ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:38

ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Hrachya Beyleryan.jpg
Hrachya Beyleryan.jpg (5.34 кб) Просмотров: 577
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:38

***

Հանգուցյալ մի հավք տանում է երկինք
Երկնակոս բացող իր թռչնաչուն:
Ոսկրածուծիս մեջ նույն սույլն է անկիրք
Զառամ կարոտներ, լուռ կլանչում:

Իրիկնամուտն է արձագանք շաղում
Փոշեամպի պես վարագույրի,-
Անդրենից ձգվող ճամփա նշողում
Ի սեր ննջեցյալ աստղաբույլի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:39

***
Քարը երկնքի ծանրությունն ունի.
Երկինքն ընկնում է, քարը` բարձրանում:
Մի անկարելի շունչ է կարծրանում
Արգելափակված ներսում անհունի:

Թե այստեղ էիր` որտե՞ղ ես հիմա.
Քնեցիր` հուշդ առևանգված է:
Շնչարգելության երախը բաց է,
Որ ստվերներ է որձկում ակամա:

Ուրվագծել են ու նկարել են
Ունայնությունը ՙստեղծագործ ջանքի՚:
Այլուրեք տանող ծիսամիջանցքի
Բերանը ծեփել-շարաքարել են:

Ուրվագծել են ու նկարել են
Մարած հուշերն ու ապրումները կեղծ-
Բուտաֆորային աստղերով հանդերձ,
Որ երկնասփյուռ շիրմաքարեր են:

Էլ ոչ մի կարոտ չի տանում անդին
Ու չի բռնկվում ոչ մի հիացում:
Աշխարհն այլևս խորթ է ու խրթին,
Հանց օտար լեզվով մի ներկայացում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:39

ԱՐԵՎԻ ԽԱՎԱՐՈՒՄ

Ունիմ և լույս պայծառ,
բայց խավարեալ է
Գրիգոր Տղա

Թույլ տուր` անցումի պահն իմ ընդունեմ.
Այս մենությանս Աստված է վկա:
Զի վկայողներ երկրային չունեմ-
Ամեն աստղի մեջ մի հանգուցյալ կա:

Ամեն աստղի մեջ`աստղ հանգուցյալ`
Երկնում երկնում է աստեղափոշի,
Եվ ագուցվում է մահը իմացյալ
Չիմացյալ մահվան հեռավոր հուշին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:40

ԹՌՉՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ

Բայց լույսի թևը կախվել է գույնից,
Եվ գույնն այդ` արյուն է ոթում…
Ա՛խ, թևաթափ է անկումը օդում,
Թևաթափ անկում է: Դույնից

Հետևում է թե` հարկ է զետեղել
Սպառվող թռիչքը զվարթուն
Այստե՜ղ: Կրակո՜ց: Էլ չիք փարատում.
Ո՞ր թևաբախյունը թաղենք,

Երբ յոթնագույն է արյունը կաթում,
Հրաբեր փետուրն է բյուրեղե…
Վերջնասլացքը հողն է ընդհատում,

Ուր այնքան արյուն ենք հեղել:
Լույսը բախվում է ու շաղված կարդում,
Թե` ինչպես անկյալներ պեղենք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:40

ՎԱՐԴԱՎԱՌ ԸՍՏ ԱՄՊԵՐԻ

Բանն Աստծո, որ մխում է շուրթերիդ մեջ
Պատառոտված սրտի հանգույն-
Անդենավա՞րդ, թե՞ հրաբորբ բացված վերք է…
Բանաստեղծ և մահկանացու,
Հույս ըմբոշխնիր խրախճարցունք
Մխիթարիչ վկայութամբ Սուրբ Մովսեսի Խորենացու-
Ըստ ամպերի` տերունական հրամանին սպասարկու,
Սպեղանի` քո շուրթերին, որ անբարբառ է դարձնում երգը-
Արևելքից` լուսատեսակ և հյուսիսից` ոսկեճաճանչ,
Թանձրակուտակ, փայլակնացայտ, որոտընդոստ,
Արգասաբաշխ ու ցողաբուխ առատությամբ
Հագեցնում են ներսուդրսի տիեզերքը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:41

***
Մլմլում է, որպես մոխիր, ձյունն առաջին,
Անթեղում է կայծե տրոփ կույր հառաչի.
Թող որ մութի թանձրաթավիշն ընդառաջի-
Արտացոլի այդ թառանչն ու` աստղ կոչի:

Շնչիդ հոգին հոգու շնչին թող ներաճի,
Աստղի սերմը ծիլ առաքի յոթնավճիռ.
Հաղթահարված կարոտախտը լուսնահաչի
Թչունի կույր թևաբախման թող վերաճի…

Աստղը, որ այս տեսանումի դուռն է թակում,
Երբ տրոփի վերջնառկայծումը իր միջի-
Հոգու մարմինը ընծայի մարմնիդ հոգուն
Եվ ձյուների մոխիրներում լուռ կսառչի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:41

ԵՐԱԶ

Անծին սպասումի սարսուռներում անձայն
Բուստե բլուրներով երեք նժույգ անցավ.
Բառեր էի բանում, անունս Հրաչյա,-
Մահ իմ կապուտաչյա:

Նրանց վրնջյունը անդունդին քարափե
Սահմռկած գույների ծիածանն իր կապեց,-
Մահ իմ կապուտաչյա:

Եվ բաշերը նրանց` ասես բիլ բոցի թագ,
Բայց ափսոս որ բոլոր դարպասներն էին փակ,-
Մահ իմ կապուտաչյա:

Հետո եղև այնպես, հետո այնպես եղև-
Վրնջյունն անթեղեց համբույրի խնկեղեգ,-
Մահ իմ կապուտաչյա:

Երբ համբույրն այդ հպվեց կենաց շիրմափոսիս,
Ելա մարմնիս նաշից, հանգույն Ղազարոսի,
Երբ անդենը կանչեց անունս` Հրաչյա,-
Մահ իմ կապուտաչյա:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:46

***
Ներս հեծկլտացող համր մեղեդի,-
անփույթ կեցվածքի հրճվանք ցաքուցիր:
Թե չպատահեր այն, ինչ անձանձիր
պատահել է ու պատահի պիտի…

Եվ ծովի խորքում մարջանե անձավ
կա: Թեփուկների թիթեռե սահանք
կազմած` մի վտառ այնտեղից անցավ
երկինք, ամպաջուր քիչ մի հոտոտեց
և ի հող նետեց թիչ ստվեր անձուկ
վտառը` դարձած հրեշտակաձուկ:-
Չէ՜ թե մարմնեղեն հրեշտակ դարձավ-
թևալողակով երկինքներ բացող,
կամ երկրի դեմքին` սոսկ ստվեր հածող,-
երկնաջրերում թողած մութ մի խոց-
ներս հեծկլտացող մեղեդի անձայն-
պսպղաթրթիռ վտառը դարձյալ
ծով վերադարձավ,
ձուլվեց-դարձավ ծով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:47

ՀԱՐՑՄՈՒՆՔ

Մարմնաերաշտս եթե վկայեմ
Քո առատության պարտեզում բերրի-
Ի՞նչ անթեղների կարոտով նայեմ
Աճյունափոշուն իմ կարոտների:

Կլինի՞ պահ մի, երբ այնքան լինեմ,
Որ կանթեղներիդ լույսի դեմ կենամ,
Առաքելաբար խոհս այպանեմ,
Քանց նորալուսին` ի լրում գնամ:

Կլինի՞` անդին վայրկյան մի հայեմ-
Քո անձրևների բավիղը մտած,
Որ արագունք են անդրենավայել
Եվ ըստ ընթացից տեսութեան մտաց:

Չարի ու բարու Պտղից հագենամ
Ու աստանդական Ոգու մեջ գոյեմ:
Բաշխի՜չ սերմերի, չէ՞ որ պիտո է,
Որ մե՜ր մեջ աճի պտուղը Կենաց:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 5


⇑ Наверх
⇓ Вниз