ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՀՌԻՓՍԻՄԵ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#1  Сообщение Harutin » 03 окт 2010, 09:10

ՀՌԻՓՍԻՄԵ

Hripsime.jpg
Hripsime.jpg (8.48 кб) Просмотров: 313

Hripsime 1.jpg
Hripsime 1.jpg (6.16 кб) Просмотров: 252
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#2  Сообщение Harutin » 03 окт 2010, 09:11

ՇՆԵՐԸ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԵՋ

Տեսնես շները թափառաշրջիկ
Թագավոր ունե՞ն, պոետ, նկարիչ,
Ասպետավարի կարո՞ղ են ապրել,
Տեսնես ոհմակը ունի՞ Արարիչ...

Գիտե՞ն թե ով է սատանան անսեռ,
Կա՞ն մեղանչումներ, հեքիաթ ու հառաչ...
Իրենց ծնածին անուն տալի՞ս են,
Խոնա՞րհ են արդյոք տաճարի առաջ...

Գիտե՞ն ինչ բան է արծաթը, ոսկին,
Կարո՞ղ են ապրել ոչ շնավարի,
Ոհմակականչի քայլերգը ունե՞ն,
Թույլին սատա՞ր է ուղեկից արին...

Զորո՞ւ են արդյոք միասեր լինել,
Շները ունե՞ն թաղումի ծեսեր,
Հարսանիք կամ էլ գերեզմաններ թանկ,
Իրենց սևի մեջ գույներ չե՞ն տեսել...

Եթե ոչ, ապա գայլեր են, գայլեր...
Ձկնեղեն, ոսկոր չեմ նետի արդեն,
Ես իմ աջ ձեռքին հաճախ ասել եմ.
– Եղի՛ր բարեգութ, նրա՛նք էլ մարդ են...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#3  Сообщение Harutin » 03 окт 2010, 09:13

***
Չղջիկի պես քնատ գլխիվար եմ կախվել
Վայելքների ճյուղից, իմ նիրհը չի ներվում,
Այս կուրության համար մեղավոր է հոգիս,
Ինձ շղթայեց մութով, ինքը՝ մնաց վերում...

Չղջիկի պես ցած եմ ես գլխիվար նայում,
Ու չեմ լսում ոչինչ, համրություն է նաև,
Իմ սիրելու լիքը բաժակի մեջ ծով կա,
Ու կարող է այնտեղ մի ջրահարս պարել...

Ես խավարի ծովում ճյուղը գահ եմ արել,
Այս երկինքն էլ ունի արքայությունը իր,
Արցունք ու լույս, երբ որ խառնվում են իրար,
Նոր գույներ են ծնվում՝ կանաչ, դեղին, կարմիր...

Չղջիկի պես քնատ ես հոգով եմ տեսնում,
Թե ինչպես է մեռնում ջրահարսը անջուր,
Երբ դատարկված շիշը դառնում է մեծ խոռոչ,
Եվ բաժակի մութը անտես ձեռք է տանջող...

Փաթիլվում է մուժը, որպես խռովք ու ցավ,
Դառնում ծանր կշռույթ՝ ճերմակ, սառը, անձև,
Ինձ թվում է՝ ես այդ բաժակում եմ եղել...
Ալիքները ծովի իմ միջով են անցել...

Ջրահարսին ափսո՜ս, որ թռիչք էր նաև
Մինչև մահը նրա օրը հրաշք էր մի.
Ես ուզում եմ ճչալ.– Նայի՛ր, ոսկիդ կորավ...
Երբ սիրելիս դանդաղ դառնում է տաք քամի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#4  Сообщение Harutin » 03 окт 2010, 09:13

ՍՐԲԱՊԱՏԿԵՐ

Մայրս էլ չկա, որ ասի՝ Փիսո՛,
Ասի՝ աղջիկս, անզգույշ ես, խենթ...
Այդ բառերը իմ հուռութքներն էին,
Իր վերնաուխտին՝ նա տարավ իր հետ...

Հիմա նայում եմ ես մոխրամանին,
Ուր սիգարների պոչիկներն են կույր,
Նրանք բիբեր են, կոպերին՝ շրթներկ,
Ծխափոշու մեջ մահ կա ու համբույր...

Սիգարե բիբեր, մութը ծավալվող,
Գլխարկ է, քող է և շատ է դեղին,
Երբ ճերմակափայլ շապիկ լինի ինձ,
Կտեսնեմ լույսը մորս կանթեղի...

Կգնամ մոտը սանդուղք առ սանդուխք,
Ետ կտա մայրս հուռութքներս հին,
Նույն վերնաուխտի պահին՝ Տիրամա՛յր,
Տեսնես ի՞նչ կզգան աղջիկները իմ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#5  Сообщение Harutin » 03 окт 2010, 09:14

***
Էգ մեղուները քեզ չեն մոտենա,
Նրանք բառերը վզնոց չեն անում,
Կանաչ բոցերից մոխրանալ գիտեն,
Խավարից լույսի ծվեն են տանում...

Որձ մեղուները ինձ չեն մոտենա,
Փնտրում են հեքիաթ, անհոգություն, ճոճ,
Գլխապտույտի բժժանքների մեջ
Չեն որսա նրանք հառաչը կնոջ...

Քավարան հասանք, բայց նորից, դարձյալ,
Դրախտի միֆը, տե՛ս, խաբում է դեռ,
Այս թողությունից չեն փրկելու մեզ,
Ոչ մի ծույլ մեղու, ոչ մի կին թիթեռ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#6  Сообщение Harutin » 03 окт 2010, 09:14

ՀԱՅԱՍՏԱՆ

Երկի՛ր իմ գունատ, քեզ պետք չեն արդեն,
Իմ երգի ճերմակ վիրակապերը...
Դու ջահելացար, բայց քո արյան մեջ,
Դեռ պիտի ապրեն պապիս պապերը...

Աղքատանում եմ ես կամաց, անտես,
Դժվար է ապրել միշտ ծնկած, երկի՛ր,
Դո՛ւ էլ հարուստ չես, քո թռիչքը նոր
Իր բարձունքները դեռ պիտի հերքի...

Դու ինձ կորցրիր, ես էլ քեզ՝ երկի՛ր,
Մենք իրար նայող որբեր ենք երկու,
Խորթ մոր հայացքով մի՛ նայիր վրաս...
Դեռ որդիական սեր կա իմ երգում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#7  Сообщение Harutin » 03 окт 2010, 09:16

ԵՍ ԽԱԲՈՒՄ ԵՄ ԻՆՁ

Պոեզիա, ես քեզ հրաժեշտ տվի
Այն կնոջ նման, ով մնաց այրի,
Բայց սիրեցյալի թաղումը չեղավ,
Ում հոգին պիտի եղինջը այրի...

Փորձեցի ապրել մի քիչ էլ այսպես,
Թղթերը դարձան տապանաքարեր,
Փշածաղիկներ աճեցին շուրջը,
Մութը սեղանիս սկսեց պարել...

Պատրանքի հացը բարձրացավ երկինք,
Դարձա իրատես այն կինը տրտում,
Որ միշտ հղի է, հղի է, սակայն,
Ոչ երկունք ունի, ոչ էլ մկրտում...

Փրկություն չկա, փախուստ է քեզնից,
Չեմ ուզում ցանցկեն թիկնոցդ կրել...
Հերքում եմ հինը, նոր է ճամփան, բայց
Ուսապարկիս մեջ ես աղ չեմ դրել...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#8  Сообщение Harutin » 03 окт 2010, 09:16

***
Դերասան եմ ես, օրերն իմ վկա,
Վարագույր չկա, խաղը չունի վերջ
Իմ հուշարարի ձայնը չեմ լսում,
Ապրում է Վերին ապարանքի մեջ...

Իմ բեմը ունի չորս պատ ու մի դուռ,
Իսկ առաստաղը ճերմակ է, թղթից,
Քամիների դեմ ջութակ է, թմբուկ,
Կարող են ձայնել թռչունները ինձ...

Ծափեր չեն լինում, անծաղիկ խաղ է,
Իմ դերը մեկ-մեկ ես վատ եմ սերտում,
Տխրության պահին ծիծաղել գիտեմ,
Երբ քնել է պետք, մնում եմ արթուն...

Իմ նկարները տարբեր են ինձնից,
Արև, ինձ ծաղկե վարագույր կարիր...
Եվ դիր ճակատիս մի աստղե պսակ,
Երբ զգաս մոտ է ավարտը խաղի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#9  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:45

Օրը դառնում է թախիծ

Այս թախծի շալը ո՞վ նվիրեց ինձ,

Այսքան քամիներն ինչպե՞ս ներս մտան,

Իմ բազկաթոռը օրորոց դարձավ,

Դեղին գույն ունեն աչքերը մթան...



Խիտ վարագույրը ոչինչ չի ծածկում,

Պատերազմում են ծառերը չբեր,

Ամեն մի ճյուղը նիզակ է ու սուր,

Իսկ առաստաղիս նիրհում են ամպեր...



Ամենուր ծուխ է, տագնապ է, միրաժ,

Պատերը քիչ-քիչ դառնում են կեղեւ,

Իմ կանա՜չ, կանա՜չ միջուկը դեռ թաց

Ասում է. - Փորձիր քո սերը պեղել...



Գիտեմ, իր տանն է, իսկ հոգին` դրսում,

Եւ բազկաթոռը օրորոց է հին,

Պատերազմում են ծառերը անբերք,

Միրաժի մեջ է ու կին է քամին...



Երկու այր հիմա ապրում են իր մեջ

Սատանայի պես ու հրեշտակի,

Նա գիտի` մի օր կեղեւը ամուր

Հասուն նռան պես պիտի որ ճաքի...



Դուրս են թափվելու հատիկներ կարմիր,

Որպես գեղեցիկ մի հուլունքաշար,

Ես դեռ չգիտեմ` կկանգնե՞մ կողքին...

Թե՞ լինելու է իմ խաղը` դաժան...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#10  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:46

***
Ես մի ծիծաղող դիմակ ունեի,

Միշտ թարմ էր մնում շրթներկը նրա,

Հագնում էի ես, երբ մութը ծանր

Գալիս, իջնում էր ուսերիս վրա...



Իջնում էր տանու թռչունի նման

Կամ շնիկ դառնում` նինջը աչքերում,

Հետո գալիս էր ծանոթ մի ստվեր,

Ինձ արյան գույնի վարդեր էր բերում...



Բայց դիմակը իմ մաշվում էր ներսից,

Ու մի օր, մի օր դարձավ երկու կես,

Ես տեսա, ինչպես ծիծաղը մեռավ,

Աղբադույլի մեջ առանց ճիչ, անտես...



Մարդ էր ու չկա... Էլ դիմակ չունեմ,

Իսկ մեխը մնաց կենտ աչք ինձ նայող...

Ողորմի ասեմ մեռյալին այդ լույս...

Որ երբեք, երբեք չի դառնալու հող...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 8


⇑ Наверх
⇓ Вниз