СТАНЬ VIP

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Сообщение Meriko » 28 мар 2009, 00:27

Արյան խումբն ու բնավորությունը



1–ին Խումբ :Դուք ձգտում եք ղեկավարել :Եթե ձեր առջև որևէ նպատակ դնեք , ապա կպայքարեք մինչև նրան հասնելը : Կարողանում եք ձեր առաջընթացի համար ուղիներ ընտրել : Հավատում եք ձեր ուժին , զուրկ չեք հուզականությունից : Սակայն թուլություններ ևս ունեք :Դուք շատ խանդոտ եք ու անտեղի իրարանցման ենթարկվող , բացի այդ , շատ պարծենկոտ եք ու ցավագին պատվախնդիր :

2-րդ խումբ :Դուք սիրում եք ներդաշնակություն , հանգիստ և կարգուկանոն : Այլ մարդկանց հետ ավելի լավ եք աշխատում :Բացի այդ , զգայուն եք , համբերատար և բարյացակամ : Ձեր թերություններն են ` համառությունն ու լարվածությունից դուրս գալ չկարողանալը :

3-րդ խումբ : Դուք ձևավորված բացահայտ ու անսքող անհատապաշտ եք , հակված եք վարվել այնպես , ինչպես ձեզ դուր է գալիս : Հեշտությամբ հարմարվում եք ամեն ինչի , ճկուն եք , երևակայության պակասից չեք տառապում : Սակայն անկախ լինելու ցանկությունը երբեմն կարող է ավելորդ լինել և վերածվել թուլության :

4-րդ խումբ : Դուք հանգիստ ու հավասարակշռված անձնավորություն եք : Սովորաբար մարդիկ ձեզ սիրում են և ձեզ հետ իրենց լավ են զգում :Դուք կարողանում եք նրանց զբաղեցնել , միաժամանակ շրջապատի նկատմամբ արդարամիտ եք և ձեզ պահում եք ինչպես հարկն է : Սակայն երբեմն շատ կտրուկ եք , և բացի այդ , երկար տատանումների մեջ եք ընկնում և դժվարությամբ եք որոշումներ կայացնում :

Փարիզի հոգեբան Ժան-Բատիստա Դելակորի կարծիքով արյան խումբը ազդում է նաև բնավորության հիմնական գծերի վրա :

0 (1) խումբ : Մարդիկ , որոնց վիճակված է լինել անընդհատ շարժման մեջ : Նրանք եռանդուն են , մարդամոտ , օժտված հզոր կամքով : Աշխատում են համառորեն , առանց հոգնելու և ունակ են կարճ ժամանակում երեք անգամ ավելի աշխատել մնացածներից :

Ա(2) խումբ : Բարեխիղճ ու ջանասեր մարդիկ են ,խնամքով են կատարում իրենց պարտականությունները :Նրանց համարաձակորեն կարելի է անվանել կատարյալ մարդիկ :Մեծ առաջընթաց ունեն գործնական կյանքում , հավատարիմ են ընկերնեին ,սիրելիներին ,հարազատներին :Գիտնականները գտնում են ,որ այս խմբի մարդիկ ավելի ինտելիգենտ են , քան մյուսները :

Բ (3) խումբ : Զգացմունքային են , շատ նրբազգաց , օժտված մարդկային բոլոր հատկանիշներով ,վստահելի կոլեգաներ են և ընկերներ :Աշխատանքում պահանջկոտ են թե իրենց և թե իրենց ուրիշների նկատմամբ :Արտաքին հանգստության քողի տակ թաքնված է զգայուն և փխրուն հոգի :Սրիո մեջ նրա զգացմունքները բուռն են ու անսանձելի : Բ խմբի կանայք ավելի խանդոտ են , քան տղամարդիկ :

ԱԲ (4) խումբ : > ,- հակիրճ այսպես է բնութագրել նրանց Դելակորը : Նրանց հուզում են ուժեղ կրքերը , որոնք երբեմն դառնում են հոգեկան խռովքի և տանջալից ապրումների պատճառ : Այդ ողջ փոթորիկը նրանք ապրում են մենակ ` ոչ ոքի չվստահելով իրեն գաղտնիքները : Այդ է ապացուցել նաև Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Անգոտը ,վերլուծելով հատուկ տեստերի 3000 պատասխան : Սիրո և ընկերության մեջ ,ինչպես նաև ընտանիքում , նրանք ձգտում են իդալականին ,- նշում է Դելակորը ,-ձգտելով երջանկության ` երջանկացնում են նաև իրենց ընտրյալին
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Сообщение Meriko » 28 мар 2009, 00:29

Երբ ես ծնվել՞



«Ձմեռային» կանաց բնությունը պատքևում է մարտական բնավորություն: Լինելով նպատակասլաց, եռանդով լի ու մի քիչ էլ հանդուգն՝ նրանք մշտապես ուշադրության կենտրոնում եմ և արժանանում են համընդհանուր հիացմունքի : Սիրո հարցում նույնպես հիանալի «մարտիկներ » են. նրանց հետ ոտք մեկնել ցանկացող մրցակցուհիներին լիակատար պարտություն է սպասվում: Նրանք գրեթե միշտ իրադրության տերն են: Զուգընկերոջ հետ հաճախ են վեճեր ունենում, քանի որ իրենց համար միակ ճշմարիտը սեփական կարծիքն է: Այնուամենայնիվ, եթե նրանք սիրում եմ, հաշտության հեշտությամբ են գալիս:
Ձեզ լավ կզգաք «գարնանյին» անհոգ տղամարդկանց կամ «ձմեռային» համառների հետ: Վերջիններիս կողքին դուք հաստատ չեք ձանձրանա:

«Գարնանը» ծնված կանայք գրավիչ են և անմիջական: Նրանք հաճախ են սիրահարվում և նույնքան հաճախ էլ գերում են հակառակ սեռի սրտերը: Կողքից գուցե թեթևամիտ երևան, սակայն կյանքի հանդեպ անլուրջ վերաբերմունքի տակ երբեմն թաքնված է անինքնավստահությունը: Այս կոկետուհիները իրականում վախենում են կրքոտ հարաբերություններից, մեծ սիրուց, քանի որ գիտեն՝ սերը որքան հաճելի, նույնքան էլ դառը կարող է լինել: Բայց եթե այս կամակոր էակի բախտը բերի և հանդիպի հագատար զուգընկերոջ, որը պատրաստ կլինի ամբողջ կյանքում հենարան ու ուժեղ թիկունք լինել, ապա հնարավոր է նաև ամուր ամուսնություն:
Ամենից հարմարավեր Ձեզ կզգաք աշնանը ծնված սիրալիր, բայց մանրախնդիր կամ վճռական ձմեռ-տղամարդու հետ:

«Ամառ» -կինը ռոմանտիկ է, զգացմունքային ու շուտ տպավորվող: Նա հավատում է, որ ցանկացած կին անպայման գտնում է իր երկրորդ կեսին: Երբ սիրահարվում է, աշխահում ամեն ինչ մոռանում է՝ «կրքի» օբյեկտին նվիրելով իր հոգու ամբողջ ջերմությունն ու հագատարությունը: Նա հաճախ իդեալականացնում է իր ընտրյալին, ում համար հաճախ դժվար է ասպետի դերում լինելը: Ամառ կնոջ հետ համաձայնության գալու լավագույն ելքը անկեղծ, անմիջական զրույցն է:
Ձեզ հիանալի զուգընկեր կարող է լինել նույնքան արևային տղամարդը: Սակայն չի բացառվում նաև, որ Ձեզ պաշտպանված ու ապահով զգաք աշնանը ծնված տղամարդու լայն թիկունքի ետևում:

«Աշնանը» ծնված կանայք պարզ են, կարողանում են հեշտ ու արագ գրավել շրջապատի ուշադրությունը, ինչպես նաև հետաքրքրություն հրավիրել իրենց անձի շուրջ: Նրանք բծախնդիր քննադատներ են, սակայն գիտեն ըստ արժանվույն գնահատել իրենց: Հաճախ են սթրեսներ տանում, սրտին մոտ ընդունում անհափողությունները Նրանց հպգեհարազատ չեն ակնթարթային սիրահարվածությունները, պատահական կապերն ու մոլախաղերը: Նրանք իրենց նկատմամբ լուրջ և հարգալից վերաբերմունք են պահաջում: Իսկ եթե որոշում են ամուսնանալ, գրեթե երբեք չեն սխալվում իրենց ընտրության հարցում: Երբ նա սիրում է, ուրեմն սիրում է ամբողջ հոգով: Նա ի վիճակի է իսկապես երջանկացնել իր ընտրած տղամարդուն:
Դուք հիանալի զույգ կկազմեք թե' գարնանային մեղմ տղամարդու, թե' ամառային լավատեսի, թե' ձմեռային վճռական տղամարդու հետ:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Сообщение Meriko » 28 мар 2009, 00:31

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՍԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ ՆՐԱ ՇՈՒՐԹԵՐԸ



Կատարելություն -Կատարյալ համարվում է այն բերանը, որը կազմող վերին եվ ներքին շուրթերը չափերով նույնն են` ոչ շատ հաստ եվ ոչ շատ բարակ, համաչափ, բաց կարմիր գույնով: Կանանց դեպքում դրանք փափուկ են, տղամարդկանց դեպքում` պինդ:Եթե ձեր բերանն այդպիսին է, ապա դուք սիրառատ, առատաձեռն, արդար, վճռական մարդ եք, կարելի է ասել` կատարելություն: 40-ից հետո ձեզ մեծ հաջողություն է սպասվում, որը շլացուցիչ կդառնա 50-ից հետո:


Համառություն -Նոր լուսնի բերան. ահա այսպիսի անվանում են ստացել այն շուրթերը, որոնք նմանվում են նորալուսնի: Նման բերանի անկյունները մշտապես փոքր-ինչ վեր են բարձրացված` կազմելով անկրկնելի ժպիտ:Նրանց տերը մտքի կուռ տրամաբանական կառւցվածք ունի, կարողանում է բազմակողմանիորեն եվ շատ համոզիչ բացատրել ու պնդել իր տեսակետը: Նրա մոտ զարգացած է խորապես կենտրոնանալու ունակությունը, դրսեվորում է ծայրահեղ համառություն: Որպես օրինաչափություն, այսպիսի բերան ունենում են գեղարվեստական ասպարեզում բավականաչափ տաղանդավոր, շնորհալի մարդիկ:

Խստություն -Բարակ, նեղ շուրթերը խոսում են զգայական սառնության, շահախնդրության մասին: Այսպիսի մարդիկ խիստ խառնվածք ունեն: Նրանք, որպես կանոն, հասարակության մեջ հեղինակավոր մարդիկ են դառնում` շնորհիվ իրենց անսովոր էներգիայի եվ անսահման էնտուզիազմի: Բացի այդ, նրանք ստեղծող, հայտնագործող են:Եթե վայելում եք նման մարդու վստահությունը, ապա կարող եք նրա վրա հույս դնել բոլոր հարցերում: Եվ ի նկատի ունեցեք, որ շատ հաճախ արտաքին հավասարակշռության ներքո նրանք թաքցնում են խորը հոգեկան ապրումներ:

Կանացիություն-Ամենից կանացի տեսքն ունեն ժապավենի ձեվ ունեցող շուրթերը: Դրանք խոսում են հմայքի, սեթեվեթության, զգայականության եվ, միաժամանակ,... անկեղծության բացակայության ու ստախոսության մասին:Նման շուրթեր ունեցող տղամարդը իշխանատենչ է ու թեթեվամիտ: Ընդհանրապես, նման մարդիկ սիրում են մշտապես լինել ուշադրության կենտրոնում: Միաժամանակ, որպես կանոն, նրանք շատ բարեսիրտ են, ակտիվ, ընդունակ լուծելու բոլոր տեսակի պրոբլեմները:

Լավատեսություն-Փոքր-ինչ առաջ մղված խոշոր ու հաստլիկ շուրթերը վկայում են իրենց տիրոջ բարձր զգայականության ու բարության մասին: Նման մարդը հիանալիորեն տիրապետում է իր զգացմունքներն ու զգայությունները, նրան շատ դժվար է դուրս բերել հավասարակշիռ վիճակից: Կարող է արժանի պատասխան տալ իրեն վիրավորել փորձողին` մնալով կայուն, հանդարտ հոգեվիճակում:Նման շուրթեր ունեցող մարդը շատ տպավորվող է ու լավատես: Շատ հաճախ ընկերները նրա մոտ են շտապում հոգեկան ընկճման, անհանգստության պահերին` աջակցություն եվ օգնություն փնտրելով: Այս մարդ-օպտիմիստը սիրում է շփումները եվ շատ հեշտությամբ է ընկերներ ձեռք բերում:

Մեծահոգություն -Այս արժանիքն ունեցող մարդու շուրթերը սովորաբար փոքր-ինչ ծուռ են. բերանի անկյուններից մեկը թեքված է դեպի ներքեվ, իսկ մյուսը` դեպի վեր: Այսպիսի բերան ունեցողները նաեվ հիանալի հռետորներ են: Կյանքում նրանք ցանկացած ընկերախմբի հոգին են: Սիրում են ամեն բան մի փոքր չափազանցնել, սակայն անում են դա միայն թատերական էֆեկտ ստեղծելու համար:Եթե գործ ունեք նման մարդու հետ, ապա հարկ է հիշել, որ նա խիստ զգայական է եվ մշտապես գործածում է իր սրամտությունը սեփական անձի պաշտպանության նպատակով: Նրանց բախտը միշտ բերում է փողային հարցերում, սակայն նրանք միշտ ծախսում են ավելի շատ, քան կարող են իրենց թույլ տալ:

Իշխանատենչություն - Այս մարդկանց վերին կամ ներքին շուրթը փոքր-ինչ ուռուցիկ է ու առաջ մղված: Նրանք միշտ պատրաստ են փոխհամաձայնության գալ, անվճռական են: Միեվնույն ժամանակ, ծայրահեղ վիճակներում նրանք ընդունակ են անսպասելի վճռական քայլերի դիմել, առճակատել ծառացած պրոբլեմի հետ ու հաղթանակել:Նրանք ներողամիտ են իրենց ցավ պատճառողի հանդեպ: Իշխանատենչ են եվ, որպես կանոն, իրենց մեջ կրում են դրսեվորում չգտած էներգիայի պաշարներ: Տարիքի հետ նրանք երբեմն ապօրինի կապեր են հաստատում` դավաճանելով ամուսնական առագաստը:


Ազնվական առյուծներ - Կարմիր ու փայլող շուրթերով մեծ բերանը բնորոշ է իշխանություն ունեցող, հաջողակ, ազնվական մարդկանց համար: Նման մարդը ձգտում է հանրաճանաչ դառնալ, սակայն, միեվնույն ժամանակ, պահպանում է ընտանեկան կապերը: Կյանքում նա որոշակի նպատակ չունի եվ հազվադեպ է ծավալուն նախագծերը հասցնում լիարժեք ավարտին: Սուր լեզու ունի, սիրում է ծաղրել:Նման մարդը փորձում է վայելել այն ամենը, ինչ կյանքը տալիս է իրեն: Նրա թերությունը հաճախ հանդիպող ժլատությունն է:

Զգուշավորություն - Եվ տղամարդկանց, եվ կանանց դեպքում փոքրիկ բերանը խոսում է թույլ խառնվածքի, սեփական ուժերի հանդեպ անվստահության մասին: Նման մարդիկ մշտապես շրջապատողների հավանության կարիքն ունեն: Որոշ չափով կասկածամիտ են: Զգուշավորությունը, հատկապես` ֆինանսական հարցերում, նման մարդկանց կարգախոսն է:Երբեմն նրանց բախտը չի բերում անձնական կյանքում: Զարմանալիորեն արդար են եվ նույնը պահանջում են նաեվ շրջապատողներից:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Сообщение Meriko » 28 мар 2009, 00:33

Եթե դուք սիրում եք......



Սև սուրճ առանց շաքարավազի - դուք ունեք ուժեղ բնավորություն: Երբեք չեք վախենում պատասխանատվությունից և չեք ամաչում սեփական սխալներից:

Սև սուրճ շաքարավազով - դուք շատ պատասխանատու եք, երկար եք որոշումներ ընդունում` կշեռքի նժարներին դնելով բոլոր > և >-երը: Դուք պատրաստ եք հետ կանգնել սեփական հետաքրքրություններից հանուն ընկերների:

Սուրճ էսպրեսո - դուք հակված եք կոնսերվատիվ հայացքներին: Ձեզ հեշտ չէ որևէ բան համոզել, դուք դժվարությամբ եք զիջում, անգամ երբ հասկանում եք, որ սխալ եք: Ձեր երկրորդ կեսն ամբողջությամբ կարող է ձեզ վրա հույս դնել:

Լուծվող սուրճ- դուք ռացիոնալ եք, փնտրում եք ամենակարճ ճանապարհը նպատակին հասնելու համար, դուք կարողանում եք ամեն ինչ հասցնել, և տնօրինությունը ձեզնից միշտ գոհ է: Եթե դուք դեռ հաջողության չեք հասել ձեր բնագավառում, ապա ամեն ինչ առջևում է:

Սուրճ կաթով և շաքարավազով- դուք շատ հավասարակշռված մարդ եք, շատ լավ բնավորություն ունեք, ձեզ հետ դժվար է վիճել: Դուք ստեղծված եք սիրելու և սիրվելու համար:

Կապուչինո- դուք ունեք բարդ բնավորություն, միշտ ռոմանտիկայի կարիք եք զգում, երազկոտ եք: Դուք ունենում եք տրամադրության վերելքներ և վայրէջքներ: Դուք հետաքրքիր և ստեղծագործող անձնավորություն եք:

Դուք սուրճ չեք սիրում, նախընտրում եք թեյը- շատ բաց և շփվող անձնավորություն եք, ունեք լավ բնավորություն և սիրում եք ծիծաղել: Ամենալավ հանգիստը համարում եք պառկելաթոռը պատծգամբում կամ ամառանոցում: Ձեզ հետ շատ հեշտ է և հանգիստ:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Сообщение Meriko » 28 мар 2009, 00:34

▀▀



^^^


Նայեք ուշադիր ֆիգուրներին; Առաջին հայացքից որ ֆիգուրը գրավեց ձեր ուշադրությունը:
Ձեր ընտրած պատկերը ձեր հիմնական ֆիգուրն է:Այն թույլ է տալիս որոշել ձեր բնավորության գլխավոր, գերակշռող գծերը և վարքի առանձնահատկությունները:Մնացած 4 ֆիգուրները մոդուլյատորներ են, որոնք կարող են երանգավորել ձեր վարքի առաջատար մեղեդին


Քառակուսի- Աշխատասիրություն, ջանասիրություն, սկսած գործը մինչև վերջ հասցնելու պահանջ:Դիմացկունությունը, համբերությունը և հետևողականությունը Քառակուսուն բարձրակարգ մասնագետ են դարձնում իր բնագավառում: Քառակուսին սիրում է մեկընդմիշտ սահմանված կարգ ու կանոն ամեն ինչ պետք է գտնվի իր տեղում և կատարվի իր ժամանակին: Նախապես պլանավորված, կանխատեսելի կյանքը Քառակուսու իդեալն է, նրա հոգուն խորթ են անակնկալները և իրադարձությունների սովորական ընթացքի փոփոխությունները:

Ուղղանկյուն- Անձի ժամանակավոր վիճակն է, որը կարող են ընդունել մնացած կայուն ֆիգուրները կյանքի որոշակի ժամանակաշրջաններում: Դրանք այն մարդիկ են, որոնք բավարարված չեն ներկայումս իրենց վարած ապրելակերպով և այդ պատճառով էլ զբաղված են ավելի լավ վիճակի որոնումներով:Այդ պատճառով էլ Ուղղանկյան լավագույն հատկանիշներն են հետաքրքրասիրությունը, հարցասիրությունը, քննախույզ միտքը, համարձակությունը:Նրանք բաց են նոր գաղափարների, արժեքների, մտածողության նոր ձևերի և կյանքի հանդեպ, հեշտությամբ յուրացնում են ամեն նոր բան:

Եռանկյուն- Այս ֆիգուրը խորհրդանշում է լիդերությունը: Իսկական Եռանկյան ամենաբնորոշ առանձնահատկությունը գլխավոր նպատակի վրա կենտրոնանալու ընդունակությունն է:Եռանկյունները եռանդուն, ուժեղ անձնավորություններ են: Նրանք պատվախնդիր են, պրագմատիկ: Ճիշտ լինելու և գործերը տնօրինելու, իրավիճակները կառավարելու ուժգին պահանջմունքը:Եռանկյունուն դարձնում են ուրիշների հետ մշտապես մրցակցող անձնավորություն:

Շրջան- Հինգ ֆիգուրներից ամենաբարյացկամ է: Նա շատ զգայուն է, ապրումակցման, կարեկցանքին արձագանքելու ընդունակություն ունի:Շրջանն ուրիշի ուրախությունն ու ցավը զգում է ինչպես իրենը:Նա երջանիկ է, երբ բոլորը հաշտ ու հաներաշխ են միմյանց հետ: Այդ պատճառով էլ եթե շրջանի և մեկ այլ մարդու միջև կոնֆլիկտ է ծագում, ապա առավել հավանական է, որ առաջինը հենց նա կլինի զիջողը: Նա ձգտում է ընդհանրություն գտնել նույնիսկ հակադիր տեսակետների միջև:

Զիգզագ- Այս ֆիգուրը ստեղծագործելու խորհրդանիշն է: Բացարձակապես տարբեր գաղափարներից նոր կոմբինացիաներ սարքել և դրա հիման վրա ինչ-որ նոր, օրիգինալ բան ստեղծել. Ահա թե ինչն է դուր գալիս Զիգզագներին:Նրանք երբեք չեն բավարարվում այն միջոցներով, որոնցով ինչ-որ բան է արվում տվյալ պահին: Զիգզագն ամենաոգևորված, նաև ամենագրգռվող ֆիգուրն է: Երբ նրա մոտ նոր և հետաքրքիր միտք է ծագում, պատրաստ է համայն աշխարհին պատմել այդ մասին:Զիգզագներն իրենց գաղափարների անխոջ քարոզողներն են և կարող են իրենց հետևից տանել շատերին:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Сообщение Meriko » 28 мар 2009, 00:38

ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


Բահանման եղունգները խոսում են այն մասին, որ իրենց տիրոջ բանականությունն ու տրամաբանությունը ակնհայտորեն գերակայում են զգացմունքների համեմատությամբ: Նման մարդը բնածին մատերիալիստ է, գերադասում է կյանքի մասին պրակտիկ գիտելիքները բոլոր ինտուիտիվ ենթադրություններին: Ինֆորմացիայի հիմնական աղբյուրը նրա համար անձնական փորձն է, թեկուզ եվ նեգատիվ: Նրա հետ անիմաստ է խոսել զգայությունների լեզվով: Եթե ցանկանում եք նրան համոզել ինչ-որ բանում, ավելի լավ է ասեք «ես գիտեմ» ու բերեք կոնկրետ օրինակներ: Բահանման եղունգներ ունեցող մարդը կարող է լավ արհեստավոր լինել՝ այդ բառի լայն իմաստով: Ստեղծագործական պոռթկումները, ինտուիտիվ արարքները, որոշումների անորոշությունն ու անկանխատեսելիությունը նրա համար չեն: Փոխարենը ցանկացած գործ, որը նա կստանձնի իր կյանքում, կիրականացվի ամենայն ճշգրտությամբ, գրեթե կատարելապես:

Քառանկյուն եղունգները վկայում են փիլիսոփայական մտքի մասին, ընդ որում՝ ոչ միայն արվեստի, գրականության եվ այլ հումանիտար գիտությունների ասպարեզում: Նման եղունգներ ունեցող մարդը շատ լավ կողմնորոշվում է նաեվ ճշգրիտ գիտություններում: Կարեվորն այն է, որ նա ամեն ինչում տեսնում է հստակ եվ օրինաչափ տրամաբանական կապերը: Եղունգների նման ձեվը կարող է խոսել նաեվ այն մասին, որ իր տերն իշխանատենչ է, կարող է առաջնորդ լինել, վեր բարձրանալ ամբոխից, ծայրահեղ վիճակներում առաջինը կայացնել միակ ճիշտ որոշումը: Նրա թույլ կողմը սեփական ներաշխարհն է:

Քառակուսի եղունգներ ունեցող մարդը պարզապես մոլորվում է, երբ հարկ է լինում հետեվել սեփական զգացմունքների, էմոցիաների, կոմպլեքսների, արարքների դրդապատճառների ընթացքին: Միեվնույն ժամանակ նա հիանալի կերպով կարող է բնորոշել մեկ այլ մարդու ներիքին «Ես»-ը՝ առանց գեթ մեկ անգամ սխալվելու: Սակայն ամեն անգամ, երբ խոսք է գնում նրա անձի մասին, նրա անսխալական ու սառը դատողությունը խաթարվում է: Նման մարդու հետ շփվելիս ապարդյուն է անդրադառնալ նրա զգայություններին եվ ինտուիցիային, քանզի դրանք նրա համար օտար ու անհասկանալի ոլորտներ են: Անիմաստ է նրա հետ խոսել նաեվ սեփական զգացմունքների մասին. այս դեպքում եվս նա ձեզ չի հասկանա: Նա ընկալում է միմիայն փաստերի լեզուն՝ կոնկրետ փորձն ու տրամաբանական կապերը:

Սրածայր կամ կոնաձեվ եղունգները վկայում են գեղանկարչության, ճարտարապետության, կառուցողականության եվ այլ պլաստիկ արվեստների նկատմամբ իրենց տիրոջ հակման մասին: Նա արտիստիկ բնույթ ունի, բնածին ռոմանտիկ է, երեվակայող, իրականությունը փոքր-ինչ գունազարդելու սովորություն ունի, հետեվաբար նաեվ լավատես է, աշխարհին նայում է վարդագույն ակնոցով: Նա հեշտությամբ կարող է տարվել գործով, որեվէ մարդով կամ գաղափարով, բայց նույն հեշտությամբ էլ սառում է ու սկսում զբաղվել նոր, ավելի հետաքրքիր բանով, հատկապես՝ եթե նրա նախորդ զբաղմունքը աշխատասիրություն ու նպատակասլացություն է պահանջում: Այլ խոսքով՝ նման մարդուն գրավում է այն, «ինչն ինքն իրեն ստացվում է» ու չի պահանջում համառություն, ջանասիրություն, համբերություն: Ոգեշնչման կարճատեվ պահն անցնելուն պես կորչում է նաեվ նրա հետաքրքրությունը սկսած գործի հանդեպ: Նրան բնորոշ է եվս մի հատկություն՝ անկախությունը ինչպես անձնական, այնպես էլ հասարակական փոխհարաբերություններում:

Կոնաձեվ եղունգներ ունեցող մարդու համար ցանկացած ժամանակային սահմանափակումները, ուրիշի պլանին ենթարկվելու անհրաժեշտությունը նշանակում են միայն մի բան՝ «սա ինձ համար չէ»: Անձնական սահմանները խախտելու կամ սեփական կանոններով նրան առաջնորդելու փորձը նույնիսկ սիրելի անձնավորության կողմից հանգեցնում է միեվնույն արդյունքին: Նման մարդիկ հակված են ներթափանցելու իրերի, երեվույթների ու իրադարձությունների՝ շատերի համար անհայտ ներքին իմաստների մեջ: Դա է պատճառը, որ նրանք հաճախ լրջորեն տարվում են էզոթերիկ գիտություններով, կրոնով, մագիայով եվ այլն: Նյութական բարիքների հանդեպ նրանք միանգամայն անտարբեր են: Դա, բնականաբար, ասկետիզմ չէ, պարզապես այդ բարիքները նրանց կողմից ընկալվում են ավելի շուտ որպես բնական, ի սկզբանե տրված, այլ ոչ թե որպես կյանքի նպատակ:

Կլոր եղունգները խոսում են այն մասին, որ իրենց տերը խոցելի է, վիրավորվող, սիրում է տրվել անիրագործելի երազանքներին, ի վիճակի չէ համակերպվել անարդարության հետ, նույնիսկ եթե դա իրեն չի վերաբերում, անուղղելի սենտիմենտալ է, ոչ միշտ է օբյեկտիվ գնահատումներում: Ցավոք նա չի տիրապետում «իրեն մատուցելու» արվեստին ու չնայած բոլոր հնարավորություններին՝ հաճախ հանդես է գալիս իր համար ոչ այնքան նպաստավոր լույսի ներքո: Հաճախ նա զգում է իր թուլությունը, ոչ միշտ է կարողանում դուրս գալ ստեղծված իրավիճակից, կարող է երկար տանջվել հարազատների, ընկերների հանդեպ մեղքի անհասկանալի զգացումից: Եվ չնայած ներաշխարհի բոլոր այս առանձնահատկություններին՝ նա ունակ է իրապես երջանկացնելու այն մարդուն, ով կկարողանա գնահատել իր բարությունն ու մաքուր հոգին:

Վարդագույն եղունգները վկայում են կայունության ու հաստատակամության մասին:

Անհավասար, ծռմռված եղունգները կամակորության ու հարձակողական բնույթի նշան են:

Կեռ եվ սրացված եղունգները, հատկապես՝ նիհար ձեռքերի վրա, մատնանշում են մարդու խիստ ու չար բնույթը: Հնարավոր է, որ նման մարդը թոքերի հիվանդություն ունենա:

Սփրթնած եղունգները, հատկապես եթե դրանք նաեվ կլոր են, վկայում են այն մասին, որ իրենց տերը վտանգավոր մարդ է բոլոր ասպարեզներում:
Ընդունված է համարել, որ եղունգների վրա առկա սպիտակ բծերը կանխատեսում են մոտալուտ երջանկությունը, իսկ մուգ բծերը՝ դժբախտությունը: Դիտարկումների համաձայն սպիտակ բծերը խոսում են նաեվ իրենց տիրոջ չափից ավելի նյարդային խառնվածքի մասին:

Կարճ եղունգները վկայում են իրենց տիրոջ մարտաշունչ բնույթի մասին: Նման մարդիկ հայտնի վիճաբանողներ են, սիրում են ծաղրել ուրիշներին:

Կարճ, հաստ ու ամուր եղունգները մատնանշում են իրենց տիրոջ ցասումնալից խառնվածքը:

Բոլոր կողմերից մաշկի մեջ ներաճած փոքրիկ եղունգները համարվում են մեծ զգայականության նշան:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Сообщение Meriko » 12 апр 2009, 22:38

ահա ես :roll:
:103:
Meriko писал(а):2-րդ խումբ :Դուք սիրում եք ներդաշնակություն , հանգիստ և կարգուկանոն : Այլ մարդկանց հետ ավելի լավ եք աշխատում :Բացի այդ , զգայուն եք , համբերատար և բարյացակամ : Ձեր թերություններն են ` համառությունն ու լարվածությունից դուրս գալ չկարողանալը :

:103:
Meriko писал(а):«Ձմեռային» կանաց բնությունը պատքևում է մարտական բնավորություն: Լինելով նպատակասլաց, եռանդով լի ու մի քիչ էլ հանդուգն՝ նրանք մշտապես ուշադրության կենտրոնում եմ և արժանանում են համընդհանուր հիացմունքի : Սիրո հարցում նույնպես հիանալի «մարտիկներ » են. նրանց հետ ոտք մեկնել ցանկացող մրցակցուհիներին լիակատար պարտություն է սպասվում: Նրանք գրեթե միշտ իրադրության տերն են: Զուգընկերոջ հետ հաճախ են վեճեր ունենում, քանի որ իրենց համար միակ ճշմարիտը սեփական կարծիքն է: Այնուամենայնիվ, եթե նրանք սիրում եմ, հաշտության հեշտությամբ են գալիս:
Ձեզ լավ կզգաք «գարնանյին» անհոգ տղամարդկանց կամ «ձմեռային» համառների հետ: Վերջիններիս կողքին դուք հաստատ չեք ձանձրանա:

:103:
Meriko писал(а):Խստություն -Բարակ, նեղ շուրթերը խոսում են զգայական սառնության, շահախնդրության մասին: Այսպիսի մարդիկ խիստ խառնվածք ունեն: Նրանք, որպես կանոն, հասարակության մեջ հեղինակավոր մարդիկ են դառնում` շնորհիվ իրենց անսովոր էներգիայի եվ անսահման էնտուզիազմի: Բացի այդ, նրանք ստեղծող, հայտնագործող են:Եթե վայելում եք նման մարդու վստահությունը, ապա կարող եք նրա վրա հույս դնել բոլոր հարցերում: Եվ ի նկատի ունեցեք, որ շատ հաճախ արտաքին հավասարակշռության ներքո նրանք թաքցնում են խորը հոգեկան ապրումներ:

:103:
Meriko писал(а):Դուք սուրճ չեք սիրում, նախընտրում եք թեյը- շատ բաց և շփվող անձնավորություն եք, ունեք լավ բնավորություն և սիրում եք ծիծաղել: Ամենալավ հանգիստը համարում եք պառկելաթոռը պատծգամբում կամ ամառանոցում: Ձեզ հետ շատ հեշտ է և հանգիստ:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь



Вернуться в Ընդհանուր



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение