ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 12 июн 2011, 12:15

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Hrant Aleqsanyan.jpg
Hrant Aleqsanyan.jpg (7.32 кб) Просмотров: 410

Hrant Aleqsanyan 1.jpg
Hrant Aleqsanyan 1.jpg (7.96 кб) Просмотров: 316


Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Հրանտ Ալեքսանյանը ծնվել է 1961թ. , Արցախում:
Երեւանում ստացել է տեխնիկական բարձրագույն կրթություն:
1983 թվից զբաղվում է բացառապես գրական-լրագրողական գործունեությամբ:
Բանաստեղծական 10 գրքի հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանաբար լույս են տեսել ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, գերմաներեն, ուկրաիներեն:
Հայաստանի գրողների միության` Դ. Վարուժանի անվան մրցանակի դափնեկիր: «Գեղarm»,, գրական-գեղարվեստական, թարգմանական հանդեսի գլխավոր խմբագիր:
Բանաստեղծի հրատարակած գրքերը.
«Կենսադաշտ», - 1989թ. Երեւան
«Ամառն Ամարասում» - մանկական, 1990թ. Երեւան
«Խրախճանք»- 1991թ. Ստեփանակերտ
«Վարդի խռովություն» - 1994թ. Ստեփանակերտ
«Անկման սիմետրիան» - 1996թ. Երեւան
«Խորանարդներ նորին գերազանցությանը» - 1997թ. Ստեփանակերտ
«Եզրային ասացումներ» 1998թ. Թեհրան
«Լիալուսնի սարկոֆագ» - 2000թ. Բեյրութ
«Պայմանաասքեր haM ինտերգրքից» - 2003թ. Ստեփանակերտ
«Բանի բարիտոնը: Երկրի բարիտոնը» - 2007թ. Ստեփանակերտ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 12 июн 2011, 12:17

ԱՅՑԱԳԻՐ ԱՌ ԱՆՀՈՒՇ ԲԵՐԴ

Ըմբռնել Երկնքի ակնարկները և հույժ կասկածները Երկրի:
Ընդունել ծովերի շառաչը ահարկու
և լեռնաշղթաների գորովը կապտաճերմակ:
Տեսնել առանձնասենյակի հավատամտությունը
և հորիզոնների արցունքները պայծառ:
Հպվել հողի լուսնահար երազներին, նրանց խենթությանը
և կեսօրների բոցավառ հայելուն հպվել:
Սերտել մայր քաղաքի փիլիսոփայությունը
և սաղմոսները մրսկան սահմանների:-
Գրել անունները սիրո ու մահվան
և նոր` հեռանալ դեպի Անհուշ բերդ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 12 июн 2011, 12:18

ՉԻ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ ԹԱԽԻԾՍ
ՈՉ ՄԻ ԵՐԿՆՔՈՒՄ


Երկար անցում` մորմոքի սրտակուր թունելով,
վերջում ծիծաղ կա և լուսարձակ,
որ ավելորդ են արդեն:-
Հեռացող տարին թողլքված կին է ոխերիմ,
որ ուզում է վրիժառել քեզ … խոհեմաբար:-
Եվ մինչ կծնվեն նորելուկ բառերը ապաշխարանքի,
հուշի պայթյուններ կթնդան ամենուր,
նոր մուտանտներ ու համաճարակներ կսփռվեն անկանգ,
և դու մի այլ հոգու համար շոյանք չես գտնի,
և կասես խաղաղված իշխանի հեզությամբ.
□Չի տեղավորվում թախիծս ոչ մի երկնքում□:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 12 июн 2011, 12:18

***
Հավերժական դարձվածքն է մաղվում վերևներից –
ձյուն` ճերմակ անարատություն –
հրաշալի հեռանկար
ընկճախտի մեջ խեղված ժամանակի համար:-
Ամեն պահի մեջ իր հատիկն է թողել
ուրախության անխոնջ նախամայրը:-
Իսկ երկնքի ներքո սիրտը առավել ճշգրիտ է հիշում
ցավի պատկերները,
քան տեսաժապավենն է
դրոշմում ինչ-որ շարժ ու ֆիգուր:-
Երազը գլանի ձև ունի,
նրա միջով հոսում է կյանքը շառաչուն ջրի պես`
դեպի ճերմակ անդորրի հյուրասրահներ:-
Ուրախության տները առատ ծխում են
նաև ձմեռվա բարձրավանդակում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 12 июн 2011, 12:19

ԳԱՀԱՎԵԺ ԳՈԼՖՍՏՐԻՄ

Անցյալի խորզգա երկինքներից կրկին տեղում են
անձրևները ապրիլի փայլուն կողերի միջով –
կեսօրվա դեմքն են լիաբուռ պարզում բյուր կամեցողաց,
կանխատեսին ու օտարականին,
որպես ավետյաց գահավեժ Գոլֆստրիմ`
միակամ հոսում են երեկոյի ու գիշերվա մթին երազներով, ապա
ներշնչում հողին բերրիության նոր ասք ու առասպել,-

և վերստին անքուն ննջեցյալները
ներծծում են լռիկ ներգոյի մեջ իրենց
վերև սավառնած հոգիները` ջինջ ու ցողաթաթախ,
Երկրի խորքերից աղերսներ հղում անհիշաչար
առ լուսաշխարհ ու հեռավորաց…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 12 июн 2011, 12:20

***

Մի գլուխը լավ է,
երկուսը` մուտացիա,
երեքը` գլխափունջ տիրակալի համար:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 12 июн 2011, 12:20

***

Աբսուրդից առաջ,
աբսուրդից հետո,
աբսուրդի մեջ,-
և խիստ անաբսուրդ,
մի անհանգիստ Ոչինչ –
Սև անցքը տիեզերքի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 12 июн 2011, 12:21

***

Սիրեցյալի հետ երկարորեն պառկել
համաշխարհային սարդոստայնում, հետո
դուրս գալ յոթ որդու սաղմնավորմամբ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 12 июн 2011, 12:22

ԳՈՒՆԴՈՒԿԼՈՐ ՀԵՌԱՆԿԱՐ

Լուսինը` գունդ,
թախիծը` գունդ,
երկիրը` գունդ` գլխի նման`
կանաչ-կապույտ իր գլխարկով,
միտքը` խաղուն-ցատկոտուն գունդ,-
հանց բիլիարդի գնդակներ կուռ`
աստվածային հատու զարկից գլորվում են
դեպի անցքերն անհունների…
Կլոր ներկա,
կլոր միրաժ,
կլոր մեղք ու եռանկյունի` ես, դու, նա,-
արյան սպիտակ գնդիկներ հանց
հոսում են բաց երակներով ժամանակի…
Կլոր հոգի,
կլոր ոսկի,
կլոր աչքեր ամենատես,-
թռչկոտում են կյանքի կարմիր թավայի մեջ`
հանց վառոդի բուռ հատիկներ`
նետված Կլոր Երազից ներս…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 12 июн 2011, 12:24

ՃԱՆԱՉԵԼ

… խռովքի բծերն արևի,
երազը թթենու,
գերձայնային ,,Միգ,,-երի երամը խոյահար,
որ նշանակետեր է փնտրում ակամա,
ճանաչել գալարումը սահմանագծերի,
սպին խաղաղության, ցավը մայրուղիների –
փակ աչքերով անգամ,-
ճանաչել հայրենի հեքիաթները,
իմաստությունը լեռան, խաղաոճն աշխարհի,
ճանաչել խրատը կոլայդերի, լեզուն հանճարի
և սիրեցյալի շոյանքը հեռակա -
նիրհի մեջ անգամ,-
ճանաչել անհերքելին, տարածքը ալպյան,
նորահայտ բնօրինակները գաղտնադաշինքների -
հետազննել դրանք ստույգ բառերով,-

ճանաչել ոգու անկախությունը
և մրմունջները հինավուրց երկրի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз