ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԿԱՄԻԼԱ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԿԱՄԻԼԱ

Сообщение:#1  Сообщение Harutin » 12 июн 2011, 14:25

ԿԱՄԻԼԱ

Kamilla.jpg
Kamilla.jpg (10.63 кб) Просмотров: 233
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՄԻԼԱ

Сообщение:#2  Сообщение Harutin » 12 июн 2011, 14:26

***
Հերթ են կանգնել հիշողությունները բոլոր:
Ճանապարհի մարմինը տնքում է ցավից:
Տտիպ գոլորշու մշուշն է գալիս,
Քսվում դեմքերին անցորդների:
Շարքերի մեջ անվերջության,
Կանգառներից դուրս
Մի հի՜ն վարագույր երկնքից իջած
Անհայտ օրերի դիմակն է ծածկում:
Երևակայության դաշտերում թափուր
Քարերը վերադարձն են իմ արարում:
Երկնակամարում Հին Աշխարհների
Արեգակի միջով մարդիկ են գնում:
Հերթ են կանգնել հիշողությունները բոլոր,
Երազի աչքերից ծորում է դանդաղ
Արտացոլանքը մեր օրերի,
Եվ գիտակցության արթնացումի մեջ
Տենդագին ձայնով ոռնում է քամին:
Մտի՛ր հուշերիդ դարպասներից ներս,
Քաղաքներ անցիր ու մայրամուտներ,
Ժամանակի երակներում լայնացող
Զարկերն են թնդում հեռացումի,
Փոխի՛ր սլաքները ժամանակավրեպ:
Հիշողության դաշտերը լքել են մարդկանց,
Թափո՜ւր է տարածությունն
Ու լուռ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՄԻԼԱ

Сообщение:#3  Сообщение Harutin » 12 июн 2011, 14:28

ԱՄԵՆԱՅՆ ԻՆՉ

Ճանապարհը խաղ է:
Դրսում օրն, ասես ծաղրածու,
Անցորդներին բաժանում է
Մահվան օդապարիկներ:
Ես կամ:
Ես չկամ:
Վերջալո՜ւյս…
Ամեն ինչ` Ոչնչի մեջ:
Սեղանին դրված գրիչն է սպասում:
Վաղվա հայելում դեմքն է ա՛յս օրվա,
Եվ մի կյա՜նք…
Ճանապարհը` նստարան է,
Նրա մարմնի մեջ`
Տերևների դող ու անշարժ քամի:
Ոչինչը` Ամեն Ինչի մեջ:
Իմ ձեռքերում
Ցողունի անծանոթ երաժշտությամբ
Բզզում է մեղուն:
Ճանապարհը սահման է
Տարծության բաց շրջանակում:
Դատարկ հայելին
Ինքն իր մեջ որսում է
Վերջին ծուխը վերջին ծխնելույզի:
Ստվերի մեջ պառկած իմ շունը
Հուշ է լափում,
Եվ օրը բաժանվում է յոթ մասերի`
Ոչինչը` Ամենայն Անմահության մեջ…
Ու ձմեռն իր ճերմակ ձեռնոցով
Մեր անստույգ գոյության
Ներկան է հսկում:
Խավարի ու լուսաբացին նայող պատուհանի միջև
Չկա և ո՛չ մի տարածություն…
Ճանապարհը
Հեռացող քայլերի
Հավերժ տեսությունն է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՄԻԼԱ

Сообщение:#4  Сообщение Harutin » 12 июн 2011, 14:28

ՈՒՐՎԱԿԱՆԸ

Ժամանակի ուրվականը
Կասկածների շուկայում
Պատմության բլեֆներն է ծախում:
Առավոտվա մայրամուտն եմ շնչում`
Իբրև մոտեցող Ապոկալիպսիս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 8


⇑ Наверх
⇓ Вниз