СТАНЬ VIP

Հոգեբանական խորհուրդներ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հոգեբանական խորհուրդներ

Сообщение Meriko » 11 май 2011, 12:28

Ինքնատիրապետման կանոնները

Սթրեսը ոչ միայն նյարդային լարվածություն է, այլև արձագանք օրգանիզմի համար ոչ սովորական վիճակի դեմ: Զայրույթը, վախը, ստելը, ուրախությունը, սերը, ուժեղ վախը` շոգի կամ ցրտի, վարակների կամ դեղորայքի ընդունման նկատմամբ, հանգեցնում են սթրեսի, որին օրգանիզմը դեռևս պետք է հարմարվի:
Մեր առաջին արձագանքն անհանգստությունն է: Եթե վտանգը չի անհետանում, ապա վրա է հասնում հակադրվելը, դիմադրելը. օրգանիզմը ողջ ուժերը տրամադրում է պայքարելու ազդակների դեմ, որոնք առաջացել են սթրեսից: Երրորդ շրջանը քայքայման շրջանն է, երբ պահպանված ուժերը լրիվ հատվում են, և օրգանիզմը հիվանդանում է: Այդպիսի դրության մեջ չհայտնվելու համար շատ կարևոր է կարողանալ տիրապետել հույզերին:
Բայցևայնպես, պատահական չէ, որ շատ հաճախ կաթվածի կամ ինֆարկտի զոհ են դառնում թվացյալ հանգիստ մարդիկ: Արտաքինից զգացողություններին տիրապետել կարողանալը չի բացառում օրգանիզմի վրա դրանց բացասական ազդեցությունը: Մեզնից այլ բան է պահանջվում` բացասական զգացողությունների գրգռվածության օջախը ուղեղում վերածել դրականի:
Հանգստացնող դեղամիջոցները թույլատրելի են միայն ծայրահեղ դեպքում, այն էլ բժշկի հսկողությամբ ու նշանակմամբ: Այլ բան է երաժշտությունը, բնության հետ շփումը, ֆիզիկական աշխատանքը և այլն: Լավ է, եթե հերթականությամբ կարողանաք միացնել արտաքին դրական զգացողությունները (օրինակ` իրար հետևից թուլացնել մկանները կամ հաշվել սրտի բաբախումները):
Բացի դրանից, փորձեք համոզել ինքներդ ձեզ, որ սթրեսային իրավիճակի պատճառը ձեր մեջ է թաքնված, կյանքի հանդեպ ձեր մտքերի և հայացքների մեջ:
Այդ տանջալի իրավիճակից կարելի է ազատվել, օրինակ, աստիճաններով արագ բարձրանալ-իջնելով, բարձր ձայնով գոռալով այն ամենի մասին, ինչ դուք մտածում եք, ձեզ նեղացնողին բոլոր գույներով նամակ գրելով, իսկ հետո պատռելով: Մի' ծուլացեք ու մի' ամաչեք դա անել, քանի որ դա շատ կարևոր է ձեր առողջության ու ներուժի բարձրացման համար: Եվ, այդուհանդերձ, մարդուն դա դարձնում է իր վարվեցողության մեջ ավելի բնական ու անբռնազբոս:


Հայելին ամեն ինչ կհարթի

Գրգռվածությունը, քայքայող ազդեցությունը թուլացնելու համար պետք է դրդապատճառ հանդիսացող մարդուն բացեիբաց ասել, որ դուք նրա վրա նյարդայնացած եք, և ասել, թե ինչու:
Բայց, եթե հանդիպելու հնարավորություն չկա, փորձեք հայելու մեջ ձեզնից բացի տեսնել նաև ձեզ նեղացնողին: Հիշեք միջադեպը և թողեք, որ զայրույթը պատի ձեզ: Նայեք ձեզ նեղացնողի դեմքին (կամ ձեր սեփական ստվերին, եթե չկարողանաք պատշաճ ձևով պատկերացնել ձեզ նեղացնողին) և նրան ասեք այն ամենը, ինչ մտածում եք նրա մասին` այնպես, ասես դուք իսկապես բարկացած եք: Եվ եթե դուք այդ լիցքաթափման ընթացքում ցանկանում եք նաև ուժգին հարվածել բարձին, դա էլ արեք: Այդ ժամանակ ինքնատիրապետում պետք չէ, ամեն ինչ բնական պետք է լինի: Եթե դուք զգում եք, որ չափից շատ է այդ կուտակումը, ապա ընդունեք հիմնարար մի տարբերակ: Կարող եք ընկնել հատակին փռված ինչ-որ փափուկ բանի, գոռացեք ողջ ուժով, ձեռքերով խփեք` բաց թողնելով ձեր ագրեսիան ու բարկությունը: Դա արեք այնքան ժամանակ, մինչև որ ուժերը հատեն (դրանից հետո հնարավոր է, որ խորը քուն մտնեք):
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

հարց հոգեբանին

Сообщение Ripul Davtyan » 07 май 2015, 12:20

հարգելի հոգեբան ես խնդրում եմ եթե կարոխ եք ոգնեք ձեր խորհրդով ես չեմ հասկանում թե ինձ հետ ինչ է կատարվում երբ սկսում եմ վախենալ,ինչվոր բանի մասին մտածել կամ անհանգստանալ սկասում եմ ահավոր դողացնել մրսել ահվոր կերպով ներվայնանում եմ սկսում եմ ամեն ինչ իրար խառնել եթե կարող եք մի խորհուրդ տվեք ինչ անեմ??
Аватара пользователя
Ripul Davtyan
Гость
Гость



Вернуться в Ընդհանուր



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Հոգեբանական թեստեր
    Meriko » 11 май 2011, 12:31
    4 Комментарии
    152494 Просмотры
    Последнее сообщение Meriko Перейти к последнему сообщению
    11 май 2011, 12:37