СТАНЬ VIP

Հետաքրքիր պատմություններ հերոսներից

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հետաքրքիր պատմություններ հերոսներից

Сообщение Karen » 09 авг 2014, 12:45

(30.28 кб) Просмотров: 927

Կան մարդիկ, ովքեր հանուն իրենց գոյության, պատրաստ են ոչնչացնել շատերի: Մինչդեռ հերոսներն իրենք են զոհաբերում իրենց, հանուն հազարավոր մարդկանց: Դրանում է նրանց մարդկային վեհությունը: Աշխարհում յուրաքանչյուր մարդ ունի կառուցելու ինչ-որ բան: Հերոսները պատրաստ են կառուցել հազար անգամ, գիտակցելով, որ այն, ինչ ստեղծվում է, կարող է մի օր ենթարկվել ավերման: Հերոսները սիրում են կյանքը, սակայն միշտ ատելի են թույլերի համար: Կյանքը չի հանդուրժում իրեն ընդդիմացողներին, սակայն հերոսներն ընդդիմանում են նրան, հանուն խաղաղության:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Հետաքրքիր պատմություններ հերոսներից

Сообщение Karen » 09 авг 2014, 12:48

Վազգեն Սարգսյան : Հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ վարչապետ (1999-ի հունիսի 11-ից), պաշտպանության նախարար, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր։

Հանգստյան մի օր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մեքենան մոտենում է Սեյրան Սարոյանի հրամանատարությամբ գործող զորամասի դարպասներին։ Մեքենան վարում է քաղաքացիական հագուստով նախարարը։ Հերթապահ զինվորը ներկայանում է, ապա խնդրում սպասել, մինչ կզեկուցի հրամանատարին։
- Տղա ջան, դու ինձ չե՞ս ճանաչում,- հարցնում է նախարարը։
- ճանաչում եմ, պարոն նախարար, բայց հրամանատարն այդպես է կարգադրել, առանց իրեն տեղյակ պահելու զորամասի տարածք ոչ մեկին թույլ չտալ։
- Զեկուցիր, տղա ջան,- ասում է նախարարը, ու ժպիտը դեմքին, համբերատար սպասում։
Հրամանատարը ներկայանում է նախարարին, զեկուցում: Հետո նախարարը ասում է.
- Հերթապահ զինվորին կներկայացնես արձակուրդի, արժանի զինվոր է։
Հետո անկաշկանդ զրույց է սկսվում շարահրապարակում հավաքված զինվորների հետ։
Այդ օրերին հայոց բանակի զինվորների գոտու ճարմանդին գրված էր ՀԲ (հայկական բանակ)։ Նախարար Վ. Սարգսյանը դիմում է մի զինվորի.
- Գիտե՞ս, թե ի՞նչ են նշանակում այդ տառերը։
Զինվորը խրոխտ առաջ է գալիս ու բացում հապավումը..
- Պարոն նախարար, ՀԲ-ն նշանակում է՝ Հասնենք Բաքու։
Շարահրապարակով մեկ լսվում է Վ. Սարգսյանի բարձր ծիծաղը, գրկում է զինվորին, ու դառնալով հրամանատար Սեյրան Սարոյանին ասում է.
- Ապրես, Սեյրան, դուխով զինվորներ ունես։ Մեր էս քաջարի զինվորն էլ է արժանի արձակուրդի։
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Հետաքրքիր պատմություններ հերոսներից

Сообщение Karen » 09 авг 2014, 12:54

Մոնթե Չարլզի Մելքոնյան :Արցախյան պատերազմի հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից։ Հայրենանվեր գործունեության համար արժանացել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման։

Ղարաբաղում այդ օրերին ամեն կաթիլ վառելանյութը պետք Է ծառայեր միայն ռազմական նպատակների։ Ավոն այն վերահսկում Էր խստորեն։ Մի անգամ մթնշաղին հայ մամիկը, լսելով, որ Ավոն ինչ — որ տեղ Է գնացել, լամպը ձեռքին մոտենում Է զորանոցին ու դիմում հերթապահ զինվորին.
- Որդիս, լսել եմ Ավոն տեղ է գնացել, մի բաժակ սալյարկա տվեք` լամպը էսօր վառենք, որդիս դիրքերից տուն է եկել։
Զինվորը, որին մթության քողի տակ չէր ճանաչել մամիկը, ժպտում է։ Ապա մոտ կանչելով անցնող զինվորին ասում է.
- Մեկ դույլ սալյարկա տվեք մայրիկին։
–Վա՜յ, Ավո ջան, դո՞ւ ես, քե մատաղ, բա ասել էին՝ գնացե՞լ ես...
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Հետաքրքիր պատմություններ հերոսներից

Сообщение Karen » 09 авг 2014, 12:57

Մոնթե Չարլզի Մելքոնյան :Արցախյան պատերազմի հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից։ Հայրենանվեր գործունեության համար արժանացել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման։


Մի քանի զինվոր, քեֆները լավ Ավոյին տեսնելով, փորձում են ճանապարհը շեղել։ Ավոն, նկատելով նրանց, կանչում է ու ժպիտով հարցնում.
- Քեֆներդ մարխո՞շ է, հա՞։
Ապա շրջվելով կանչում է ուստա Սուրենին (ուստա Սուրենը տարիքն առած ղարաբաղցի էր, պահեստապետը։
Պատժվողներն իրենց պատիժը կրում էին նրա պահեստում)։
- Ուստա Սուրեն, ասոնց ձգե նկուղը, դուռն էլ ամուր կողպե։
Քիչ հետո սկսվում է թուրքերի հարձակումը։ Զգացվում է «կալանավորվածների» կարիքը։ Մոնթեն նորից ձայն է տալիս.
- Ուստա Սուրեն, նկուղի դուռը բաց։
Մարտից հետո, երբ վերադառնում են զորանոց, Մոնթեն կանչում է տղաներին և պատվիրում ուստա Սուրենին, որ հինգին էլ «պարգևատրի» մեկ տուփ ծխախոտով (այն օրերին օրը 6 հատիկ էր սահմանված), ապա ավելացնում է.
- Պարգևատրելեն ետքը նորեն ձգե նկուղը։
Տղաները ծիծաղելով ստանում են «պարգևը» և իջնում նկուղ։
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Հետաքրքիր պատմություններ հերոսներից

Сообщение Karen » 09 авг 2014, 13:03

Մոնթե Չարլզի Մելքոնյան :Արցախյան պատերազմի հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից։ Հայրենանվեր գործունեության համար արժանացել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման։


Թալիշցի Սմբատը, որին Գուդուր էին ասում, կռվել էր Մոնթեի հրամանատարությանբ գործող ջոկատում: «Երբ թուրքերը անասուններն առաջ արած անցնում էին հարձակման, - պատմում էր Սմբատը, - Մոնթեն միշտ մեզ նախազգուշացնում էր. «Ասոնք մեր պապերու հոտերն ու նախիրներն են, թող գան անցնեն` չկրակեք: Մենք ասոնց գողցողներում պիտի պատժենք»: Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք, - պատվիրում է Մոնթեն իր զինվորներին:
- Իսկ եթե իրենք կրակե՞ն, - հարցնում է մեկը:
- Մարերը լացացրեք, - լինում է պատասխանը:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Հետաքրքիր պատմություններ հերոսներից

Сообщение Karen » 09 авг 2014, 13:07

Մոնթե Չարլզի Մելքոնյան :Արցախյան պատերազմի հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից։ Հայրենանվեր գործունեության համար արժանացել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման։


Քելաբաջարի գրավումից հետո տղաները պարգևատրվում են 3000 - ական ռուբլով: Այդ օրը դիրքում գտնվող տղաներից մեկը, մի եղնիկ նկատելով, կրակում է ու վրիպում: Լուրը հասնում է Մոնթեին: Իր մոտ կանչելով ձախողակ «որսորդին» ասում է.
- Լսած եմ, պետական փանփուշտով որս ըրած ես, քեզ ո՞վ է իրավունք տվել:
- Հրամանատար, Քելբաջարից այնքան փամփուշտ, զինամթերք ենք վերցրել. որ մի կրակոցն ի՞նչ է:
- Զինվորը զինվոր է, երբ ունի պետական մտածողություն: Այդ փամփուշտները հայրենիքի պաշտպանության համար են: Որպես պատիժ քո ստացած 3000 ռուբլուն 2000 էլ կավելացնես ու կմուծես որպես տուգանք:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Հետաքրքիր պատմություններ հերոսներից

Сообщение Karen » 09 авг 2014, 17:01

Դուշման (իսկական անունը՝ Վարդան Ստեփանյան :Թաղված է Եռաբլուրում (Երևան), Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի։


Նորագյուղում էինք: Վարդանը Երևանից նոր էր եկել մոտավորապես երկու տասնյակ նորակոչիկների հետ, որոնց հետ պարապում էր զորանոցից ներքև տարածված խաղադաշտում: Առավոտից նրա ձայնն էր լսվում. գոռում էր, հրամայում: Նորակոչիկներին պարապմունքների ժամանակ այնքան էր ծանրաբեռնում, որ չարացած երբեմն Վարդանի շանը Օսման Դուշմանովիչ էին կոչում: Դրանք, իհարկե, կատակներ էին, և չափը չէին անցնում, որքան էլ չարանային Վարդանի դեմ: Սակայն մի օր մի միջադեպի պատճառով կտրուկ փոխվեց վերաբերմունքը Վարդանի նկատմամբ: Նա հայհոյելու սովորություն չուներ: Գտնում էր, որ յուրաքանչյուր զինվոր, եթե կորցրեց արժանապատվության զգացումը կամ ստորացվեց ինքնասիրությունը, գիտակցական արարքները կհասցնի նվազագույնի: Ընդհակառակը, որքան հնարավոր է, պետք է խրախուսել զինվորի արժանապատվության և հպարտության զգացումը:

Եվ ահա պարապմունքներից մեկի ժամանակ արևահարումից տղաներից մեկը ուշագնաց է լինում: Զինվորի ընկնելն ու Վարդանի վրա հասնելը մեկ է լինում: Մենք դա տեսանք վերևից: Մինչ այդ կոպիտ ու դաժան հրամանատարը կերպարանափոխվում է հոգածու հարազատ եղբոր, մոր, բժշկի: Բոլորը, մի պահ չգիտակցելով կատարվածը, կարկամում են` չիմանալով իրենց անելիքը: Հետո սթափվելով սկսում են կատարել բուժօգնությանը վերաբերող Վարդանի հրահանգները: Իսկ մինչ այդ բոլորին թվում էր, թե Վարդանը վիրավոր տեսնելու դեպքում էլ կթողնի և կգնա իր կռվին: Այդ օրը օդում պտտվում էր «ամեն դեպքում Վարդանը մարդ է» նախադասությունը:

Հերոսությունը մարդկայինի դրսևորումն է:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Հետաքրքիր պատմություններ հերոսներից

Сообщение Karen » 11 авг 2014, 04:23

Դուշման (իսկական անունը՝ Վարդան Ստեփանյան :Թաղված է Եռաբլուրում (Երևան), Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի։

Վարդանը չէր սիրում ոտնահարել թույլին, ընկածին: Դեռ ավելին, օգնում էր, հուսադրում: Պատմում են , որ անգամ թշնամու երեխաներին է փրկել ու կերակրել: Երբ տղաները պահանջել են ոչնչացնել նրանց այնպես, ինչպես նրանք մեզ, մեր երեխաներին են ոչնչացրել հատկապես 1915թ. Եղեռնի ժամանակ, Վարդանը պատասխանել է. ‹‹Թող վաղը որդուս դեմ կռվի, որպեսզի ազնիվ մարտում որոշվի, թե ով է հաղթողը››:
Տղաները նույնիսկ ծիծաղելով պատմում էին, որ կով է կթել և այդ ազերի երեխաներին կերակրել: Բեկոր
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Հետաքրքիր պատմություններ հերոսներից

Сообщение Karen » 05 янв 2018, 20:47

Մոնթե Չարլզի Մելքոնյան :Արցախյան պատերազմի հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից։ Հայրենանվեր գործունեության համար արժանացել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման։

Մոնթեի զինվորներից մեկը մարտի ընթացքում գալիս է ասում է հրամանատար մարտի դաշտում թշնամու տանկ կա ինչ անենք շարքից հանենք։Մոնթեն պատասխանում է ոչ գնացեք գրավեք տանկը։Իսկ էս զինվորները գալիս են տակը շարքից հանում են։Մոնթեն ջղայնացած գալիս է ասում է դուն էշ եք ձեզ ով իրավունք տվեց կրակեք դուրս եկեք տանկից երբ զինվորները տանկի միջից դուրս են գալիս Մոնթեն հարցնում է առաջին զինվորին։Դուն ով էս զինվորը պատասխանում է ես հրամանատարն եմ Մոնթեն ասում է դուն հրամանատար չէս դուն էշ էս։Մոնթեն հարցնում է երկրորդ զինվորին դուն ով էս զինվորը պատասխանում է ես հրաձիքնեմ Մոնթեն ասում է դուն հրաձիք չէս դուն այլ էս էշ։Մոնթեն հարցնում է երրորդ զինվորին դուն ով էս որը տանկի մեխանիկ վարորդներ էս զինվորը պատասխանում է ես էշ եմ Մոնթեն ասում է երրորդ զինվորին ոչ դուն էշ չէս դուն էշերուն ման տվողնես։
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Հետաքրքիր պատմություններ հերոսներից

Сообщение Karen » 05 янв 2018, 20:55

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբեր 26, 1869, Քյոթահիա - հոկտեմբեր 22, 1935, Փարիզ), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ։

Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 - 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին... Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը:
Մի անգամ նրա մոտ եկավ Վրթանես Փափազյանը' կարճահասակ մի գիրուկ մարդու հետ: Կոմիտասը սկսեց նվագել և երգել իր մշակած երգերից: Փափազյանն էլ վերցրեց իր ջութակը ու սկսեց նվագել քրդական «Լուր - դա - լուր» - ը: Կոմիտասը հյուրերից աննկատ վերցրեց մի սպիտակ թուղթ ու, աչքերը հառած Փափազյանին, լսում էր նրա նվագը: Փափազյանը նվագում էր սրտախտիտ, ջերմ զգացումով:
- Ինչպե՞ս է, Կոմիտա՚ս, հավանեցի՞ր, - հարցրեց Փափազյանը՝ ջութակը վերցնելով կրծքից:
- Հիանալի է, հավանեցի ու սիրեցի, այժմ ես նվազեմ, դու լսի՛ր: Այս ասելով՝ Կոմիտասը վերցրեց գրասեղանից թերթը, նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել և երգել «Լուր - դա - լուր» - ը, որ նոր էր ձայնագրել տեղնուտեղը: Եղանակի վերարտադրությունը լիովին ճիշտ էր և հարազատ: Փափազյանը հիացմունքից ուղղակի ապշել, քարացել էր:
- Կոմիտա՚ս, դու այն առաջուց ձայնագրած ունեի՞ր:
- Ո՛չ, ձայնագրեցի, երբ դու նվագում էիր, - ասաց և ցույց տվեց ծուռումուռ տողերով նոր գրի առնված երգը:
Փափազյանը, շեշտակի հայացք նետելով իր հետ եկած ընկերոջ կողմը, ձայնեց.
- Մի՞թե անբարեխիղճ, անամոթ չէ այն մարդը, որ առանց ծանոթանալու Կոմիտասի հետ, առանց գաղափար ունենալու նրա շնորհքի ու ընդունակությունների մասին, հրապարակավ քննադատում է նրան...
- Այդ անամոթ մարդը ես եմ, Կոմիտա՚ս, և ներողություն եմ խնդրում իմ անբարեխղճության համար, - թոթովեց անծանոթը՝ խեցգետնի պես կարմրելով և ձեռները մեկնելով Կոմիտասին:
Հւսնկարծակիի եկած Կոմիտասի դեմքը մթագնեց անհաճո զգացումից, բայց վայրկենական այդ մութ ստվերին հաջորդեց լայն ու պայծառ ժպիտը, և նա մանկական անհիշաչարությամբ ու ներողամտությամբ սեղմեց իրեն պարզած ձեռքը:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель



Вернуться в Ընդհանուր



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение