ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ

Сообщение:#21  Сообщение Հրաչուհի » 28 июл 2013, 14:01

Виктор Коноплев

ОДИНОЧЕСТВО

Молью побито, пылью покрыто
сердце мое.
Пастбище жизни пожухло
под солнцем палящим.
Горе надежде,
метнувшей в небо копьё.
Горе душе,
остающейся вечно незрячей.

Кто ты, мой друг,
кто скажет мне честно, прощай?
Кто ты мой враг,
протянувший упавшему руку?
Мне бы обнять вас,
но тянет прилипчивый рай.
Мне бы простить,
только ад хочет взять на поруки.
Аватара пользователя
Հրաչուհի (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ

Сообщение:#22  Сообщение Հրաչուհի » 28 июл 2013, 14:02

...գիտե՞ ս

Ոչ լուսաշող ժամերին,
Երբ խոնարհված երկնքից
Մութն է սաթով անձրևում՝
Հոգնա՜ ծ, քնատ աչքերին,
Կարոտ սիրտն է արբենում
Միայնության ձանձրույթից,
Ոտքեր առած դուրս փախչում
Կարոտախեղդ պատերից:

Ակնթարթն է կիսագիժ
Ժամանակներ ետ կանչում,
Քամու սանրած ճամփեքին
Կանթեղ հույսի կանգնեցնում,
Հուշ դարձած քույրերին
Կարոտ սրտի մեջ փակում,
Գիշերակաթ սպասման
Խարույկի հետ մլմլում:

Նելլի Ռումել
Аватара пользователя
Հրաչուհի (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ

Сообщение:#23  Сообщение Հրաչուհի » 28 июл 2013, 14:02

ՄԻՔԱՅԵԼ ՍԱՐԳԻՍ
ՄԻ ՕՐ....
Մի օր հավետ կհեռանամ սուտ խաղերից արատավոր,
Մի օր ինքս ինձ կդառնամ` հոգով աղքատ ու մեղավոր.
Այդ օրը թող խնջույք լինի` պատիվ իմ ուշ վերադարձի,
Եվ թող գինին խեղդի իր մեջ խռով հուշերս ցանուցիր...

Թող իմ դարձի լուսաբացին դեմքիս ոռնա քամին բռի,
Կրակ դառնա լույսն արևի և անցյալիս աղբը վառի.
Ես անհատնում համբերությամբ լուռ կխմեմ հեշտանքը սին,
Որ բխել է իմ վերքերի թունդ մրմուռից գազանային...

Գիտե՞ք՝ անվերջ, անհատնում է միշտ թվացել մեղքիս ուղին,
Գիտե՞ք՝ ապրել եմ ես անսանձ և ընթացել եմ զարտուղի....
Սակայն հավուր պատշաճության պիտի ես ինձ խոստովանեմ,
Որ դալկացած, անուժ թեկուզ` խաչս պետք է անխոս տանեմ...

Եթե մի օր վերադառնամ և չգտնեմ բարի հոգի,
Որ մայրաբար ընդունելով` ցաված վերքերս ամոքի,
Չեմ անիծի ու չեմ լինի ճակատագրից այդժամ խռով,
Քանզի գիտեմ` ե'ս եմ վատնել օրհնությունս մայրագորով...

....Մի օր հավետ ես կանիծեմ և աղոթքով կօրհնեմ մի օր,
Արցունքներս նե'րս կարտածեմ, կճառագեմ ժպիտ մի նոր,
Ունայնության քամու տարած` ետ կդառնամ ափերս հին...
Մի օր կրկի'ն կհավատամ իմ պատանի երազներին...

Մի օր իրո'ք կհեռանամ, որ ետ դառնամ կրկին մի օր...

© Միքայել Սարգիս, 10.2011
Аватара пользователя
Հրաչուհի (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ

Сообщение:#24  Сообщение Հրաչուհի » 28 июл 2013, 14:03

ԽՈՍՈՂ ՄԱՇԻԿՆԵՐ

Բալետապարի
Մաշիկները հին
Վաղուց են դաղում
Ստեղները հույզիս,
Ու հասկանում եմ՝
Մաշված եմ նույնքան,
Որքան որ իրենք.
Մեկ լռում են ու
Անշարժանում
Սև ստեղների
Թերի հնչյունում,
Մեկ՝ իրենց խառնում
Ճերմակները իմ,
Խելագար ճիչով
Ուժաթափ փռվում…
Եվ նրանց հոգնած
Դատարկության հետ
Հոգեհարթակիս
Կուտակված փոշին
Սև ու սպիտակ,
Ձիգ մեղեդուց է
Խոլաբար կախվում:
Հետո, երբ պարի
Ուշաթափությամբ
Արարի վերջում
Մեղկ խոնարհումով
Լացին է իջնում
Կարմիրը փեշի,
Ականջիս խեցում
Մի ձայն է հնչում՝
Աշխարհի ինչ որ
Հեռավոր բեմում
Ցավից կծկված
Իր մաշիկներում
Մի նոր Կարմեն է
Ուրախ մահանում…

05.06.13
ԱՐՈՒՍՅԱԿ
Аватара пользователя
Հրաչուհի (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ

Сообщение:#25  Сообщение Հրաչուհի » 28 июл 2013, 14:04

АБРИКОСОВЫЙ ПОЦЕЛУЙ
Виктор Коноплев
Как сладок абрикоса сок,
что на губах любимой!
Блаженства ароматный ток
в душе неизлечимой.

Пои, любимая, пои
меня лечебным соком.
Мне губы нежные твои
как "аллилуйя" Богу.
Аватара пользователя
Հրաչուհի (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ

Сообщение:#26  Сообщение Հրաչուհի » 28 июл 2013, 14:05

ՀՈԳԻՍ ՄԻ’ ԽՈՒԺԵՔ (Մտապնակից)

Մի’ խուժեք հոգիս կեղտոտ ոտքերով,
Լիքը թվացող ձեր գրպանների
Հատուկ ողորկված խոսքերի նյութով,
Հարցասիրության անդուլ մոլուցքով
Ու քաղցրաբառիկ, բայց ստաշաղախ
Խաբել ջանացող խոսքերի բոթով:
Մի’ շտապեք թվալ ինձ մեղմ ու բարի,
Ես այդ ամենին հե~շտ եմ հավատում,
Բայց երբ գտնում եմ ճիշտ բացահայտում
Փոքր այն բաժնի ձեր հսկա ստում,
Նույնքան հեշտորեն ըմբոստանում եմԲայց ձեր ստին եմ էլի հավատում:
Ու ողջ էությամբ դառնում եմ... ատո~ւմ:
Մի’ վառեք հոգուս լույսերը բոլոր,
Այդ լույսի ներքո հեշտ եմ նկատում
Ձեր դիմախաղի ջանքը ապարդյուն
Եվ ձեր ժպիտի բնական խաղից
Այդ լույսի ներքո հոգուս աչքերից
Ոչի~նչ, ցավոք, էլ չի վրիպում:
Մի’ խուժեք հոգիս կեղտոտ ոտքերով,
Դափ ու ծնծղայի դյութիչ նվագով,
Ես այդ ամենին հե~շտ եմ հավատում
Ու մոլորեցնող ձեր կախարդանքում
Ձեզ լուռ թողնում եմ ձեր ազնիվ ստում…

18.02.10
ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ
Аватара пользователя
Հրաչուհի (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ

Сообщение:#27  Сообщение Հրաչուհի » 28 июл 2013, 14:06

ՃԵՊԱՆԿԱՐ
30 августа 2012 г. в 14:41
Ձեռքիս ափի գոլ թմբիրից պոկվեց օրը.
Բա’ց է միշտ էլ ճանապարհը
Ապաշխարող հոգիների...

Ու մի երամ ճեպանկար թռչունների
Բույն է հյուսում երկնքո~վ մեկ,
Հսկա' մի բույն` կացարանը
Իմ կախովի աղոթքների:
Սև ու սպիտակ, գոլ թմբիրից ձեռքիս ափի
Ձգվում եմ ե’ս` հողմաղա~ցս ճեպանկար,
Ու թևերիս գիժ պտույտով
Ամեն անգամ աղոթքներից
Քերում եմ ու բերում եմ վար
Ճերմակ ամպին սևով թողած ճեպանկար`
Մի որբ թռչուն`իմ պես մենա~կ, իմ պես մոլա~ր,
Որ... չմրսի~, որ խաղաղվենք մենության մեջ մեր միասի~ն:

30.08.12

ԱՐՈւՍՅԱԿ
Аватара пользователя
Հրաչուհի (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ

Сообщение:#28  Сообщение Հրաչուհի » 28 июл 2013, 14:06

...գույնը կարոտի

Ահա' կարոտն իմ,
Տե՜ ս, էլ ինձ հետ չի,
Մորմոք է խեղդում բոսոր խռովքում,
Քաված մեղքերից քամում է գույներ
Ու պարապ էջեր անխռով ներկում:

Երկնի պես աննինջ,
Երկնի երանգով
Մեր լավագույնն է իր մեջ փայփայում,
Հավատի սերմերն առած իրենում`
Ուշ-վերադարձի ճամփան է հերկում:

Չէ' , նա քարից չի,
Նա' էլ մահ ունի,
Նա' էլ մեզ նման սեր ու հուշ ունի,
Բյուր անգամներ է խռովե՜ լ, մարել,
Սիրո աղոթքով կրկի' ն է հառնել:

Բայց էլ ի՜ մը չի ,
Ինձ չի' սրտակից,
Խռովք է ապրում ինձանի՜ ց, քեզնի՜ ց,
Անկախ ամենից` սպասում վրձնում,
Երկուսիս հյուսող կամուրջն է կապում:

Ահա' կարոտն իմ,
Երկուսինն է այն...
Ապրելու համար հոգի' է ուզում,
Տե՜ ս, այնպես տխուր, իմ ու քո հեռվում
Որբացած սեր է մենակ կաթոգնում:

Նելլի Ռումել
Аватара пользователя
Հրաչուհի (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ

Сообщение:#29  Сообщение Հրաչուհի » 28 июл 2013, 14:07

ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ (Մտապնակից)

Ամե~ն հայի հետ ե’ս եմ մահանում,
Ամե~ն ծնվողով նորացած` հառնում,
Ու հայրենիքիս գորշ քարը առնում`
Հենում եմ լեռան սարսուռ լանջերին,
Որ լեռս լե~ռ մնա, մանուկս դառնա
Լեռնապահ ազգիս հիմնարար մարտիկ,
Ու հողին խառնած քրտինքը ազգիս`
Անիծո’ւմ եմ այն արնախում ազգին,
Որը հայ լեզուն փորձում է բանտել
Ու խուսափում է կծիկը քանդել
Երկու պատմության խաչմերուկներում,
Քանզի քանդողը մինչև գերեզման
Էլ չո’ւնի ներում:
Ամե~ն հայի հետ ես եմ մահանում,
Ամե~ն ծնվողով նորացած` հառնում,
Խոնարհվում հողիս խորը վերքերին,
Քար ու ջրերին, ձոր ու վիհերին`
Հաշվեհարդարս սրո'վ չեմ լուծի,
Այլ մատենագի’ր, հզո’ր պատմությամբ,
Հարատևելու անխե'ղդ ձգտումով
Ու մշտաբարբառ հայ մկրտությամբ…
Ամե~ն հայի հետ ես եմ մահանում,
Ամե~ն ծնվողով նորացած` հառնում:

20.01.07
ԱՐՈւՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ
Аватара пользователя
Հրաչուհի (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ

Сообщение:#30  Сообщение Հրաչուհի » 28 июл 2013, 14:08

ԵՐԳ՝ ՍԻՐՈ ԵՎ ՑԱՎԻ

Սիրո ծաղկամանը ճաք է տվել,
Ցեցի որդը հասել երկնքին մով.
Արժեքները դարձան հարգո թվեր -
«Ամերիկյան կանաչ» ըմբռնումով:

Անուսները՝ վարքով ուսուցանող,
Առուծախի շահն են թվաբանում.
Ոչ սերմացու մնաց, ոչ՝ սերմանող -
Երևանից մինչև ծայր գավառում:

Մղկտում է ցավը արնոտ վերքի,
Սա ի՞նչ գործընթաց է անբնական.
Ախորժում են միայն ցոփ վայելքի -
Նոր այրերը՝ կալում տերունական:

Եվ իզուր չեն նաև ասեկսում,
Որ ափերին գողտրիկ հունականի.
Շքեղ դղյակներ են մեկեն բուսնում -
Որպես հայապատկան սեփականի:

... Սա՛ է -
Ազա՜տ, անկա՜խ երկիրը մեր,
Ուր ծաղկում են ոճեր եռամատի.
Ուր ապրում են՝ ջրով հաց ծամողներ,
Եվ կուշտ գայլեր՝ պատրաստ կռփամարտի:

Ու՞մ ինչ, թե կիսվել է ազգը հայի,
Թափառական դարձել ու գաղթական.
Դեմոկրատ խաղանք՝ Եվրոպայի -
Փնթի նիստուկացով... մեր ասիական...

Սիրո ծաղկամանը ճաք է տվել,
Ցեցի որդը հասել երկնքին մով.
Արժեքները դարձան հարգո թվեր -
«Ամերիկյան կանաչ» ըմբռնումով

Կարեն Աաքելյան
Аватара пользователя
Հրաչուհի (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз