ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Re: Հովհաննես Թումանյան

Сообщение Армине » 06 дек 2008, 21:15

Նեսոյի քարաբաղնիսը
Текст:
Կիրակոսը մրսել էր, անկողին էր ընկել, տանջվում էր տաքության մեջ։ Հարևանները հիվանդի շուրջը հավաքված օդեն լիքը զրույց էին անում, չիբուխ քաշում։

― Տղե՛ք, սա որ քրտնի ոչ, բան չի դառնալ, էկեք սրան մի քարաբաղնիս անենք, ― ծխի միջից առաջարկեց Նեսո բիձեն։

― Հա, էդ խելքս կտրեց, ― հավանություն տվեց մի ուրիշը։

― Դրան էլ ուրիշ ճար չկա, ― ձեն տվին էս ու էն կողմից։

― Կիրակո՜ս․․․

― Հը՜՜։

― Ասում ենք քարաբաղնիս անենք, ի՞նչ ես ասում։

― Վախենում եմ․․․ չդիմանամ․․․

― Տո՛, կդիմանաս, երեխա հո չես։

― Դե․․․ դուք գիտեք․․․ ձեզ․․․ մատաղ։

― Ա՛ղջի, պղինձը ջուր լցրեք բերեք, մի փեշ էլ քար բերեք կրակն ածեք տաքանան։

Պղինձը դրին կրակին, քարերն ածին կրակի մեջ ու նստոտեցին։ Նեսո բիձեն սկսեց պատմել, թե քանի հոգի են ազատվել քարաբաղնիսով․ Մատնանց Դանելը, Մաթոսանց Մինասը, Ծատուրանց Ստեփանը, Մաշկավորանց Միկոն― մինչև որ ջուրն եփ եկավ, քարերն էլ կարմրեցին։

― Դե, ժամանակն ա, վեր կացեք։

― Տղե՛ք, վախում եմ․․․ ― կանչեց հիվադը։

― Դու սո՛ւս կաց։ Աղջի, մի երկու հաստ լեհեբ բերեք, մի չորս ու հինգ ուժով տղեք էլ եկեք էստեղ։

Շորերով փաթաթած եռման ջրով պղինձն ու հիվանդին դրին իրար հետ, կարմրած քարերը լցրին ջրի մեջ. քարերը թշշացին, ամպի նման գոլորշին սկսեց բարձրանալ, շտապով վերմակները ծածկեցին ու չորս կողմից վրեն պինդ նստոտեցին։

― Վա՜յ, խեղդվեցի՜, ― խուլ գոռում էր հիվանդը։

― Խեղդվիլ չես․․․ տղեք, պինդ նստեցեք։ Գլուխն ու ոտները ամուր պահեցեք։

Հիվանդը աղաղակում էր, օրհասական ջանքեր էր անում շարժվելու, բայց հինգ-վեց աժդահա տղամարդ վրեն նստած չէին թողնում։

― Ո՞ւր ես գնում, ― կանչուն էին էս ու էն կողմից, վերևից սեղմում ու հռհռում։

― Հիմի թե չքրտնի՜։

Ու Նեսո բիձեն, հիվանդի վրեն նստած, չիբուխը բերանին շարունակում էր իր պատմությունը։

― Մի տարի էս մեր Աբգարն էլ էսպես մրսել էր։ Ղանթափու ծաղիկ բերին, չայ շինեցին խմացրին, պրաշոկ բերին, ջուր արին, տվին իրան, քացախ քսեցին, բան չի դառավ։ Ասի՝ տղերք, բերեք ես դրան մի քարաբաղնիս անեմ։ Թե՝ դե դու գիտես։ Բերի մի թեժ կրակ արի, Գարան տատի պռունգը կոտրած պղինձը ջուր լցրին վրեն դրի, քար հավաքեցի ածի շեղջը։ Ջուրն եփ եկավ, քարը կարմրեց։ Սա թե՝ վախում եմ։ Ախր նա էլ սրա նման մի լեղապատառ օքմին ա։

― Ադա, ընչի՞ ես ասում, Աբգարը հո սրտոտ մարդ ա։

― Վա՜յ, է՛, նրա սրտոտը որն ա։ Մի աշունք ես մի արջի բուն գտա։ Եկա ասի՝ Աբգար, արջի բուն եմ գտել, արի գնանք արջին բնիցը հանենք։ Գնացինք։ Ես մի ձող վերկալա էս արջի բունը խըրխըթորեցի։ Մին էլ հանկարծ էն անտեր արջը դուրս եկավ ու ինձ կալավ։ Աբգար, քոմագ հա քոմագ։ Ո՞վ կտա Աբգար― մին էլ տեսնեմ հրեն փախած գնում ա։ Արջի ձեռիցը մի կերպով պրծա եկա տուն։ Ասում եմ, ադա, դու էս ի՞նչ արիր։ Թե՝ եկա տուն, որ թվանք բերեմ։ Սուտ։ Վախիցը փախավ։

― Էն էի ասում― հիմի սա կանգնել ա, թե Նեսո ջան, վախում եմ, ինձ քարաբաղնիս մի՛ անիլ։

Ականջ չի դրինք, բերինք կեծացած քարերն եփման ջուրը լցրինք ու հենց էնպես, բուղը վեր ըլելով, սրա հետ կոխեցինք տեղի տակը. ― վա՜յ, մեռա հա մեռա։ Լսողն ո՞վ ա։ Վրեն նստոտեցինք։ Ես եմ, էս մեր Ղուկասն ա, Փիլոն ա, Գաբոն ա, Արութն ա։ Հիմի սա տակիցը գոռում ա, վոնց ա գոռում․․․ Էնքան գոռաց մինչև դինջացավ։ Բաց արինք տեսանք ջուր ա կտրել։ Էն էր ու էն, լավացավ, տեղիցը վեր կանգնեց ողջ, առողջ մարդ։

Նեսո բիձու պատմությունը որ վերջացավ, վեր կացան վերմակները ետ քաշեցին։ Գոլորշին օդեն բռնեց։ Բայց Կիրակոսը․․․

― Կի՛րակոս։

Ժաժ չի գալի։

― Կի՛րակոս․․․

Պատասխան չի տալի։

― Կիրակո՜ս․ ― ձեն տվին, շարժեցին, քաշքշեցին։ Կիրակոս չկա։

― Ա՛յ տղա, էս ո՞նց էլավ, ― մոլորված արտասանեց Նեսոն։ Մյուսները լուռ էին։

― Վա՜յ, տունս քանդվե՜ց․․․ ― Ծղրտաց Կիրակոսի կինը։

Իրար հրհրելով տղեքը դուրս եկան կտուրը։ Ու մինչդեռ ներքև Կիրակոսի կինը սուգ էր անում, կտերը արևում նստոտած տղեքը պատմում էին, թե քանի-քանի հոգի են խեղդվել քարաբաղնսից. Հանըսանց Հարոնը, Մելիքանց Վանեսը, Հախվերդոնց Աղեն, Շիմալանց Շամիրը․․․ ո՞ր մինն ասես։

― Տո՛, դե ճակատի գիր ա էլի, հո նրանց էլ Նեսոն չի խեղդել։

Նեսոն լուռ, գլուխը կախ արած լսում էր ու չիբուխ էր քաշում։

1910
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Re: Հովհաննես Թումանյան

Сообщение Армине » 06 дек 2008, 21:16

Խորհրդավոր ծերունին
Текст:
― Այդ դո՞ւ ես, ― ասաց նա և գլուխս թեթև շոյելով՝ շարունակեց իր ճամփան՝ առանց կանգնելու։

― Դու որտեղի՞ց գիտես ինձ, ծերունի։

― Քո ծնված օրից։

― Ուրեմն դու ճանաչո՞ւմ ես ինձ։

― Ես քո հորն էլ էի ճանաչում փոքրուց։

― Վա՜հ, մի՞թե․․․

― Ես քո պապին էլ եմ տեսել. ա՜խ, ինչ չարաճճի էր երեխա ժամանակ։

― Դու իմ պապին տեսել ես երեխա ժամանա՞կ։

― Է՜հ, բայց քո պապի պապը ավելի կայտառ երեխա էր։

― Դու իմ պապի պապին էլ ես տեսե՞լ։

― Հա՛, հա՛, հա՛, հա՛. զարմանում ես դու. դեռ նրանց պապերի պապերին էլ․․․

― Դե որ այդպես է, պատմիր, խնդրում եմ, պատմիր, ծերունի. ի՞նչ տեսակ մարդիկ էին նրանք, ի՞նչ գիտես նրանցից։

― Ինչ տեսակ մարդի՞կ․․․

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում․․․ Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու․․․ Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։

― Վա՜յ, խեղճ պապեր։

― Բայց ես ականատես եմ եղել և նրանց սիրո տարփանքներին, ես տեսել եմ նրանց կայտառ զավակների խաղերն ու լսել եմ նրանց առաջին թոթովանքները, մասնակցել եմ նրանց խրախճանքներին, ձայնակցել եմ նրանց հաղթանակի աղաղակներին, ես պսակել եմ նրանց առաքինություններն ու մեծագործությունները․․․

― Ո՜վ բարի ծերունի։

― Հա, նրանք ինձ հետ էին։ Մի քիչ տեղ եկան. մեկը մի անգամ մտավ գերեզման մյուսը նրանից մի փոքր հեռու իրան ալևոր գլուխը դրեց, որը դեռ մատաղ, որը ծերունի, որը սրահար, որը ցավագար․․․Քո բոլոր պապերն ինձ հետ են անցել ու ամեն մեկը մի տեղ մնացել։

― Ո՜ւհ, ինչքան մեծ ես դու։

― Մե՜ծ, աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, որ քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես այն ես եմ թաղել։

― Եվ դեռ այդպես արա՞գ ես գնում. ես չեմ կարողանում քեզ հասնել։

― Հա՛, հա՛, հա՛, հա՛. հոգնեցի՞ր․․․ տեսնում եմ՝ արդեն քեզ էլ եմ թողնում։ Օ՜, դու վաղ ես ծերացել․․․ Ե՜կ, ե՜կ․․․․

― Սպասի, ծերունի, իմ ուժը, իմ եռանդը դու տարար, ես հոգնեցի, էլ չեմ կարողանում գալ։

― Ե՜կ, ե՜կ․․․
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Re: Հովհաննես Թումանյան

Сообщение Армине » 06 дек 2008, 21:18

Սովի ժամանակից
Текст:
Երբ որ Լոռու ձորերից հայ գյուղացին Ալեքսանդրապոլ յուր կնոջ քաղած հոնով աղ առնելու գնա, հացը պակասած ժամանակ յուր շինած թին կամենա տանել Շորագյալ հացի հետ փոխելու, գարի գնելու, պետք է յուր բեռնակիր ձիու հետ անցնի Ջամանլվի հովիտը։

Ջամանլվի ահագին հովիտը կազմում են հանդիպակաց լեռները, որոնց անտառապատ զառիվայրները երկու կողմից իջնելով, ձորի խորության մեջ հանդիպում են սրընթաց կոհակներին Փամբակա ջրի, որ համանուն սարերից գալով, Հովտի երկայնությամբ վազում է դեպի Լոռու ձորերը։

Այս նեղ հովտում, գետեզերքին տեղ-տեղ բացվում են սիզավետ, կանաչ հարթ տարածություններ անտառի մեջ. դրանցից ամենամեծը կոչվում է «Արազի ճալա»։

Սով էր տարին։ Արազի ճալեն շրջապատող անտառի բերանից՝ ներքևից դուրս եկավ մի փալանված ձի։ Մարդ մինչև կարողանար մտածել, թե այս մենակ ձին կորած կամ փախած պետք է լինի, դուրս եկավ և տերը՝ գյուղացի Անդրին։Մի քսան քայլ հեռավորությամբ նա հետևում էր իր ձիուն, որը տանում էր մեծ փալանի մեջ ձգած յուր տիրոջ հին չուխայի մնացորդները և մի դատարկ խուրջին։ Անդրին ինքն էլ, յուր ձիու նման, բավական մաշված մի արարած էր, բայց նույնպես ջղոտ ու դիմացկուն։ Աշխատասեր ու տոկուն ռանչպար մարդ էր նա և, թեև միշտ աղքատ, զվարթ բնավորության տեր ու սրախոս։

Այս տարի խեղճ մարդու հացը պակսեց դեռ ձմեռվա կեսին։ Անդրին յուր հարևաններից փոխ առնելով, հարուստներին մուրհակ տալով յոլա գնաց, մինչև գարունը հասավ կամ, ավելի ճիշտ, մինչև այն օրը, երբ ոչ ոքից հույս չուներ փոխ առնելու. շատերը չունեին, ոմանք վախում էին իրանցն էլ հատնի, ոմանք էլ նրա թախանձանքին պատասխանում էին. «Ինչ որ տվել ենք՝ դեռ գնա էն բեր․․․»։ Մի խոսքով՝ սովի ահարկու պոզերն արդեն երևում էին դատարկված հորերից։

Եվ ահա գարունը նոր բացված՝ Անդրին յուր Ղռաթի հետ (այսպես էր անվանում ձիուն) ճանապարհ ընկավ դեպի Շորագյալ կամ, ինչպես իրանք են ասում, դեպի «վերև»։

Շատակեր Շարայի շատաբեր գավառը մոտիկ լեռնաբնակ հայերի միակ ապավենն է հացապակաս ժամանակներում։ Լոռին, իբրև լեռնային երկիր, հաճախակի երկարատև անձրևներով հացը կտրում է, և գյուղացիք, Անդրու նման, ձին փալանում են գնում Շորագյալ։

Անդրին մտազբաղ հետևում էր իր ձիուն և մտազբաղ մտմտում.

«Կերթամ Շորագյալ, թո՜ւշ իմ ծանոթ Ղադաքոնց Մկոյի տունը․․․ ինձ, որ տեսնի շատ կուրախանա՝ «բարո՜վ, բարո՜վ, քավոր Անդրի․․․ ո՞ւր ես, ծո մարդ․․․ իմա՞լ ես, ծո․․․ մանչերդ իմա՞լ են․․․», խուրջինիցս էլ էն մի քանի դաստա «ղարա» թութունը որ հանեմ, ավելի կուրախանա․․․ իրիկնահացիցը եդը օդի տախտի վրա թինկը կտանք ու չիբուխ քաշելով զրից կանենք․․․ Կասեմ ,որ մեր կողմերը հացի պակասություն ենք քաշում․․․ ամա նա ինքը կիմանա թե ընչի եմ գնացել. առաջին անգամը խոչի․․․ով գիտի ինձ չթողնի էլ, թե բերանս բաց անեմ, «ինչքան որ կարաս ձիուդ բարձիր, Անդրի ախպեր, տար կեր, քեֆ արա»։

― Վա՜յ, ես քեզ մատաղ, Մկո ջան․․․― հանկարծ զգացված մկոյի ասելիք խոսքերից, լսելի ձայնով բացականչեց գյուղացին և քայլերը արագացրեց. ձայն տվեց և ձիուն, նրան էլ շտապեցրեց։

― Բաս ես ո՞նց դուրս գամ քու պարտքի տակիցը, Մկո ախպեր ջան,― շարունակեց նա,― էլ ի՞նչ ասեմ, ասելն ավելորդ ա, հալբաթ աշունքը կգա, ես գիտեմ․․․ ես քու լավությունը մի ետ վճարեմ, որ․․․ ես մաճկալ Անդրին եմ. ես ինձ վրա չեմ թողուլ ուրիշի լավությունը․․․ հալա մի էս նեղ տարուցը պրծնեմ, քյուլփաթս սովամահից ազատեմ․․․ ես գիտեմ, էլի․․․» ։

― Բարի օր, ախպերացու,― հանկարծ մի ձայն եկավ ներքևից։

Յուր ցնորմունքից սթափվեց Անդրին և տեղնուտեղը իսկույն կանգնելով՝ ներքև նայեց։ Ճամփու տակի աղբյուրի մոտ տեսավ մի սպիտակ չուխավոր մարդ։ Անդրին իսկույն ճանաչեց, որ նա կռո է (շորագյալցի). միայն նրանք են սպիտակ չուխա հագնում, իսն իրանց երկրում այդ ամոթ է։

Շորագյալցուց փոքր-ինչ հեռու նրա կինը թոկի ծայրը բռհած արածացնում էր իրանց ձին։ Իսկ նրանց մանկահասակ աղջիկը գետեզերքին լվանում էր երեսը փոքրիկ եղբոր, որի ուրախ ճլճլոցը խլանում էր լեռնային գետի գոռոցի մեջ։

Շորագյալցին զարմացել էր Անդրուց, որ պելացել էր իրանց վրա,― տեսնելով յուր պատասխանն ուշանում է, կրկին ջայն տվեց.«Առաջ բարի, ախպերացու․․․ ո՞րտեղանքից ես»։

«Թփռշու հե՜՜շշ»,― մարդուն պատասխանելու փոխարեն Անդրին կանչեց յուր ձիուն, որ հեռացել էր բավական։ Հոգնած անասունը իսկույն կանգնեց և սկսեց արածել ճամփի կողքի կանաչը։

Երբ որ տեսավ ձին կանգնեց, Անդրին ճանապարհից դուրս եկավ, կանգնեց նեքևի եզերքին և սկսեց բարձր գոռգոռալ, կարծես ուզում էր վախեցնել անծանոթին։

― Աստծու բարին, բրեկամ, ո՞րտեղանցի ես, բարեկամ։

― Որթնավեցի եմ։ Դու ո՞րտեղանցի ես, ո՞ւր ես գնում, խեր ըլի,― յուր ձայնն էլ բարձրացրեց վերևից։

― Ես Դսեղեցի եմ՝ էդ ո՞ւր ես տանում էդ օղլուշաղը։

― Ահ չկա խու ճամփեքին։

― Չէ, արխեին գնա. ը՞ւր եք գնալու։

― Քարնջեցի Մատնանց Գիքորը ո՞նց ա,― փոխանակ պատասխանելու հարցրեց շիրակեցին։

― Լավ են, փառք աստծու։

― Նրանց տուն ենք գնում։

― Դու նրանց փեսեն ե՞ս։

― Հրամանք ես։

― Դու Գոքորն ե՞ս։

― Հրամանք ես։

― Այ տղա, էդ մեր Նազլուն ա՞։

― Հրամանք ես։

Խոսակցությունն այստեղ ընդհատեց Անդրին և լուռ հեռացավ. գնաց յուր ձին բերեց արձակեց գետափի խոտերում, մոտեցավ ճամփորդներին։

Առանց ձեռք տալու իրար բարևեցին և երեսները դեպի գետակի կողմը նստոտեցին երկու գյուղացիները։

― Բա դու ո՞վ ես, ամոթ չըլի հարցնելը,― դիմեց շիրակեցին։

― Որ ասեմ, կճանաչե՞ս։

― Բալքի ճանաչում եմ, ո՞վ գիտի։

― Ինձ մաճկալ Անդրի կասեն. ճանաչում ե՞ս։

― Չէ, ախպեր, սուտն ինչ ասեմ։

― Հա՜, տեսնում ես, չես ճանաչում,― հաղթական կերպով նկատեց Անդրին և ինքը հարցրեց.

― Բա ես Որթնավեցի մի բարեկամ ունիմ, կճանաչե՞ս։

― Ո՞վ ա, հալբաթ որ կճանաչեմ։

― Ղադաքոնց Մկոյին կճանաչե՞ս։

― Լա՜վ ։

― Ո՞նց ա։

Հանկարծ մթնեց շիրակեցու դեմքը, կարծես թե նեղացավ։

― Ռանչպարը, որ ուտելու հաց չունենա, ո՞նց կըլի, ― ծանր հառաչելով խոսաց նա և հոնքերը կիտեց՝ անթարթ նայելով մի հեռու կետի։

― Ո՞նց թե, հաց չկա Շորագյալ,― սարսափելով բացականչեց լոռեցին և սառած աչքերը սևեռեց Գոքորի դեմքին։ Նրա աչքերում այդ րոպեին տխուր փայլատակում էր նրա հոգին։

― Ո՞վ կտա, ― սրտաբեկ ավելացրեց վերևից և կարճ լռությունից հետո ավելացրեց, առանց Անդրուն նայելու.

― Հրես, կնիկս, երեխերքս հավաքել եմ, գամ անորս մոտ էս մի երկու ամիսն անցկացնեմ․․․ մինչև տեսնենք՝ աստոծ ի՞նչ դուռը բաց կանի։

Անդրին չլսեց. նա դեռ ապշած նայում էր Գիքորի դեմքին.«Վեր կենամ սրան սպանեմ, կտոր-կտոր անեմ, ― անցնում էր նրա մտքովը,― ո՞նց անեմ, որ սիրտս հովանա․․․ սա էս ի՞նչ ասեց»։

― Էդ ի՞նչ ասեցիր, վայ քու մեջքը կոտրի,― հանկարծ արնածի նման գոչեց Անդրին,― ախր էդ ո՞նց էլավ։

― Էլավ, էլի չորայինից հացը նվազ եկավ, էլած չէլածն էլ ինչ մուշտարի եկավ ծախեցինք․․․ձմեռն էլ մեր քոռ բախտիցը երկարեց․․․ մնացինք ձեռներուս ծոցներիս նստած․․․ սատանի ծնունդները հոտիցն իմանում են, որ սով պետքա ընկնի, գալիս են լավ գին տալիս՝ տաշտի հացն էլ տանում․․․ մենք էլ փողին թամահ ենք անում․․․ ա՜յ, շատ լավ էղա՜վ, մեր հախն ա․․․ թող հըմի սոված կոտորվենք, ― և երկուսն էլ լռեցին։

Այդ մի դառն ու ծանր լռություն էր. և հուսահատությունը կամաց մոտենում էր նրանց սրտերին։

Հեշտ հուսհատվող մարդ չէր գյուղացին։ Նա լուռ ու մունջ գերի է կյանքի պատահմունքների և մշտապատրաստ զոհ բնության պատահարների. և մի ախտ հանկարծ կոտորում է նրա անասունը, կարկուտն է տանում արտը, մի արտասովոր շփոթ խլում նրա ժամանակն ու արդյունքը․․․ նա իրան սիրտ տալով կրկին նորոգում է իր արորն ու գութանը և կրկին մտածում է ապրելու մասին։ Ապրում է բոլոր տարին ցամաք հաց ուտելով, և այդ ցամաք հացն էլ հանկարծ կտրվում է։

― Բա հմի դու ո՞ւր ես գնում,― փորն ընկած ձայնով հարցրեց Անդրին։

― Ասեցի անորանցս տունն, է՞լի,― նույպիսի ձայնով պատասխանեց Գոքորը։

― Ո՞ր ես գնում․․․ աներդ խանը ձեռին դռնեդուռ ընկած, ալիր չի ճարում․․․ մեր կողմերը սով ա, սով․․․

― Կամա՜ց, կիմանա,― դեպի կինն ակնարկելով ահով շշնջաց շիրակեցին և էլ ոչինչ չխոսաց։

«Ո՞ր կողմը գնամ,― մտածում էր նա,― ո՞ւր տանեմ կինս, երեխաներս․․․»։

«Վերադառնա՞մ․․․― մտածում էր լոռեցին,― բայց ի՞նչ ասեմ կնոջս․․․ բայց երեխաներս քաղցած առաջս կվազեն․․․»։

― Քա, մթնում ա,― մի քանի անգամ արդեն Նազլուն մարդուն կանչել էր կիսաձայն։ Նա հիշեցնում էր, որ ժամանակն է ճանապարհ ընկնելու։

Բայց մարդը ամաչում էր ետ մտիկ տալ, կնոջ երեսին նայել։ «Ի՞նչ պատասխան տամ սրան․․․ ո՞ր կողմը գնամ»,― մտածում էր նա։

Եվ երկու գյուղացիները Զամանլվի հովիտում նստած մտածում էին։

― Գիտե՞ս, ինչ կա, Գոքոր,― հանկարծ գլուխը վեր քաշելով խոսաց լոռեցին։

― Ի՞նչ կա։

― Մեր գեղումը մի հարուստ մարդ կա. Եգոր աղա են ասում, մի կատաղած շան տղա. էս րոպեին էլ ամբարներն ու հորերեը լիքը հաց ունի։ Ով որ նաղդ փողա տալիս՝ թաղարը երեսուն մանեթով հաց ա տալիս, ով որ չէ՝ թամասուկ ա տալիս թաղարին քառասուն մանեթ, մանեթին էլ ամիսը տաս շահի կամ երեք աբասի շահ։

― Պահ, անիսափ մարդ,― բացականչեց կռոն,― նրանից ո՞վ կվերցնի։

― Տո ես վերցնում էի, չտվեց,― շարունակեց Անդրին,― հմի գիտե՞ս ինչ կա։

― Ի՞նչ կա։

― Դու ղոչաղ մարդ ես, թե չէ․․․

― Ինչ ասեմ, ախպեր․․․― և շվարած շիրակեցին չգիտեր ինչ պատասխան տա։

― Գիտե՞ս ինչ կա,― խոսքը փոխեց Անդրին, տեսնելով, որ դժվարության մեջ է դրել խոսակցին։

― Ի՞նչ կա։

― Աստոծ վեր կունի՞, որ մի մարդի ամբարը լիքը հաց ըլի, ու նրա հարևանը սովից մեռնի՞։

― Իսկի մարդն էլ չի էդ բանին հավանիլ,― համաձայնեց Գոքորը,― էդ անօրենություն ա։

― Չէ. արի կարճ քեզ մի ուրիշ բան ասեմ։

― Մի բան ես ուզում ասես, սիրտ չես անում, խնամի Անդրի,― նկատեց շիրակեցին, ինձանից արխեին կաց, ինձ չես ճանաճում դու։

― Որ քեզ մի քանի թաղար ցորեն տամ, կարող ե՞ս հասնել Շորագյալ,― վերջապես հայտնեց Անդրին։

Այս խոսքերի հետ Գոքորի սովից նվաղած աչքերը փայլատակեցին։

― Քանի՞ թաղար, գոչեց նա ուրախացած,― տասը՞․․․քսա՞ն․․․ ե՞րբ կտաս․․․ Եգոր աղի՞․․․

― Սուս, գոռգոռալ մի․․․ զգուշացրեց Անդրին,― ամա գիտե՞ս ուրիշ մարդ չպետք է իմանա․․․գիշերով պետք է անցկացնենք․․․այ այս մոտիկ սարերով․․․ և նա ձեռքը մեկնեց դիմացի սարերին։

Այդ րոպեին մի գոռոց բարձրացավ. «Այ տղերք, ո՞վ եք, հե՜յ»։

Մեր ծանոթները ցնցվեցին և ետ նայելով տեսան վերևից մի ուրիշ գյուղացի է գալիս. նա գոռգոռալով ուշունց էր տալիս, վազում էր դեպի ցած։

Այս տարօրինակ ուրախ տրամադրությունը զարմացրեց գյուղացիներին. «Ո՞վ պետք է լինի, այսպես ուրախ այս աղետի ժամանակ, երբ ժպիտը մեղք է համարվում, եթե միայն խելագար չի․․․»,― մտածում էին նրանք. կարծես նրանց կասկածն հաստատելու համար մոտեցողը բարձրացրեց յուր գլխարկը և հարբած քեֆ անողի նման սկսեց աղաղակել«հե՜յ-հե՜յ»։

Գոքորն ու Անդրին մերթ իրար երեսի նայելով, մերթ եկվորին, մնացել էին ապշած, թե այդ ինչ կնշանակեր։

― Ի՞նչ կտաք, որ ասեմ,― մոտենալով աղաղակում էր նա, ―ինչ եք տալիս, շան տղերք, որ ասեմ․․․

― Ադա, դու սովից խելքդ թռցրել ե՞ս, Համբո. էդ ի՞նչ ես անում,― ձայնը բարձրացրեց Անդրին՝ մոտեցողին ճանաչելով։

― Դու ես խելքդ կորցրել, ախմախ,― գոռաց Համբոն ու մի ահագին քար շպրտեց նրանց վրա։ Գոքորն ու Անդրին մի կողմ փախան, և քարը թմփթմփալով մինչև գետը գնաց։ Կռոյի փոքրիկ «մանչը» վախից սկսեց ճչալով լաց լինել։ Յուր քարից շատ չուշացավ Համբոն. կանգնեց երկու գյուղացիների առջև և դարձավ շիրակեցուն․

― Էս ձորում ի՞նչ էս շինում, տո սոված կռո հարամզադա․․․ այ ես ձեզ էլ ղուրբան, ձեր հարսներին էլ․․․ անունդ ի՞նչ ա․․․ քանի՞ տարեկան ես․․․

Շորագյալցին գույնը թռցրած՝ Համբոյի կամ ոտներին էր նայում, կամ երեսին և ոչինչ չէր հասկանում նրանից։

― Սովն էլ չի էս շաշ ու գժերի հախիցը գալիս,― գլուխը պտտելով փնթփնթաց Անդրին և չիբուխը սկսեց լցնել։

― Ինչ սով, տո՛, ինչ ես դուրս տալիս գլխիցդ․․․ հրես ֆուրգոններով էնքան ցորեն ա գալիս Ջալալօղլի, որ էս ձորերն ածես, կլցնի․․․ գնա ձին բարձիր, տար. էնքան կեր, կեսիցդ տրաքվես․․․ ի՞նչ ես կռտոփում բայղուշի նման․․․ հլա փողն էլ պտեն տալ, էն էլ չամչի տուր, ջեբդ ածա։

― Ի՞նչ ես ասում, ադա, դրուստ բան աս, բան իմանանք,― սրտատրոփ անհամբերությամբ հարցնում էին Գոքորն ու Անդրին,― ի՞նչ ցորեն, ի՞նչ փող, ի՞նչ ես ասում։

― Դե իմացեք, էլի, թե մարդ եք, իմացեք, որտեղից կըլի։

― Հ՜ա, իմացա,― հանկարծ հիշեց Անդրին, ― էդ էն կըլի․․․ էն ինչ են տարին մեր գեղական ամբարների ցորենը ծախել տվին, փողը տարան, ասին,որ սով ընկնի, ետ կտանք․․․ ախար ես գիտեի, որ էդ կըլի։

― Տո՛, չէ՛, չէ՛,― ձեռքն Անդրու աչքը կոխեց Համբոն,― Թիֆլիս, Բաքի, Բաթում, Էրեվան, Պետրապոլ, Ստամբոլ․․․ ես ինչ գիտեմ, մի խոսքով, որտեղ անունը հայ կա էլի, իմացել են, որ մեր կողմերրը սով ա, հաց են հավաքել, փող են հավաքել, գիտեմ ոչ քանի հազար թուման ասեցին, համբարքն էլ մտիցս ընկավ, ղարկում են, որ որ սով ընկած տեղերը ռանչպարին բաժին անեն։

«Փառք քեզ, աստոծ, գյուղացու համար միտք անող, գեղացու դարդը քաշողն էլ կա․․․»,― զարմացած, իրան-իրան խոսում էր կռոն, մինչդեռ Անդրին հարցուփորձ էր անում Համբոյին։

― Ադա, թե էն դու կազեթինն ես ասում, էն ինչ մի երկու շաբաթ առաջ տիրացու Պետրոսը Ջալալօղլի կարդաց, էդ պարապ բան ա, կազեթումը սուտ ու մուտ բաներ շատ են գրում։

― Ա՜յ տղա, չէ, չէ մեր Վարթանը Թիփլիզիցը նոր ա եկել, մարդն իրա աչքովը տեսած բան ա ասում․․․ հմի ճամփին, ֆուրգոններով ցորեն ա գալիս, էլի, էսօր էգուց կհասնի Ջալալօղլի։

― Այ շեն կենան նրանք հա,― սկսեցին օրհնել Գոքորն ու Անդրին։

― Էդ հլա Թիփլիզինն ա,― ոգևորված շարունակեց Համբոն,― դրա եդունց Բաքվինն ա գալիս, նրանից ետը Բաթում, Էրևան, Էջմիածին, Շուշի, Շամախի, Նուխի, Մոսկով․․․

Սով ու ցավ մոռացած գյուղացիները սրտախոհ լսում էին Համբոյին և ամեն մի քաղաքի անունի հետ կարծես բարձրանում էին գետնից։

― Հաստատ ըլեն, հաստա՜տ,― հարբածի նման սկսեցին աղաղակել միասին, հենց որ լռեց Համբոն։ Եվ հոգեզմայլ երկար աղոթում էին իրենց հարուստ եղբայրների համար, օրհնում էին գիտեցած բոլոր օրհնանքներով։

Իսկ երբ որ ճանապարհ էին ընկնում, Անդրին մոտեցավ Գոքորին և կամաց փսփսաց. «էն բանը, որ ասեցի, իմ ու քու մեջ մնա, քարը վեր կալ, քարի տակին դիր, օքմին չիմանա․․․ Էլ մեր պետքը չի Եգոր աղի հարամ ցորենը․․․ նալլաթ չար սատանին․․․»։
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Հովհաննես Թումանյան

Сообщение Армине » 23 дек 2008, 16:18

Քեռի Խեչանը

Текст:
― Բարի լիս ձեզ:

― Ա՜, բարո՜վ, բարո՜վ, քեռի Խեչան։ Աղջի, չայ բերեք, հաց բերեք, արաղ բերեք քեռի Խեչանի համար։ Է՜, խեր ըլի, քեռի Խեչան, ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, որ դու քաղաք ես եկել։

― Ինչ պետք է պատահի. ձեր կարոտն էինք քաշում։ Ասի՝ մեռնիլ կա, ապրիլ կա, մի գնանք տեսնենք։

― Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, քեռի Խեչան։

Քեռի Խեչանը դեսից դենից խոսելով թեյ խմեց, հաց կերավ, վեջը լռեց և սկսեց չիբուխ քաշել։

Մին էլ չիբուխը բերանից հանեց, թե՝

― Բա էս ո՞նց պետք է ըլի։

― Ի՞նչը, քեռի Խեչան։

― Էս, որ էրեխին սալդաթ են տանում։

― Չգիտեմ․․․ ես ի՞նչ կարող եմ անել․․․

― Էլ ինչը ո՞րն ա, հրեն քեռեկինդ նստած լաց ա ըլում։

― Դե ասա, ինչ որ կարող եմ անել՝ պատրաստ եմ։

― Ասում եմ՝ գնանք մի մետրիկեն հանենք, տեսնենք ինչ ենք անում։

― Լավ, համեցեք գնանք։

Գնացինք կոնսիստոր։

Դիվանապահին խնդրեցի՝ քեռի ցույց տված թվականի մետրիկական մատյանները հանեց, նամ եկանք, քրքրեցինք, քեռի Խեչանի տղեն չկա։

― Էդ ոնց ա, ախպեր։

― Դե չկա, էլի, քեռի Խեչան։

― Հլա մի քանի տարի էլ ցած մտիկ արեք, կարելի ա սխալվել ենք։

Նոր մատյաններ բերինք, ման եկանք, նրանց մեջ էլ չկա։

― Մենք սխալվել ենք․․․ անպատճառ սխալվել ենք, էլի,― կրկին խոսեց քեռի Խեչանը։― Երեխեն իմ հաշվով մեծ պետք է ըլի։ Մթամ պետք է ասեի բարձր մտիկ արեք, ցած եմ ասել։

― Լավ, քեռի Խեչան, բարձր էլ մտիկ կանենք։

Նոր մատյաններ բերինք, նորից ման եկանք։ Դարձյալ չկա։

― Չկա, քահանեն գրել չի։

― Բա էս ո՞նց պետք է ըլի։

― Դե որ չկա՝ ի՞նչ անենք․․․ Գնանք, քեռի Խեչան։

― Գնալով ո՞նց կըլի․․․ հրեն քեռեկինդ նստած լաց ա ըլում։։

― Դե ինչ անենք, որ չկա։

Դուրս եկանք։ Մի հիսուն քայլ գնացինք, քեռի Խեչանը կանգնեց։

― Կաց հլա։

― Ի՞նչ կա, քեռի Խեչան։

― Մըթամ էս ո՞ւր եկանք, ո՞ւր ենք գնում։

― Մեր տունն ենք գնում, էլի։

― Ետո էդ էլավ որ․․․

― Բա ի՞նչ անենք։

― Ախր էնտեղից էստեղ քու անունը տվել եմ եկել, հիմի որ գնամ՝ ի՞նչ խաբար տանեմ։

― Դե ինչ անեմ քեռի Խեչան, մատյաններն էն էին, էնքան տարի տեսանք, տակնուվրա արինք. չկա։

― Ո՞նց թե չկա. էն ոնց ա ամենի տեղն էլ կա, հենց իմը չկա․․․

― Դե որ էդպես է, ինչ անենք։

Քեռի Խեչանը մինչև տուն բան չխոսեց։

― Հը՞, ինչ արիք,― հարցրեց կինս։

― Դեռ հալա տեսնենք,― պատասխանեց քեռի Խեչանը։

― Էլ ի՞նչ տեսնենք, մատյանումը գրած չի, վերջացավ գնաց,― մեջ մտա ես։

Քեռի Խեչանը տնքաց։

― Վերջացավ, վերջացավ, ես էլ ինչ ճամփով եկել եմ, էն ճամփովն էլ ետ կերթամ մեր տունը,― վճռեց ու վշտացած նստեց, սկսեց չիբուխին զոռ տալ։

Ճաշի ժամանակն եկավ։ Լուռ նստած ճաշում էինք. հանկարծ քեռի Խեչանը ճաշն ընդհատեց ու ինձ դիմեց.

― Բա էս որ հիմի գնամ՝ քեռեկնկանդ ի՞նչ ասեմ։

― Ընչի՞ համար։

― Էս մետրիկականի։

― Վահ, չկա, չկա, քեռի Խեչան. տերտերը գրել չի, չկա։

― Է՜, դե ասում ես, էլի՜։

Քեռի Խեչանը դարձյալ տնքաց ու չիբուխը սարքեց։

Ճաշից հետո մտա իմ առանձնասենյակը, որ հանգստանամ։ Մտածում էի, թե էս ինչ տեսակ մարդիկ են մեր գյուղացիք․․․

Մին էլ տեսնեմ ներս մտավ քեռի Խեչանը։

― Քնո՞ւմ ես։

― Հա։

― Բա էս քնելու ժամանակ ա՞։

― Բա ինչ անեմ, քեռի Խեչան։

― Էս մետրիկի համար բա ի՞նչ ես անում։

― Վահ, զարմանալի մարդ էս, այ մարդ, քեզ հայերեն ասում են՝ չկա՜, չկա՜, քեռի Խեչան։

― Դե լավ, լավ էլ ինչ ես նեղանում, չկա, ես էլ կգնամ մեր տունը։ Մնաս բարով,― ու քրթմնջալով դուրս գնաց։

― Գնաս բարով. դե ինչ անեմ, որ չկա։

Վեր կացա՝ տեսնեմ՝ քեռի Խեչանը պատշգամբում նստած չիբուխ է քաշում։ Գլխարկս վերցրի, որ տանիցը դուրս գամ։

― Էդ ո՞ւր ես գնում,― ետևիցս կանչեց քեռի Խեչանը,― բա ի՞նչ ես ասում․․

― Բան չեմ ասում։

― Գնո՞ւմ ես․․․

― Հա։

― Էլ մետրիկեն չես տեսնի՞լ․․․

― Չէ, չեմ կարող։

Էս պատմությունից հետո քեռի Խեչանը գնացել էր գյուղումը պատմել, թե իր տեղը նեղ էր, եկել էր քաղաք՝ ինձ խնդրել, որ օգնեմ, իսկ ես ասել էի՝ չեմ կարող, ու ոչ նրա խոսքին էի ականջ դրել, ոչ երեսին էի մտիկ արել։
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Հովհաննես Թումանյան

Сообщение Армине » 23 дек 2008, 16:23

Գրազը

Текст:
1

Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։

Մութը Ձորը բաժամում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն զարկում, մյուս կողմը՝ հայը։

Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։

Մեկ էլ տեսար մի սարի ուսից տարածվեց մի զիլ, առաձգական ձայն՝ «Հավար հե՜յ…»։ Այդ գուժավոր ձայնը ձգվելով՝ տարածվում է լեռներում, ու հանկարծ երկու կողմն էլ բինեքում իրարով են անցնում։


2

Թուրք Ղափըչօղլին իր բինեն զարկել, ձվար էր արել Մութը Ձորի մի կողմը։ Այնտեղից խրորխտ ու սպառնալի նայում էր դիմացը վեր եկած հայերին։ Նրա մարդիկը այդ սարերի ամենահռչակավոր գողերն էին։ Դատաստանից փախածները նրա մոտ էին ծածկվում, սարերով անցնող ավազակային խմբերը նրա հարկի տակ էին ապաստան գտնում։


3

Մի իրիկնադեմ վրանում թինկը տված նա զրույց էր անում իր սովորական հյուրերի հետ։ Նրանք հայտնի ավազակներ էին, որ անցնում էին լեռներով։

— Էս դիմացի հայերին լավ է տղերքը տակնուվրա չեն անում,— իր զարմանքը հայտնեց հյուրերից մի քուրդ։

— Էդքան էլ խեղճ մի գիտենալ դրանց,— պատասխանեց տանտերը։

— Դրա՞նց…

— Հա, դրանց։ Դրանց մեջ Չատի անունով մի չոբան կա, իգիթ եմ ասում, որ մենակ էն մի տղի դեմը դուրս գա։

— Փա, հա,— բացականչեց վրդովված ավազակը ու շրըխկալով վրա նստեց։

— Ի՞նչ կտաս գիշերս էնպես անեմ, որ առավոտն էլ ծուխ չբարձրանա դիմացը։

— Կապուտ ձին փեշքեշ։

— Ձեռքդ տուր։

Նրանք ձեռք ձեռքի խփեցին ու գրազ եկան։


4

Սարսափելի մութն են Մութը Ձորի գիշերները։

Մի մթնագիշեր էր. անձրևն էլ անընդհատ տեղում էր միալար։ Քնած էր հայերի բինեն։ Երբեմն-երբեմն հովիվները այս կամ այն կողմից խուլ «հե՜յ-հե՜յ…» կանչելով, իմացնում էին. ըր հսկում են դեռ։

Գիշերվա մի ժամանակը մի թմփթմփոց անցավ վրանների մոտից։ Շները վեր կացան, վրա տվին, ոչխարը խրտնեց, ձիաները փախան, տավարը ցրվեց։ Հովիվները հավար կանչեցին, հրացանները բացվեցին, և այս բոլոր սարսափներն ու ձայները խառնվելով մութին, հեղեղին ու ամպի որոտմունքին, հորինեցին մի դժոխային գիշեր։

— Շունը տարա՜ն, բինեն պահեցեք հե՜յ…— գոռաց աժդահա հովիվ Չատին։

— Շունը տարան…— ձայն տվին ամեն կողմից, ու սև սարսափը կալավ բինեն։ Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի՝ «Շունը տարան»։

Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում են ընկնում են բինեն, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար: Շներն ընկնում են նրանց ետևից։ Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են բինից։ Այնուհետև խառնված, անշուն բինին ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ քշում են նրանց անասունները։

Շուտով հետևեց երկրորդ հարձակումը, հարահրոցն ընկավ, հրացանները բացվեցին, ամեն բան մթնումը խառնվեց իրար ու իրար խառնված ընկավ դեպի ներքև։

Ակնակիր մթնում ոչինչ չէր երևում։ Փայլակի լուսով վայրկենաբար բացվում էր ահռելի տեսարանը, բայց մարդու աչքերը որոշ բան չէին կարող նկատել այն թոհուբոհի մեջ։ Աչքերը չէին կարող նկատել, բայց հրացանների ձայները ցույց էին տալիս, թե որ կողմից են գնում,— հովիվների աղաղակը, որ կանչում էին՝ «Տարա՜ն, տարա՜ն, Ալաբաշ, հե՜…»։

Այդ ձայներն էլ հետզհետե հեռացան, նվազեցին, ու էլ ոչինչ չէր լսվում։

Անձրևը միալար թրըփում էր, և ամպը խուլ ճայթում ու որոտում հեռու լեռներում։


5

Լուսադեմին տղերքը վերադարձան։ Դեռ հեռվից լսվում էր նրանց ուրախ-ուրախ խոսոցն ու ծիծաղները թանձր մշուշի մեջ։ Ապրանքն ական ու անվնաս ետ բերին հանձնեցին սարվորին, իրենք հավաքվեցին հովիվ Չատի վրանը, որ հաց ուտեն։

Նրանք իրենց հետ բերել էին մի քրդի քոլոզ, վահանն ու թուրը։

Իսկույն տարածվեց, թե տղերքը մի քուրդ են սպանել, ու հետաքրքրած սարվորները եկան խռնվեցին վրանի ներսն ու դռների արանքում։

Չատնի մայրը սոված հովիվների համար կրակի վրա կերակուր էր շինում ու հետն էլ իրեն-իրեն դունդունում. Ա տղա, նա էլ մեր կունենա… Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի… Ա տղա, կասի, տղես ետ չեկավ…

Գլուխներն օրորելով նրան ձայնակցում էին մի քանի ուրիշ կանայք։ Այնինչ հովիվները սարվորին պատմում էին, թե բանն ինչպես եղավ։

— Չորս կողմից հավաքեցինք, տարանք արինք մի ձոր։ Էստեղ սրանց տեղը որ նեղացրինք, սրանք ապրանքը թող արին, ու ամենքը մի կռան վրա փախան։ Մընին քշեցի, տարա քարափին դեմ արի։ Որ քարափին դեմ էլավ, մին էլ տեսա ետ դառավ, թուրը հանեց, վրա քշեց, թե՝ գլուխդ ազատի, միջիցդ կես եմ անում. դագանակը պտտեցի, ուսախառը վեր բերի, առ հա կտաս…

— Այ տո՜ւր,— բացականչեցին սարվորները։

— Շրըխկալով փռվեց,— վերջացրեց Չատին իր պատմությունը։

— Հա, հա, հա, հա,— քահ-քահ խնդացին սարվորները։


6

Այս դեպքից մի քանի շաբաթ անց էր կացել։ Մի օր շները հաչեցին. դուրս եկան, տեսան մի պառավ քուրդ ձայն էր տալի բինի ներքևից։

— Ի՞նչ ես ուզում, ա քիրվա։

— Չոբան Չատնի վրանն եմ ուզում,— ասավ քուրդը։

Բերին չոբան Չատնի վրանը։ Չատին հաց դրեց հյուրի առաջ։ Դեսից-դենից խոսեցին, մինչև հացը կերավ, պրծավ։ Երբ որ հացը կերավ, պրծավ, Չատին հարցրեց.

— Խեր ըլի, ընչի՞ համար էր եկել քիրվան։

— Էստեղ մի քանի շաբաթ առաջ մի քուրդ են սպանե՞լ,— խոսեց հյուրը։

— Սպանել են,— պատասխանեց հովիվը։

— Ասում են՝ դու ես սպանել։

— Դրուստ է։

— Ես նրա հայրն եմ,— ասավ ծերունին։— Եկել եմ, որ նրա արինը քեզ հալալ անեմ։ Դու նրան ճամփին չես սպանել, իր տանը չես սպանել… Քանի անգամ ասի՝ այ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից. ուրիշները քեզ համար չեն աշխատել, ինձ չլսեց։ Երևի էդպես մահը մոտեցել էր,— ասավ քուրդը ու գլուխը քաշ արավ, լռեց։

— Հավատիդ հաստատ կենաս, որ արդարն ես խոսում,— չորս կողմից ձայն տվին սարվորներն, ու իրենք էլ լռեցին։

— Արինը քեզ հալալ,— բացականչեց ծերունին,— միայն մայրը… գիտես էլի, մայր է, չի հանգստանում… Շորերն ինձ տվեք, տանեմ, շորերի վրա լաց ըլի, իր սիրտը հովացնի, իր կարոտն առնի։

Չատին բերեց, ծերունուն հանձնեց արյունոտ քոլոզը, վահանն ու թուրը, մի ոչխար էլ առաջն արավ ու շներն անցկացրեց, տարավ ճամփու գցեց։

— Դե մնաս բարով, զավակս,— հրաժեշտ տվավ ծերունի քուրդը։

— Գնաս բարով, քիրվա։
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Հովհաննես Թումանյան

Сообщение Армине » 03 мар 2009, 22:00

Եղջերուն
Текст:
Մի սեպտեմբերի մեր գյուղացի որսկան Օսեփը ինձ գիշերակաց որսի տարավ Եղնուտի կիրճը։ Գիշերներն էդ կիրճով եղջերուներն իջնում են ձորերն ու հովիտները, արածոխմ են, արշալուսից առաջ ջուր են խմում ու էլ ետ իրենց «պնդոցն» են տալի։
Գնում էինք գիշերը մնանք բոստանչի Օվակիմի դափումը, որ լուսադեմին հասնենք որսատեղ պահելու։
Ես էի, որսկան Օսեփն էր ու մեր գյուղացի մի տղա, որ Օսեփի շալակատարն էր։
Մենք գնուն էինք էն դաժան հրճվանքով, որով միայն որսի են գնում։ Ճամփին որսից ենք խոսում։
― Որսը բախտի պես բան է, ― ասում էր Օսեփը։ ― Մին էլ տեսար երևուտք էլավ ու քամի դարձավ, կորավ։ Անսովոր մարդը նրան հեշտ չի նկատի. կշփոթվի, կդողդողա, կփախցնի։ Աչքդ առնելուն պես պետք է թվանքդ բացվի. թե չէ, որ ուզեցիր նշան դնես, մինչև աչքդ ճպես, նա սարն անց կեցավ։
― Հապա դուք ինչպե՞ս եք որսի ման գալիս, ուստա Օսեփ։
― Լավ որսկանը ման չի գալ, նա որսը կպահի,― պատմում էր որսկանը։ ― Գիտի, ո՞ր ժամանակին, ի՞նչ տեղ ա որսը ժաժ կգա՝ կգնա էն տեղը կպահի։ Թե ման էլ գա, քիչ, էն էլ էնպես ման կգա, որ որսն իր քամին չառնի, թե չէ՝ որսն էնպես սուր հոտառություն ունի, որ թե քու քամին(հոտը) նրա վրա էլավ՝ պրծար, որտեղ որ է հոտդ առավ կորավ։
Էսպես խոսելով իրիկունը հասանք բոստանչի Օվակիմի դափին։ Ծերունի բոստանչին փետ էր հավաքել, կրակը վառել ու կողքին թինկը տվել։
― Բարի րիգուն, Օվակիմ բիձա։
― Այ աստծու բարի ձեզ, դուք բարով եկաք. այ տղա էդ ինչ լավ ղոնախներ եք։ Ես հենց մենակ միտք էի անում, թե մի զրիցընկեր ըլի․․․ Էս հենց աստոծ հասցրեց ձեզ․․․― ուրախացած գոռգոռում էր Օվակիմ բիձեն։
― Դու են ասա՝ որս ա ժաժ գալի, թե չէ Օվակիմ բիձա,― անհամբեր հարց տվավ որսկանը։
― Այ տղա, մի անտեր պախրի բուղա կա, Օսեփ ջան, գիշերները գալիս ա, լոբին ուտում ու գնում։ Էնքան լոբիս փուչ արավ. թվանք չունեմ, շուն չունեմ․․․ Պախրա մի ասիլ, մի սար ասա։ Չարդախ ունի (պոզեր), ոնց որ մի կաղնի։
― Էդ մինը ոչինչ. բա իսկի բուղագոռոցի ձեն չի գալի։
― Այ տղա, էլ ասում ես, ինչ անես, քնահարամ են արել։ Երեկ գիշեր էս վերի մատներումը հենց գոռում էին, որ գետինն որոտում էր։
― Հա՜յ, հող ու ջրի աստոծ, հա՜,― աղաղակեց որսկանը։
Օվակիմ բիձեն մեզ հրավիրեց, տակներս խոտ ածավ, ինքն էլ կրկին թինկը տվավ իր տեղը։
― Տղերք, ես որ խորը միտք եմ անում, տեսնումեմ որ աշխարքիս երեսին մարդիցն էլ վերը անիրավ շնչավոր չկա։
― Ի՞նչի, Օվակիմ բիձա։
― Ինչին էլ որի՞ն էս ասում. տեսնում ես՝ դուք թվանքներդ առել եք ետևներիցն ընկել, մենք էլ ուրախացել ենք, թե ինչ ա՝ մի պախրա կսպանենք, կուտենք։ Ախր չէ՞ որ նա էլ մեզ նման շնչավոր կենդանի ա, հրեն կեսգիշերին էրվելով գոռում ա, ձեն ա տալի, իր կովին կանչում. թէ՝ էն էլ նրա սերն ու մուրազն ա․․․
― Թե ձենը դուրս կգա՜, ես նրա սերն ու մուրազը նշանց կտամ,― ծիծաղելով բացականչեց որսկան Օսեփը։
― Չէ, շատ մեղք բան ա, շատ, ― գլուխը շարժելով կրկնեց բոստանչին ու ձենը ավելի բարձրացնելով, կանչեց.
― Տղերք, էս ա որ պախրիցը խոսք ընկավ, ես ձեզ մի բան պատմեմ։
― Պատմի, Օվակիմ բիձա։
― Մի տարի սարումն էի։ Եկան, խաբար բերին, թե բա թոռդ հիվանդացել ա, քեզ ուզում ա, արի։ Սարիցը վեր կացա, հիմի տուն եմ գալի։ Ճամփին ծռվեցի, ասի կարելի ա որսի,ց բանից պատահի։ Ման եկա, ման, մի տեղ տեսնեմ բրնուտումը մի բան խշխշացնում ա, թփերը ժաժ ա տալի։ Ախպեր, էս թե մոշահավ ա, մոշահավի բան չի, թե անասուն ա ինչի՞ չի երևում։ Մի քար գցեցի թփուտը. մին էլ տեսնեմ՝ մի պախրի ճուտի ականջներ ցցվեցին, էլ ետ ցածացան, ու սկսեց թփերը ժաժ տալ, ճամփա բաց անել, որ փախչի։ Թվանքն երեսս կալա հենց թփերի էն ժաժ էկող տեղը։ Թվանքը որ տրաքեց, սա վեր թռավ, դուրս էնկավ ու ետ գետնովը դիպավ։ Տղերք, հիմի մի ձեն ա ածում,մի տնքում ա, ոնց որ մեռնող երեխա։ Ուստա որսկաններից լսել էի, ասի՝ էս ա, սրա մերը ինձ տեսել ա, էստեղից փախել, որտեղ որ է հիմի ետ կգա։ Մտա մի ծառի տակ, ճամփա պահեցի։ Շատ մնացի թե քիչ, մին էլ տեսնեմ՝ հրես եկավ, բայց ո՜նց եկավ, ես տեսա, դուք ոչ տեսնեք. մի խոսքով մոր նման։ Եկավ տեսավ իր ճուտը հրես անշունչ, արնակոլոլ մի ծառի տակ փռված։ Տղերք, դունչը մեկնել ա , ոնց ա տխուր մզզացնում, ոնց ա վերքը լիզում․․․ Թվանքը վեր կալա, էդտեղից քաշվեցի, եկա տուն։ Եկա տուն. եկա տեսա երեխեն դժար ա, հոգու հետ կռիվն ա տալի, տնքում ա։ Տղերք, էն օրը չի, էն օրվա աստոծն ա. էնպես էն պախրի ճուտի նման ա տնքում, որ աչքս խուփ եմ անում, հենց իմանում եմ՝ դեռ էն թփի կողքին եմ կանգնած։ Վերջապես երեխեն մեռավ. հիմի մերն ընկել ա վրեն և բառաչում ա․․․ Ասում եմ, փառքդ շատ ըլի, աստոծ, ի՞նչ ա մեր ու էն սարի պախրի զանազանությունը՝ ոչինչ․․․ ամենի սիրտն էլ սիրտ ա, ամենի ցավն էլ ՝ ցավ․․․
Օվակիմ բիձու տխուր պատմության տպավորության տակ միաժամանակ լուռ էինք։
― Օվակիմ բիձա, չէ՞ որ ասում են պախրեն էլ տեր ունի,― խոսեց շալակտար Ղազարը։
― Ունի, բաս, պախրեն մեծ տեր ունի։
― Ետնա էդ դրո՞ւստ բան ա։
― Դրուստ ա, բաս։ Որսկան Փիրումն ինքը գլուխ որսկան էր, ու նրա գնդակը իր օրումը գետին չէր ընկած։ Մի անգամ մի պախրա ա վիրավորում։ Պախրեն փախչում ա, սա ընկնում ա ետևիցը։ Քշում ա տանում հասցնում Զորավոր կաղնըքու տակը։ Էստեղ, Զորավոր կաղնըքա տակին, պախրեն չոքում ա. պախրեն չոքում ա, որսկան Փիրումը թվանքն երեսն ա կալնում։ Հենց էս տժժան րոպեին Զորավոր կաղնըքուց մի դուռն ա բացվում, մի սիրուն հարսն ա դուրս գալի. էս սիրուն հարսը դուրս ա գալի՝ որսկանի դեմը ծղրտում.
― Ի՞նչ ես հալածում իմ անմեղին, անիրավ մարդ, ի՞նչ ա արել քեզ։ Ագա՜հ, ոչ կշտանաս դու, որ չես կշտանում լիքն աշխարհքում։ Թվանքդ արնով լցվի, գնդակդ խմոր դառնա, չորանա էդ թվանքը բռնող կուռը․․․
Միայն որսկան Փիրումը խելոք մարդ էր, գլխի ա ընկնում, որ էս որսի տերն ա, ձեռաց թվանքը գցում ա մի ծառի ճյուղքի, անիծելուն պես ծառնի ճյուղքը տեղնուտեղը չորանում ա։
― Օվակիմ բիձա, ուրեմն էդ ա, որ ասում են՝ որսկանությունը անիծած ա։
― Անիծած ա, բաս, մին որսկանությունը, մին էլ ձկնորսությունը, երկուսն էլ անիծած են։ Հնուց դրած նզովք ա, որ որսկանի ու ձկնորսի փորը կշտանա ոչ։ Որսկանի վրա Քյարամն էլ նզովք դրեց։ Երբ էրվելով իր Ասլու ետևից ման էր գալի՝ մի վիրավորված պախրա տեսավ։ Տեսավ՝ անասունը մղկտալով շունչը տալիս ա, հորթն էլ մոլորված մնացել ա կողքին կանգնած, էստեղ սազն առավ ու մի խաղ ասավ։
Մենք խնդրեցինք Օվակիմ բիձուն, որ էդ խաղն ասի մեզ համար, ու ծեր բոստանչին իր պառավ ձենով խարույկի առաջ երգում էր մութը ձորում.
Հե՜յ, պարոններ, տեսա կանանչ գարունքին՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա.
Սիրուն հորթը մոլոր կանգնած իր կողքին՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։
Գընդակն առած գընում էր փուչ աշխարհքից,
Գանգատելով մարդու անգութ արարքից,
Արյուն տալով, մըղկտալով իր վերքից
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։
Աստված սիրող՝ որսին թըվանք չըբռնի,
Երկինք սիրող՝ որսի միսը թող չառնի.
Դարդոտ Քյարամ տեսավ ծովում արյունի՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։
Ամենքը քնեցին. ես մնացի զարթուն։ Գիշերն էս տեսակ տեղերում անսովոր մարդը չի կարողանում քնել, հազար ու մի ձեն է լսում, հազար ու մի բան է երևակայում։
Էն անշուշտ գիշերվա հովն էր, որ շարծվում էր սիմինդրները, բայց ինձ թվում էր, թե Օվակիմ բիձու ասած պախրեն էր բոստանը մտել։ Գիշերվա մթության մեջ հեռվում սև կերպարանքներ էին երևում ու կարծես շարժվում էին։
Ու անքուն էի ես։
Գիշերվա մի ժամին դուրս եկա դափի դուռը։ Պարզ աշնանային գիշեր էր։ Չոր ցուրտը սեղմում էր։ Ձորերը խուլ թշշում էին։ Նրանք շտապով հագան իրենց տրեխները, ու վեր կացանք դեպի Եղնուտի կիրճը․․․
Արշալույսից առաջ մենք դարան մտած Եղնուտի կիրճում։ Ես իմ դիրքից պահում էի առաջիս ընկած բացատը։ Դիմացս կանգնած էր խոր ու անթափանցելի մութն անտառը։
Հետզհետե գիշերվա խավարն սկսեց նորմալանալ։ Ժայռերը խոժոռ, քնաթաթախ դուրս նայեցին աղջամուղջի միջից։ Երկինք սկսեց գունատվել ու պարզվել։ Ապա երևաց Եղջերուն՝ Լուսաստղը։ Վերկացավ վաղորդյան Զեփյուռը։ Ծաղիկները շարժեցին իրենց գլխիկները, խոտերը դողդողացին, տերևները խշշացին: Անտառն սկսեց զարթնել։ Մոտակա թփից մի ծիտ ճկաց, մի ուրիշը՝ մյուս թփից, մեկն էլ՝ հեռվից․․․
Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստից ու զմայլված դիտում էի շուրջս՝ բնությունը, էն սրբազան ժամին, երբ ծագում է առաջին լույսը։
Հանկարծ մի ձայն․․․ չորացած ճյուղ կոտրվեց մոտիկ անտառում։ Նայում եմ էն կողմը։ Անտառը տակավին մութն է։ Աչքս չի որոշում, թե ինչ կա էնտեղ, միայն պարզ լսում եմ զգույշ ոտնաձայնը, որ խաշամը կոխելով առաջ է գալի՝ խըշտ, խըշտ, խըշտ․․․ Բան չի երևում, բայց դարձյալ խըշտ, խըշտ, խըշտ, մոտենում է ավելի ու ավելի․․․ Եվ, ահա դուրս եկավ․․․
Ես առաջին անգամն էի տեսնում եղջերուն ազատ բնության մեջ։ Նա դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ, ինչպես բնության էն ամեն գեղեցկությունների տերն ու թագավորը։ Կիսովին, դեռ անտառի մթության մեջ կանգնեց, թուխ դունչը դրավ գետնին, ապա թե գլուխը բարձրացրեց, վայրենի շնորհքով ոլորեց երկայն վիզը ու նայեց իմ կողմը։
Ամենագեղեցիկ հայացքը, որ ես տեսել եմ իմ կյանքում։
Ես շփոթվեցի, ամաչեցի, ուզեցի թաքցնել հրացանս․․․ Շարժվեցի թե չէ՝ նա շտապով ետ թեքեց իր կարապի վիզը. վիզը ետ թեքելուն պես հարևան դիրքից որոտաց որսկան Օսեփի հրացանը։ Հրացանի ձայնից անտառն որոտաց ու սկսեց ճռճռալ։ Էն եղջերուն էր փախչում։
― Հայ, քո տունը քանդվի, ― ինձ հանդիմանելով դուրս թռավ որսկանն ու վազեց դեպի մոտիկ բլուրը, տեսնի՝ ո՞ր կողմից կերևա փախած որսը։ Առավոտը բացվում էր, և էնքան լուս էր, որ կարողացանք կանանչ խոտերի վրա գտնել թարմ արյան հետքը։
Վիրավորված էր եղջերուն։ Արյան հետքը բռնեցինք ու գնացինք որոնելու։
― Էսքան որ արյուն է տվել, ինչքան ուզում է գնա՝ մերն է, ― հայտնեց որսկան Օսեփը։
Իրիկնապահին նրան գտանք մի խոր անտառում։ Նա ընկած տեղից իր երկայն վիզը երկարեց մեզ վրա։ Ես տեսա՝ ինչպես չէր կարողանում գլուխը պահի, շարժում էր անդադար ու նայում էր մեզ իր պղտոր, շշկլած, անորոշ հայացքով։ Հանկարծ կարծես գլխի ընկավ, աշխատեց վեր կենա, ծնկները վեր բարձրացրեց ու կրկին ճըղփալով ընկավ իր արյան մեջ՝ մի ծանր, անզոր թառանչով։
Որսկանը վրա վազեց․․․ Ես ուզեցի մի բան ասեմ, ամաչեցի․․․ Նա բռնեց եղջերվի գլուխը, ոլորեց գեղեցիկ վիզը․․․ Ես կրկին ուզեցի ներս մտնեմ․․․ Դրձյալ սիրտ չարի․․․ Եվ ահա դաշույնը փայլատակեց․․․
Ես երեսս շրջեցի, իբրև թե սարերին եմ նայում։ Ետևից մի խուլ տնքոց լսեցի․․․ ու, չգիտեմ ինչու, սկսեցի մտածել կյանքի ու մահվան մասին, և էնպե՜ս տգեղ էր թվում ինձ կյանքը․․․
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Հովհաննես Թումանյան

Сообщение Армине » 03 мар 2009, 22:03

Խրիմյան Հայրիկի օրերից մինը
Текст:
Խրիմյան Հայրիկը Թիֆլիս գտնված ժամանակ մի օր կանչել էր սովորականի նման զրույց անելու, թե իր գրած ոտանավորները կարդալու։ Պետք է ասեմ, որ շատ էր սիրում ոտանավոր գրելը և իրեն նշանավոր բանաստեղծ էր համարում։
— Գիշերները քունս չի տաներ,— ասում էր, — սենյակում կշրջեմ, կծխեմ ու կգրեմ։ Մի պայծառ, գեղեցիկ առավոտ էր։ Մտա Թիֆլիսի առաջնորդարանը։ Նախասենյակում մի խումբ խնդրատուներ էին կանգնած։ Նրանց միջից մի ծերունի տիրացու, որ ճանաչում էր ինձ, առաջս կտրեց, խնդրեց, որ միջնորդեմ կաթողիկոսին իրեն օգնելու։ Խոստացա. ներս գնացի։ Արևը լցվել էր սենյակը, ու Հայրիկը Աստվածաշունչի նահապետներից մեկի նման գահավորակին թիկնած ծխում էր։ Քեֆը լավ էր, ու դեմքն էլ պայծառ՝ օրվա նման։ Չգիտեմ ինչու քեֆի լավ ժամանակները նա սիրում էր ետ դառնալ, խոսել իր երիտասարդ ժամանակից, անցած օրերից, Վարագա կյանքից։ Սիրուն, սրտաշարժ պատմություններ էր անում զանազան մարդկանցից, որոնցից ոչ մեկից ես ոչ մի տեղեկություն չունեի։ Ես ինչքան ձանձրույթով էի լսում նրա ոտանավորները, այնքան և ավելի հետաքրքրությամբ լսում էի նրա տաղանդավոր զրույցները։
Պատմում էր, պատմում ու վերջը տխրությամբ ավելացնում. «Ո՜վ գիտի, հիմա մեռեր են ամենքը…»։ Բայց ավելի շատ ծիծաղաշարժ բաներ էր պատմում ու այնպես դուրեկան, այնպես սրտալի ծիծաղում, որ միայն Հայրիկին էր հատուկ։
Այն օրը, որ ասում եմ, շատ զվարթ տրամադրություն ուներ։ Նա առհասարակ շատ էր բաց պահում իր դուռը։ Քիչ կպատահեր, որ մարդու մերժեր՝ ներս չթողներ։ Պատվիրել էր, որ խնդրատուներին ներս թողնեին առանց արգելքի։ Խոսելու ժամանակ մին էլ տեսանք՝ մի փոքրիկ, այսպես 10-11 տարեկան գիմնազիստ ներս մտավ, գլուխն արագ տմբացրեց, չարաճճի գլուխ տվեց ու դիք կանգնեց դռան տակին։
Հայրիկի քեֆն ավելի բացվեց։
— Օհ, բարով եկար,— ասավ,— ի՞նչ կուզես։
— Հայրիկ, ինձ ուսումնարանից դուրս են անում։
— Քեզի, ուսումնարանեն դուրս կանե՞ն։
— Այո, Հայրիկ։
— Ինչպե՞ս կարելի է, որ քեզի դուրս անեն։
— Դուրս են անում, Հայրիկ։
— Ո՞վ է դուրս անում։
— Դիրեկտորը։
— Ինչու՞։
— Ասում է՝ փողը բեր։
— Էհ, դու ալ չունի՞ս։
— Չէ, Հայրիկ, իմ հայրը մեռած է, մայրս…— երեխան սկսեց իր պատմությունը։
— Մոտ եկ, տեսնեմ։
Երեխան մոտեցավ։
— Էհ, հետո լավ կսովորի՞ս դասերդ։
— Լավ եմ սովորում, Հայրիկ,— և երեխան նորից սկսեց մի պատմություն, թե ինքն ինչ առարկայից ինչ է ստացել և այլն։
— Լավ, լավ, դու ալ Հայրիկի պես շատախոս եղեր ես։ Հապա չըսի՞ր, որ կերթամ Հայրիկին կըսեմ։
— Ասեցի, Հայրիկ։
— Լավ ըրեր ես։ Ինչքա՞ն կուզեն։
Չեմ հիշում ինչքան ասավ երեխան, Հայրիկը ձեռքը տարավ կողքին դրած բանի տակը, փողը հանեց, տվեց իրեն ու զանգահարեց։ Ներս մտավ վարդապետը։
— Ծո, տարեք նշանակեցեք, որ ասոր ուսման վճարը Հայրիկը պիտի տա, որ դիրեկտոր ալ չարձակի ուսումնարանեն։
Սրան տարան։ Ներս մտավ մի գաղթական կին, սևերում փաթաթված։
— Հայրիկ, ամուսինս սպանվեց կոտորածին, հինգ երեխալով մնացեր եմ դռները…
— Հա, խեղճ կին, այնպես ժամանակներ են, որ տղամարդիկ ալ հազիվ իրենց տունը կպահեն, դու մի խեղճ կնիկ, ինչպե՞ս պիտի պահես ատքան երեխաները։
Կրկին ձեռքը տարավ կողքին դրած բանի տակը, հանեց սրան էլ փող տվեց. ճամփա դրավ։
Ներս մտավ իմ ծանոթ ծերունի տիրացուն։
— Հայրիկ, 40 տարի Ս. Մինասի եկեղեցում, սուրբ տաճարում ծառայել եմ աստծուն, այժմ քաղցած եմ…
— Անխելք մարդ,— ընդհատեց Հայրիկը,— քեզի ո՞վ ըսավ 40 տարի աստծուն ծառայես, որ այսօր քաղցած մնաս, 40 տարի եթե մի վաճառականի ծառայեիր, այսօր կուշտ պիտի ըլլայիր…— ու սկսեց ծիծաղել։— Էհ, աղեկ, կհոգանք։
Կրկին ձեռքը տարավ կողքի բանի տակից փող հանեց, տվեց իրեն ու զանգահարեց։ Եկան։
— Ծո, տարեք, ըսեք ասոր թոշակ կապեն։
Եվ այսպես ամբողջ օրը։
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Հովհաննես Թումանյան

Сообщение Армине » 03 мар 2009, 22:07

Քաջերի կյանքից
Текст:
«․․․Քաջ լոռեցիք էլ որ իմանան, էլ դինջություն
չունեին, սրանք էլ էին ուզում նրանց իրանց
մեջը բերեն, պատիվ տան: Մեկ ամսաչափ էլ
էստեղ մնաց (Աղասին)․․․»

Վերք Հայաստանի
1
1826 թվականին բացվեց Երևանի պատերազմը։ Ռուսաց զորքը դեռ չէր հասել պատերազմի բեմը, և սանձարձակ պարսիկներն ասպատակելով, կողոպտելով Շիրակը, Փամբակն ու Աբարանը, առաջ էին գալիս։
Հասան խանի խաժամուժ հրոսակներն արդեն Խըլղարաքիլիսեն քանդել, Ղշլաղը կրակել, Զարաքիլիսեն ավերել, ռուսաց սակավաթիվ զորքը ջարդել, Լոռու ձորերի բերանն էին հասել։
Նրանց առաջից փախչում էր հայոց զարհուրած ժողովուրդը. փախչում էր ամեն բան թողած, յուր չոր գլուխն առած, որ ետևից եկող թշնամուց ու մահից պատսպարվելու մի տեղ գտնի։
Պարսիկների այս բարբարոսական շարժումը ոգևորեց, ոտքի կանգնացրեց իրանց կրոնակից Ղազախ-Բորչալվի թուրք ցեղերին, ուր դեռ չէր հասել Հասան խանը։ Այս կողմերից էլ հալածվեցան, տեղից ու գեղից պոկ եկան, փախստական դարձան հալածված հայերը, և Փամբակ, Շորագյալ, Աբարան, Զազախ, Բորչալու տակնուվրա եղան, դատարկվեցան մի քանի օրում։
Այս բոլոր հալածականներն ամեն կողմից փախչում, թափվում էին Լոռու ամուր ձորերը, մինչև կհասնեին Դսեղ։

2
Դսեղը յուր անառիկ ու չքնաղ դիրքով նման է մի բնակերտ ամրոցի։ Նրա փոքրիկ հարթավայրը շրջապատված ու ամրացված է հարավից անտառապատ սարերով, իսկ մնացած երեք կողմից՝ խոր ձորերով։
Նրա հանդի սահմանները հարավից սկսում են հովասուն, բարձր լեռներով, հյուսիսում վերջանում անդնդախոր ձորերով։ Նրա հարավային սահմանում՝ Քոշաքարի ժեռուտ կատարին, թռչկոտում է քոշը և բուսնում ղանձիլ, իսկ հյուսիսում՝ Ձաղի ձորում ապրում է կարիճ և հասնում խաղող։
Այս երկու սահմանների մեջ կան թանձրախիտ, կուսական անտառներ, որ կացնի ձայն չեն լսած, ուր ծառերի փչակներում բուն է դնում մեղուն, թալաներում ապահով վխտում են երեները, մոռուտներում ինքնիշխան թագավորում է արջը, և շամբուտներում հանգիստ հանգիստ ապրում է վարազը։ Կան ժայռեր, ուր բուն է դնում արծիվը և թռչկոտում այծյամը․․․
Բայց մենակ հրաշալի բնության համար չեն խելոք ճանապարհորդներն այս գյուղը կոչել«փոքրիկ Զեյթուն», կամ դիրքի ամրությունը չէր պատճառը, որ թշնամու ոտքը չէր ծեծում այստեղ։
Հին ժամանակներից ի վեր Դսեղը պարծեցել է յուր քաջերով։ Առած է դարձել, թե «Դսեղա իգիթների անունը Դաղստան է հասել»։
Դսեղա ձորերը լիքն են ավերակ տնակներով։ Այդ բոլորը ժամանակավոր բնակարան ու օթևան են եղել զանազան տեղերի ժողովուրդների, որ ահ ու փախի ժամանակ ապաստանել են այս տեղերը, մինչև անցել է երկյուղն ու թշնամին։
Այս այն Դսեղն է, որ մեծազոր Մամիկոնյանները, Արշակունյաց փառքի վերջալույսին, երեսուն տարի ևս մեն-մենակ հաղթանակներով, ճակատ ճակատի զարկելով պարսիկների ու արաբների հետ, ձանձրացած, X դարում թողին իրանց սրբազան Տարոնը, եկան բնակվեցին այստեղ։
Դեռ մնում են նրարց շիրիմները, նրանց կանգնած խաչարձաններն ու մատուռները, դեռ մնում է նրանց կառուցած ճերմակ տաճարը՝ Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանքը, և դեռ կանգուն Սիրուն Խաչի վրա կարդացվում է «Յիշխանութեան տանն Մամիկոնեան․․․»։
Դեռ ժողովուրդն ավանդորեն պատմում է, թե այստեղ ապրեցին այն լավերը, այստեղ կռվեցին և այստեղ մեռան․․․

3
Ինչպես ղրղին հանկարծ վրա է տալիս, և ճնճղուկները ահաբեկված այս ու այն կողմից փախչում-լցվում են մի թփի մեջ, որ ազատվեն, ինչպես ուրուրը պտտվում է երկնքում, և հավի ճուտերը լեղապատառ հավաքվում են մոր թևի տակը, ― այնպես էր Հասան խանի ահից հալածված՝ Փամբակա, Շորագյալի, Աբարանու, Ղազախու, Բորչալվի, Լոռու ժողովուրդը փախել, լցվել Դսեղա ձորը։
Դսեղեցի Օվագիմ Յուզբաշին, քառասուն աժդահա տղամարդ հետն առած, անդադար ոտքի տակ էր տալիս Սիսի բերդից մինչև Հաղպատ-Սանահին, Լոռու ձորերի մի ծայրից մինչև մյուսը, թևատարած արծվի նման պտտվում էր յուր ձորերի գլխին և սիրտ էր տալիս քարանձավներում, քարափների տակ կուչ եկած, իրան թևի տակը մտած ժողովուրդներին։
― Վախիլ միք,―սրտապնդում էր նա,― քանի՞ գլխանի կըլի էն ղզլբաշը, էն դուշմանը, որ էս ձորերը ոտ կոխի․․․ բաս էլ ընչի համար ենք մեր գլխին տղամարդու գդակ դնում, էլ ընչի համար ենք թուր ու թվանք վեր ունում․․․
Իրա նման էին և իրա բոլոր ընկերները։ Հասան խանի չափաուլները և ասպատակները առաջին անգամ սրան պատահեցին Գյուլլադագանա կիրճում, Լոռու ձորերի նեղ բերանում, և գլուխները կորցրած ետ նահանջեցին. երկրորդ անգամ ջարդվեցին Շահալվի ձորում, որ մինչև օրս էլ «կռվատեղ» է կոչվում, իսկ երրորդ անգամ Հնեվանա ձորում քանդած Ուզունլարի թալանը խլել տվեցին գիշերով։
Այսպես անպարտելի կռվում էր, մի նոր Գայլ Վահանի նման, այս «Լոռու ձորերի աստվածը» յուր առյուծ ընկերներով։

4
Ծերունի Մեհրաբը՝ Օվագիմի հայրը, Լոռու ձորերի Նահապետը, իսկի չէր էլ մտածում, թե հարյուր տարին անց է կացրել։ Նրա վիթխարի, բարձր հասակը կորացել էր, ճերմակ մազ ու միրուքը բռնել կուրծք ու երես և աժդահայի ահավորության հետ խառնել, միացրել ծերության պատկառանքը։
Թշնամու անունը նոր ույժ ու եռանդ տվեց նրան, որդու և յուրայինների սխրագործությունները նոր սիրտ, նոր ուրախություն, և, մինչդեռ աշխարքը լողում էր արյան ծովում, այս ծեր արծիվը, յուր ժայռերի գլխին նստած, թշնամու վրա ծիծաղում ու իրանց պապերիցն էր պատմում։
-― Մեր պապերն էս թավուր մարդիկ են էլել,― ասում էր նա,― մենք նրանց թոռներն ենք, նրանց սիրտն ու նրանց արինն ունենք․․․ Ղուշն իրան թևովը, օձն իրան պորտովը, թշնամու անունով չպետք է մեր ձորերովն անց կենա։ Մեր ճամփեքը թշնամու համար փակ ու կապած պետք է լինեն, մեր տան դուռն ու մեր սիրտը բարեկամի համար բաց․․․ Նամարդի համար մենք թուր ու թվանք ունենք, տղամարդի համար՝ աղուհաց․․․

5
Այս ժամանակներում ամեն մի քաջ տղամարդի համբավ ու գործ կայծակի արագությամբ տարածվում էր երկրե-երկիր, բերանե-բերան։ Սաստիկ ճնշումն ու հալածանքն կատաղեցրեց, դուրս քաշեց ժողովրդի քաջերին, և ամեն տեղ հոգով արի տղամարդը մռնչաց, աղաղակեց, զենք առավ, սուր բարձրացրեց ղզլբաշի դեմ։ Տառապած, պաշտպանության կարոտ ժողովուրդը ոգևորությամբ նկատում ու հռչակում էր այս սակավաթիվ հերոսներին։
Փամբակա, Շորագյալի, Աբարանու փախածներից ով գալիս, Քանաքեռցի Աղասու գովասանքն էր բերում հետը։ «Աղասին, իգիթ Աղասին․․․ ղզլբաշի հոգին հանեց․․․ քրդի արյունով քար ու հող լվաց Աղասին․․․ Ալագյազու վրա պատահեց, հաղթեց․․․ Անի քաղաքում կռվեց կոտորեց Աղասին․․․ Մի տեղ առաջը կտրեցին, ջարդեց անցավ Աղասին․․․ Մի տեղ ուզեցին բռնել, փշրեց, փախավ Աղասին․․․»։
Այս լուրը ոգևորեց Դսեղա իգիթներին և հայտնեցին Մեհրաբ յուզբաշուն։
― Աֆֆարի՛մ իգիթ,― բացականչեց հիացած ծերունին Աղասու պատմությունը լսելուց հետո,― որտեղ որ լինի, մի բերեք տեսնեմ, ճակատիցը պաչեմ, քանի չեմ մեռել։
Եվ կատարվեցավ ծերունու իղձը։

6
Աղասին Ղարաքիլիսում սարերից հրավիրված էր Դսեղ։
Հին սովորությամբ անվանի հյուրերի պատվին, ինչպես Աղասին էր, խաղեր, հանդեսներ էին սարքում։ Ջիրիդ (ձիարշավ) էին խաղում «ղոնախի» հետ, թագավորաորս էին անում և ուրիշ դյուցազնական խաղեր էին հորինում։ Բայց պատիվը դրա մեջ կար. այդ հանդեսներում ճանաչում էին իրանց «ղոնախին», թե ինչ շնորհքի տեր մարդ է նա։
Մարդիկ էր ուղարկել ուրախացած Մեհրաբ յուզբաշին և շրջակա տեղերի հայտնի քաջերին հրավիրել, հավաքել Դսեղ։ Եկել էր ճոճկանեցի Խուդին, որ ասլանի սիրտ ուներ,գյուլլուբաղցի Դոնղուզ Ղռանը, որ լեզգու արյուն էր խմում, արդվեցի լեզգի Պետոն, որ մազը մազից ջոկում էր գյուլլով, սանահնեցի Արութինը, որ ձի աստղերի հետ էր խաղացնում, շնողնեցի վիթխարի Վերանը, հաղպատեցի աժդահա Պրանը և ուրիշ անվանի քաջ մարդիկ։ Եկել են և զանազան տեղերից փախած ժողովուրդների մեծերն ու տանուտերերը։
Այս բոլորին հավաքել էր Մեհրաբ յուզբաշին Աղասու պատվին լինելիք խնջույքն ու հանդեսը փառավոր անելու համար։
Սրա համար էր, որ առավոտը վաղ Մեհրաբ յուզբաշու ծաղրածու Ղազոն, որ միևնույն ժամանակ լավ քարագնաց էր, կատվի նման մագլցելով բարձրացավ յուզբաշու տան դիմացը, մի բարձր խոտի չարդախի աջի ծայրին ամրացրեց մի ընկույզ։
Ժողովուրդը հավաքվել, դուռն ու կտուր բռնել, թամաշավոր էր կանգնել։
Դուրս եկան տանից հրացանավորները, և արծաթաբանդ հրացանները փայլատակեցին արևի շողերից։
― Էդ ինչ եքքա (ահագին) նշան ես դրել, է՛յ Ղազո, քարով տալու համար խո չի․․․,― զվարճախոսելով ու նշանն արհամարհելով առաջ անցավ ծերունի Մեհրաբը։
Բոլորը հանկարծ լռեցին. ծիծաղն ու աղմուկը դադարեց, շունչները պահած ընկույզին էին նայում։
Հրացանը որոտաց, ընկույզը կորավ։
― Ո՞նց էր,― կրծքին զարկելով ետ դարձավ ծերունին,― չըլնի թե միրքիս եք մտիկ անում, էս շատ մածուն ուտելուցն ա սիպտակել. բա՛ս դուք ի՞նչ եք մտածում․․․ դեհ, առաջ արի մի հունարդ տեսնեմ, հենց արա չամաչես իմ ծերությունից,― և հրացանը տվեց Աղասուն։
Նորից բարձրացավ Ղազոն, նոր նշան դրեց, բայց չէր իջել աջից, որ Աղասու գնդակը նշանը թռցրեց։
Այդպես և մյուսները։
― Էդ չելավ, ես դրան թվանք չեմ գցիլ․․․ տարեք հեռու մի խանչալ տնկեցեք, կողքին էլ մի հաստ տախտակ, որ գյուլլեն պահի։ Նշան դնենք խանչալի սուր բերանին, էնպես, որ գյուլլեն երկու հավասար մասի բաժանվի. եթե մի մասը մյուսից ծանր էլավ, կնշանակի չի դիպել,― ձայն տվեց Օվագիմ յուզբաշին. և համաձայնվեցին սրա հետ։
Այս նշանին առաջին անգամ առաջարկողը հրացան արձակեց, և, որքան ձեռքներուն ծանր ու թեթև արին, չկարողացան գնդակի երկու մասերի ծանրությունը իրարից որոշել։
Պակաս չէր և հաղպատեցի Պրանի արծը, որ տախտակում տվար առաջին գնդակի ծակով անցկացրեց հետևյալ գնդակները։ Բայց ոչ ոք չհամաձայնվեց կանգնելու արդվեցի լեզգի Պետոյի առաջ, որ առաջարկում էր, թե մեկը հեռու կանգնի, գլխին մի խնձոր դնի, որ ինքը հրացան արձակի խնձորին։
Եվ այսպես մեկը մյուսից գերազանց հանդիսացան։
Ժողովուրդը ցնծաց. Գովեց յուզբաշիներին, գովեց Աղասուն ու յուր ընկերներին և հրավիրված բոլոր քաջերին։
Իսկ իրիկնադեմ ջիրիդ էր նշանակված։
Զուռնի զիլ ձայնն ու դհոլի դրմբոցն իմացրին, թե պատրաստ է ձիարշավի դաշտը, և ժողովուրդն անհամբեր սպասում էր գյուղից վերև։
― Եկա՜ն, եկա՜ն․․․― հանկարծ ժողովուրդն աղաղակեց, միաժամանակ շների հաչոցն ու ձիերի խրխինջը բարձրացավ, և ահա երևաց դյուցազնական ժամանակներին վայել մի հեծելախումբ։ Հսկա ծերունին՝ Մեհրաբ յուզբաշին, վառվում էր կատարյալ զինավառության մեջ։ Գդակը թեքած աջ ականջի վրա, նա տաքացնում էր յուր ամեհի ձին, և, սպիտակ միրուքը քամու հետ խաղալով, մերթ ուսովն էր անցնում, մերթ՝ կռան տակովը։ Նրան շրջապատած գալիս էին յուրայինները, Աղասին յուր ընկերներով և մյուս հրավիրվածները, բոլորն էլ հզոր, զենք ու զրահի մեջ կորած։
Այսպես երևացին նրանք ձիարշավի տեղը։ Զուռնեն սաստկացավ, ամբոխն անհանգիստ իրար խռնվեց, ամեն մեկն աշխատում էր, որ շատ հիանա այս ահավոր գեղեցկության վրա։
Հանկարծ փոշին բարձրացավ սև ամպի նման, Բռնեց բոլորի աչքի առաջը, և ահագին տրոփյունը գետինը շարժեց։
Նրանք երբեմն-երբեմն ջոկվում էին, իրար հետ մրցում, ջիրիդ արձակում կամ խաբս էին տալիս, փախչում իրար առաջից, խաղ անում ձիու մեջքին ու փորի տակին, ձին չափ գցած ժամանակ իրար գլխարկ էին փախցնում կամ գետնից բան էին վրցնում և, ընկերախաղի տալով, աշխատում էին իրանց շնորհքը ցույց տալ, առանց իրար ջիրիդով վնասելու կամ հաղթելու։
Մի ժամից հետո ամբողջ դաշտը կարծես վարած էր գութանով, կամ հազարավոր խոզեր քանդ էին արել։
Ուրախության աղմուկներով հիացած ժողովուրդը փոշեղեն ամպերում նկատում էր ծերունի նահապետի ճերմակ միրուքն ու ճերմակ ձին, նրա կողքին փայլականման Աղասուն, առյուծանման Օվագիմին և բոլորին միասին, որպես մի բազմագլխանի մարմին, մի փախած վիշապ։ Ժողովուրդը չէր իմանում թե որն է որին խնայում․․․
Այդ չէր իմանում և ցնծության աղաղակներով գովում էր մեկին ու մյուսին. գովում էր ալևոր Մեհրաբին, նրա կորյուններին, քաջ Աղասուն և նրա ռաշիդ ընկերներին և մյուսներին։ Այսպիսի հանդեսից հետո տուն վերադարձան։
Մեհրաբ յուզբաշին պատվիրեց, որ առավոտը գիշերով թոռչիներ(ձկնորսներ գնան) ձորը, ձուկը բռնելու, որսորդներ գնան, որս անելու, և ամեն տեսակ պատրաստություն տեսնեն, որ յուր «ղոնախների» հետ քեֆ է անելու Ձորագետի ափերին։

7
Ահա սրընթաց Ձորագետը արյուն է տանում։ Մութը ճալիցն, երկու ժայռերի արանքիցը դուրս պրծած, սելավաջրի նման պղտոր, պրպրած ու փրփրած, տակռապոկ արած ծառ ու մացառ, քար ու քոթուկ իրար խառնած, առջևն արած, գոռալով. թշշալով, վշվշալով, տեղ-տեղ, ուզած տեղը թևերը փռելով, արջախնդռուկի անելով, կրկին իրան հավաքելով, ուռչելով ու քարերի գլխով թռչելով, արթուրմա խաղալով,ցալքուն տալով գալիս է Մազմանա գյոլումը կանգնում, պտիտ գալլիս, սունչ առնում, դարան մտնում ու հանկարծ վեր կենում, իրան թոփ արած, թափ առած, ղրղու նման հասնում, զարկում չոքած Ավանաքարի ապառաժ ծնկներին ու, քինթը ջարդած, լացակնքած, գլուխը քորելով, թոնթորելով գալիս է Սուրբ Նշանի դիմացն երեսին խաչակնքում, սիրտը վեր նստեցնում ու, շարական ասելով, աջ կողմի վրա պտտվում, մտնում Հաղպատ-Սանահնա ձորերը։

8
Ձորագետի ափերին՝ բոլոր ծառերից բարձր, մի խումբ ընկուզենիներ են բարձրանում. ծուխը բարձրանում է նրանց միջից վերև, և քաջերի խումբն աղմկալի ուրախանում, քեֆ է անում այն հսկայական հովանու տակ։
Ծառատակներին՝ կանաչ խոտերում, կարմիր խալիչաները տարածել, մի մեծ շրջան են կազմել անխնա լցրած մավի սուփրաների ջուրջը։ Ալևոր Մեհրաբն էր յուր հարազատներով, Օվագիմն ու յուր խումբը, Աղասին ու յուր ընկերները, Արութինը, Խուդին, լեզգի Պետոն, Դոնղուզ Ղռանը, Վերանը, Պրանը և զանազան տեղերից պատսպարված ժողովուրդների մեսերն ու տանուտերերը։ Ուրախությունից բացվել, ծիծաղում են նրանց խոժոռ դեմքերը, ինչպես առավոտյան արևի տակ այն սև ժայռերը։
Այստեղ եկան ուղարկած որսկանները, սպանած պախրա բերին իշխանների լիքը սուփրեն. ձկնորսները թազա-թազա ձուկն եփեցին Ձորագետի ջրովն ու շուռ տվին տերևի վրա, և քեֆն ավելի թեժացավ։
Զվարթ աղմուկի ու ծիծաղի մեջ հնչում էր օձնեցի հռչակավոր ուստա Յանըղի զուռնեն, և թմբուկի հետ դրմբում էին քարերն ու քարանձավները։ Ասողները ճգնում էին իրանց հուժկու ձայներով խլացնել աղմուկն ու զուռնեն, բայց Մեհրաբ յուզբաշու ծաղրածու Ղազոն տանում էր բոլորի ուշքը։ Մատռվակները (սաղի) մեծ-մեծ գավաթները ձեռքներին, սպասավորում էին շրջանի մեջտեղը պտտվելով. Շարունակ հոսում էր Շուլավերի կարմիր գինին, երկայնակոթ հազարափեշաները անցնում էին ձեռքից ձեռք, և ավելի ևս տաքանալով աղաղակում էին նրանք՝ մերթ-մերթ նստած տեղերից դատարկելով հրացանները. գնդակները շառաչում թին բարձրաբերձ ժայռերի կրծքերին, և ձորերը բազմապատկում, տանում, հեռացնում էին նրանց որոտը դեպի հեռու ձորեր։ Տեր Մելիքսեթ պարթև քահանան էլ երբեմն-երբեմն մի հոգեբուխ մեղեդի էր վառում կամ ոգևորվելով թնդացնում էր Մամիկոնյան մեծ նախարար Սմբատի երգը՝ «Առյուծ, արի անպարտելի, եկ, սեր իմ, եկ․․․»։ Ձորագետն էլ մյուս կողմից զանազան եղանակներով, հարբած ալևորի նման, հազար ու մի տեսակ ձայնը փոխելով՝ երգում էր ի պատիվ թանկագին հյուրերի․․․, և այս բոլորը միախառնված իմացնում, ազդարարում էին, թե քաջերը զվարճանում են։

9
Ուրախության այս թունդ միջոցին ծերունի Մեհրաբը վերցրեց գինով լիքը հազարփեշեն, և բոլորը ուշք դարձրին նրան։
― Աղասի՛,― ձայն տվեց նա,― ես ուզում եմ օխնել էն ծառը, որ քեզ նման բար ա տվել․․․ ո՞նց օխնեմ. աջողություն մաղթե՞նք, թե՞ ողորմաթասը խմենք․․․
Այս որ ասաց Մեհրաբ յուզբաշին՝ Աղասու պայծառ դեմքը մթնեց, ինչպես մի սև ամպ հանկարծ ծածկում է գարնան արևի երեսը. նա լուռ խոնարհեց գլուխը կրծքին. նրա հետ տխրեցին և յուր ընկերները։
Բոլոր սեղանակիցները իրար երեսի մտիկ տվին հոնքերի տակից, ուզեցին ասել՝ երևի տխուր բան հիշեցրին իրանց հյուրերին։
― Ուրեմն աստված հոգին լուսավորի, աստված նրա դատաստանը քաղցր անի․․․―մեղմ կարեկցությամբ խոսքն առաջ տարավ ծերունին։
― Աղասու հերը մեռած չի յուզբաշի,― գլուխը վեր քաշելով ընդհատեց Աղասու ընկերներից մեկը։
― Բաս ընչի՞ տխրեցիք, ընչի՞ չեք խոսում, Կարո՛, ի՞նչ կա․․․
― Տխեցրիր, ո՞նց չի տխրենք, յուզբաշի,― հառաչեց Կարոն։
― Աղասու հերը Երևանու բերդումը եսիր ա․․․ Քանաքեռից աղջիկ փախցնելիս Աղասին ֆարրաշին սպանեց ու փախավ, չոլերն ընկավ, իրան տեղակ հորը բռնեցին․․․ Պառավ մերը, ջահել կնիկը ու երեխաներն էլ․․․
Կարոյի պատմության հետ մռայլվում էր ծերունի նահապետի դեմքը, որպես Լալվարի սարը աշնան վերջերում, և թավամազ, գորշ հոնքերի տակից աչքերը բարկությամբ վառվում էին, որպես կայծակը Լալվարի ամպերում։ Սևակնում էին և մյուսները, որպես միասին ամպում են այն սարերը․․․
Կարոն շարունակում էր.
― Պառավ մերը, ջահել կնիկը ու երեխաներն էլ մնացել են Քանաքեռ՝ թշնամու հողում, ղզլբաշի բերանում․․․ տանջվում են, կանչում են, ձեռքներս հասնում չի․․․ ո՞նց չի տխրենք․․․
― Է՛ հե՜՜․․․ ― բացականչեց ծերունի Մեհրաբը այնպիսի եղանակով, որպես թե մի անսպասելի չար գաղտնիք էր գտել,― սա էլ իգիթի նման ման ա գալի սարերում․․․― և, խեթ-խեթ ակնարկելով գունատված Աղասուն, մի դառը ծիծաղով աղաղակեց, --- հա՛, հա՛, հա՛, հա՛, իգի՛թ․․․
Բոլորը լուռ էին։
― Ափսո՜ս,― մռնչաց ալևորը։
Նստողները գլուխները կախ արին։
― Ափսո՜ս,― կրկնեց նա և գինու թասը դրեց ներքև,― ափսոս իմ հաց․․․ ափսոս իմ օջախ․․․ ափսոս, որ ես պաչեցի քո ճակատից․․․― Ապա թե ձայնը բարձրացնելով գոռաց.
― Մենք սրա՞ն ենք իգիթ ասում․․․
Ոչ ոք ձայն չհանեց։
― Մենք սրա՞ն ենք իգիթ ասում, որ իրան վառած կրակում ուրիշին թող անի էրվելիս, ինքը գլուխն ազատի,փախչի, սարերն ընկնի․․․ իրան նամուսը՝ ծնողը. կնիկը, երեխեքը, վեր գցի թշմանու առաջին․․․
Դարձյալ ոչ ոք չխոսաց, թեև բոլորը համաձայն էին։
― Ափսո՜ս, իգիթ անունը․․․ ափսո՜ս իմ օջախ․․․ ափսո՜ս․․․
Այսպես աղաղակելով տեղիցը վեր կացավ ծերունին, հեռացավ սուփրից. վեր կացան յուրայինները, վեր կացան կանչած հյուրերը, լռեց զուռնի ձայնը, երգը վերջացավ։
Մի քանի վայրկյանից հետո դարձյալ ահագին ձորը մնաց մենակ Ձորագետի գոռոցներին, որոնք միացած, կարծես մռնչում էին՝ «ափսո՜՜ս․․․»։
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Հովհաննես Թումանյան

Сообщение $violetta$ » 18 фев 2010, 16:03

ԳԱԲՈ ԲԻՁՈՒ ՇԵՐԱՄԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Текст:
Ես ու Գաբո բիձեն անցնում էինք Լոռու ձորով:

— Հե՜յ, տիրացու,— ձայն տվավ նա:

— Համմե՜:

— Հրամանքդ շատ: Ես տեսնում եմ, որ էս մեր նոր ուսում առածները շատ աշխարհքից դուրս մարդիկ են, դու սրան ի՞նչ կասես:

— Ինչո՞ւ, Գաբո բիձա:

— Ընդուր համար, որ հենց գիտեն՝ ամեն բան իրենք են հասկանում, իրենցից առաջ էլ ոչ մարդիկ են էլել, ոչ բան են հասկացել: Մին էլ կտեսնես նստեցին ու գլխիդ գելի ավետարան կարդացին — հա՛ էս ճանճ պահի՛ր, էս աբրեշումի ճիճու պահի՛ր, էսպես մածուն շինիր, էսպես ցանի՛ր, էնպես հնձի՛ր... Տո՛, հեր օրհնած, մի առաջ հարցրո՛ւ, տես՝ էդ բաները դրանք էլ միտք են արել թե չէ, նրանցից ետը՝ թեկուզ ուշունց տուր:

— Ետո մի՞տք եք արել որ, Գաբո բիձա:

— Ախպեր, ա՛յ, ես հիմի օրինակի համար՝ մինն ասեմ, դու տես՝ մենք էլ հացակեր մարդիկ ենք, բան ենք հասկանում թե՞ չէ: Մի աշունք մեր Դավոն գնաց քաղաքը խոզ ծախելու: Մի ճանանչ մարդ աբրեշումի ճիճվի սերմ էր տվել թե՝ տարեք ձեր տեղը բհամ բերեք: ճամփա պահեցինք մինչև գարունքը բաց էլավ: Գարունքը որ բաց էլավ, ոնց որ խրատ էր տվել՝ էս ճիճվի սերմը բերինք մեր խիզանի ծոցում դրինք, որ տաքանան, դուրս գան: Դուրս էկան ասեղի ծերի չափ մանր սև զադեր — մի խոսքով մոնը քեզ օրինակ:— Գաբո բիձեն այստեղ հանկարծ ձայն տվեց:

— Տիրացու:

— Համմե՜:

— Էդ ձեր ուսումնականները թե գիտեն — աբրեշումի ճիճուն ի՞նչ կուտի:

— Թթան տերև:

— Ապրե՜ս, դրուստ ա: Գնացի ձորիցը մի շալակ թթան տերև բերի, կապեցի մենծ տան ամբարի ոտիցն ու ճիճուն վրեն ածի: Ինչքան մարդ էկավ թամաշա, ոչ մնի տուն չթողինք՝ որ աչքով չտան, ասինք՝ թող մի տեսնենք ինչ ա դուրս գալի: Ա՜յ տղա, էդ անտեր ճիճուները մի քանի օր կացան ու կոտորվեցին: Հիմի թե ասենք նրանից էր, որ գոմշի ձագը շատ էր մոտ կապած, ոտնատակ էր տալիս, թե նրանի՞ց էր, որ հավերը տուն էին թափում — մե-մեն կուտ ուտում, դե ո՞նց անենք: Խո չէինք կարող հավերը կոտորել կամ ձագն սպանիլ: Թե ասենք անձրևիցն էր, որ երդիկովը ներս էր թափվում, մին էլ մարդ միտք ա անում, թե բա քաղաքումն անձրև չի գալի՞... Մի խոսքով բան գլուխ չեկավ: Տեսանք, որ մեր երկրումը աբրեշումի ճիճուն անում չի, բան չի դառնում: Դե՛, զարմանալի ի՞նչ կա որ. էնպես երկիր կա՝ ղուշ չի ապրում, էնպես երկիր կա` ցորեն չի գուրս գալի. ամեն մի աշխարհք մի տեսակ բնություն ունի. ամա էս մեր նոր ուսումնականները էսքանն էլ չեն հասկանում:

1898
Аватара пользователя
$violetta$
Посетитель
Посетитель

Հովհաննես Թումանյան

Сообщение $violetta$ » 18 фев 2010, 20:04

ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈԻՐԴ
Текст:
Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. ի հարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։

Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։

Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։

Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։

Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։

Նայեցե՛ք։

Գյուղացի ռանճպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։
Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու։

Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։

Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։

Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։

Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։

Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։

Ինչո՞ւ է էսպես։

Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընղհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։
Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։

Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։

Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

1910
Аватара пользователя
$violetta$
Посетитель
Посетитель



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
    Вложения Harutin » 01 окт 2010, 19:46
    1 Комментарии
    1154 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    01 окт 2010, 19:47
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ
    Harutin » 12 окт 2010, 18:11
    2 Комментарии
    1525 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 окт 2011, 14:39
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԵՔԳՅՈԶՅԱՆ
    Вложения Harutin » 12 окт 2010, 18:43
    2 Комментарии
    3137 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 мар 2011, 22:57
  • Հովհաննես Պարույր
    xent » 28 ноя 2010, 12:29
    0 Комментарии
    539 Просмотры
    Последнее сообщение xent Перейти к последнему сообщению
    28 ноя 2010, 12:29
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ
    Вложения Harutin » 31 мар 2011, 21:27
    1 Комментарии
    1773 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    31 мар 2011, 21:28

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0