ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Сообщение:#1  Сообщение Harutin » 15 окт 2010, 21:31

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Kamo Ariaci.jpg
Kamo Ariaci.jpg (7.94 кб) Просмотров: 142
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Сообщение:#2  Сообщение Harutin » 15 окт 2010, 21:32

ՙԳաղտնախորհուրդ Խոհեր՚ շարքից

ԵՐԲ ՀԱՆՃԱ՜ՐՆ է ԽԵՆԹՈՒԹՅԱՆ ԽՈՒԺՈՒՄ ՀՈԳԻՆ ԻՄ ԽՐՈԽՏ


Մարգարտաշար Հուշերիս Շարականներն են շողում
Տողերին իմ շողարձակ:

Գաղտնախորհուրդ Խոհերիս Խնձահովիտն եմ սուզվում.
Խորություններ են բացվում իմ առջև զահանդական:
Գիտակցում եմ՝ որ եթե սուզվեմ մինչև հատակը,
կգտնեմ ես անկասկած, նախաակունքը Կյանքի,
ԿՀԱՆԴԻՊԵՄ ԵՍ ԱՅՆՏԵՂ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԳՈՅԻՆ ԻՄ՝
պարուրված բյուր Կյանքերի Տեսիլներով Աստղային:

Համառո՜ւմ եմ... Զահանդյալ Վի՜հն այդ նետվում անվարան.
տարրալուծվում եմ տարտամ Պատկերների ոլորտում:
Տրամաբանված չէ ԱՅՆՏԵՂ ոչ ՙՃերմակ՚-ը, ոչ ՙՍև՚ –ը:
Արմատական բեկումներ չկա՜ն Մութ Տիրույթներում,
այլ` պերմանենտ Պոռթկումներ Պարականոն Երկունքի:

Խենթանում եմ հրճվանքից, երբ հառնում են հեղակարծ
ներաշխարհից Երկերը Պոեզիայի Վիրտուալ: Երբ
ՀԱՆՃԱՐՆ է ԽԵՆԹՈԻԹՅԱՆ ԽՈՒԺՈՒՄ ՀՈԳԻՆ ԻՄ ԽՐՈԽՏ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Сообщение:#3  Сообщение Harutin » 15 окт 2010, 21:33

ԲՈՑԱՎԱՌՎԱծ ԲԱՐԲԱՐՈՍ ԲԱԽՈՒՄՆԵՐՈՎ ԲԱՑԱՍՄԱՆ

Օրփեոսին

Մագնիսական լարումներ` ԼՅՈԻՄԻՆԵՍՑԵ՜ՆՑԻԱ ցնոր`
տարրալուծված ծիրերում Ծիրկաթինի արծաթե:

Առաձգական է դաոնում Առեղծվածը Քնարիդ:
Ծիրանեծինն Աստղային,
ծիսախաղն է օրհներգում ծիածանվող Երգերիդ,
ծափողջույն Հղում ծաղկուն ծնծղաներով`
ծաղկալանջ ԼԵՌԱՆ անձավից ժայթքող:

ծածկամիտ են Դիքերր. . .

Աստղահո՜րդ Առասպելներ ամպրոպածեծ`
ածանցված ծերունախոհ Հանճարի մթնշաղի շողերից,
մի՞թե ցնորք էր ողջը`
ջահերի երթը խրոխտ, դեպի սիրտը ԽԱՎԱՐԻ,
պայթյունները Գրքերի, Պարականոն Երկնքում:
Մի՞թե Միթոսը ծագման, Ծանր Լույսին բախվելով`
ծածկագիրն իր չընծայեց ծագումնեբան Այգերին`
ԲՈՑԱՎԱՌՎԱԾ ԲԱՑԱՍՄԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐՈՎ ԲԱՐԲԱՐՈՍ:

Մարսի վրա` գոսացած Ջունգլիներն են հրդեհվում
Անուրջներով` առաքված Ամպերից ամպրոպահեղց:
Լիանաների սրտում
ասպատակում է անսեր ԼՅՈՒՄԻՆԵՍ8Ե՜Ն8ԻԱՆ ցնոր:

Ցուրտ ու սառույց է` անանց Մելանխոլիան անձրևում
Օլիմպոսից տարաբախտ:
Առեղծվածը Քնարիդ
ի՞նչ է երգում` ԵՐԳԵՀՈՆ դարձած մուժում օրերիդ:

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈ՜ՒՆ` կյա՜նքն է կույր...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Сообщение:#4  Сообщение Harutin » 15 окт 2010, 21:34

ԱԿՆԹԱՐԹՆԵՐ ՊԱՑԾԱՈԱՑՄԱՆ

Բոցավառվում են մատներս,
երբ հպվում են ԲԱՌԱՐԱՆԻՆ...

Ընծայում են Բառերը ինձ
Ակնթարթներ Պայծառացման:

Սատորիի մեջ Հյուսում եմ
Էպոպեան Բանաստեղծության Կամապաշտ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Сообщение:#5  Сообщение Harutin » 15 окт 2010, 21:34

ԼԱԲԻՐԻՆԹՆԵՐԸ ԱՍՏՂԵՐԻ ԼԻ ԵՆ ՁՈՒՅԼԵՐՈՎ ՈՍԿՈՒ ՈՒ ԱԴԱՄԱՆԴԻ

Եվ խանձարուրում դաջեց ճակատիս ԱՍՏՎԱծ`
Մենության Կնիքը Ոսկյա:
Եվ Հաղորդվեցի ես Հռչակավոր Մենակյացների հետ
խոհերում իմ տիեզերամետ:

Ի՞նչ հերյուրանքներ են վխտում շուրջս.
ու՞մ շուրթերով են ահաբեկում ինձ:

Կասեոպեուսի Համաստեղության
Աստղերն են ինձ հետ քնում, արթնանում:
Մթնշաղներին Սևեռումներիս, Մագաղաթներին Ադամանդաթերթ
շարահյուսվում են Մտապատկերներ Մետագալակտիկ:

Բա՜ց է դարպասը` դեպի Դրախտը Պառնասի տանող:

Խաղաղ է Հոգիս, ընդերքում, սակայն,
Փոթորիկնե՜ր են մռնչում Միստիկ:
Խմբվել են շուրջն իմ բազմությունները Մուսաների գոռ.
Հորդորում են ինձ սուզվել Վիհերը Գաղտնատեսության,
ուր Իդեաներն են նիրհում Խոսքի Վերազանցական,
որ ժայթքե՜ն պիտի ԺԱՄԻն ԱՍՏՂԱՅԻՆ
ու արժևորեն Կեցությունն Ունայն, գեթ մի ակնթարթ,
բռնկումներով Մետաֆորների ֆատալիստական:

Լաբիրինթները Աստղերի
լի են ձույլերով Ոսկու ու Ադամանդի:

Պարմանի՜ եմ ես մնալու հավերժ
Սրտո՜ւմ Պառնասի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Сообщение:#6  Сообщение Harutin » 15 окт 2010, 21:35

ԱՄՊԵՐԻՑ ՄՅՈԻՌՈՆ Է ԿԱԹՈԻՄ ՈՍԿՅԱ

Եղերերգում են Յոթներորդ Երկնում
ուրվականներր Քերովբեների վիոլոնչելահար`
հիպնոսահարված Ամպրոպումներով
Պոլտերգեյստ սաների Տրանսաստեղային:

Ամպերից Մյուռոն է կաթում Ոսկյա,
Մագաղաթներին Կապույտ Մոգության:

Մա՛հն են գուշակում Գիսաստղի ասկետ`
Սիբիլլաները Սոդոմ-Գոմորում:

Ի՞նչ Սարսուռներ են սրսկում Լույսի երակների մեջ
Աևեռումները Հոգեհարցության…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Сообщение:#7  Сообщение Harutin » 15 окт 2010, 21:35

ՎԱՌՎԱծ ՏԵՆԴՈՎ ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹ3ԱՆ ՀԱՐԱԳՈ

Լույս է ժայթքում
ԼԱԲԻՐԻՆԹԻՑ ՓՂՈՍԿՐՅԱ ԻՄ ԴՂՅԱԿԻ:

Լեռնաշխարհում Բյուրակնի գոռ,
Լռության մեջ լեգենդական,
մադրիգալներ եմ հանգերգում հոգեպարար,
լսում ՁԱՅՆԸ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ...

Հրատե՜լ եմ կամում տողն իմ:

Թող տողերը`
ՎԱՌՎԱծ ՏԵՆԴՈՎ ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹ3ԱՆ ՀԱՐԱԳՈ,
որոնեն ու գտնեն իրար
տարափների տակ Էքստազի Տարտարոսյան:
Թող Քաոսում Մտորումներիս Աստղամետ,
հյուսեն Սարդոստը Պոեզիայի Կամապաշտ:

Ի զե՜ն, Բառե՜ր:
Պաշարելու ենք այս գիշեր Աշտարակը Բաբելոնյան:
Գուշակում են Շամանները մեզ Հաղթանակ`
Կամքո՜վ Կուռքերի երկնառաք:

Կածաններով Կապույտ Լեոան,
ԿԱՅԾԱԿՆԵՐՆ ԵՆ ՍՈՒՐՈՒՄ ՓԱՌՔԻ ՍԱՏՈՒՌՆԱԿԱՆ,
դեպի Սի՜րտը, Սի՜րտը, Սի՜րտը
Գալակտիկայի Ալմաստե,
խառնարանում որի,
ԱՐՅՈ՜ՒՆՆ է ՓՈԹՈՐԿՎՈՒՄ ՊՈԵԶԻԱՅԻ ԱՐԻԱԿԱՆ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՄՈ ԱՐԻԱՑԻ

Сообщение:#8  Сообщение Harutin » 15 окт 2010, 21:36

ԴԵՊԻ ԵՐԿԻՐՆ ԷԴԵԼՎԵՅՍՆԵՐԻ ԵՐԿՆԱՅԻՆ

Գնդասեղի ծայրին գամված
Նռնաքարե Թիթեռնիկի Հոգին
թևեց թուխ ամպերի տեռասներով,
դեպի Երկիրն Էդելվեյսների Երկնային:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


⇑ Наверх
⇓ Вниз