Harutin » 19 июн 2011, 00:15
ՍԵՐ
Ուր նայում ես` ասեղ, դաշույն է սուրսայր
Կամ հայացքներ` ածելու պես սուր ու խեթ…
Լոկ դու եղար երաժշտություն մեզ համար,
Չխլացրին քեզ ո’չ կռիվ, ո’չ աղետ:
Արտ է այնտեղ, ուր շատ արյուն են ոթել,
Ոսկորներ են հիմքում անթիվ շենքերի…
Բայց դու երբեք պատկերդ չես աղարտել
Կռիվների, սպանդի մեջ վայրենի:
Քո դեմքն անթիվ դեմքերից է բաղկացած,
Քո աչքերը լի են լույսով աստղային,
Եվ ոնց առաջ, մենք դիրքերում ենք կեցած,
Որ քեզանից հեռու վանենք չարքերին:
Օ՜, մեզ հետ ես, Տե’ր, դու կրկին ու նորից,
Դեռ հաշվետու պիտի լինենք մի օր քեզ…
Ում տրված է, նա լավ գիտի. դու սեր ես,
Ու պարտադիր չէ բնավ քեզ դիպչել: