ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Сообщение:#1  Сообщение Harutin » 08 апр 2011, 20:39

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Husik Ara.jpg
Husik Ara.jpg (6.14 кб) Просмотров: 248
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Сообщение:#2  Сообщение Harutin » 08 апр 2011, 20:39

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՄԱՆ


Ե՞ՐԲ Է ԳՐՈՂԸ ԴԱԴԱՐՈՒՄ ԳՐԵԼ
Գուցե չափազանցված է, որ 20-րդ դարի երկրորդ կեսին մենք ավելի քիչ գրողներ կորցրինք՝ որպես ֆիզիկական գոյություն, քան վերջին 15 տարում՝ իբրև ստեղծագործող. ավարտվեցին՝ չհասցնելով գրական տեսանելի ճանապարհ անցնել: Սկիզբը ավարտին համընկավ, և ձայնը անարձագանք ճիչի պես աղավաղվեց, կորավ, այլևս չլսվեց առօրյա աղմուկի մեջ։ Հեղափոխությունն ու պատերազմը, տնտեսական ճգնաժամը հետագծով թողնում են մահ ու ավեր, կործանում, իսկ առջևում դեռ սերունդների խեղվող ճակատագրեր են։ Սակայն այդ ամենը ուղեկցվում է գրողի՝ բնության գեղեցիկը պահպանելու ներշնչանքի պոռթկումներով։ Գրականության մեջ, և առհասարակ արվեստում, ստեղծվում են նորանոր գլուխգործոցներ։ Մեծ ավերին փոխարինում է մեծ կառուցումը՝ նախ որպես հոգևոր շինություն, նոր հետո քարեղեն կառույց՝ կյանքի իմաստային կշիռը պահպանելու բնության օրինաչափությամբ։
Մեր պարագայում այլ եղավ։ 88-ի թավշե հեղափոխությունից, Արցախյան ազատամարտից ու զինադադարից հետո ստեղծվեցին մի քանի կցկտուր էջեր, որոնք անկարող էին արտացոլել ազգային զարթոնքը՝ պատերազմում տարած հաղթանակը, ձեռք բերած ազատությունն ու անկախությունը, սահմանադրություն ստեղծելու իրավունքը, եթե ոչ լիարժեք, գոնե արժանի կշռով։ Ինչ է՝ մերը չէ՞ր այդ զարթոնքն ու հաղթանակը, ազատությունն ու ինքնորոշումը, պատրաստ չէինք դրան, արդյո՞ք չնվաճեցինք։ Բայց չէ՞ որ երկար դարերի միջով էր անցել այդ օրը ունենալու մեր երազը։ Անտրամաբանական է։ Մենք անկարող էինք, որպես ստեղծագործություն ընդունել այն, ինչը տրվել էր մեզ ճիգ ու ջանքով։ Փոխարենը ունեցանք ստեղծագործող ուժի կորուստ՝ շարունակական, տևական, և գրական տարածքում առաջացան պարապ, դատարկ փոսեր։ Գրականությունն անկարող եղավ ժամանակի պատասխանը տալ, չկարողացավ մարսել, արյան մեջ լուծել։ Գրականությունը ժամանակից փոքր դուրս եկավ, և գրողը մնաց ստվերում՝ անտեսանելի։ Գրական ասպարեզից ոչ աննկատ ու հաջորդաբար հեռացան անուններ՝ ավագ, միջին և կրտսեր սերունդներից։ Պատճառները բազում են։ Սակայն մինչ պատճառաբանելը մեջբերենք բանաստեղծուհի, հոգեբան Սոնա Վանի վերլուծությունը, արևմտյան հոգեբանական որոշակի դպրոցի տեսանկյանով։
Սոնա Վան. «Միայն սենսացիայով, շոուով, ցնցող և կարճատև ոգևորության ու անճիգ հաճույքի հետևից գնացող հասարակության մեջ գործող գրողի տեսակը, ով այս պայմաններում պատրաստ չէ հոգևոր փոխզիջումների, կարող է թևաթափ լինել, կաթվածահար եղածի հիվանդագին զգացողությամբ։ Իր արարքի «անիմաստությունը», «անօգտակարաթյունը», «փնտրված չփնելու» զգացումը նրան կարող են տանջել գրիչ վերցնելու ֆիզիկական անկարողության աստիճան։ Այս պարագայում, նույնիսկ խիստ ոգևորության պահերին, նա պարզապես անզոր է կատարել գրելու ֆիզիկական ակտը, ինչպես հիվանդն է անզոր կաթվածահար ձեռքերով ծափ տալ։ Սա «գրողական բլոկի» լավագույն տարբերակն է, երբ գրողն ավելի հոգևոր ու բարոյական է, քան հասարակությունը։ Առավել ցավալի է, երբ գրողը հայտնվում է մի իրականության մեջ, ուր շարքային մարդու բարոյականությունը, գեղագիտությունը, ակնածանքը կյանքի ու մահվան հանդեպ, շատ ավելի բարձր են, քան իրենը։ Սա գրողի ջախջախված վիժակն է՝ գրողի մահը, ինչին սովորաբար հաջորդում է հասարակության տարանջատումն ու քայքայումը։ Աշխարհի մասշտաբով՝ ընդհանրապես և արդեն՝ նաև հայրենիքում, այս ձևը սկսել է գերակայել։ Արևմուտքը՝ ձևակերպումների այդ հանճարը, այս Երևույթը բնորոշող հոգեբանական նոր եզր է մշակել «Writers block» («գրողական բլոկ»)։ Սա վատ է, քանի որ երևույթի բժշկական սահմանումը կարծես թե բավարար է. այն որպես հիվանդություն, գրողին զրկում է երևույթի դեմ պայքարելու պատասխանատվությունից, նրան դարձնում անկար՝ տալով զոհի հոգեբանություն։ Ուղեղն ուսումնասիրող գիտությունը, իսկ հետո նաև հոգեվերլուծությունը, արդեն մտել են արվեստի բնագավառ»։
Նոր ժամանակներում, Երբ ինքնաբերաբար տեղի էր ունենամ արժեքների վերագնահատում, ավագ սերնդի գրողները չկարողացան սահմանագիծը հաղթահարել, շրջադարձ կատարելով, հայտնվել պատի այս կողմում։ Նրանք Սովետմիության գրողներն էին և չէին կարող արտացոլել անկախությանը։ Միջին սերունդը չէր կողմնորոշվում՝ ինչ գրով ներկայացնել ժամանակի վերելքն ու անկումը։ Շատերը մարդու ներքին և արտաքին աշխարհների ազատություններն ընկալեցին իբրև սեռական ազատություն և այդպես էլ անդրադարձրին գրականության մեջ՝ հաճախ այլասերումներով ու շեղումներով, փողոցային հայհոյանքներով ու արտաքնոցային պատկերներով, ինչը արևմուտքը վաղուց մարսել էր։ Մենք կայարանում քնած ուղևորի պես սկսեցինք վազել վաղուց հեռացած գնացքի ետևից։
Նոր՝ արդեն լուրջ հայտ ներկայացրած հեղինակները, իրար հաջորդելով կամ շարունակելով, ինչպես քեֆի վերջում սեղանից են հեռանում, գրողից դարձան «չգրող»։ Չէին կողմնորոշվում՝ ինչպես արտահայտել ժամանակը գրի ճանապարհով։ Անորոշության անդրադարձն ամլություն էր, սպառվածություն։ Իրականում գրողների մի մասն էլ «չգրողներ» էին. ընդամենը ձայնի արձագանքն էր, որ մարում էր օդում։ Տնտեսական ճգնաժամն ու ավերը շարունակվեցին իբրև գրական փլուզում։ Մենք պատրաստ չէինք մեզ տրված ազատությանը, քանի որ ազատությունը ներքին պատրաստվածաթյուն է, ոչ թե արտաքին ազդակ։
Սոնա Վան. «Որոշ գիտնականներ «գրողական բլոկն» անվանեցին «օրալ մազոխիզմ», որի ժամանակ գրողը լռությամբ տանջում է իր սեփական լեզուն։ Պրի-օդիպալ իրեն կաթից զրկած մոր հանդեպ ուղղված զայրույթի գրական ձև, որի ժամանակ գրողը չգրելու միջոցով նորից է ուզում քաղցած մնալ: Ուսումնասիրված է նան, որ «գրելու ակտը» և դրա ընդհատումը, շարժումը և էմոցիան իրար հետ կապող մեխանիզմը (Emotion and driye) գտնվում է ուղեղի ճակատային թմբի մեջ, որն էլ ղեկավարում է լեզվական կամ փիլիսոփայական վերլուծության կենտրոնը։ Այս թմբի ախտահարման հետևանքով կարող է «գրողական բլոկ» առաջանալ, նույնիսկ՝ աֆազիա, երբ մարդն անկարող է լեզվով հնչյուն արտաբերել: Սրանք չափազանցություններ են, իհարկե, և չկա արվեստագետ, որը ճշգրիտ չվկայի, որ ճշմարիտ արվեստն առավել հաճախ գալիս է մարմնից դուրս գտնվող մի այլ տարածքից, և մեխանիկական, զուտ գիտական լուծումն այս դեպքում շատ վնասակար կարող է դառնալ, անտեսելով չգրելու հիմնական պատճառները՝ տեսիլքի բացակայությունը, ալարկոտությանը, բանջարանոցային իներցիան, անհատականության պակասը, երևույթների հանդեպ վերաբերմունք չունենալը և այլն, և այլն։ Ի վերջո, գրելը դժվար գործ է, պահանջում է հոգևոր լարում, մտավոր և ֆիզիկական ճիգ ժամանակի, հույզերի վատնում։ Այս ամենի գիտակցումը երբեմն հեշտացնում է պարզապես գրել չցանկանալը»։
Մեր օրերի ժխտողական կեցվածքի թանձր ստվերը ծածկեց նաև գրականությունը։ Անակնկալ պարզվեց, որ այն պետք չէ ոչ ոքի, այն էլ մի երկրում, որը մեծագույն արժեքներ է որդեգրել՝ մարդկության երբեմի դավանած լավագույն արժեքները։ Գրողին թվաց, թե ինքը ավելորդ է, ժամանակավրեպ, մաշված ու դեն նետված։ Նախկին ժայռի արտացոլանքը փոշեհատիկն էր։ Սույնը անգիր օրենքի պես շրջանառվեց, երբ գրքերը փռվեցին գրախանութների առջև՝ ճամփեզրին, և գրեթե ձրի վաճառվեցին՝ նվեր տալու պես։ Մինչ այդ խիստ ընթերցասեր համարվող մեր ժողովուրդը ճամփեզրի գրքերը, նույնիսկ Աճառյանի «Հայոց լեզվի արմատական բառարանի» հատորները օգտագործեց որպես վառելիք։ Գիրը դարձավ անարժեք։ Գրողի վրա սկսեցին քմծիծաղել, որպես անօգուտ աշխատանքով զբաղվողի, և խորհուրդ տվեցիև այլ գործ գտնել։ Գրողը սկսեց թաքցնել իր գրող լինելը՝ ծիծաղելի վիճակի մեջ չընկնելու համար, ամոթ էր։ Հենց այդ ժամանակ էր, որ Վահրամ Մարտիրոսյանը գրեց «Մեռավ գրականությանը, կեցցե՛ գրականությունը» վերնագրով հոդվածը։
80-ականների Երկրորդ կեսին գրական ասպարեզում իրենց նորամուտը փոթորկուն կերպով նշած հեղինակները կասկածի տեղիք չէին տալիս, որ կարողություն ունեցող հերթափոխ է կանգնել շեմին, սակայն նրանք թողեցին գրականությունը՝ իրենց գործը ավարտած համարելով, որդեզրեցին պետական տարբեր պաշտոններ: Նրանցից ոմանք արդեն չէին ստեղծագործում, մյուսներն էլ ընդհանրապես անիմաստ էին համարում շարունակելը։ Նրանց համար նախապես ճանապարհ հարթել էին ավագ սերնդի ճանաչված հեղինակները։ Փաստորեն քաղաքականությունը կողոպտեց գրականությունը։ Այն պայթյունը, որը տեղի ունեցավ իրականության մեջ, չարձագանքվեց գրականության մեջ:
90-ականների երկրորդ կեսին գրականություն մտած հեղինակներից, որոնք նոր ժամանակի արժեքների կրողն էին՝ ազատության և անկախության զավակները, գրեթե ոչ մեկը նոր գրքով չի ներկայանում։ Նրանց գրական կենսագրությունը 2-3 տարի կամ մի քանի բուռն ամիսներ է ընդգրկում։ Նրանք, հավանաբար, իրենց թոքերը մեծ շնչառության համար չէին նախապատրաստել, տպագրվել, ունենալ առաջին գիրք, դառնալ ՀԳՄ անդամ, այսքանը նրանց բավ էր։
Սոնա Վան. «Կա նաև գենետիկ գրական ռիթմ, հանճարի որոշակի տեսակի ֆիզիոլոգիական ներքին ժամացույց, պատահական ու հիվանդագին թվացող, բայց իրականում ի վերուստ կանխատեսված թերապևտիկ լռություն։ Մալարմեն, որին կոչում էին «գրական Համլետ», հրապարակեց վաթսուն բանաստեղծություն՝ 36 տարվա ընթացքում։ Ռեմբոն դադարեց գրել 19 տարեկանում։ Մինչև 20 տարեկանը գրելուց հետո Պոլ Վալերին 20 տարի չգրեց և այդ ընթացքում ուսումնասիրեց «իր մտավոր գործընթացները», հետո վեց տարվա ընթացքում հրապարակեց երեք հատոր, որոնք նրան փառք բերեցին։ Այս սերունդը, երբ խոսում էր «գրելու դժվարության» մասին, այն չէր դիտում որպես մետաֆիզիկական կամ հոգեկան խնդիր: Նրանց կարծիքով, հիմնախևդիրը նախ և առաջ «լեզուն» էր և գրողի հիմնական նպատակը՝ ժառանգված կլիշեն՝ լեզվի սովորական-իմացական բնույթը ծակել-անցնելը, երևույթի զգայական իրական փորձառությանը դիպչելը: Նրանց կարծիքով, դրա համար անհրաժեշտ էր բժշկական նուրբ գործիք, մինչդեռ իրենց մուրճ էր տրվել։ Անվերջորեն գրականություն արտադրող գրողները՝ Վալտեր Սկոտ, Բալզակ, Դիկենս և ուրիշներ, ունեին գրելու որոշակի ժամեր, ինչպես բանվորն ունի աշխատաժամեր։
Անգիտությամբ կամ շահամոլությամբ ինչ-որ մեկին հմայելը՝ «գերհանճար» անվանելը, ևս գրողին կարող է դնել «հոգեբանական բլոկի» մեջ՝ խեղելով, գետնին քսելով նրա թևերը։ Վաղաժամ, սխալմամբ տրված մեծ մրցանակը, անժամանակ փառքը կարող են վերջնականապես թևաթափ անել գրողին»։
Ժամանակի և գրականության այս համառոտ վերլուծության փորձը, անշուշտ, խորը և ծավալուն ուսումնասիրության կարիք է զգում։
Գրողն իր ներսում ունի սպիտակ կետ՝ իր Աստվածը, ներշնչանքի զուլալ աղբյուրը։ Տաղանդը կամ հանճարը չէ՝ սպիտակ կետն է։ Կորցնելու դեպքում դադարում է գրել կամ գրածը պարզ երևում է, որ գորշ կետից ձգվող թել է։ Գրողը պարտավոր է պահպանել այդ սպիտակ կետը կյանքի ալեբախումներում։ Այն, ինչ պաշտամունք է չինովնիկի կամ քաղաքական գործչի համար, գրողի համար սատանա է։ Սակայն ճշմարիտ գրողը երբեք չի դադարում գրել, գիրը չի զոհաբերում պաշտոնին կամ փողին, հողին կպած հաճույքներին, չի կարող՝ անգամ մեծ ցանկության դեպքում։ Միշտ քայլում է երկնքում, դա նրա կյանքի իմաստն է։ Ամեն ինչ զոհաբերում է այդ վերին հաճույքին, քանի որ կմեռնի, եթե չգրի։
Իսկ իսկական գրողը պարզապես ուզում է դուրս գալ այդ վիճակից ու գրել։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз