ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Сообщение:#1  Сообщение Harutin » 05 окт 2010, 20:36

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Husik Ara.jpg
Husik Ara.jpg (6.14 кб) Просмотров: 1523
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Сообщение:#2  Сообщение Harutin » 05 окт 2010, 20:36

ԱՐԳԻՇՏԻԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՔԱՂԱՔԸ

Քաղաքի առավոտը


Առավոտ չի լինում
արվարձանի պաղ լճակի մեջ արևը թերխաշող մեր քաղաքում,
և օրվա առաջին ժամը շոգեբաղնիք կեսօրից է սկսվում.
հորանջում ենք ու փռշտում` մեր տեղերը, բե՞մ, թե՞ դահլիճ, ճշտելով:
Փողոցով ու այգիներում և ամենուր Աստծո որդին է շրջում,
մերթ հիվանդապահի կամ սանիտարի հագուստներով,
մերթ «Բժիշկներ առանց սահմանի» մարդասիրությամբ.
խաչակնքում ենք և օվսաննա կանչում, երբ անցնում է մեր կողքով:
Հերթական մանկան գլխին է ձեռքը դնում`
քաղաքի առավոտը նմանեցնելով նրան…
և արդեն զարմանալու չէ, որ նրա հաճախորդն են
անտեր ու դուրս մարդիկ` դեղակայուն ու անբուժելի,
հետնախորշերում ու դես ու դեն թափված:
Իսկ վերջում խոսք է ասում` նստած մոտիկ բլրին,
որտեղից տարին մեկ-երկու անգամ,
հատկապես ամռան գիշերներին, պորտաբաց քաղաքը ջազ է լսում.
հետո կարմիր խաչով թևկապն ու դեղորայքը փոխանցում է
սատանային, որ Շուռտված մականունով է քաղաքում հայտնի,
և ասում` «կհանդիպենք լուսաբացին», ու գնում է:
Իսկ մենք պարտադիր մեկ-երկու քաջալերող խոսք ենք նետում այդ շանորդուն,
և շուտ-շուտ ուտելուց զկրտալով` շտապեցնում.
«Հանկարծ չուշանաս, ուր որ է լույսը կբացվի»:
Լուսաբացին հանդիպում են Աստծո որդին ու սատանան,
և ձեռք սեղմում ամբողջացած օրվա համար` մոտիկ բլրի վրա,
հետո մինչև կեսօր, առանց խաղի ու անկեղծ, համոզում են իրար.
«Երկրպագիր ինձ, և այս քաղաքը, որ տեսնում ես, քոնը կլինի»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Сообщение:#3  Сообщение Harutin » 05 окт 2010, 20:37

Սիրո խոսք քաղաքին

Տարածությունը ամփոփվում է մեր աչքերի մեջ՝
և ժամանակը մեր կենսագրության չափով է դառնում.
մինչդեռ ծաղկատերև շղարշների տակ
փոթորկվում է մանրամասները անկորագիծ մարմնիդ`
որպես չգիտակցված գեղեցկությունը եկող ժամանակի.
վերադարձող քաղաք, արևավառ ու թխարյուն մուլատուհի,
և քեզ գիտենք մաս-մաս ու ամբողջական մերկություն:
Նախ մութուլույս մեր հիշողությունն է քո մեջ,
թափառական ու անտանիք գիշերները քնահարամ.
մենք երկար ենք փնտրել, մեր կորցրածի մեջ
քաղաքներ կան և շատ ժամանակ,
մինչև հասկացել ենք, որ գրկի մեջ արտասվելու աղջիկը դու ես,
զգացմունքների քաղաք, թխարյուն կրծքերով արևելուհի:
Մեր դիմանկարն ես խնամքով փայփայում`
չկորցնելով գիծն ու կորը, աղվամազն անգամ,
որոնց վաղուց մոռացել ենք մենք,
մեր միշտ երազն է քո մեջ,
որպես ապագայի հիշողություն,
որ ամեն անգամ ետ նայելիս գտնում ենք նորից:
Մենք քո պոետն ենք, դու ներշնչանքը մեր,
և Բաբելոնի սիրահարված զինվորի նման
ինչպես հազար ու էլի շատ տարի առաջ,
մեր խռովքն ենք բանաստեղծորեն գրում քո պատին,
որ ընթերցեն խոստովանությունն այդ
մյուս ու բոլոր հազար տարիներին.
«Երևանը մեծ քաղաք է,
բայց մենակ եմ ես, որովհետև դո՛ւ ինձ հետ չես»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Сообщение:#4  Сообщение Harutin » 05 окт 2010, 20:37

Քաղաք` 782 թվով գաղտնագրված

Օրենքների գրքի հին ու առաջին ձեռագրերում
տեսա քաղաք «782» թվով գաղտնագրված…
Հսկաների ժամանակն էր երկրի վրա,
իսկ երկնքում իշխում էին բազմաթիվ աստվածներ.
նախաստեղծ էր տոմարը և օրացույցում հաշվարկն էր ուրիշ:
Ընթերցումների նորագույն մեկնությամբ կարդում եմ ահա.
«Այս քաղաքը ես հոյակապ կառուցեցի,-
արքա աստվածային մեծության և նվաճված երկրների,-
սիրո ու արբունքի աղյուսներով շարեցի պատերը
և շրջանաձև պատեցի խաղաղության պարիսպներով.
քեզ, ձեռակերտ բուրմունք, հարդարեցի այնքան,
որքան քո գեղեցկության սահմանն էր թույլ տալիս:
Քո աշնան վերջին տերևը նկարեցի` սիզամարգին ընկած
և սահող ամպիդ ընթացքը դաջեցի ժայռին,
հավաստելով, թե իմ քաղաքում ոչինչ չի կորչում.
ես այսպես հրաշալի քեզ իմ շուրջը կառուցեցի»:
Բայց մինչև իրականությունն այդ արքայաբար գրված,
քո ժամանակը առասպելից է գալիս, քաղաք.
առեղծվածի ուրվապատկերով քո անվիճելի տեսքն է արտացոլվել
հին գրերում հիշատակված Մասիս կամ Արարատ լեռան հայելու մեջ:
Աշխարհը դեռ նոր էր սկսվում,
երբ ալեմորուս Նոյը առաջինը քեզ տեսավ երկրի վրա
ու տապանակիր լեռան թաց լանջից Աստծուն ավետեց.
- Երևա~ց, հող~ը երևաց,-
և այդ փրկության կանչն էլ հենց դարձավ քո անունը:
Քաղաք, դեռ ջրհեղեղի ջրերով մաքրված,
որ պիտի շնկշնկայիր որպես նախաստեղծ առավոտ.
բայց տոմարն է հիմա ուրիշ և օրացույցում այլ հաշվարկ է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Сообщение:#5  Сообщение Harutin » 05 окт 2010, 20:37

Դորիան Գրեյի դիմանկարը

Դու իմ Դորիան Գրեյն ես,
ես` քո դիմանկարը, քաղա՛ք.
տարիները խորշեր են թողնում ու կնճիռներ դեմքիս,
իսկ դու մնում ես միշտ նույնը ու ջահել:
Մեր մանկության բարի կախարդով հեքիաթն էինք մենք նկարում
նրբանցքներում ու այգիների ճեմուղիներին, հենց մարդկանց ոտքերի տակ,
մինչև պատանեկության մեր երազի ժամանակը եկավ
և այն սկսեցինք նկարել քո ձեռնահաս երկնքում.
մի ոսկե քաղաք էր, մի բարակ աղջիկ,
և մեր սիրտը` բերնեբերան սիրով լցված,
ու հանկարծ մի գիշեր հեքիաթի չար դևը գողացավ աղջկան:
Հետո դափդատարկ իջանք փողոց ու իրականություն,
ի~նչ հեշտ էր բռնվում պահը ու ամեն փախչող բան,
գարեջրի դատարկ շշերն էինք համբույրների հետ նետում գետը,
երիտասարդ, անհագ կյանքը շուրջօրյա էր ու անգիշեր:
Այդպես մեր սերերն էինք փափուկ օրորում` սիզամարգի կանաչին պառկած,
ու երբեմն էլ հիշում անցյալի երազը, որ ամպերի մեջ է քնել,
և աստղերի վրա ինքնագրեր թողնում
չար դևի գողացած աղջկա համար:
Քանի դեռ կա այս հեքիաթը` էլ մեր ի՞նչ ցավն է,
երբ հին մարդիկ ծեր ու հոգնած թնկթնկում են,
թե սա մեր քաղաքը չէ,
մերը մնաց երեսպատման սալիկների տակ
ու հիշողության սարդոստայնում է խճճվել.
համոզված էինք, որ ես ու դու համաչափ հասակով ենք բարձրանում
և իջնելու ենք նույն կորագծով` ձեռք-ձեռքի տված:
Հիմա, երբ ցնդել է տեսիլքը պոետական,
տարիները ծերություն են գծում քո տեսքով իմ դեմքին,
իսկ դու` իմ ոգին կրծքիդ տակ` մնում ես միշտ ջահել.
ես քո դիմանկարն եմ,
դու իմ Դորիան Գրեյը, քաղաք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Сообщение:#6  Сообщение Harutin » 05 окт 2010, 20:38

Էգ քաղաք

Քեզ ցողի սարսուռն է հարմար գալիս որպես հոմանիշ.
արթնանում ես հրեշտակ
և առավոտյան զանգերի կանչին հնազանդ,
մտնում եկեղեցի ու ձեռքդ սրտիդ դրած` պատարագ լսում
և Աստծո տեսքը աչքերիդ մեջ` դուրս գալիս փողոց,
մեղքերիդ թողություն տված, քաղաք:
Կեսօրից հետո քո աղոթատեղին սրճարանն է ,
ուր երկար բամբասում ես մի բաժակ սուրճի կամ կիտրոնով օղու շուրջ
և չարչրկված բախտդ երկար տալ ու առնելուց կորցրած`
մտնում ես այգի ու կիսախում նիրհով ճեմում`
կաթիլ-կաթիլ արտասվելով աչքերիդ մեջ պահած աստծուն:
Իրիկվա առաջին ժամերին անողորմ դիպուկահար ես.
զոհիդ ընտրում ես գրպանիդ մանրամասն հաշվարկով
և գործդ անում խնամված ու առանց պոչ թողնելու:
Հարցեր լուծող տղա ես` դռանը հաչող շան նման,
վնգստում ես ու վրա տալիս` քանի դեռ կապդ չեն ձգել:
Կեսգիշերից հետո` էլ ի՞նչ քաղաք, ի՜նչ հարազատ տուն,
«խաղ չկան» լխկած թշերիդ` հաստ վզով լակած իշխանություն ես,
գիշերային ակումբների առյուծ` թաթիդ տակ երկրագունդը ճզմող,
մինչև խաղատնից` առանց քոռ լումայի, խեղճ ու ողորմելի փախ կտաս:
Քո անինքնասեր քրոջ` Բաբելոնի արձագանքն ես, է՛գ քաղաք,
և մենք իրար հասկանում ենք գիշերային անբառ լեզվով.
լուսաբացին մոտ քո միակ ու աղոտ հույսը ես եմ մնում,
երբ հեկեկում ես պոետի վտիտ թևերի մեջ`
մարմնիդ վերջին փշրանքը վստահելով հենց նրա խղճին,
իսկ առավոտվա քո աստծուց անգամ հետք չի մնացել
արցունքիդ դառը կաթիլի մեջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Сообщение:#7  Сообщение Harutin » 05 окт 2010, 20:38

Արևելյան քաղաք

Արևելքի բարքերի մեջ մոլորված քաղաք, ինքնիշխան.
մերթ ընդ մերթ արթնանում թմբիրից, բաց կրքով հոմանուհի,
ցատկում ես բարակ ուսերիս և գազանի ճանկերդ խրում մաշկիս մեջ.
ո՞վ դարձրեց քեզ վայրի էգ, մեր թևերի վստահությամբ մեծացած աղջիկ:
Շնկշնկոց ես ու փայլ, գեղեցկություն դիմադարձ,
մարմարյա սալիկների ու զարդաքանդակ շղարշի տակ
ծեքծեքում ես ամենակին, աստղ ու կրքի խորհրդանիշ:
Անհայտից դուրս պրծած ձեռքեր,
որ չեն զգացել շունչդ և շոշափել ոգիդ թեկուզ մի պահ ու անցողիկ,
քեզ մերկացնում են` այնպես դատարկ ու սնամեջ,
մեր սիրուց ու քնքշանքից հեռու` մի օտար տանիքի տակ,
և հմայքդ լափլիզում փողոցի շան ախորժակով
ավաղ, քո այդ տեսքով, մոլորված քաղաք,
դաջվել ես մեր հայացքի շրջանակի մեջ որպես դաժան լուսանկար:
Կար մի ժամանակ, երբ մենք քո տղաներն էինք իսկական,
քեզ կերտել ենք սրտի խոսքով ու կրակով անկեզ.
մենք, որ միտք էինք, հպարտություն,
քո խիզախումն էինք և ազատության սահմանը` մեր արյունով գծած,
ավելորդ ենք այլևս և ստվերում ենք թպրտում:
Հիմա ուրիշ ժամանակ են ցույց տալիս սլաքները ժամացույցի,
և մենք` ապագայից ենք նայում այս վաղանցիկ ներկային
ու քո ճանապարհը պատրաստում դեպի մեզ եկող.
թեկուզ տրորված և ինչքան էլ լինես հատակի կին,
վեհությունդ քեզ կդարձնենք, արևելքում մոլորված քաղաք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Сообщение:#8  Сообщение Harutin » 05 окт 2010, 20:39

