СТАНЬ VIP
Ваш браузер блокирует рекламу, правильная работа сайта не гарантируется.
Your browser blocks ads, the correct operation of the site is not guaranteed.
Ձեր զննարկիչը (բրաուզերը) արգելափակում է գովազդը, կայքի ճիշտ աշխատանքը երաշխավորված չէ

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Сообщение:#11  Сообщение Harutin » 16 окт 2010, 11:07

ԳԱԼԱՐԱՓՈՂԵՐ

Ես հաշտ եմ արդեն իմ օրերի հետ,
Ու անցնող օրն իմ՝ հայացք է մի ջերմ.–
Լուսեղեն մի հոսք, լինելության գետ
Կյանքի ու մահվան ափերի միջև,

Թեթև սահանքներ, խաղաղ անցումներ
-Օրերի խորքից բարձրացող խուլ ցավ–
Իրականության այս խլյակն անձուկ
Հետքն է մի ահեղ ալեբախության,

Որ ես հանձնում եմ հորձանքին խաղաղ,
Այդ տարերքի մեջ թող լողա հոգին,
Ու երգի նման մի խուլ աղաղակ,
Որ ինձ է կանչում օրերի խորքից,

Մղում է խոսել՝ ասես անցյալից՝
Մղում է լսել կորուսյալ ձայներ –
Ու մոտենում է գալիքն անձկալի,
Ու հեռանում է անցյալը հավետ:

Ու երազային այդ հոսքերի մեջ,
Ու լինելության նինջի մեջ ներսույզ
Ես հավերժության միակ գերին եմ,
Ու նա մղում է սուզվել իմ ներսում –

Ու անսալ անցյալ խորունկ ձայներին,
Ու ինքնամոռաց տրվել այդ խոսքին –
Ինչպես առուներն - սկիզբ առնելիս –
Հանձնվել նրա լուսեղեն հոսքին,

Ու այդ լուսեղեն բխմանն համընթաց
Մեր հայացքների գետն է ընթանում –
Նրանն է ամեն ծնունդ ու հղացք,
Ու գոյությունը մեր համընդհանուր,

Հունդերն անհամար՝ սերմերից ելած,
Կենդանիներն ու հարաճուն մարդիկ –
Մենք բոլորս ենք միանում իրար
Տարրալուծվում ենք ջրերից անդին՝

Նոր ակունքներում լույս ու խավարի.
Ուր անդունդներն են մթին կայծակում՝
Այդ անապական եզերքն անառիկ,
Որ աշխարհներ է ոգում անհագուրդ,

Ընձյուղված գոյի խորխորատներում
Ծլարձակում է խոսքն` իբրև պատգամ,
Ու բարձրանում է լույսն արմատներով,
Ու նրա խորքում ննջող ապագան

Հասունանում է - իբրև խակ պտուղ,
Կամքի լեռներն են խոյանում հավերժ֊
Մահն է խոյանում գալարապտույտ,
Ու խորտակվում է կյանքը գահավեժ,

Ու երակներն են մեր շատրվանում,
Ու մեր կրքերն են կրկին ընդվզում,
Ու ժամանակն է է լուռ հանգրվանում
Երազների մեջ՝ իբրև մեծ խզում...

Սակայն դառնում են հունդերը բոլոր,
Ու կյանքը ահեղ հորձանք է տալիս,
Խուժելով կրկին մի նոր կենսոլորտ,
Ու այդ մղումը՝ հավերժ կենդանի

Կրկին ճամփա է գալիքում հարթում՝
ճանապարհներով այդ անհանգրվան,
Ու հոգիների բյուրավոր գաղթերն,
Ու խոյանքները մեր տարագրված

Դեպի անհայտն են թևում խուռներամ,
Դռներն են բախում կրկին հավերժի,
Ուր խորտակվում են և՛ խոհ, և՛ երազ,
Ուր խառնվում է սկիզբը վերջին:

Ու զտված ահեղ այդ խառնարանում
Իբրև գոյության թրթռուն հյուլե,
Մեր երամներն են տուն վերադառնում,
Ու երազները մեր՝ իբրև կույրեր

Լու՜յս են մուրում, որ կյանքը չմեռնի
Լույս ակունքների վրա են հեղվում,
Ու գոյանում է այդ թաղված սերմից
Կյանքի հղացքը այս հուզազեղուն-

Որն ունի հայացք ու սուզվող աչքեր,
Որ ծայր է առնում խորունկ ապրումից... –
Ո՛չ մի գոյություն չկա առանց քեզ,
Առանց քեզ ոչի՛նչ գոյություն չունի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Сообщение:#12  Сообщение Harutin » 16 окт 2010, 11:16

ՄԱՐԴ – ԱԿՆԹԱՐԹ

Ու անուղի են մտքերը աղոտ,
Ու ցաքուցրիվ, անկատար, ծվատ –
Անդեմ է թվում նա այս առավոտ
Նոր օրվա նման, որ դեռ չծնված,

Դեռ մարմին չառած – ձիրքն այդ արարման,
Սաղմն այդ գալիքի – դեռևս անսերմ –
Այսօր նշմարվող շղարշը վաղվա,
Այն խոսքի նման – որ դեռ չես ասել,

Այդ Մարդ-ակնթարթն – իբրև մի հյուլե –
Աշխարհների մեջ այս հյուլեական,
Ցոլքերն հավաքող մոգական բյուրեղ,
Այրող կիզակետ – երկնքից առկախ –

Ու երկրից կառչած մի ահեղ հանգույց,
Ու սիրտն արյունող անուղի կեռման,
Որ տրոփում է ու իսկույն քանդվում.–
Նրա հետքերն են էջերը ճերմակ,

Ու այս բառերի եզրագծերով,
Իբրև հարաշարժ մի ուրվապատկեր,
Դեռ կթափառի մեր հոգիներով՝
Հավիտյան մենակ, հավիտյան անկերպ

Մեծ մենությունն այդ – բնության ոգին,
Որի զգայուն զավակներն ենք մենք,
Ու հաղորդակից նրա մորմոքին,
Ու նրա առջև կանգնած մորեմերկ –

Երկրպագում ենք այրումին անկեզ
Ու այրվում դանդաղ նրա քուրայում –
Այս առավոտյան դիպել է նա քեզ,
Ունայնությունն է իր խորքից նայում,

Ու կապուտակ է աչքերը նրա,
Ու թափառում է հայացքը անէ,
Նրա հետ այսպես լուռ անէանալ,
Նրա հետ կրկին այսպես կյանք առնել.–

Ապրել լիուլի ու ամեն վայրկյան,
Ամեն ակնթարթ նոր կյանք սերմանել –
Մինչ մտորում ես դու թղթին հակված,
Նա հեռանում է անդարձ ու անհետ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Сообщение:#13  Сообщение Harutin » 16 окт 2010, 11:17

ԿՅԱՆՔ, ԴՈՒ ԶԳՈՒՄ ԵՍ ԻՆՁ...՚

Կյա՜նք` դու զգում ես ինձ, ես քոնն եմ հավետ,
Հետևում ես ինձ ծա ծակ քայլելիս,
Իմ ամեն պահը, իմ ամեն քայլը
Արտացոլում ես — իբրև հայելի:

Կենարար է քո շունչը հարակա,
Հիշատակներն է պահպանում նա սուրբ,
Զգում եմ շունչը քո խնամակալ
Ու նրա միջով գալիքն եմ տեսնում. —

Երգի նման է նա սկիզբ առնում —
Ամեն ինչ նուրբ է, ամեն ինչ բարակ,
Ու ճանապարհի թելն է երկարում,
Կյանքի պատումը հյուսվում է արագ:

Ու թանկ են դառնում ամեն բառ ու տող,
Ու բոլոր մարդիկ — մոտ ու հարազատ,
Խոր անցյալներում անհայտ մի քերթող
Գրի է առնում խոսքերն իմ ասված...

Կյա՜նք` — դու զգում ես ինձ, ապրում ինձանով,
Դու օդն ես մաքուր մի շնչառության,
Ինձ հարազատ է քո շունչը ծանոթ,
Ինձ հարազատ է խորհուրդն հարության,

Որ ծիլ է տալիս ու ձիգ բարձրանում
Անգամ խռովյալ օրերի միջից,
Գալիք կյանքերի խորունկ խանձարուր —
Տեսի՜լ իմ պայծառ ու հայա՜ցք իմ ջինջ:

Քոնն է գալիքի տենչանքը հավերժ,
Կյանքի կարոտը կանչում է հեռվում,
Երբ ես կորչում եմ հոծ բազմության մեջ,
ճանապարհների խաչուղիներում. —

Կյա՜նք, դու հոգի ես, կարոտ ես անհուն,
Որ այս քաղաքն է լցնում իրենով,
Իր մեջ առնելով կյանքերը հանուր,
Բոլորի հանդեպ անսահման ներող —

Շունչ տալով բոլոր մարող հարկերին
Ու ջերմացնելով տները խոնավ,
Երգերի նման հեղելով սերն իմ,
Որ խնկարկում է քեզ լուռ ու խոնարհ:

Քո ցոլքերն են լոկ սփոփում հոգուն,
Իմ սիրտն է խփում քո թաղանթի տակ,
Իսկ իմ մեջ քո խենթ սիրտն է տրովւամ,
Կյա՜նք, նրանց վերջին փորձության մի՜ տար:

Ահա դողում ես բառերի նման,
Երբ ես դիպչում եմ քո նուրբ թաղանթին,
Ասես իմ ներսում թաքնված մի մարդ
Այս պատմությունն է հասցնում ավարտին...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение