СТАНЬ VIP

Հովհաննես Թումանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հովհաննես Թումանյան

Сообщение Армине » 22 сен 2008, 20:47

ՓՈՔՐԻԿ ՁԿՆՈՐՍԸ
Текст:
Շա՜տ-շատ տարի առաջ ճապոնական ծովի ափին մի ջահել ձկնորս է լինում, անունը Ուրաշիմա։ Մի լավ ու բարի տղա է լինում Ուրաշիման և հմուտ ուռկան ու կարթ գցող։Մի անգամ գնում է ձուկ բռնելու։ Ձկան տեղ ջրից հանում է ի՞նչ եք կարծում, ի՞նչ... Մի մեծ, ահագին կրիա։ Բայց էստեղ ձեզ դեռ մի բան պիտի ասեմ, որ գուցե դուք չգիտեք, էդ էն է, որ կրիաները ապրում են մինչև հազար տարի։Ուրաշիման իրեն-իրեն միտք է անում, թե՝ ավելի լավ էր սրա տեղը մի ձուկը բռնեի, գոնե ճաշին կուտեի։ Իսկ սրան ի՞նչ անեմ, ինչո՞ւ սպանեմ էս խեղճ կենդանուն, ինչո՞ւ արգելեմ դեռ ինը հարյուր իննսունինը տարի էլ ապրելու։ ՉԷ, Էդպես խստասիրտ չեմ լինիլ։ Ես գիտեմ, էդ իմ մորն էլ չի դուր գալ։Ու կրիան կրկին գցում Է ծովը։Սրանից հետո Ուրաշիման քնում Է իր նավակում։ Օրն էլ ամառվա էն տաք օրերից է լինում, երբ ամեն մարդ ուզում է ճաշից հետո մի քիչ քնի։ Քնած ժամանակ ծովի անդունդից դուրս է գալիս մի սիրուն աղջիկ, մտնում է նավակն ու ասում,

— Լսի՛, Ուրաշիմա. ես ծովի թագավորի աղջիկն եմ, իմ հոր հետ ապրում եմ ծովի հատակին, վիշապների ապարանքում։ Ոչ թե կրիա էր քո բռնածը, այլ ես էի։ Իմ հայրը, ծովի աստվածը, ուղարկել էր ինձ փորձով իմանալու՝ դու բարի՞ ես թե չէ։ Մենք այժմ գիտենք, որ դու մի լավ ու բարի տղա ես, որ երբեք խստասիրտ չես կարող լինել, և աոա ես եկել եմ քո ետևից։ Եթե կուզես՝ եկ ամուսնացիր ինձ հետ ու հազար տարով բախտավոր ապրենք կապույտ ծովի հատակին, վիշապների ապարանքում։Էստեղ թիակն առավ Ուրաշիման, մյուս թիակն աոավ ծովի թագավորի աղջիկն ու երկար թիավարում էին, մինչև հասան ծովի տակի վիշապների ապարանքը, ուր բնակվում էր ծովի աստվածն ու իշխում էր վիշապների, կրիաների ու ձկների վրա։Ա՜խ, ի՜նչ լավ էր էնտեղ։ Պատերը մարջանից էին, ծառերի տերևները՝ զմրուխտից, պտուղները՝ հակինթից, ձկների թեփերը՝ արծաթից, վիշապների տըտները մաքուր ոսկուց։ Ու էդ ամենը պատկանում էին Ուրաշիմային, որովհետև նա ծովի աստծու փեսան էր, չքնաղ Սեն-Նինիի ամուսինն էր։ Ու ապրում էին անհոգ, երջանիկ։ Միայն հայրենի երկրի ու հարազատների կարոտը մտել էր Ուրաշիմայի սիրտը և զորանում էր օրեցօր։Անցավ երեք տարի։ Մի առավոտ էլ Ուրաշիման ասավ.
— Ես շատ եմ բախտավոր էստեղ, էս հրաշալի դրախտում, քեզ հետ, իմ աննման Աեն-Նինի, բայց սրտով ուզում եմ մեր տունը գնամ, տեսնեմ ոնց են իմ անօգնական, ծերացած հերն ու մերը, իմ քույրերն ու եղբայրները... էլ ետ վերադառնամ քեզ մոտ։
— Ես թեև հակառակ եմ քո ցանկությանը, բայց չեմ կարող ուժով բռնել, երբ ուզում ես հեռանաս,— ասավ Սեն-Նինին։— Գնա՛, բայց հետդ վերցրու էս տուփը և զգույշ կաց, բաց չանես։ Եթե բաց անես, իմացիր, որ էլ երբե՜ք, երբեք չես կարող վերադառնալ ինձ մոտ։Ու մի գեղեցիկ տուփ տվեց Ուրաշիմային։Ուրաշիման խոստացավ բաց չանի, ինչ ուզում է լինի։ Ապա Սեն-Նինին մի քուն բերավ նրա վրա. մին էլ աչքը բաց արավ՝ տեսավ իր հայրենիքի եզերքին։Բայց ի՛նչ էր պատահել իր բացակայությանը։ Ո՞րտեղ է իր ՛հորական տունը։Ո՞րտեղ էր իրենց գյուղը։ Ճիշտ է, սարերն իրենց տեղն էին, բայց նրանց անտառները չկային։ Հոսում էր և իրենց տան մոտի վտակը, սակայն էլ առաջվա նման կանայք լվացք չէին անում նրա մեջ։ Զարմանալի էր թվում, թե մի որևէ երեք տարում ինչպես էին էդ ամենը էդքան փոխվել։Էս մտածմունքի մեջ Ուրաշիման պատահեց մի անցորդ ծերունու։
— Ասա խնդրում եմ, բարի ծերունի, ո՞ւր է փոխադրվել Ուրաշիմայի տունը, որ կանգնած էր էստեղ։

Ծերունին հիշեց ու պատմեց, թե մանուկ ժամանակ լսել է, որ հարյուրավոր տարիներ առաջ մի Ուրաշիմա է եղել, գնացել է ծովը ձուկ որսալու ու էլ ետ չի եկել։ Նրա ծնողները, եղբայրները, նրանց որդիքն ու թոռները վաղո՜ւց, վաղո՜ւց են մեռել, իսկ տունը ավերվել, անցել է հողի հետ գնացել։Էստեղ գլխի ընկավ Ուրաշիման, որ ծովի աստծու ապարանքը մարջանի պատերով, հակինթի պտուղներով ու ոսկետուտն վիշապներով կախարդական աշխարհն է եղել, որ էնտեղ անցկացրած մի օրը հավասար է եղել երկրի մի տարուն։Ու հեռացավ իր հայրենիքից, քանի որ մեռել էին իր բոլոր հարազատները և մինչև անգամ իրեն ծանոթ ծառերն էլ չկային։Սաստիկ ցանկացավ վերադառնալ նորից ծովի հատակը, չնաշխարհիկ Սեն-Նինիի մոտ, բայց ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով։ Ոչ մի կերպով չկարողացավ գտնի և չկար մեկը, որ առաջնորդեր նրան կրկին էնտեղ՝ կախարդական աշխարհքը։Կանգնեց միտք արավ Ուրաշիման։

— Եթե բաց անեմ էս տուփը, որ տվել է Սեն-Նինին, գուցե թե գտնեմ ճանապարհը, որ տանում է նրա մոտ։Ու բաց արավ տուփը։ Եվ ի՞նչ դուրս եկավ միջից։ Մի կտոր թեթև ամպիկ, որ վերացավ, ծուխ դարձավ, գնաց դեպի օվկիանոս, կախարդական աշխարհքի կողմը։ Ուրաշիման նոր հիշեց կնոջ խոսքը, որ բաց չպիտի աներ տուփը, աղերսեց, որ կանգնի, վազեց ետևից, ցավից լաց եղավ, բոլորն իզուր, ամպիկը ցնդեց, ցրվեց, վերացավ, հեռացավ անդարձ, անհետ։Ու էստեղ էլ տեղնուտեղը հատավ Ուրաշիմայի ուժը, էլ ոչ վազել կարողացավ, ոչ կանչել։ Հանկարծ մազերը ճերմակեցին ձյունի պես, երեսը կնճռոտեց, մեջքը կորացավ զառամած ծերունու մեջքի նման, շունչը կտրեց ու մեռած ընկավ ծովափին։Խե՜ղճ Ուրաշիմա. չիմացավ, որ ջահելության գաղտնիքն էր ամփոփված կախարդական տուփի մեջ, որ տվել էր իրեն հավերժահարս գեղեցիկ Սեն-Նինին։ Թեթևամիտ անհամբերութլունից բաց արավ ու կորցրեց։ Զրկվեց ջահել, երկար կյանքից ու երջանիկ ապրելու վայելքից։ Բայց նա սիրող, ազնիվ սիրտ ուներ և գնաց իր սրտի ետևից։ Էդ է պատճառը, որ մինչև օրս Ճապոնիայում չեն մոռացել Ուրաշիմային ու նրա խորհրդավոր պատմությունը։ Եվ շատ տեղերում պաշտում են նրան նրա համար, որ նույնիսկ աստվածների անհոգ աշխարհում, Սեն-Նինիի սիրո մեջ էլ չմոռացավ իր հարազատներին ու իր աղքատ ծննդավայրը։
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հովհաննես Թումանյան

Сообщение Армине » 23 сен 2008, 01:39

Եդեմական ծաղիկը

Текст:
Ժամանակով մեր աշխարհքում մի վաճառական է լինում: էս վաճառականը ունենում է մի աղջիկ՝ անունը Ծաղիկ: Ծաղիկ որ ծաղիկ, էնքան քնքուշ, էնքան նախշուն, Էնքան սիրուն է լինում:

Հերը անչափ սիրելիս է լինում աղջկանը: Մի անգամ էլ օտարություն գնալիս հարցնում է.

- Ի՞նչ կուզես քեզ համար բերեմ: - Թե՝ եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես: - Լավ, ասում է, կբերեմ:

Գնում է աշխարհքից աշխարհք անց է կենում, իր առուտուրն անում է, իր գործը պրծնում, ուզում է աղջկա համար էլ եդեմական ծաղիկ գտնի, որ տուն գա: Դես է հարցնում եդեմական ծաղիկ, դեն է հարցնում եդեմական ծաղիկ, ոչով չի իմանում, թե ինչ բան է եդեմական ծաղիկը կամ որտեղ է բացվում: Վերջը մի ծեր մարդ է պատահում: էս ծեր մարդը մի ճամփա է ցույց տալի, ասում է՝ էս ճամփով որ գնաս, էսինչ տեղը կգտնես քո հարցրած ծաղիկը: Բայց զգույշ կաց Սպիտակ դևից, նա եդեմական ծաղկին հսկում է:

Հոր սիրտ է: Ծերունու ցույց տված ճամփեն բռնում է գնում: Գնում է, գնում, շատ է գնում թե քիչ, դուրս է գալիս էնտեղ, որտեղ բացվում է եդեմական ծաղիկը: Հենց հասնում է, ծաղիկը պոկում է թե չէ, մի հողմ, մի փոթորիկ է վեր կենում, փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ: Մարդ ասես, մարդ չի, գազան ասես, գազան չի, բայց գազանի նման մռնչում է.

- Ո՞ւր պոկեցիր իմ ծաղիկը... քո մահն է հիմի...

- Քո մահն է հիմի... – ձեն է գալի ամեն կողմից...

Մարդը ոչ մեռած, ոչ կենդանի՝ հրեշի առաջն է ընկնում:

- Ներիր, - ասում է, - ով հզոր... իմ աղջիկն էր ուզել...

- Կներեմ, - կանչում է հրեշը, միայն մի պայմանով, որ էդ աղջիկը ինձ տաս:

- Համաձայն եմ:

- Որ համաձայն ես՝ քեզ եմ բաշխում քո կյանքը: Գնա: Հենց որ ձեր տան դիմացի սարն սպիտակի — էդ իմ նշանն է, կգամ Ծաղիկին տանելու:

Դու մի ասիլ Սպիտակ դևը ինքը հրեշն է, որ կա:

Վաճառականը վերադառնում է տուն: Աղջիկը միամիտ առաջն է վազում, վզովը փաթաթվում: Հերը համբուրում է՝ եդեմական ծաղիկը տալիս իրեն, իսկ պատահած դեպքն ու իր խոստումը թաքցնում է: Թաքցնում է, բայց ինքն իր մեջ միտք է անում ու տխրում: Քանի օրերն անց են կենում, էնքան ավելի է տխրում: Մի առավոտ էլ վեր է կենում տեսնում՝ իրենց տան դիմացի սարն արդեն սպիտակել է: Լաց է լինում: Պատճառը հարցնում են. էլ չի կարողանում ծածկի, պատմում է, թե՝ հապա չեք ասիլ էսպես-էսպես բան է պատահել, ես էլ խոսք եմ տվել, հիմի Սպիտակ դևը գալու է Ծաղիկին տանի:

- Բան չկա, հայրիկ, - ասում է Ծաղիկը, - դու լաց մի լինի, ես կերթամ Սպիտակ դևի հետ. ինչ կլինի կլինի:

Այնինչ Սպիտակ դեը արդեն դուռը կտրել է ու մռնչում է.

- Ո՜ւր է Ծաղիկն, ո՜ւր... ինձ տո՜ւր...

Մռնչում է ու նրա սառը շնչից դողում են ծառերը, աշխարհքը գունատվում. ի՜նչ պետք է անեին խեղճ մարդիկը: Զուգած, զարդարած, եդեմական ծաղիկը ձեռքին դուրս են բերում Ծաղիկին, հանձնում են Սպիտակ դևին, որ չարախինդ սուլոցով ու ագահ ոռնոցով, սառով, սևով. հողմի թևով իսկույն հափշտակում է տանում: Տանում է Մասիսի մեծ վիհը: էնտեղ, Մասիսի էն մեծ վիհում, էն անմատչելի, միշտ մռայլ ու միշտ սառն աշխարհքում կանգնած էր իր բյուրեղյա ապարանքը: էն ապարանքից իջնում էր նա, սառով ու սարսափով աշխարհքը պատում, հափշտակում տանում ամեն կյանք ու կենդանություն: Ծաղիկին էլ տանում է փակում էն բյուրեղյա ապարանքում:

Էսպես ամիսներ են անցկենում: Մի անգամ էլ, գարնան սկզբին, երբ Սպիտակ դևը տանից դուրս է գնում, աղջիկը վեր է կենում փախչում: Ետ է գալի դևը` տեսնում է՝ Ծաղիկը չկա: Կատաղում է, հավաքում է իր բոլոր դիվական ուժն ու մրրիկի նման սուրալով, օձի նման սուլելով՝ ընկնում է ետևից: Աղջիկը արդեն Արագածի ստորոտն է լինում հասած: Ետ է նայում տեսնում է Սպիտակ դևը գալիս է: Գալիս է, ոնց է գալիս, Աստված ետ ու հեռու անի: Սարսափից ճչում է, օգնություն է կանչում: Կանչելու հետ, Աստծու հրամանով, առաջը մի դուռ է բացվում: էն դռնովը մտնում է սարի մեջն, ու կրկին դուռը փակվում է դևի առաջին:

Ավելի է կատաղում Սպիտակ դևը. իր լայն թևերով բամփում է Արագածի գագաթին ու մռնչում.

— Ո՜ւր է Ծաղիկն, ու՜ր... ինձ տո՜ւր...

Սա էստեղ թող մռնչա, մենք գնանք Ծաղիկի ետևից, տեսնենք էն կախարդական դռնից որ մտավ, ինչ եղավ:

Ծաղիկը էն կախարդական դռնից ներս է մտնում թե չէ, դուրս է գալի մի դրախտական այգի, որտեղ հազարավոր ձայներ երգում են.

Զմրուխտ պալատում, ոսկի դագաղում,
Պառկած է չարի ուժով կախարդված,
Պսակած է Արին ոչ մեռած, ոչ քուն,
Ու աշխարհքն ամեն սև սուգ է մտած:
Պսակած է մինչև օրը ցանկալի,
Էն պայծառ օրը, երբ որ նա կգա,
Կգա նոր կյանքով ու նոր սիրով լի,
Կարտասվի անուշ ու համբույր կտա:
Առաջ է գնում Ծաղիկը, հանկարծ այգին լցվում է զվարթ աղմուկով ու տարածվում են ուրախ երգի ձայները.

Ահա եկավ, հասավ չքնաղ
Իր թագուհին, իր սիրելին,
Հիմի կելնի պաղ դագաղից
Մեր քաջ Արին-Արմանելին:
Հիմի կելնի թագավորը,
Հզոր Արին-Արմանելին
Ու կժպտան վառ աչքերը
Ողջ աշխարհքին, ծաղկին, ծըլին:
Հիմի կընկնի կախարդանքը
Չար թշնամու, Սպիտակ դևի,
Հիմի կգա դալար կյանքը,
Բույրը ծաղկի, շողն արևի:
Եվ ճիշտ որ, Ծաղիկը գնում է, ինչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որ ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալի, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մինը:

Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:

- Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ, — հարցնում է Արին-Արմանելին, — և ինչպես ընկար էս աշխարհքը:

Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր եղած Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:

- Լսում եմ, լսում եմ նրա դաժան ձայնը, — պատասխանում է Արին-Արմանելին: Ինձ էլ նա է կախարդել ամիսներ առաջ ու գցել էս մահանման քնի մեջ: Էսպես է անում ամեն տարի: Պետք է էսպես էլ մնայի, մինչև մինը խորտակեր նրա չար կախարդանքը: Դու եղար էդ մինը: Այժմ ես դուրս կգնամ նրա դեմ:

Ասելն ու անելը մին է լինում: Առնում է կայծակի թուրը ու դուրս է գալի: Երկու թշնամի ուժերը պատահում են իրար. բացվում է օրհասակռիվը: Զարկում են,զարկվում — երկինք ու գետինք իրար են խառնվում: Մութն ամպերում մռնչում է Սպիտակ դևը, Արին-Արմանելին ահավոր որոտում ու շողացնում է կայծակի թուրը, երկիրը դողում, դղրդում է հիմքից: Կռվի վերջում պարտված-զարկված Սպիտակ դևը վշշալով ու թշշալով, լացով ու թացով քաշվում է նորից իր մռայլ թագավորությունը, Մասիսի էն մեծ վիհը, դարձյալ փակվում է իր բյուրեղյա սառն ապարանքում:

Աշխարհքը մնում է գեղեցիկ հաղթողին:

Ու աստվածային հանդես է բացվում Արաքսի հովտում: Արին-Արմանելին պսակվում է Ծաղիկի հետ: Բնությունը առատորեն փռում է իր փարթամ վարդերն ու զարդերը, ինս ու ջինս, մրջյուն ու թռչուն իրար են խառնում իրենց զվարթ աղմուկն ու աղաղակը, խաղն ու տաղը, ամենի վրա հոյակապ կամար է կապում կանաչ-կարմիրը՝ ծիածանը, իսկ նրանց վերև ճառագում ու աշխարհքովը մին ժպտում է գարնան կենսատու արևը:

Ու էսպես կրկնվում է ամեն տարի, որովհետև ամեն տարի Սպիտակ դևը կախարդում է Արին-Արմանելիին ու հափշտակում է սիրուն Ծաղիկին:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հովհաննես Թումանյան

Сообщение Армине » 06 окт 2008, 00:01

ՍՈՒՏԱՍԱՆԸ


Текст:
Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.

«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։

Գալիս է մի հովիվ։ Ասում է.

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

Գալիս է մի դերձակ։ Ասում է.

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

— Հա՜, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ է դուրս գնում։

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,— հարցնում է թագավորը։

— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Սի կոտ ոսկի՞,— զարմանում է թագավորը։— Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,— խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հովհաննես Թումանյան

Сообщение Harutin » 23 окт 2010, 00:04

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

Текст:
Լինում է, չի լինում՝ մի աքլո՛ր է լինում։

Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։

Կտուրն է բարձրանում, ձեն է տալի.

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ...

Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն։

Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում։ Աքլորը կանչում է.

— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանով ապրե՜ց... Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է.

— Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը...

Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին։ Աքլորն էլ կտուրն է բարձրանում.

— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանից վախե՜ց... Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք ուտեմ, պրծնեմ դրանից։

Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է.

— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ...

Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի.

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՛լ... Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է.

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ... Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է.

— Նեդ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՛ւ... Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի՝ զարկեն։

Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը էն։

Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի.

— Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ...

— Զարկե՛ք...— հրամայում է թագավորը։ Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի.

— Ծուղրուղո՜ւ...
Изображение
Аватара пользователя
Harutin
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Հովհաննես Թումանյան

Сообщение Lusine1101 » 03 май 2017, 22:18

Մերսի Արմ ջան հեքիաթների համար էսօր Կիկոսի մահը կարդացի չարաճճիս համար ուրախացավ հեռախոսս բերում տալիս ա ձեռքս ու օրը մի հեքիաթ կարդալ ա տալիս

Ar Aperyan это нравится.
Аватара пользователя
Lusine1101
Частый посетитель
Частый посетитель

Հովհաննես Թումանյան

Сообщение Армине » 04 май 2017, 09:33

Lusine1101 

խնդրեմ Լուս ջան:ՄԵՆՔ նույնպես կարդում ենք:Գիտես ինչ հիշեցի՞))կարմիր գլխարկը կարդալիս,աղջիկս ինձ ընդհատելով ասեց մամ սա կարմիր գլխարկը չի,սա <<красная шапочка>>-նա :lol:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Հեքիաթներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0

⇑ Наверх
⇓ Вниз