ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հիպոկրատ

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Հիպոկրատ

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 28 мар 2014, 16:55

(169.27 кб) Просмотров: 140
Հիպոկրատը կամ Հիպոկրատեսը (հունարեն՝ Ιπποκράτης, Hippokrates) (մոտ. 460 մ.թա., Կոս կղզի - մոտ. 377 մ.թ.ա., Լարիսա), հնադարյան հույն բժիշկ, փիլիսոփա, անտիկ բժշկության ռեֆորմատոր, համարվում է բժշկության հայրը։ Նա բժշկությունն ազատել է քրմական ազդեցքւթյունից և որոշել նրա ինքնուրույն զարգացման ուղին։ Նա հիվանդությունը դիտել է որպես զարգացող երևույթ և ժխտել է նրա գերբնականությունը։ Նրա նշանաբանն է՝ բուժել մարմինն ամբողջությամբ, ոչ թե՝ մասամբ։ Հիպոկրատի երդումը տարածված է ողջ աշխարհում, և արտասանվում է աշխարհի գրեթե բոլոր բժշկական համալսարանների ավարտական հանդեսներում։
Текст:
Ծնվել է Կոս կղզում, բժշկի ընտանիքում։ Ենթադրում են, որ նա պատկանում էր ժառանգական բժիշկների ընտանիքի 17րդ սերնդին։ Բժշկական կրթություն ստացել է հոր մոտ, ծնողների մահից հետո՝ շարունակել Աթենքում։ Հետագայում շրջել է Հունաստանում, Եգիպտոսում, Փոքր Ասիայում, Լիբանանում, եղել Սև ծովի ափերին, սկյութացիների մոտ և ծանոթացել Առաջավոր Ասիայի ու Եգիպտոսի ժողովուրդների բժշկությանը։ Մեզ են հասել Հիպոկրատի մի շարք աշխատություններ որոնք հին Հունաստանի այլ բժիշկների աշխատությունների հետ մտել են Հիպոկրատի ժողովածուի մեջ։ Հիպոկրատը սովորեցնում էր, որ բժիշկը պետք է բուժի ոչ թե հիվանդությունը, այլ՝ հիվանդին, ուշադրություն դարձնելով օրգանիզմի անհատական առանձնահատկությունների և արտաքին միջավայրի վրա։ Հիպոկրատը համարվում է բժշկական աշխարհագրության նախահայրը։ Հիպոկրատը ըստ կոնստիտուցիայի մարդկանց բաժանել է 4 խմբի՝ սանգվինիկներ, խոլերիկներ, ֆլեգմատիկներ և մելանխոլիկներ, նշելով, որ յուրաքանչյուր խումբ որոշակի հիվանդությունների նկատմամբ ունի նախատրամադրվածություն։ Հիպոկրատը մշակել է ախտորոշագիտության կարևոր հարցերը, հաստատել հիվանդության զարգացման հիմնական շրջանները, ստեղծել ուսմունք կանխագուշակման մասին (պրոգնոստիկա) և սկիզբ դրել հիվանդության ընթացքի նկարագրմանը (հիվանդության պատմություն)։Հիպոկրատի հիվանդների հետազոտման ժամանակ օգտվել է զննման, շոշափման, ընդբախման և լսելու մեթոդներից։ Նկարագրել է բազմաթիվ ախտանշաններ և ախտանշախմբեր։ Հիվանդության պատճառները բաժանել է 2 խմբի՝ ընդհանուր, գերազանցապես արտաքին (կլիմայի, օդի, ջրի, սննդի ազդեցություն) և անհատական (տարիք, սեռ, սովորություններ, ժառանգականություն)։ Առաջ է քաշել բուժման սկզբունքներ՝ օգուտ տալ և չվնասել, հակադիրը բուժել հակադիրով, օգնել բնությանը և, պահպանելով զգուշություն, խնայել հիվանդին։ Հիպոկրատը հայտնի է եղել նաև որպես նշանավոր վիրաբույժ։ Մշակել է վիրակապերի կիրառման, կոտրվածքների և հոդախախաերի (օգտվելով ձգման եղանակից, շինայից, հատուկ սարքերից), վերքերի, թութքի, էմպիեմայի բուժման եղանակներ։ Հիպոկրատի անվան հետ են կապում բժշկի երդումը։ ժամանակակից բժշկության մեջ պահպանվել են մի շարք տերմիններ՝ Հիպոկրատի երդում, Հիպոկրատի ժողովածու, Հիպոկրատի դեմք, Հիպոկրատի եղունգ, Հիպոկրատի աթոռ, Հիպոկրատի ծւիման աղմուկ ևն։ Հաշվի առնելով բացառիկ ծառայությունները համաշխարհային բժշկագիտության համար՝ Հիպոկրատին անվանում են բժշկության հայր։ Հիպոկրատի աշխատությունները նպաստել են նաև միջնադարյան Հայաստանի բժշկագիտության զարգացմանը:
Հիպոկրատի աշխատությունները

Հոդավորումների ուղղումը
Կոտրվածքներ
Գւխի վերքեր
Համաճարակներ
Պրոգնոստիկա
Դիետան սուր հիվանդությունների ժամանակ

Karen это нравится.
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հիպոկրատ

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 28 мар 2014, 16:59

«Այն մարդիկ, որոնք նախատրամադիր են ամենօրյա աշխատանքի, ավելի հեշտությամբ են համարում այն, թեկուզ լինեն թույլ ու ծեր, քան ուժեղ ու երիտասարդ, բայց չշարժված մարդիկ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հիպոկրատ

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 28 мар 2014, 17:04

«Բժիշկը փիլիսոփա է. չէ որ չկա մեծ տարբերություն իմաստնության և բժշկության միջև»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հիպոկրատ

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 28 мар 2014, 17:11

«Հարբեցողությունը երեխաների թուլության և հիվանդության պատճառն է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հիպոկրատ

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 28 мар 2014, 17:12

«Բժիշկը պետք է պահպանի ձեռքերը` մաքուր, իսկ խիղճը` անբիծ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հիպոկրատ

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 28 мар 2014, 17:14

«Ինչպես մահուդագործներն են մաքրում մահուդը, նրանից թափ տալով փոշին, այնպես էլ մարմնամարզությունն է մաքրում օրգանիզմը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հիպոկրատ

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 28 мар 2014, 17:16

«Ոչ կշտանալը, ոչ քաղցը և ոչ էլ ուրիշ որևէ բան լավ չէ, եթե անցնում է բնական չափը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հիպոկրատ

Сообщение:#8  Сообщение Narek Dallakyan » 28 мар 2014, 17:17

«Դիետիկ միջոցների ազդեցությունը երկարատև է, իսկ դեղերի ազդեցությունը` վաղանցուկ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հիպոկրատ

Сообщение:#9  Сообщение Narek Dallakyan » 28 мар 2014, 17:19

«Բժշկությունը հիրավի ամնեաազնիվն է բոլոր արվեստներից»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз