ԻՎԱՆ ՊԵՐԵՎԵՐԶԻՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԻՎԱՆ ՊԵՐԵՎԵՐԶԻՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 00:15

***
Չէի մտածում, թե կծերանամ
Ու լուռ կաղերսեմ մի օր երկնքին.
Տե’ր, այնպես չանես, որ երկար մնամ,
Շատ ապրեմ հանկարծ զավակներից իմ:

Բայց ահա, որպես ահավոր պայթյուն,
Ինձ անակնկալ փորձանքը զարկեց:
Ու կոկորդիս են խոսքերը մնում,
Սառցաքարեր են ասես սրտիս մեջ:

Հայացքս` մթնում, շուրթերս` դողում,
Խոնավանում են ձեռնափերը իմ:
Ջուրն ու կրակը ետևում են, Տե՜ր,
Ուժ տուր` դիմանամ նոր փորձանքներին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԻՎԱՆ ՊԵՐԵՎԵՐԶԻՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 00:16

ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Ես չնկատեցի`
Ոնց քամու հետ աշնան
Կեչու տերևները
Թռան, անհետացան:

Դու էլ, իմ բարեկա’մ,
Մրսած ու հողմահար,
Պաղ մշուշի գրկում
Կորչում ես գլխիվայր:

Ու գուցե քամին լոկ,
Ամենքի փոխարեն,
Նկատի, որ չկաս
Այս աշխարհում արդեն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԻՎԱՆ ՊԵՐԵՎԵՐԶԻՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 00:16

***
Ես այրեցի սևագրերն իմ բոլոր,
Հույսերը իմ շպրտեցի բոցի մեջ:
Կլանում էր հուրը էջերը հերթով,
Ասես մի ճոխ, ոսկե աշուն բռնկվեց:

Վառվում էին երկինքը, մոտն ու հեռուն,
Բոցավառվում էր աշխարհում ամեն բան,
Բոց բռնկվեց ահա և իմ աչքերում,
Կրակի մեջ և ձեռքերս մոխրացան:

Ես կրկնեցի ճակատագիրը հրի,
Խաղաղ, հանդարտ հանգա սառը հնոցում,
Սակայն մեկը ինձ աննկատ դուրս հանեց,
Այնպես, ինչպես լուցկու տո՜ւփն են բացում:

Լուռ նայեցի շուրջս. ինձ հետ մարդ չկար,
Մենակ էի, մեն-մենակ ողջ աշխարհում:
Այրվող մի բան, գեթ չնչին կայծ իսկ չկար.
Ինչ վառվում էր` միայն իմ մեջ էր վառվում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԻՎԱՆ ՊԵՐԵՎԵՐԶԻՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 00:16

***
Մեռել եմ ես: Այս աշխարհում ես չկամ.
Ո’չ աշխարհում, ո’չ դժոխքում, ո’չ այլուր:
Դրախտ նույնպես ճանապարհիս չգտա…
Ու մնում է ձայն տալ հոգուս` ու՞ր ես, ու՞ր:

Բայց կանչերն իմ նա այդպես էլ չլսեց,
Ու չգիտեմ` ինչպես պիտի որոշեմ`
Ի վերջո ու՞ր, որտե՞ղ հոգիս հայտնվեց,
Երբ ես մեռա, որ հետո նոր կյանք առնեմ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0