ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՀՌԻՓՍԻՄԵ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#11  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:46

***
Պահարանիս մեջ տեղավորեցի

Տոնի հանդերձներ, որպես հնոտի,

Նրանք եղել են երկինքներ տանող

Ծիածանագույն կրծկալ ու գոտի...



Փակեցի դուռը առանց բանալու,

Ցած իջա բեմից, էլ արտիստ չեմ ես,

Ինձ են լուռ նայում` պիտակը վրան

Զույգ հողաթափեր շնիկների պես...



Վառ ծաղիկներով գլխարկս կանեմ

Լայնեզր զամբյուղ ծաղկունքի համար,

Ես մոմ եմ դարձել առանց այրումի,

Ներիր, ուղեկից, այծեղջյուր համառ...



Երկու կին իմ մեջ արտասվում են լուռ,

Մի նոր երկաթե դարպաս է իմ դեմ,

Մեկը ասում է. - դրախտը միֆ էր,

Երկրորդը գիտի` կա ուրիշ եդեմ։



Իսկ պահարանից դուրս է մնացել

Հագուստիս փեշը` թաշկինակ որպես,

Օծանելիքի բուրմունք է վրան,

Մի նոր աշխարհի բացիկ է կարծես...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#12  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:47

***
Հավատա, սերը կախարդանք չունի,

Չեմ ուզում կրել վզնոցներ ու օղ,

Շրջանակներում գույները մեռան,

Հեքիաթի անձավ մտնել չեմ կարող...



Հիմա ջութակ չեմ կամ շոյող քամի,

Ինձանից մնաց մի քայլող արձան,

Կափարիչ չունի զարդատուփը հին,

Իմ թանկ իրերը ապակիացան...



Փայլերից մնաց փշեր կակտուսի,

Կպչում եմ թե չէ` ծակոտում են ինձ,

Մի օր չեմ պահի գլխաշորիս մեջ,

Կնետեմ ծովը, որ հղկվեն նորից...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#13  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:49

***
Ես իմ նկարը կախեցի պատից.

Ժապավեն թվաց շրջանակը ինձ,

Աղջիկս ասաց. - Մամ, նման չէ քեզ,

Տղաս սարսռաց իմ քարացումից...



Մեխը պահում է կշիռս թեթեւ

Քո թելից, այո, ճոճվելու ես դու,

Սրբապատկերը խաչակնքեց ինձ...

Խնկի բուրմունքը ծավալվեց օդում...



Ես իմ նկարը կախեցի պատից,

Պատուհան արի երկնքի առաջ,

Կտավի ֆոնին նռներ են հասուն,

Որդան կարմիրը արյուն է սառած...



Նկարիչ Հենդոն, չգիտես ինչու,

«Անահիտ» կոչեց արարումը իր,

Միայն ես տեսա, թե ինչպես հանկարծ

Ճաքեցին բոլոր նռները կարմիր...



Իմ ջրհեղեղի պահերին իզուր

Մի ծեր աղավնու փոստատար արի,

Նա եկավ երկնոտ, առանց ձիթեճյուղ,

Կարծես պատառիկ լիներ խավարի։



Բոլորապտույտ գույներից հարուստ

Ես շատ եմ հոգնել, երկի՛նք, ա՛մպ ու հո՛ղ,

Քամիների դեմ չեմ ուզում մնալ

Միաոտ մի սունկ, տանիքը պահող...



Ես իմ նկարը` որպես հոգու խաչ,

Կախեցի պատից - իմ չորրորդ թեւեր,

Օազիսը իմ անապատացավ,

Երբ աստղալույսով մայրս գնաց վեր...



Ապրում է հիմա տիրույթում լույսի,

Մանուշակներով սպասում է ինձ,

Նկարիչ Հենդո, պոետին ասա,

Ես իմ նկարը կախել եմ պատից...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#14  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:49

* * *

Այո, պատերիս աստղեր կան, լուսին,

Աչքերի նման նայում են վերից,

Էլ ոչ Լիլիթ եմ եւ ոչ էլ Եվա,

Երեք տերեւը չի ծածկելու ինձ...



Անկշիռ եմ ես, մարմինս` չկա...

Երազի ծառից խաչս կախեցի

Եվ աչքակապս թաշկինակի պես,

Լույսը իմ շուրջը դառնում է խեցի...



Էլ Ադամ չկա, կավ էր, կավ դարձավ,

Եւ չեն ցավեցնում հայացքները չար...

Ես իմ մատները մոմեր եմ անում,

Երկնքից այն կողմ կա խաչ, կա տաճար...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#15  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:49

***
Այսօր ես` ես եմ, առանց շպարի,

Շաղախս միայն մերան չէ սիրո,

Փոթորիկներից հոգնել եմ, գիտե՞ք,

Հիմա կտավ եմ ծովը պատկերող...

Սանձերս շատ եմ տվել ես քամուն,

Փրփուրի վրա ապրել եմ նաեւ,

Զարմանքս չկա, կարող եմ արդեն

Ջրախեղդներին ձկան պես նայել...



Ես նուրբ չեմ, այո, այն մի շապիկ է,

Ատլաս, փայլփլուն, ծաղկունքը` վրան,

Հազար տեղով ես կարկատել եմ, բայց

Ներսից են աճում փշերը նրա...



Ես ինձ ասում եմ. - ափդ բաց արա,

Ինչ-որ ծովինն է, ետ տուր, թող տանի...

Օդից ճոճվում է խայծը կլորակ,

Նա չի դառնալու բախտի մատանի...



Դու հայելի ես` աղե երիզով,

Չես կոտրվելու որպես ապակի,

Ամեն ճեղքիդ մեջ արեւ կա ու մահ,

Իսկ շրջանակդ` նման է թագի...



Այսօր ես` ես եմ, առանց շպարի,

Իմ թախծի միջով թիավար եղեք,

Որ հասնեք սիրո արքայությանը...

Իսկ հույսի նավը չի կարող շեղվել...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#16  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:50

* * *

Բարեւ, մշուշ, ողջույն, անծայրածիր իմ ծով,

Լողազգեստ չէ հագիս, այլ ուխտվորի

հանդերձ,

Անապատս ոսկե փաթիլներ է ուզում,

Մի աղջնակ եկավ, կապոցներս քանդեց։



Ասաց` տեսնես ի՞նչ կա ամեն ծալքում,

տատիկ,

Ո՞ւր է շապիկը այն, վրան վարդ ու թիթեռ,

Հերակալները իմ, որ կրել եմ սիրով,

Շշնջացի միայն. - նրանք թռչում են

դեռ...



Մեկիկ-մեկիկ քանդեց ամեն կապ ու

հանգույց,

Արեւոտեց մի պահ թանգարանը իմ բաց,

Այն հայելին գտավ, որ նվիրեց տատս,

Երբ մարմնիս տոնին կարմիր գույնը

զնգաց...



Ասաց, - աղքատ ես դու, երբ գնում էր

արդեն,

Թռչնաթեւեր ուներ աղջնակը սիրուն,

Հետո նա ամպ դարձավ, հետո աստղիկ

մութի,

Հայտնությունից նրա` ես ինձ էլ չեմ սիրում։



Ես անոթ եմ հուշի, ապակեպատ խեցի,

Մի ցեց թիթեռ իջավ կապոցներիս վրա...

Եւ ինչ լավ էր, որ նա ուշացումով եկավ...

Աղջնակը քնքուշ չնկատեց նրան...



Սեւ է, սեւ է, սեւ է, գորշ է պարը, այո՛,

Շորն ու կոշիկը իմ սկսում են նեղել...

Ցեցը ասում է ինձ. - անցյալից եմ գալիս,

Ինչ-որ մի օր, տիկին, գանավոր եմ եղել...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#17  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:50

ԵՍ ԽԱԲՈՒՄ ԵՄ ԻՆՁ


Պոեզիա, ես քեզ հրաժեշտ տվի

Այն կնոջ նման, ով մնաց այրի,

Բայց սիրեցյալի թաղումը չեղավ,

Ում հոգին պիտի եղինջը այրի...



Փորձեցի ապրել մի քիչ էլ այսպես,

Թղթերը դարձան տապանաքարեր,

Փշածաղիկներ աճեցին շուրջը,

Մութը սեղանիս սկսեց պարել...



Պատրանքի հացը բարձրացավ երկինք,

Դարձա իրատես այն կինը տրտում,

Որ միշտ հղի է, հղի է, սակայն,

Ոչ երկունք ունի, ոչ էլ մկրտում...

Փրկություն չկա, փախուստ է քեզնից,

Չեմ ուզում ցանցկեն թիկնոցդ կրել...

Հերքում եմ հինը, նոր է ճամփան, բայց

Ուսապարկիս մեջ ես աղ չեմ դրել...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#18  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:51

* * *

Դերասան եմ ես, օրերն իմ վկա,

Վարագույր չկա, խաղը չունի վերջ

Իմ հուշարարի ձայնը չեմ լսում,

Ապրում է Վերին ապարանքի մեջ...



Իմ բեմը ունի չորս պատ ու մի դուռ,

Իսկ առաստաղը ճերմակ է, թղթից,

Քամիների դեմ ջութակ է, թմբուկ,

Կարող են ձայնել թռչունները ինձ...



Ծափեր չեն լինում, անծաղիկ խաղ է,

Իմ դերը մեկ-մեկ ես վատ եմ սերտում,

Տխրության պահին ծիծաղել գիտեմ,

Երբ քնել է պետք, մնում եմ արթուն...



Իմ նկարները տարբեր են ինձնից,

Արեւ, ինձ ծաղկե վարագույր կարիր...

Եւ դիր ճակատիս մի աստղե պսակ,

Երբ զգաս մոտ է ավարտը խաղի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՌԻՓՍԻՄԵ

Сообщение:#19  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:51

ԱՆԱՆՈՒՆ ՕՐ


Մի ագռավ թռավ ու ճչաց` կռռա՜.

Երկրորդը նույնպես հոխորտաց գահից,

Հաջորդը եկավ, դարձան երգչախումբ,

Օրը հարսնացավ, աչքերում` թախիծ...



Կգա մի ուրիշ ագռավ իր ճյուղից,

Նրանցն է մնում կապտածիրը, Տեր,

Աղավնիները էլ երկինք չունեն,

Խաղաղ, տնամերձ թռչուն են դարձել...



Սեւ թեւածափի արքայություն է,

Դեղձանիկ, զուր են ճիգերդ երգի,

Ագռավները դեռ ճտեր կհանեն,

Ամեն կռինչը քեզ պիտի հերքի...



Մեղեդին լռեց, չկա երգասաց,

Հեքիաթ է ուզում ամեն մի տերեւ,

Հսկա ծառերը շղթայվածի պես

Փախչել են ուզում ու նայում են վեր...



Ագռավաբոթ է, կռինչ է, սեւ գույն,

Օրը նման է անհույս հիվանդի...

Տեր, օգնիր՝ լինենք, մութը ծովացավ,

Հույսի ոչ մի նավ արդեն չունի թի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз