СТАНЬ VIP

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Сообщение Harutin » 02 окт 2010, 18:23

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Hrachya Sarukhan.jpg
Hrachya Sarukhan.jpg (27.84 кб) Просмотров: 3154

Hrachya Saruxan.jpg
Hrachya Saruxan.jpg (13.46 кб) Просмотров: 3235
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Сообщение Harutin » 02 окт 2010, 18:25

Ծառա եմ չգրված այն երգին...

Ինչքան էլ մտմտաս անթերի,
Բառերը սրինգ չեն կամ քնար.
Կցնդես՝ ու չես էլ պատկերի
Վաղորդյան գեղգեղանքն անհնար,–

Խորհում եմ կիսանինջ, և դարձյալ
Դայլայլ է, ճռվողյուն, ծլվլոց.
Սևեռուն սույլ ու կանչ, ո՜վ Բարձրյալ,–
Վեր կենամ ու բացեմ դուռս գոց...

Բաց անեմ փեղկեր ու վարագույր,
Զանց անեմ կերպարս կարկամած,
Ըմպելով ձայնառու գույն ու բույր՝
Դա՛րձ անեմ և ուշքի գամ կամաց...

Ու գրվի վերջապես. «Ո՜վ Բարձրյալ,
Ծառա եմ չգրված այն երգին,
Որ կուզեր վերստին ու դարձյալ
Կուտ գնալ թռչնաձայն համերգին»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Сообщение Harutin » 02 окт 2010, 18:25

***
«Ոչ մի օր առանց բանաստեղծության»...

Թե հանգրվանես այն կարգախոսում,
Չի՞ թոշնի, արդյոք, Ներդաշնակության
Եվ Գյուտի պսակն անկարգ քաոսում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Сообщение Harutin » 02 окт 2010, 18:25

***
Հիսուսի երկրորդ գալուստից առաջ
Սրա՞նք չէին հենց, որ պիտի գային
Եվ, իծամորուս դիմակներ առած,
Խոհաքննիչի դեր ստանային...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Сообщение Harutin » 02 окт 2010, 18:26

***
Մնացիր մեղսամած ու մենակ.
Հիշատակ Գործեր ես վաճառում,
Որ գոնե օրահաց ունենաք,
Ու էլի մոմ վառես տաճարում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Сообщение Harutin » 02 окт 2010, 18:27

Անհայտ պատում

Ըստ չավանդության անապատում մի
Անտեսանելի ուղտեր են խանչում
Եվ, ի հաստատումն Անհայտ պատումի,
Լլկված պոետին ուղտերեն կանչում

Ճգնավորների հայրենիքն իրենց
(Որ աշխարհական ոչինչ չսիրեց)՝

Ավագ դառնալու... ուղտի ականջում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Сообщение Harutin » 02 окт 2010, 18:28

Ի լուր և ի տես...

Հանուն քո գալիք Ամանորի ձյան,
Առանց անտեղի մարտիրոսության.

Խնդմնդա վհատ, որ ողջամիտ ես
Եվ տեղը տեղին դեռ շրջահայաց,
Քանզի շան նման էն գլխեն գիտես
(Տեղ-տեղ միամիտ էշ ես չնայած)՝

էդ չորուկ գլխիդ ինչեր կկիտես,
Ո՜վ թշվառական, ի լուր և ի տես,
Եվ ինչ կարժենա Խոսքդ խնայած,
Եթե խեղեփնաս թլոր խևի պես...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Сообщение Harutin » 02 окт 2010, 18:28

Հույժ հանգերգություՆ

Վաղեմի գրչեղբորս՝ Աղվան Վարդանյանին

Այս խորախորհուրդ իմ հասակում,
Երբ արթնությունը զերծ չէ քնից,
Եվ մտամերձ են զարթոնք ու նինջ,

Անմիտ է ամեն իմաստակում
Չիմաստավորել իմ վաստակում
Իմաստախնդիր ամենայն ինչ,

Զի այն եմ արել, ինչ ի վերուստ
Հար հաջորդել է շունչն Արարչի,
Եվ ամեն օրն իմ, մինչ ի կորուստ,
Գրագըտանքի գյուտով հարուստ
Հար աղոթել է-շուրջն Արարչի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Сообщение Harutin » 02 окт 2010, 18:29

Գրիգորի Սկովորոդա

Սիրով՝ Օլեքսանղր Բոժկոյին

Աշխարհն իմ կյանքում անկողմնակալ չէր.
Ինչքան չափսոսաց՝ այնքան չըմբռնեց...
Իմ կյանքն աշխարհում անկողնակալ չէր.
Աշխարհն ինծ որսաց, սակայն չբռնեց:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Сообщение Harutin » 02 окт 2010, 18:29

Կրկնավոր տենդ

Փրկվելով, իբր, վարանումից,
Երբ ճիգ եմ անում... ճամփա հիշել,
Խղճիս են խաչում, խարանում ինձ
Երազախռիվ ամեն գիշեր

Անցյալում անվերջ չկայացող
Վերադարձներս Հայրենի տուն,–

Շուկայակրոն-շուկայացող
Մղձավանջային հայրենիքում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ
    1, 2Вложения Harutin » 01 окт 2010, 20:38
    11 Комментарии
    825 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    01 окт 2010, 20:49
  • ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ
    1, 2Вложения Harutin » 16 окт 2010, 10:59
    12 Комментарии
    2506 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    16 окт 2010, 11:17

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 8

⇑ Наверх
⇓ Вниз