СТАНЬ VIP

ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Сообщение Harutin » 01 окт 2010, 20:48

ԵՐԿՈՒ ՓՐԿՎԱԾ ԲԵԿՈՐ` ԿՈՐԱԾ ՊՈԵՄԻՑ

(բեկոր առաջին)
Թեև կոպերիդ խեցեփեղկերի տակ պահ էիր տվել
իրահեղձ աստղեր,
բայց երբ անվերծանելի բևեռանշաններդ փորագրեցիր
չթրծված կավին մենության,
նախարարչական հուշերով լեցուն մի պտուտահողմ
փաթաթվեց ինքն իր պարանոցին
ու խեղդամահ եղավ…

(բեկոր երկրորդ)

Այդ ո՞ր վաղուցն էր, երբ դուրս բերեցիր ջրերից
մարմինդ` պատված թեփուկներով ու ջրիմուռներով,
որպես մի կնքած գանձանակ-
ներսում խցանված բառերի բեռով:
Երկնքի թորած օվկիանոսից
թափվում էր անձրևը մխիթարության,
լվանում եղջերվաթաղանթներն աչքերիդ
աղաջրերի շերտից դառնահամ:

Եվ առաջին բառն ասացիր աչոք:
Ի՞նչ հորիզոններ բացվեցին, որ իրենց անունն էին
փնտրում աչքերիցդ ներս,
երբ քո ընդերքում շարժվում էին
խուլուհամրակույր բառերը,
ինչպես պտուղը պտղաջրերում արգանդի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Сообщение Harutin » 01 окт 2010, 20:49

ԹԱՓՈՒՐ ՊԱՏՎԱՆԴԱՆՆԵՐ

Մենք անհուշ ենք հիմի, կորուսյալ ենք հիմի,
Որպես սողոմոնյան անապատի քամի:
Ո՞վ է զորու այսքան ունայնություն տանել,-
Թափուր պատվանդաններ:

Ձմռան մառախուղում, ուր պաղել է վաղուց
Հաչոցը շների` մութից ահաբեկված,
Պատվանդանից իջել անդրիներն հինավուրց-
Կույր քայլվածքով, ահա, ելել են մեր դիմաց:

Նրանք մուժն են ճեղքում ճակատներով քարե-
Նյութված, որպես հրեշ և կամ` քանց մարգարե,-
Մառախլահոս շամփրող միջանցքներում քամու
Սնամեջ գանգերով սառը սույլ են հանում…

… Ես քնեցի մի օր իմ հին մոլորակում,
Զարթնեցի եռաչափ երկրի ժամանակում:
Հիմա քանի՞ անգամ պիտի մտնեմ խոր քուն,
Որ արթնանամ նորից իմ հին մոլորակում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ
    1, 2Вложения Harutin » 02 окт 2010, 18:23
    15 Комментарии
    3527 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    28 мар 2011, 23:28
  • ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ
    1, 2Вложения Harutin » 16 окт 2010, 10:59
    12 Комментарии
    2506 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    16 окт 2010, 11:17

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 7

⇑ Наверх
⇓ Вниз