СТАНЬ VIP

Ջոն Ռոկֆելլեր

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Ջոն Ռոկֆելլեր

Сообщение Narek Dallakyan » 07 апр 2014, 20:59

(63.2 кб) Просмотров: 827
Նյու Յորք նահանգի Ռիչֆորդ ագարակում 1839-ի հուլիսի 8-ին ծնվեց Ջոն Դեվիսոն Ռոքֆելլերը` աստվածավախ, խելացի, նպատակաուղղված ու աշխատասեր մի տղա: 1839-ին ընտանիքը տեղափոխվեց Քլիվլենդ: Իսկ երկու տարի անց Ջոնը տեղավորվեց «Հյու Թաթլ» ընկերությունում որպես գրագիր. ընկերությունը զբաղվում էր ծովային փոխադրումներով ու անշարժ գույքով:
Текст:
Նա հրաշալի ընդունակություններ ուներ մաթեմատիկայից, ինչի շնորհիվ էլ շուտով դարձավ ընկերության հաշվապահը: Արդեն 18 տարեկանում նա «Կլարկ ու Ռոչեսթր» առևտրի տան կրտսեր գործընկերներից էր: Մորիս Կլարկի առևտրի տունը զբաղվում էր հացահատիկի, խոտի ու մսի առևտրով: 1863-ին, երբ 24 տարեկան էր, գործընկերների հետ կառուցեց առաջին վերամշակման գործարանը: Այն Քլիվլենդից այնքան էլ հեռու չէր:

Շուտով ամուսնացավ Լորա Սփելմանի հետ, ում ճանաչում էր ուսանողական տարիներից: Լորան էլ ամուսնու նման աստվածավախ էր: Նա ուսուցչուհի էր ու պրակտիկ խելքով օժտված կին: Ռոքֆելլերն իր բարեկամ ու գործընկեր Հենրի Ֆլագռելի հետ կենտրոնացրեց նավթարդյունահանող ու նավթամշակող ձեռնարկությունները մեկ ընդհանուր տրեստի` «Ստանդարտ օյլի» մեջ: Այդ մրցակցությանը հակառակորդները չդիմացան: Նրանք երկու ելք ունեին. կա՛մ պետք է միանային Ռոքֆելլերին, կա՛մ էլ սնանկանային: Ընկերությունը ողջ Ամերիկայի նավթարդյունաբերության 95%-ի վրա վերահսկողություն ուներ:

1911-ին նրան հաջողվեց շրջանցել Շերմանի հակատրեստային օրենքը, որն ընդունվել էր 1890-ին: Այդ օրենքն ուղղված էր մոնոպոլիաների դեմ: Օրենքը հաջողվեց շրջանցել, սակայն «Ստանդարտ օյլ» տրեստը մասնատվեց 34 ընկերության: Ռոքֆելլերի անունը նույնացվում էր հարստության հետ: Նա Ամերիկայի մի քանի նահանգներում տներ ուներ, մի քանի վիլլաներ, հողատարածքներ, Նյու Ջերսիում` գոլֆի անձնական տարածք, բայց ամենից շատ սիրում էր Նյու Յորքի մերձակայքում գտնվող «Փոքանտիկո հիլլզ» վիլլան: Ռոքֆելլերն առատաձեռն գործարար էր, քրիստոնյա ու դրանով շատ էր հպարտանում. իր եկամտի 10%-ը տալիս էր եկեղեցուն:

1897-ին նա ավելի ու ավելի շատ է զբաղվում բարեգործությամբ, իսկ ընկերության կառավարումը վստահում է տաղանդավոր գործընկերներին: Նրա մասնակցությամբ 1892-ին հիմնվել է Չիկագոյի համալսարանը, 1901-ին` բժշկական ինստիտուտ, որն ավելի ուշ անվանվեց Ռոքֆելլերի անունով: Մեկ տարի անց նա կազմավորեց Հանրակրթության խորհուրդը: 1913-ին ստեղծեց «Ռոքֆելլեր» հիմնադրամը:

Ռոքֆելլերը մահացել է 1937-ի մայիսի 23-ին, 98 տարեկանում ու իր վախճանի պահին ավելի հայտնի էր որպես բարերար, քան որպես գործարար: Իր կյանքի ավարտին նա ավելի քան կես միլիարդ դոլար է բաժանել բարեգործական նպատակներով, չնայած դրան, միակ որդին` Ջոն Ռոքֆելլեր կրտսերը ժառանգեց 460 մլն դոլար: Կրտսեր Ռոքֆելլերը նույնպես հայտնի է բարեգործություններով: Նրա շնորհիվ է կառուցվել ՄԱԿ-ի գրասենյակը Նյու Յորքում, որի շինարարության համար նվիրաբերել է 9 մլն դոլար: Բացի այդ՝ նա Նյու Յորքում կառուցել է Ռոքֆելլեր արդյունաբերության կենտրոնը: Կրտսեր Ռոքֆելլերն իր 6 երեխաներին թողել է 240 մլն դոլար:
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Ջոն Ռոկֆելլեր

Сообщение Narek Dallakyan » 07 апр 2014, 21:01

«Բավարար չէ ճիշտ արարքներ գործել. ամենակարևորն այն է, որ հնարավորություն տաq մարդկանց իմանալու, որ դուք ճիշտ եք վարվել»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Ջոն Ռոկֆելլեր

Сообщение Narek Dallakyan » 07 апр 2014, 21:02

«Համառության շնորհիվ ցանկացած բանի` լինի դա սխալ, թե ճիշտ, վատը, թե լավը, կհասնեք»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Ջոն Ռոկֆելլեր

Сообщение Narek Dallakyan » 07 апр 2014, 21:02

«Ես երբեք չեմ գուշակել, թե ինչ կդառնամ այս կյանքում, բայց ես միշտ իմացել եմ, որ ծնվել եմ ինչ-որ մեծ բանի համար»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Ջոն Ռոկֆելլեր

Сообщение Narek Dallakyan » 07 апр 2014, 21:03

«Ես ավելի շուտ կընդունեմ աշխատանքի խանդավառ մարդու, քան նրան, ով գիտի ամեն ինչ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Ջոն Ռոկֆելլեր

Сообщение Narek Dallakyan » 07 апр 2014, 21:04

«Ես միշտ փորձել եմ ցանկացած անհաջողություն փոխակերպել հաջողության»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Ջոն Ռոկֆելլեր

Сообщение Narek Dallakyan » 07 апр 2014, 21:04

«Ձեր բարեկեցությունը կախված է ձեր սեփական որոշումներից»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Ջոն Ռոկֆելլեր

Сообщение Narek Dallakyan » 07 апр 2014, 21:05

«Մարդկանց հետ շփվելու ունակությունը ապրանք է, որը կարելի է գնել հենց նույն ձևով, ինչպես մենք գնում ենք շաքարը կամ սուրճը: Եվ ես կվճարեմ այդ ունակության համար ավելին, քան աշխարհի երեսին գտնվող ցանկացած այլ բանի համար»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз