ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 10 апр 2011, 22:08

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Hovhannes Harutyunyan.jpg
Hovhannes Harutyunyan.jpg (8 кб) Просмотров: 225
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 10 апр 2011, 22:09

ԵՎ ՄՆՈՒՄ Է ԲՈՒՅՐԸ ԿՅԱՆՔԻ


Հարազատ արվեստանոցից երկար ժամանակով բացակայել, այն էլ հայրենի արվեստանոցից, շատ դժվար բան է…
Կյանքի ամենաերկար, ամենազգոն ժամանակը նկարիչն անց է կացնում այստեղ՝ արվեստանոցում… Բարձր պատուհաններից փափուկ լույս է ներս թափանցում, նա կապույտ երկնքի խաղաղությունն ունի, երկինքն էլ նայում է քեզ… այդ լույսի մեջ մի յուրահատուկ լռություն կա, մեծ քաղաքի խլաձայն աղմուկից հեռու… Այստեղ անցյալն ու ապագան նույնանում են ներկայի մեջ: Հայրենիքը ձև է ստանում, նրա կարոտն էլ՝ իմաստ:
Բոլոր առարկաները քեզ են սպասում՝ նկարները, վրձինները… որ վկայի վճռականությամբ մասնակից դառնան ուրախությանդ, տառապանքիդ…
Այստեղ ամեն բան իր դերն է կատարում, բացահայտելով կերպափոխվելու հատկությունը: Դերակատար են սպիտակ սփռոցը, սափորը դարչնագույն, կարմիր խնձորը՝ կարմիր կարպետին… բոլորն ասես բեմում լինեն:
Այստեղ ամեն ինչ և բոլորը միավորվում են, հեռու և մոտիկ ընկերներդ, քեզ չընդունող մարդիկ, որ հենց այդ նպատակով են գալիս արվեստանոց, հին ու նոր բնորդուհիները…
Այս ամենի լույսի տակ խիստ կարևորվում է մարդը…
Պաճուճանքից ազատված բնորդուհին լցնում է տարածությունն իր կենդանությամբ, ասես իմաստավորում է մթնոլորտը, պատճառաբանում լույսը, ցրում է մտքի թմրությունն ու արթնացնում երևակայությունը… Աշխարհաստեղծման հեռավոր օրերից կանայք շրջապատել են մեզ, ուղեկցել, ուղղորդել են մեր բնազդներն ու դրանց զգացմունքի ձև տվել… Նրանց արտաքինն ալեկոծող է, այն դաջված է մեր զգայարանների պատերին բարձրաքանդակի տեսքով, գծանկարային նրբագեղությամբ ու վճռականությամբ:
Արվեստանոցում կանայք ազատորեն շպարվում են, սանրվում, զգույշ ու դանդաղ հագնում են ցանցկեն գուլպաները և բացարձակապես չեն նկատում քեզ: Հետո կարծես դատարկվում է բեմը, հանգչում են լույսերը, և կանանցից արվեստանոցում միայն կյանքի բույրն է մնում:
Երբ երևակայության պատկերները ձև ու կշիռ են ստանում, դու հանգիստ հեռանում ես արվեստանոցից, որպես պարտադրված ճամփորդը՝ Արարատից մինչև Ատլանտյանի ափերը փրփրոտ: Նկարն էլ մարդու պես իր ճակատագիրն ունի, իր անցնելիք ճամփան: Նա մեկնում է ծննդավայր-արվեստ անոցից, շրջում աշխարհով, ենթարկվում ժամանակի ու տարածության փորձությանը:
Արվեստի ստեղծագործությունը չի գեղեցկացնում մեր կյանքը, նա մեր գոյությանը սեր է հաղորդում և իմաստ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз