«Զարմանալի չէ, որ գիտելիքների մեծ քանակությունը, ի վիճակի չլինելով խելացի դարձնել մարդուն, հաճախ նրան դարձնում է փառամոլ և ամբարտավան»
«Մարդը մյուս բոլոր արարածներից տարբերվում է ծիծաղելու ընդունակությամբ»
«Լավ գիրքը մի նվեր է, որ հեղինակը կտակել է մարդկային ցեղին»
«Ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունը մարմնի համար»
«Համեստությունը ոչ միայն առաքինության զարդն է, այլև պահապանը»
«Նվազագույն չափով աղմկոտ, առավել համեստ բարեկամությունը հաճախ ամենաօգտակարն : Ուստի ես միշտ կգերադասեի զուսպ ընկերոջը չափից ավելի եռանդունից»
«Համոզվածությունն այն բանում, որ դու սիրված ես, մեղմացնում է բաժանման տառապանքները: Վերջին "մնաս բարովը" նույնսիկ կորցնում է իր դառնությունը, երբ նրանում դեռևս լսվում է սիրո արձագանքը»
«Առանց հավատարմության չի կարող լինել ոչ սեր, ոչ բարեկամություն, ոչ առաքինություն»
«Ամուսնությունն աչքի է ընկնում այն առանձնահատկությամբ, որ նրա հետ դադարում է երկրպագությունը կուռքին: Երբ տղամարդն ավելի մոտիկից է դիտում իր աստվածուուն, վերջինս վերստին դառնում է հասարակ կին»