СТАНЬ VIP

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 12 окт 2010, 18:11

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 12 окт 2010, 18:12

ԹՌՉՈՂ ՁՅՈՒՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ


Երկնքի կարասի տակը ծակվել էր: Ձյունը փաթիլներով չէր գալիս, այլ թիակի մեծությամբ, ու, երբ նայում էիր, թվում էր, թե Սուրբ լեռից շարվեշարան թռչող ձյուներ են գալիս, անհաշիվ ու անվերջանալի: Թռչող ձյուները չգիտեին, որ կնճռոտված գարուն է գալու, սպասող չունեցող գարուն, տնից գլխապատառ միլիոնավոր փաղչողների շարան... Բայց սպասող չունեցող գարունը եկավ...
Արշամը հազար անգամ ափեափ անցել էր փրփրաբաշ Եփրատը: Արփաչայն ի՞նչ էր, որ ծնկեց: Քարավանը քար կտրած սպասում էր: Արշամը հանձնվում էր ջրի հոսքին, սուզվում, բարձրանում: Խա՞ղ էր, թե՞ հոգու տառապանքի արտահոսք,քարավանն ինչպես ուզեց, այնպես էլ հասկացավ: Երբ ջրից ելավ ու ցանցառ թփերի ետևն անցավ, ոչ-ոք չնկատեց ծործորացող վշտի քամվող կաթիները: Ճամփաբաժան հայտնվեց, քարավանը դանդաղ հալվեց: Մաշված քարավանը տնքում էր: Ցնցոտիներից փոշի էր ելնում: Օրը դանդաղ արտաշեսվում էր: Կտուրներից ալարկոտ ծուխ էր ելնում: Ծխի մեջ հացի բույր չկար: Արփենիկ մարեն տխուր հոգոց արձակեց: Գյուղը կտուրներին հավաքած դիմավորեց: Կեսհացը ձեռքին մի դողդոջուն ծերուկ մոտեցավ: Արփին, որ բզկտում էր Աշխեն մորը, գրկից իջավ ու խլելով հացը, ազդակի քաղցրությամբ կուլ տվեց: Արցունքները գլուլ-գուլ շարվեցին ծերունու մազակալած երեսին:
- Բարով եկաք, քանի՞ հոգի եք:
- Վեց ընտանիք... տասը հոգի, այդքան մնացինք, քառասունից վեցը,- պատասխանեց Արշամը:
Աթարը օջախ դարձավ, ապա ծխաց, հետո բոցե լեզուները հաճելի տաքություն ցրելով տաքացրին գաղթականներին: Աննկատելի նրանք հենվեցին թոնրատան պատերին: Կիսաբերան հարցերը անպատասխան մնացին, շուրթերը մեղմորեն մոտեցան և վառվող ճրագներին զգաստություն հաղորդելով, հեռացան:
Ադամալույսը եկավ առանց աքլորականչի: Վեց ընտանիքի վերջինշառավիղներն ու գյուղըարթնանում էին: Արշամը փաթոթից հանեց ճյուղը և իջեցրեց ջրով լիքը գռի հատակը: Սիրահարված աքլորներն առավոտը ավետեցին այն ժամանակ միայն, երբ լուսատուի ջերմացնող շողերը հպարտ կակարդները տաքացրին: Արթնացած գյուղը շվարած նայեց կիսաքանդ տանը և, շրջելով դատարկ կճուճները, աղերսող աչքերը արարչաբույն երկնակամարին հառեց: Վեց ընտանիք գեհենից ապահով առաջին լուսաբացն ապրեց:
Արփենիկ մարեն թեթև ձգեց Արշամի ուսը: Բաց աչքերով քնած ամուսինը գլուխը հենեց երկարված ձեռքին:
-Արշամ, Աբրահամ թոռնիկը ոչտե՞ղ մնաց...:
-Սուս, սուս, մի խոսե...:
-Ախր...:
Մի նվաղուն ձայն պոկվեց պառավող շուրթերից: Արշամը ձեռքով փակեց հաջորդող բառի ճամփան:
-Անիի ավերակների մոտ լսեցի՞ր իմ գոռոցը:
-Հա...: Պարիսպներին պահ տվեի Աբրահամին...:
-Այն փաթոցն ի՞նչ էր...:
-Փշատենու աչքաշատ ճյուղ...:
-Ճյո՞ւղ...:
-Նա իր բույրով մեր տառապանքը կմեռցնի...:
Բացող օրվա հետ վիճող Արշամը, արթուն տվայտանքն ամբարելով հոգում և զսպելով վշտի խելագար ցնցումները, աչքերը հառեց Աղասար որդուն: Իրար ագուցված լույսերը թմրած բիբերը ծակոտելով, աղաչուն աչքերից սակայն չկարողացան հեռացնել մերկ գաղտնիքը: Ահագնացող տագնապը իր գիրկն առավ հեծող մարմինը: Չորացած լեզուն մորմոքուն տխրություն ապրելով, նվվում էր: Կարծես տաք մահն էր այցի գալիս: Արշամը մի պահ սարսռաց, ապա դեմքից հեռացնելով լցված գորշ ստվերները, սուզվեց որդու փակ աչքերի հայացքի մեջ: Աղասարի կոպերը իրարից դանդաղ հեռացան: Ամոք ու անգայթ հայացքը շրջվեց, շրջվեց և դեմ առավ հոր աղճատված դեմքին: Արշամը խոր կսկիծ ապրելով, մուլուլ քայլերով դուրս եկավ: Վառվող գիշերվանից մի ափ փայլ էր մնացել սարի թիկունքում: Աստղակաթ ապրող երկինքը սիրահարվածի գգվանքով փարվել էր երկարվող շողերին և երկունքվում էր: Լեռան ճերմակ կուրծքը փայլում էր առավոտացող հրճվանքի մեջ: Իր բաժին փորձությունը ծալակած Արշամը հույսի գոտին էր ամրացնում դողացող մեջքին: Բիլ երկինքը բաց աչքով նայում էր Արշամի հոգու և մարմնի մենամարտին: Զեղուն տառապանքը կծկում էր փոթորկուն տենդ ապրող մարդուն:
Խուլ քարերը, արձագանքելով հոգոցը, շվարեցին: Թալկադեմ Արշամը հենցեց տնքացող քարերին: Նրա խոնջացած հոգին ծվանգներով էր լցվում: Աղասար որդու խոսուն աչքերը կարծես կանգնեցին սրտի դեմ: Արշամը դեմքի վրա զգում էր որդու շիկնած շնչառությունը: Կորստի ղողանջների մեջ մի անհույս բառ թպրտաց` «Որդիս...»: Այրող կրակները նորից ծփացին: Ակնթարթում ծնված կարկատված հույսը, խելագար քամու բերանն ընկած մշուշի ծվենի պես, հանգավ լեռան կրծքին: Երկնքի կապույտ զգեստը փռվեց երկրի վրա և քամելով քղանցքները` կաթկթացող պաղ հետքեր թողեց: Ապա պաղությունը դանդաղ հալվեց: Աչքերի անկյուններում կուտտակվող կաթիլների մեջ արևի մի պտղունց ժպիտը լցվեց: Ձեռքի տաք հպում զգաց Արշամը, ապա ուսին իջած գլուխ: Խեղճացած հավատը կենդանացավ: «Հայրիկ…»: Արշամը զարհուրեց, շուրթերը գոցվեցին:Քմահաճ քամին հույսի համբույրներ սերեց: Աչքերի խամրած փայլը, զարթնած ծաղիկներին կպնելով, չծերացող կամքի մեջ նոր առավոտներ լցրեց:
-Որդիս, ես քեզ խաբել եմ...:
-Հայրիկ, դու ինձ սովորեցրիր տառապանքի մեջ կանաչ հույս գտնել:
-Ուրեմն հաղթե՞լ ես...:
-Այո...:
-Մենք մեր ապրելով պետք է ապրեցնենք նրանց...:
Գյուղից դուրս, բլրակի լանջին, օր-օրի բարձրանում էին նոր տան պատերը: Նայելով ծերացող հորը, Աղասարը վարակվում էր նրա համառությամբ: Որդուն այնպես էր թվում, թե հայրը յուրաքանչյուր քարը օրհնանքով է դնում: Իսկ օրավարտին, հոգնած մեջքը հենելով պատին, Արշամը թափառ հայացքով շրջում էր երկնքում, ժպտում պեծպեծող աստղերին: Որդին այդ ծանր վայրկյանին հեռանում էր հորից, և իրարից անկախ ընկնելով հուշերի մորմոքների մեջ, արթուն տառապանքի գերի, հուշիկ քայլերով հասնում էին կիսավեր այն հյուղակը, ուր դողդողացող շուրթերով մայրն աղոթք էր մրմնջում:
Երբ պատերը տանիք ունեցան, իսկ բակում մեղմորեն օրորվեցին նորատունկ շիվերը, հրճվանքից արբած Արշամը բարձրաձայն հրավերք կարդաց: Ամբողջ գյուղը լցվեց բակ:
-Շնորհակալ եմ,- խոսեց Արշամը,- այս ծառերը, ձեր բարության պտուղներով կծանրանան, առաջին բերքը բոլորինս կլինի...:
Ապա լռեց և սպասող հայացքների ուղղությամբ դանդաղ մոտեցավ փոքրիկ հողաթմբից դուրս ցցված շիվին: Ծնկեց, համբուրեց բաց աչքերը, ուղղվեց. «Էրգրից եմ բերել... փշատենի է, իմ կորցրած հայրենիքի բույրը կցրի ու վառ կպահի նահատակների հուշը...»:
Արշամը նորից ծնկեց և դողդողացող ձեռքերով այնպես շոյեց փոքրիկ ճյուղը, որ կարծես առաջնեկի բարուրն էր գրկում: Մի տաք հոգոց խառնվեց բացվող օրվա ժպիտին: Օրը մի պահ մռայլվեց, ապա հետզհետե կայտառացավ:
Ու երբ ջահել գիշերը լռեց, Արշամը տաք հայացքով որդուն նայեց: Աղասարը հանկարծակի չեկավ: Գիտեր, որ օրերից մի օր ծնվելու է այդ հայացքը:
-Թող քո կամքը լինի, հայր...
Որբացած Նարեի տասնութ տարին Արշամի տանը բոլորվեց: Արշամը երկու հոգս ուներ` փշատենին և Նարեն: Եթե փշատենու քաղցր բույրին կարոտած հոգին ամեն վայրկյան ձգվում էր նորածիլ ճյուղերին, ապա Նարեի քայլվածքում օր օրի նշմարվող փոփոխություններ այնպիսի ջերմություն էին լցնում սիրտը, որ պապանձված լեզուն ուրախ երգով էր ապրում: Ու մի օր էլ, երբ դույլերն ավելի ծանրացած էին կախվել Նարեի ձեռքերից, ու երբ լսվեց այնքան սպասված բարակ տնքոցը, Արշամի աչքերը խելագար փառով պատվեցին, ոտքերն այնպիսի ուժով լցվեցին, որ կարծես թռչում էին: Զգաստացավ այն ժամանակ, երբ հասել էր գռին` «Աղջիկս, էլ չգաս ջրի...»: Կաս կարմիր կտրած Նարեն թոնրատուն փախավ: Արփենիկը տեսնելով շփոթված հարսին, ընդառաջ եկավ: «Վախեցեր ես...»: Չխոսկան լեզուն խոսեց: «ՉԷ, մարե...» ու ավելի շառագունեցին այտերը: Արփենիկը գրկեց Նարեի մեջքը և, չկարողանալով զսպել հուզմունքը, դուրս վազեց:
Արշամը փաթաթվել էր հույս փշատենու և աղերսող աչքերը երկինք էր հառել: Հասնելով ամուսնուն, Արփենիկը նույնպես ծնկեց: Հուզմունքն այնպես էր սեղմում կոկորդը, որ բառերը հատ-հատ ծնվեցին: «Արշամ... հարսը...»:
ԳԳվելը մոռացած ձեռքերը փաթաթվեցին սրտից եկող տաք կաթիլները իրար խառնվեցին: Հրճվանքը ալիք-ալիք տարածվեց, տարածվեց, խառնվեց Եփրատի ջրերին: Գետը կարծես կանգ առավ, ավետիսը լցրեց սիրտը և ուրախությունից խենթացած այնպես բարձր գոռաց, որ գոռոցի արձագանքը տաք համբույր դարձած փարվեց փշատենուն:
... Փշատենին անուշ բուրում էր. թոռները թռչկոտում էին: Ձեռնափայտին հենված Արշամը չէր հասցնում տեսնել նրանց վազքը: Ուրախ կարկաչները շուրջպար էին բռնել: Գլխապտույտ պարից հոգնեցին Արշամի աչքերը: Ծիծաղի մեջ թավալվող հոգին ջահելացավ, ուզեց վազել: Ծանրած ոտքերը տնքացին, ծնկները ծալվեցին: Արշամի առնական մարմինը դանդաղ հպվեց գետնին: Ամաչեց: Թաքուն շուրջը նայեց: «Չտեսնեն...»: Իսկ թոռների ծիծաղն ընդհատվել էր: Արշամը չար բան գուշակեց: Ոտքի ելավ, փնտրեց: «Էս ո՞ւր կորան...»:
-Պապ, պապ. տես` արյուն է գալիս:
-Արյուն, ի՞նչ արյուն...
Արշամը սարսռաց: Աչքերի մեջ կենդանացան վիրոտ օրերը: Ձեռքը հաղթ ուժով լցվեց և ձեռնափայտն այնպես բարձրացրեց, որ թոռները վախվորեցին:
-Արյուն, ի՞նչ արյուն... գոռաց:
Աղասարը դուրս վազեց և տեսնելով վրեժով լցված հոր աչքերը, սսկվեց: Ապա բռնելով ձեռնափայտը ճոճող ձեռքը, իջեցրեց:
-Կըսեն արյուն կա, հա՞...
-Հանգստացիր, հայրիկ, փշատենին է քերծել:
-Նրան որտեղի՞ց փուշ... չլսված բան է, փշատենին փո՞ւշ...
Ծանոթ աստղը հայտնվեց: Նա էլ էր տրտմած: Իրար նայեցին ծերունին աչքերով խոսեց: Աստղն ավելի մոտեցավ: Կիսանստած Արշամը նրա կրակե փայլը տեսավ: Աստղն էլ էր նստել: Լուսնկա գիշերվա մեջ լուռ վեճ լսվեց:
-Էս ի՞նչ էր...
-Արշամ, հասկացիր, կարոտից է, կարոտից...
-Ես կարոտ չունե՞մ...
-Ունես: Երկուսդ էլ նոր արմատներ եք գցել: Դու էլ չես մոռացել, դու քեզ հաղթում ես: Իսկ նա... նրա արմատները այնտեղ են ձգվում, ու երբ չեն հասնում, զայրույթից փշերով է լցվում...
-Իմ արմատներն էլ են այնտեղ... ես էլ չեմ մոռանում...
-Քո արմատները այնտեղ կհասնեն, քո արմատները հարատև են, իսկ նրանը... նա չի հասնի, նա կարճ կյանք ունի...
Աստղակաթ ապրող երկինքը ջահել լույսերի մեջ վետվետում էր:
Փշատենին ժպտում էր, լցնում աշխարհն արթնացնող ճառագայթների մեջ և, երազի պատկերները կրկնելով, թռչող ձյուների երկիրն էր երկրպագում...
...Երկնքի կարասի տակը ծածկվել էր: Ձյունը փաթիլներով չէր գալիս, այլ թիակի մեծությամբ, ու երբ նայում էին, թվում էր, թե Սուրբ լեռից շարվեշարան թռչող ձյուներ են գալիս, անհաշիվ ու անվերջանալի...
Արդեն գաղտնիք չկար: Արշամը, փշատենին, սարը իրար հարցական չէին նայում. տխրություն կար, բայց տխրությունը ցրելով, Հույսի Աստվածն էր անցնում թռչող ձյուների քայլերով...:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:39

ՆԿԱ­ՐԻ­ՉԸ


Ար­տո Յա­րալ­յա­նի հիշ­ա­տա­կին


«Այ, հի­մա կանց­նեմ կող­քով, չի էլ հաս­կա­նա, որ պետք է ինձ կանգ­նեց­նի, իրե­նը դարձ­նի...»։ Ճա­կա­տա­գի­րը նման է եր­բեմ­նի գե­ղեց­կա­տես կնոջ, ով ծե­րա­նա­­լու դեմ պայ­քա­րում եր­բեք չի ցան­կա­նում են­թարկ­վել տա­րի­քի հրա­մա­յա­կա­նին:
Գյու­ղը, որ շր­ջա­պատ­ված էր բարձր, ան­տա­ռա­ծածկ սա­րե­րով, նկար­ված էր աչ­քե­րի մեջ։ Արևի նկա­րած լու­սա­բաց­նե­րը հրաշ­ալի դի­մա­կի էին նման, աղավաղված գույ­ներ չկա­յին։ Տա­ռա­պող աշ­ու­նը թեև կա­խար­դել էր ծա­ռե­րի փայ­լը, նրանց զր­կե­լով կեն­սախն­դու­թյու­նից, սա­կայն թափ­վող ու գու­նա­փոխ­վող տերևնե­րի աղ­մու­կն, արևին դեմ գնա­լով, հր­կիզ­ված կա­րո­տն էր փրկում:
Նկար­ներ էին սրանք, որ կեղծ ժպի­տով հո­րին­ված սի­րո չէ­ին վե­րած­վե­լու, նման այն որկ­րա­մո­լին, որ խե­լա­գա­րո­րեն լա­փում է հո­գե­հա­ցը: Նկա­րի­չը բնու­թյան հե­կե­կա­ցող տա­ռա­պան­քը լսե­լով, որ­բա­ցած ճա­կա­տագ­րի դեմ էր գնում և դեռևս ան­կող­նում թաքն­ված ձմ­ռան գա­լուստը հե­տաձ­գում։ Հո­ղի ծլող աչ­քե­րը փակ­վել էին, ան­համ­բեր շտա­պող ցայ­տաղբ­յուր­նե­րը լռել: Աշ­ու­նն այն­քան էր սեղ­մել երե­կո­նե­րի վար­դա­գույն ժպի­տը, որ հար­բած քա­մին տա­րու­բե­րե­լով գե­տա­կի ու­ռե­նու հե­կե­կոց­նե­րը, եղ­յա­մի տա­րած­վող դողն էր նշ­մա­րում։
Նկար­նե­րը կախ­ված էին ծա­ռե­րին կապ­ված պա­րա­նի վրա։ Վտիտ ու ամաչ­կոտ քայ­լե­րով նա հեռ­վում կանգ­նած դի­տում էր գնորդ­նե­րի աշ­խույ­ժը։ Գնորդ­նե­րը գի­նը գի­տե­ին։ Թղ­թա­պա­նա­կի վրա դնում էին կո­պեկ­նե­րը:
Շաբաթ, կի­րա­կի օրե­րին յու­ղա­ներկ կտավ­ներ էր բե­րում, եր­բեմն գնորդ էր հայտն­վում։ Վա­ճառ­քից գո­յա­ցա­ծից եր­կու օր­վա ծախս պա­հե­լով, շտա­պում էր պարտ­քե­րը մա­րե­լու:
- Ախր ին­չո՞ւ ես բե­րել, վա­ղը էլի ու­զե­լու ես։
- Բե­րել եմ, որ պարտ­քի տակ չմ­նամ։ Պարտ­քը ծանր բան է, գիշ­ե­րը խեղ­դում է, ցե­րե­կը պա­տե­պատ տա­լիս։ Ստա­ցիր, որ գի­տե­նաս վե­րա­դարձ­նող եմ...
Եր­գե­հո­նի հնչ­յուն­նե­րի մեջ խր­ված աշ­ու­նը, քնած դեղ­նու­թյուն տա­րա­ծե­լով, թա­փան­ցիկ երե­կոն տա­նում էր լույ­սե­րի կա­ծան­նե­րով։ Խան­դի կա­րո­տը սր­տում ամ­բա­րած այ­րի կնոջ հե­կե­կոց­նե­րի նման վառ­վում էին լույ­սե­րը, և նկա­րի­չն արթ­նա­ցող հրաշք կան­խա­տե­սե­լով, ջա­հե­լա­ցած` ծով էր նկա­րում։
Ծե­րա­ցած կնոջ գր­կի նման պաղ երե­կոն նկա­ր­չին տա­նում էր գի­նե­տուն։ Այն­տե­ղից դուրս էր գա­լիս քնի մեջ ար­տաս­վող հա­մա­չափ հե­կե­կոց­նե­րով և տա­նը հան­դի­պե­լով ավագ դս­տեր հան­դի­մա­նանք­նե­րին, իր մի­այ­նակ կյան­քի օրա­գիրն էր թեր­թում։ Ան­ձայն աղոթք հիշ­եց­նող հուշ­ե­րը դուստ­րե­րի ծն­ված օրերն էին արթ­նաց­նում և այն խե­լա­գա­րու­թյունը, որ հայր անու­նով է հայտ­նի, չվեր­ջա­ցող եր­ջան­կու­թյուն էր կան­խա­տե­սում։
Դս­տե­րը չէր պա­տաս­խա­նում։ Նրա հե­ռա­նա­լուց հե­տո բարձ­րա­ձայն ինքն իր հետ վի­ճում էր։ Վե­ճի մեջ թաքց­րած վի­րա­վո­րանք­ներն ու կո­րուստ­նե­րը խառն­վում էին իրար և եր­բեմն-եր­բեմն թաքց­րած հի­աց­մունք էր արթ­նա­նում։ Հե­ղի­նա­կը Ագ­նեսն էր։ Նրա հետ կրքոտ էր վի­ճում, պայ­թող համ­բույր­ներ շռայ­լում, նրան Աստ­ծո ստեղ­ծած հրաշք ան­վա­նում։
Մի­ջանց­քում կանգ­նած աղ­ջի­կը շվա­րել էր։ Նրան այն­պես էր թվում, թե մոխ­րա­մա­նում քնած ծխա­խոտ­նե­րը վառ­վում և իրեն շն­չա­հեղձ են անում։ Երե­կո­յի սև աչ­քի մեջ լց­նե­լով վճի­ռը, օրեր շա­րու­նակ փնտ­րեց Ագ­նե­սին ու երբ գտավ, ար­դա­րաց­րեց նկա­րիչ հո­րը, ար­դա­րաց­րեց մայ­րա­նա­լու պատ­րաստ կույ­սի խղ­ճով։
Իսկ հոր վեր­ջին նկա­րը գե­րու­թյուն պատ­կե­րող շըղ­թան էր։ Կա­րապ­նե­րի նման երկն­քում ճե­մում էին ամ­պե­րը։ Հե­ռա­ցած բախ­տը կա­րո­տի մեջ ապ­րող կեն­դա­նի ցավ է, որը պաշ­ա­րող տխ­րու­թյան քա­մի հա­նե­լով, աշ­նան վեր­քից ու վի­րա­վո­րան­քից տա­ռա­պող ծա­ռի տրտ­մու­թյան է նման­վում։
Վեր­ջին նկա­րը, կի­սատ մնա­ցած նկա­րը գե­րու­թյան շղ­թա էր պատ­կե­րում։ Շղ­թան օղակ­ներ չու­ներ, օղակ­նե­րի փո­խա­րեն շուր­թեր էին, չհամ­տես­ված շուր­թեր։ Թա­գա­կիր ան­զո­րու­թյան պես վեր­ջին նկա­րը որ­պես հուշ մնա­լու էր ծա­ռե­րին կապ­ված պա­րա­նի վրա, և ան­ցորդ­նե­րը, որ սո­վոր էին տես­նել ամաչ­կոտ ժպի­տով, վի­զը ծռած նկար­չին, երկն­քում ծլող աստ­ղե­րից մե­կը նրան էին նվի­րե­լու, որ ան­դարձ ճամ­փին նո­րից սի­րո թա­կար­դում չհայտն­վի։ Ծա­ռե­րին կապ­ված պա­րա­նը եր­կար ժա­մա­նակ մնում էր։ Ոչ ոք չէր տես­նում, ոչ ոքի մտ­քով չէր անց­նում կտ­րել, հա­նել պա­րա­նը։
Վա­նող մեր­կու­թյուն չէր պա­րանը, այլ` ափի մեջ նկար­ված ճա­կա­տա­գիր, որը հայ­րե­նի գյու­ղի պատ­կե­րը լի­նե­լով, լռու­թյան կա­պույտ շա­պի­կով էր զար­դար­ված։
Ըն­դա­մե­նը կապ­ված, ար­դեն ան­տեր պա­րան էր...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение