo Ariaci.jpg (7.94 кб) Просмотров: 384
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Сообщение Harutin » 15 окт 2010, 21:38

ՈԳԵՇՆՉՄԱՆ ՊԱՀԻՆ, ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՍՏՎԱԾ


Ոգեպաշտություն:


Ոգեհարցուկ են ՀԱՆՃԱՐՆԵՐԸ: Ոգիանում են հորինելիս: Լեգենդանում՝ Ոսկեմուժում Հավերժության:
Հիպնոսում են Հոգին Հորինվածքները Ոգեշունչ:
Տիեզերքի հետ են բարբառում Հոգիները Ոգեվառ:

Չկա Արվեստ առանց Ոգեշնչման:
Ոգեշնչումն Արվեստ է ինքնին:
Ոգեշնչվել՝ նշանակում է լինել երջանիկ:
Ստեղծագործական թռիչք է ծնում Ոգեշնչումը: Հրաշագործ Ակունքը նրա անհայտ է մեզ: Ինքնապարփակ: Չի՛ օբյեկտիվացվում:
ՈԳԵՇՆՉՄԱՆ ՊԱՀԻՆ, ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ԴԱՌՆՈւմ Է ԱՍՏՎԱԾ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Сообщение Harutin » 15 окт 2010, 21:39

ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՎՈՐ ՊՐՊՏՈՒՄՆԵՐԻ


Տրամաբանական կատեգորիաները բացասումների հետևանք են և ընդգծում են անկարողությունը մտավոր պրպտուների, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են հակասության՝ կախարդական շրջան, ուր դեգերում է միտքն անհուսորեն՝ գիտակցելով անելանելիությունը իրավիճակի, որը չունի լուծում վերջնական:
Տրամաբանական կատեգորիաները տեսողական պատրանքն ընդունում են որպես իրականություն ու խճճվում սարդոստում բացասման բացասումի:
Իռացիոնալ Միտքը դահի՛ճն է տրամաբանական կատեգորիաների և Արարի՛չը մտածողության պոետական:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Сообщение Harutin » 15 окт 2010, 21:39

ՔՈՒՐԱՅՈՒՄ ԱՐՔԵՏԻՊԵՐԻ ԱՆՄԱՀ


Պարադոքսներ է ծնում տրամաբանությունը տրիվիալ, իսկ պարադոքսները գերեզմանափոր են դառնում տրամաբանության:
Ինտուիցիան ինտելեկտուալ, Զարտուղիներով Երազատեսությունների Զարթմնի, թափանցում է խորքերը ՀԻԵՐՈԳԼԻՖՆԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿ, պեղում ՆԵՐՈՒԺԸ ԿԱՄՔ՛Ի ԱՐԱՐՉԱԳՈՐԾ, արարում Մտապատկերներ Մետաֆիզիկ, Միֆեր Գեղագիտական, Միստերիաներ՝ Անդրաստղային Սիմֆոնիաներ ճառագայթող:
ՃԱՆԱՉՈՒՄ Է Տիեզերքն իրեն Պահերին Աստղային, փառաբանում Հանճա՛րն իր շուրթերով Բանաստեղծների Ընտրյալ՝ Գեղագիտական Էլիտայի ԱՆՍԱՍԱՆՈՒԹՅՈՒՆԸ հավաստող:
Աստվածնե՛րն են հառնում Արիացի հոլովույթից Հիպերիրականության Հիլողոիստական, շնչավորում շնչերակը Հրաշագործությունների պերմանենտ, էմանացիաներով Էմոցիաների իմանենտ:
ԱՐՁԱԳԱՆՔՆԵ՛ՐՆ ԵՆ ԱԴԱՄԱՆԴՎՈՒՄ ԴԱՐԵՐԻ ՆԵՅՏՐՈՆԱՅԻՆ, ՔՈՒՐԱՅՈՒՄ ԱՐՔԵՏԻՊԵՐԻ ԱՆՄԱՀ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Сообщение Harutin » 15 окт 2010, 21:41

ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ


ԱՐՎԵՍՏԸ Հայելին է Ճշմարտության Վերազանցական, որն արտացոլում է Իրականությունն Անիրական՝ պարփակված Տարածության մեջ անտեսանելի և Ժամանակի՝ աներևույթ…
ԱՐՎԵՍՏԸ ճակատամարտում է ինքն իր դեմ. զինաթափվում է ու նորից նետվում գրոհի՝ արբեցած Ոգով ինքնաբավության ինքնանպատակ: Ճակատամարտն այդ միֆական զուրկ է Զորավարներից ու զորագնդերից, որոնք ոչ հաղթում են, ոչ էլ՝ զինադադար հայտարարում կամ ազդարարում ավարտը պատերազմի…
ԱՐՎԵՍՏԸ ճանաչում է ինքն իրեն ճանաչողության սահմաններից այն կողմ, Ոլորտներում Վերացությունների Վիրտուալ, ուր Իդեան ու առարկան նույնանում են՝ ամփոփվելով Անհունության մեջ Անվերջության…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Сообщение Harutin » 15 окт 2010, 21:42

ԳԵՐԶԳԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ Է ՕԺՏՎԱԾ ԱՆՀՈՒՆԸ ՀԻԼՈԶՈԻՍՏԱԿԱՆ


Զգայությունը զգում է հուզականությունն իր հանապազ որպես Քվինտ-էսենցիան Գոյության Համատիեզերական:
Զգայությունները ինքնաբավությամբ են բավարարում գոյությունն իրենց ինքնագոհ, ինքնությունն իրենց ինքնազմայլ:
Զգայուն է Հյուլեն յուրաքանչյուր, ընդերքից որի խորհրդավոր Ճառագում են Տեսիլներ գաղտնախորհուրդ՝ բազմություններն իրերի Արարող:
Զգայատենչ են արարածները: Զգայապաշտական է աշխարհայեցողությունը նրանց: Զգայապատրանքներով են կերտում հուզավառ՝ Պատկերացումներն իրենց Գեղագիտական:
Գերզգայականությամբ է օժտված Անհունը Հիլոզոիստական, Արգանդից որի Հրե ժայթքում է ԱՆՄԱՀ ՀԱՆՃԱՐԸ ԱՐԻԱԿԱՆ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Сообщение Harutin » 15 окт 2010, 21:42

ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ Է ԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ՀԱՆԱՊԱԶ


«Կամք»-ը չունի ձև, բովանդակություն, սակայն կերտում է շարժման ընթացքում բազմությունները ձևերի անթիվ, արարում պատրանք գոյեղենության հարաբերական, փոթորկում ահեղ՝ Տիեզերական Քաոսում Հիերոգլիֆները «Գոյ»-ի, հետո՝ կործանում ու ծնում նորից հար ու հավիտյան.
Անիշխանական է իր էությամբ.
Քվինտ-էսենցիան է Բացարձակ Շարժման.
Իռացիոնալ է.
Ածանցյալն է իր՝ Մետաֆիզիկան.
Հյուլեների մեջ Արյունի Հրե, Սաղմերն է վառվում Ցանկասիրության,
Ձավի, Ցնորքի.
Տանջահարում է արարածներին, հալածում մինչև մահ ու գերեզման.
Ալեկոծում է Օվկիանն Աստղային.
Ոգեշնչում է Հանճարին Երկեր Տիեզերական.
Ամենազո՛ր է.
Գահ է բարձրանում Գահակալի հետ.
Սանձազերծողն է Պատերազմների սահմռկեցուցիչ.
Թ՛ե երջանկության, թ՛ե դժբախտության պատճառն է հավերժ.
Լույսն ու Խավարը Մետաֆորներն են Նրա ինքնաբավ.
Ե՛վ նզովում ենք, և՛ պաշտում ՆՐԱՆ օր ու ժամ, ամեն ակնթարթ.
ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ Է ԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ՀԱՆԱՊԱԶ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Сообщение Harutin » 15 окт 2010, 21:43

ՀԱՄԱՁՈՒԼՎՈՒՄ ԵՆ ԵՐԱԶՆ ՈՒ ՄԻՖԸ՝ ԴԱՌՆԱԼՈՎ ՊՍԱԿԸ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ


Փիլիսոփաները հերքում են իրար: Փիլիսոփայությունը մնում է կիզակետում իմաստնասիրության՝ որպես Հանգույց Գորդյան, որը հիպնոսում է իմաստասերներին ասկետ, Հայելիներով Համայիլների Աստեղային, անդրադարձումները որոնց բազմահրաշ, բազմապատկում են հալյուցինացիաները բանականության՝ ՌԵԼՅԱՏԻՎԻԶՄԸ ճանաչողության բացարձակացնելով:
Երևակայությունը բանաստեղծականացնում է գոյությունը օբյեկտների, փորձը՝ ընդգծում անկայունությունն օբյեկտիվության, որը փոփոխվում է անընդհատ, սահամանափակ տարածության մեջ ու տևողության՝ անտրոհելի:
Տրամաբանությունը փորձարկում է համառորեն հնարավորություններն իր սահմանափակ, Ինտուիցիան՝ հաստատում Հեգեմոնիան իր համակարգում Բացարձակի՝ որպես ֆենոմեն ինքնապարփակ, պսակը որի Գեղագիտությո՛ւնն է Մետաֆիզիկական:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Сообщение Harutin » 15 окт 2010, 21:43

ՀԱՐԱՑՈՒՅՑԸ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ՝ ԿԱՄ՛ՔՆ Է ՏԻԵԶԵՐԱԿԱՆ



Փիլիսոփայությունը կամում է սրբագրել հակասությունները բանականության եռաչափ, ճիգերով մտածողության ինտուիտիվ: Ճեղքում է փակուղիները գիտակցության դասական, դուրս է գալիս Տիեզերք, խորասուզվում Անհունը Մեհենագրերի Մենտալ, ուր Արքայությո՛ւնն է սկսվում Գոյության Տրանսցենդենտ:
Փիլիսոփայությունը դաշինք է կնքում ԿԱՄՔԻ ԱՐՎԵՍՏԻ հետ, որը բարձրագույնն է գեղագիտական աշխարհընկալման ձևերից:
Համաձուլվում են ԵՐԱԶՆ ու ՄԻՖԸ՝ դառնալով Պսակը Ճանաչողության:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