Մի՛ ուրացիր, քաղաք

- Ես քո եղբայրն եմ, քաղաք, ինձ իմ անունով կանչիր,-
ժամանակ չգտա հենց սկզբում խոստովանել քեզ.
քանի որ մեր արյան ու երազի մնացորդից
գույներ էինք ընտրում մեր հեղափոխության վերջին դրոշին,
և զենքը կիսում հացի փոխարեն,
երբ պատերազմ էր բոլոր խրամատներում.
հետո տունդարձի ճանապարհն էինք անվերջ փնտրում,
ուր կարծում էինք ջերմություն կգտնենք և տաք կերակուր:
Իսկ վաղը, երբ ագռավը սև կտարածվի իմ ամպած երկնքում,
քո մտահոգ ձեռքով կոպերս վերջին անգամ կիջեցնես
և մարմնիս ավերակը համր կտանես թևերիդ վրա
ու կամփոփես մոտիկ բլրալանջին` մյուս եղբայրներիդ կողքին:
Պարտքդ կատարած` կտրուկ կշրջվես սգո թափորին.
- Մեռավ եղբայրս,- կասես
ու մատով ցույց կտաս նրանց մեջ մեկին`
հավաստելով,- հիմա դու ես իմ եղբայրը,-
ու այնպես թեթև, անփույթ կքայլես դեպի տուն,
որ ասես կյանքս, քեզ մոտ ու արյունակից, չի էլ եղել:
- Ես քո եղբայրն եմ, քաղաք, ինձ մի մոռացիր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Сообщение:#9  Сообщение Harutin » 24 мар 2011, 22:30

Սաղմոս – 1

Տեր, մեղք է կարծես
ու խաբեության կրկնակի զեղում՝
այս խավարի մեջ լույսի պես մաքուր Անունը ՔՈ տալ։
Անգույն օրերն են,
ամբարիշտ հողի հափրացած պտուղ,
եւ մարդիկ՝ հոգնած, անհամությունից ձանձրացած արդեն։
Ես չեմ մեղանչել,
ինձ տրված խաչը կրել եմ մեջքով,
մեկնած բաժակին անկեղծ ասել եմ՝ ՔՈ Կամքը լինի.
սակայն մութի մեջ իմ տաք աչքերի գույնը հալածվում,
ու դառնանում է համը բերանիս։

Մահվան գամերով,
պարաններով գորշ սեղմում են անվերջ
եւ ստիպում են խտանալ մաղձով,
որ մեր քրքրված, մաշված ստվերը մնա մեզանից։
Մութի մեջ այս թաց՝ մի բուռ տաք լույսը դու ես մնում, Տեր.
անձրեւների պես այգի գույները շաղափիր հողին,
ու մատներդ դիր, ինչպես սպունգը՝ խավար ներառնող –
որ ես լույսի մեջ լույսի պես մաքուր Անունը ՔՈ տամ։
…Ու Լույս ես Դու, Տեր`
ներծծված արյան, սրտի ջերմությամբ.
այս խավարի մեջ
Քեզ հանկարծ ու միշտ կորցնելու ցավից
ես վախենում եմ լույսից էլ մաքուր Անունը ՔՈ տալ։
Շնորհ արա, Տեր,
ու շռայլորեն մոտեցիր Լույսին։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 5


⇑ Наверх
⇓ Вниз