СТАНЬ VIP
Ваш браузер блокирует рекламу, правильная работа сайта не гарантируется.
Your browser blocks ads, the correct operation of the site is not guaranteed.
Ձեր զննարկիչը (բրաուզերը) արգելափակում է գովազդը, կայքի ճիշտ աշխատանքը երաշխավորված չէ

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Сообщение:#11  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:30

Կարոտի բարբառանք

Ծաղկածուփ ճղների միջև
Աստղերը ներկա են ամենուր.
Թվում է՝ երկնքից իջել,
Երկրային նեկտար են կամենում...

0՜ աստղեր մեղունե՛ր գիշերի,
Երբ Պոետ ձեր ծառան մեղրապահ
Փեթակն է արծարծում հուշերի
Ու ձեզ հետ վերհիշում է ապա,

Թե Սիրո ի՜նչ հրայրք է վառել
Մեղրը ձեր Պոեզիան շողշողուն,
Կարոտից ուզում է բարբառել.
- Տե՜ր Աստված, որտե՞ղ են սրտդողում
Հավիտյան դեռահաս ու ջահել
Իմ սերերն ինձանից հեռացած
(Ով նրանց մորմոք է պատճառել
Մոմի պես մորմոքվի կեռացած)...

Ծաղկածուփ ճղների միջև
Աստղերը ներկա են ամենուր.
Թվում է՝ երկնքից իջել,
Երկրային նեկտար են կամենում...

- Երանի՝ ում անսեր պատահել
Ու հիմա սիրում են վերացած
Հավիտյան դեռահաս ու ջահել
Իմ սերերն ինձանից հեռացած:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Сообщение:#12  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:30

Նարկիսոսյան հավակնություն

Ծաղկաթերթերն արդեն թափվում են ցած.
Ձյան պատրանք է անվերջ՝ ձյուն անձմեռ...
Ի՞նչ տեսք ունի, տեսնես, թաքուն կեցած
Արտաժամանակյա բուն Անձը մեր,

Որ նիրհում է, պոետ, մեր մահից էլ անդին,
Փառքերի մեջ հանուր անմահության,
Հղանալով ընդհուպ իր մշտարթուն անդրին՝
Պատրանքների երկրում ծաղկի ու ձյան:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Сообщение:#13  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:31

Ընտանեկան վկայագիր
Հորս հիշատակին

Եղրևանին ծաղկեց,– գրում եմ ես
Ու մտածում գուցե տնավարի
Քեզ յասաման ասեմ առաջվա պես,
Երբ զգլխիչ բույրդ ամեն տարի

Կարող էի փունջ-փունջ զոհաբերել
Իմ մոր համար, քրոջ, իմ թվացյալ յարի,
Բայց բնատուր երկչոտ ինձ չեմ դրսևորել–
Ոչ տանեցու նման, ոչ էլ սիրահարի...

Քույրս թոռնատեր է, մայրս չկա,
Կին, որդիներ ունեմ, Գիրք մի քանի...
Յասամանը ծաղկեց,– գրեմ իբրև վկա
Եվ արձանագրեմ, այ իմ եղրևանի,

Որ իմ որդիները՝ զուսպ թե սիրահամակ,
Փնջավորված ծաղկիդ երբեք մոտ չեն գալիս,
Ու կինս է միայն, որպես գարնան նամակ,
Տարբեր հասցեներով աչքալուսանք տալիս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Сообщение:#14  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:31

Գարնանային էքսպրոմտ

Թե բախտդ բերի ու հանդիպես,
Լաց եղիր, թեկուզ չհասկանաս՝
Ինչից են խոսում խուլ-համրի պես
Կծղած խոտերն ու խոտը կանաչ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Сообщение:#15  Сообщение Harutin » 28 мар 2011, 23:28

Ինչ տխուր է երեկոն

Հովհաննես Հարությունյանին



Ի՞նչ են ուզում, սե՛ր իմ, փողոցներն այս հիվանդ
Եւ իմ կարոտն այս մութ, անիրական:
Ի՞նչ է ուզում այսօր այս պատանին նիհար
Եւ թախծահամ մորմոքն այս իրական:

Եւ սրճատան շունն այս, որ մարմընով իր մերկ
Պտտվում է, քսվում իմ ոտքերին,
Եւ պարոնն այս` անհայտ մտորումով գունեղ,
Եւ Հիսուսը – խաչված իմ երգերին:

Ի՞նչ են ուզում, սե՛ր իմ, այս մայրերը ճերմակ,
Եւ քույրերն այս` խոշոր աչքերով թաց,-
Չէ՞ որ նրանք արդեն հագուստ ունեն, վերմակ,
Եւ սեր ունեն – քնքուշ ու խենթացած:

Եւ ինչո՞ւ են այսօր լուռ արտասվում սրանք-
Պոետներն այս – նստած սրճատնում…
Սե՜ր իմ, այսօրվանից քեզ տալիս եմ նրանց
Ու ոչ մեկից ոչինչ չե՛մ հարցնում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Сообщение:#16  Сообщение Harutin » 28 мар 2011, 23:28

ՈՒ մենություն, մենություն լուռ,
ՈՒ տաղտկալի մի ձանձրություն,
Մենության հետ գրկախառնված,
Ծիծաղում են ու քրքջում`
Լկտիաբար նայելով ինձ
Փողոցային էժանագին պոռնիկի պես,
Որոնց վրա նույնիսկ թքել չի ցանկանա
Երբեք կնոջ համ չտեսած տղամարդը:
Գժվում եմ ես , խելագարվում
Հենց նույն այդ ստոր պոռնիկների
Կազմակերպած մնջախաղից,
Որ դառնում է մնջախաղը իմ հոգեկան նժարների:
Իսկ կա° արդյոք գոնե մեկը,
Որ ապրում է մենության ու ձանձրույթի հետ
Հաշտ - համերաշխ
ՈՒ կնքում է պայմանագիր`
Մասնակցելով նրանց սարքած մութ դավերին.
Ես չեմ կարծում...
Իսկ թե նույնիսկ կան այդպիսիք,
Հապա դրանք տականքներ են ավելի ստոր,
Որոնց վրա նույնիսկ թքել չեն ցանկանում
Հենց իրենց իսկ դաշնակիցներ պոռնիկները:
Մի զարմացեք, կան այդպիսիք:
Թեև ինքս չեմ հավատում
ՈՒ չեմ ուզում հավատացնել,
Բայց այդպիսիք բնակվում են հենց մեր հոգում
ՈՒ խաղում են հենց մեր հոգու ամենազգաց կշեռքի հետ:
ՈՒ խաղում են այն նույն նժար - մնջախաղը,
Որ ավելի ճիշտ կլինի վերանվանենք ՊՈՌՆԿԱԽԱՂ:
Դե ուրեմն, ձեր այդ խաղի մասնակցության ցուցակներում
Իմ անվան մոտ մուգ թանաքով,
Ինչպես նաև` անջնջելի,
Դրեք հավերժ մի ԲԱՑԱԿԱ...
Քանզի խաղը դադարում է խաղ լինելուց,
Եթե խաղի մասնակիցը
Ստիպված է հարում խաղին:
ԵՎ բացի այդ`
Ես էլ արդեն խաղ չեմ խաղում,
Նամանավանդ` ՊՈՌՆԿԱԽԱՂ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение